< لُوقا 16 >
وَقَالَ أَيْضاً لِتَلاَمِيذِهِ: «كَانَ لإِنْسَانٍ غَنِيٍّ وَكِيلٌ. فَاتُّهِمَ لَدَيْهِ بِأَنَّهُ يُبَذِّرُ أَمْوَالَهُ. | ١ 1 |
Իր աշակերտներուն ալ ըսաւ. «Հարուստ մարդ մը կար՝ որ տնտես մը ունէր. ասիկա ամբաստանուեցաւ անոր առջեւ՝ որպէս թէ կը փճացնէ անոր ինչքը:
فَاسْتَدْعَاهُ وَسَأَلَهُ: مَا هَذَا الَّذِي أَسْمَعُ عَنْكَ؟ قَدِّمْ حِسَابَ وِكَالَتِكَ، فَإِنَّكَ لاَ يُمْكِنُ أَنْ تَكُونَ وَكِيلاً لِي بَعْدُ! | ٢ 2 |
Ուստի կանչեց զայն եւ ըսաւ անոր. “Այս ի՞նչ է՝ որ քու մասիդ կը լսեմ. տնտեսութեանդ հաշի՛ւը տուր, որովհետեւ ա՛լ չես կրնար տնտես ըլլալ”:
فَقَالَ الْوَكِيلُ فِي نَفْسِهِ: مَا عَسَى أَنْ أَعْمَلَ، مَادَامَ سَيِّدِي سَيَنْزِعُ عَنِّي الْوِكَالَةَ؟ لاَ أَقْوَى عَلَى نَقْبِ الأَرْضِ؛ وَأَسْتَحِي أَنْ أَسْتَعْطِيَ! | ٣ 3 |
Տնտեսը ըսաւ ինքնիրեն. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տէրս տնտեսութիւնը կ՚առնէ ինձմէ. չեմ կրնար հողագործ ըլլալ՝՝, կ՚ամչնամ մուրալ:
قَدْ عَلِمْتُ مَاذَا أَعْمَلُ، حَتَّى إِذَا عُزِلْتُ عَنِ الْوِكَالَةِ، يَسْتَقْبِلُنِي الأَصْدِقَاءُ فِي بُيُوتِهِمْ. | ٤ 4 |
Գիտե՛մ ինչ պիտի ընեմ, որպէսզի երբ հեռացուիմ իմ տնտեսութենէս՝ ընդունին զիս իրենց տունը:
فَاسْتَدْعَى مَدْيُونِي سَيِّدِهِ وَاحِداً فَوَاحِداً. وَسَأَلَ أَوَّلَهُمْ: كَمْ عَلَيْكَ لِسَيِّدِي؟ | ٥ 5 |
Եւ իրեն կանչելով իր տիրոջ պարտապաններէն իւրաքանչիւրը, ըսաւ առաջինին. “Դուն ո՞րչափ կը պարտիս իմ տիրոջս”:
فَأَجَابَ: مِئَةُ بَثٍّ مِنَ الزَّيْتِ. فَقَالَ لَهُ: خُذْ صَكَّكَ، وَاجْلِسْ سَرِيعاً، وَاكْتُبْ خَمْسِينَ! | ٦ 6 |
Ան ալ ըսաւ. “Հարիւր մար ձէթ”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ, ու շուտո՛վ նստէ՝ «յիսո՛ւն» գրէ”:
ثُمَّ قَالَ لِلآخَرِ: وَأَنْتَ، كَمْ عَلَيْكَ؟ فَأَجَابَ: مِئَةَ كُرٍّ مِنَ الْقَمْحِ. فَقَالَ لَهُ: خُذْ صَكَّكَ، وَاكْتُبْ ثَمَانِينَ! | ٧ 7 |
Յետոյ ըսաւ միւսին. “Դո՛ւն ո՞րչափ կը պարտիս”: Ան ալ ըսաւ. “Հարիւր քոռ ցորեն”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ եւ «ութսո՛ւն» գրէ”:
فَامْتَدَحَ السَّيِّدُ وَكِيلَهُ الْخَائِنَ لأَنَّهُ تَصَرَّفَ بِحِكْمَةٍ. فَإِنَّ أَبْنَاءَ هَذَا الْعَالَمِ أَحْكَمُ مَعَ أَهْلِ جِيلِهِمْ مِنْ أَبْنَاءِ النُّورِ. (aiōn ) | ٨ 8 |
Տէրը գովեց անիրաւ տնտեսը՝ որ ուշիմութեամբ վարուեցաւ. որովհետեւ այս աշխարհի որդիները աւելի՛ ուշիմ են իրենց սերունդին մէջ՝ քան լոյսի որդիները: (aiōn )
وَأَقُولُ لَكُمْ: اكْسِبُوا لَكُمْ أَصْدِقَاءَ بِمَالِ الظُّلْمِ، حَتَّى إِذَا فَنِيَ مَالُكُمْ، تُقْبَلُونَ فِي الْمَنَازِلِ الأَبَدِيَّةِ! (aiōnios ) | ٩ 9 |
Ես ալ կ՚ըսեմ ձեզի. “Բարեկամնե՛ր ըրէք ձեզի անիրաւ մամոնայէն, որպէսզի երբ ան պակսի՝՝, ընդունին ձեզ յաւիտենական բնակարաններու մէջ”: (aiōnios )
إِنَّ الأَمِينَ فِي الْقَلِيلِ أَمِينٌ أَيْضاً فِي الْكَثِيرِ، وَالْخَائِنَ فِي الْقَلِيلِ خَائِنٌ أَيْضاً فِي الْكَثِيرِ. | ١٠ 10 |
Ա՛ն որ ամենափոքր բանին մէջ հաւատարիմ է՝ շատին մէջ ալ հաւատարիմ կ՚ըլլայ, եւ ա՛ն որ ամենափոքրին մէջ անիրաւ է՝ շատին մէջ ալ անիրաւ կ՚ըլլայ:
فَإِنْ لَمْ تَكُونُوا أُمَنَاءَ فِي مَالِ الظُّلْمِ، فَمَنْ يَأْتَمِنُكُمْ عَلَى مَالِ الْحَقِّ؟ | ١١ 11 |
Ուրեմն եթէ անիրաւ մամոնային մէջ հաւատարիմ չըլլաք, ճշմարիտ հարստութիւնը ո՞վ պիտի վստահի ձեզի:
وَإِنْ لَمْ تَكُونُوا أُمَنَاءَ فِي مَا يَخُصُّ غَيْرَكُمْ، فَمَنْ يُعْطِيكُمْ مَا يَخُصُّكُمْ؟ | ١٢ 12 |
Եթէ ուրիշին բանին մէջ հաւատարիմ չըլլաք, ձե՛րը ո՞վ պիտի տայ ձեզի:
مَا مِنْ خَادِمٍ يَقْدِرُ أَنْ يَكُونَ عَبْداً لِسَيِّدَيْنِ: فَإِنَّهُ إِمَّا أَنْ يُبْغِضَ أَحَدَهُمَا، فَيُحِبَّ الآخَرَ؛ وَإِمَّا أَنْ يَلْتَحِقَ بِأَحَدِهِمَا، فَيَهْجُرَ الآخَرَ. لاَ تَسْتَطِيعُونَ أَنْ تَكُونُوا عَبِيداً لِلهِ وَالْمَالِ مَعاً». | ١٣ 13 |
Ո՛չ մէկ ծառայ կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ մէկը պիտի ատէ եւ միւսը սիրէ, կա՛մ մէկուն պիտի յարի՝՝ ու միւսը արհամարհէ: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային»:
وَكَانَ الْفَرِّيسِيُّونَ أَيْضاً، وَهُمْ مُحِبُّونَ لِلْمَالِ، يَسْمَعُونَ ذلِكَ كُلَّهُ، فَاسْتَهْزَأُوا بِهِ. | ١٤ 14 |
Փարիսեցիներն ալ՝ որոնք արծաթասէր էին, այս բոլոր բաները լսելով՝ կը քամահրէին զայն:
فَقَالَ لَهُمْ: «إِنَّكُمْ تُبَرِّرُونَ أَنْفُسَكُمْ أَمَامَ النَّاسِ، وَلكِنَّ اللهَ يَعْرِفُ قُلُوبَكُمْ. فَمَا يَعْتَبِرُهُ النَّاسُ رَفِيعَ الْقَدْرِ، هُوَ رِجْسٌ عِنْدَ اللهِ. | ١٥ 15 |
Եւ ըսաւ անոնց. «Դո՛ւք էք որ մարդոց առջեւ կ՚արդարացնէք դուք ձեզ, բայց Աստուած գիտէ՛ ձեր սիրտերը. որովհետեւ մարդոց մէջ բարձր գնահատուածը՝ գարշելի է Աստուծոյ առջեւ:
ظَلَّتِ الشَّرِيعَةُ وَالأَنْبِيَاءُ حَتَّى زَمَنِ يُوحَنَّا: وَمُنْذُ ذلِكَ الْوَقْتِ يُبَشَّرُ بِمَلَكُوتِ اللهِ، وَكُلُّ وَاحِدٍ يَشُقُّ طَرِيقَهُ بِاجْتِهَادٍ لِلدُّخُولِ إِلَيْهِ. | ١٦ 16 |
Օրէնքն ու Մարգարէները մինչեւ Յովհաննէս էին. այդ ատենէն ետք Աստուծոյ թագաւորութի՛ւնը կ՚աւետուի, եւ ամէն մէկը կ՚արտորայ մտնել անոր մէջ:
عَلَى أَنَّ زَوَالَ السَّمَاءِ وَالأَرْضِ أَسْهَلُ مِنْ سُقُوطِ نُقْطَةٍ وَاحِدَةٍ مِنَ الشَّرِيعَةِ: | ١٧ 17 |
Աւելի դիւրին է՝ որ երկինքն ու երկիրը անցնին, քան Օրէնքէն մէ՛կ նշանագիր իյնայ:
كُلُّ مَنْ يُطَلِّقُ زَوْجَتَهُ وَيَتَزَوَّجُ بِأُخْرَى، يَرْتَكِبُ الزِّنَى. وَكُلُّ مَنْ يَتَزَوَّجُ بِمُطَلَّقَةٍ مِنْ زَوْجِهَا يَرْتَكِبُ الزِّنَى. | ١٨ 18 |
Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը եւ կ՚ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ, եւ ո՛վ որ կ՚ամուսնանայ իր ամուսինէն արձակուած կնոջ մը հետ՝ շնութիւն կ՚ընէ»:
كَانَ هُنَالِكَ إِنْسَانٌ غَنِيٌّ، يَلْبَسُ الأُرْجُوَانَ وَنَاعِمَ الثِّيَابِ، وَيُقِيمُ الْوَلاَئِمَ، مُتَنَعِّماً كُلَّ يَوْمٍ. | ١٩ 19 |
«Հարուստ մարդ մը կար՝ որ ծիրանի ու բեհեզ կը հագնէր, եւ ամէն օր փառահեղ խրախճանք կը սարքէր՝՝:
وَكَانَ إِنْسَانٌ مِسْكِينٌ اسْمُهُ لِعَازَرُ، مَطْرُوحاً عِنْدَ بَابِهِ وَهُوَ مُصَابٌ بِالْقُرُوحِ، | ٢٠ 20 |
Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար՝ պալարներով ծածկուած, որ պառկած էր անոր դրան քով,
يَشْتَهِي أَنْ يَشْبَعَ مِنَ الْفُتَاتِ الْمُتَسَاقِطِ مِنْ مَائِدَةِ الْغَنِيِّ. حَتَّى الْكِلاَبُ كَانَتْ تَأْتِي وَتَلْحَسُ قُرُوحَهُ. | ٢١ 21 |
ու կը ցանկար կշտանալ հարուստին սեղանէն ինկած փշրանքներէն. նաեւ շուներն ալ կու գային եւ կը լզէին անոր պալարները:
وَمَاتَ الْمِسْكِينُ، وَحَمَلَتْهُ الْمَلاَئِكَةُ إِلَى حِضْنِ إِبْرَاهِيمَ. ثُمَّ مَاتَ الْغَنِيُّ أَيْضاً وَدُفِنَ. | ٢٢ 22 |
Այդ աղքատը մեռաւ, ու հրեշտակները Աբրահամի գոգը տարին զայն: Հարուստն ալ մեռաւ եւ թաղուեցաւ:
وَإِذْ رَفَعَ عَيْنَيْهِ وَهُوَ فِي الْهَاوِيَةِ يَتَعَذَّبُ، رَأَى إِبْرَاهِيمَ مِنْ بَعِيدٍ وَلِعَازَرَ فِي حِضْنِهِ. (Hadēs ) | ٢٣ 23 |
Մինչ դժոխքը՝ տանջանքի մէջ էր, իր աչքերը բարձրացնելով՝ հեռուէն տեսաւ Աբրահամը, ու Ղազարոսը՝ անոր գոգը հանգիստ նստած: (Hadēs )
فَنَادَى قَائِلاً: يَاأَبِي إِبْرَاهِيمَ! ارْحَمْنِي، وَأَرْسِلْ لِعَازَرَ لِيَغْمِسَ طَرَفَ إِصْبَعِهِ فِي الْمَاءِ وَيُبَرِّدَ لِسَانِي: فَإِنِّي مُعَذَّبٌ فِي هَذَا اللَّهِيبِ. | ٢٤ 24 |
Ուստի գոչեց. “Հա՛յր Աբրահամ, ողորմէ՜ ինծի ու ղրկէ՛ Ղազարոսը, որպէսզի ջուրի մէջ թաթխէ իր մատին ծայրը եւ զովացնէ լեզուս, որովհետեւ կը տանջուիմ այս բոցին մէջ”:
وَلكِنَّ إِبْرَاهِيمَ قَالَ: يَابُنَيَّ، تَذَكَّرْ أَنَّكَ نِلْتَ خَيْرَاتِكَ كَامِلَةً فِي أَثْنَاءِ حَيَاتِكَ، وَلِعَازَرُ نَالَ الْبَلاَيَا. وَلكِنَّهُ الآنَ يَتَعَزَّى هُنَا، وَأَنْتَ هُنَاكَ تَتَعَذَّبُ. | ٢٥ 25 |
Աբրահամ ըսաւ. “Որդեա՛կ, յիշէ՛ թէ դուն կեանքիդ ընթացքին ստացար բարիքներդ, նմանապէս Ղազարոս՝ չարիքներ. հիմա ան (հոս) կը մխիթարուի, ու դուն կը տանջուիս:
وَفَضْلاً عَنْ هَذَا كُلِّهِ، فَإِنَّ بَيْنَنَا وَبَيْنَكُمْ هُوَّةً عَظِيمَةً قَدْ أُثْبِتَتْ، حَتَّى إِنَّ الَّذِينَ يُرِيدُونَ الْعُبُورَ مِنْ هُنَا لاَ يَقْدِرُونَ، وَلاَ الَّذِينَ مِنْ هُنَاكَ يَسْتَطِيعُونَ الْعُبُورَ إِلَيْنَا! | ٢٦ 26 |
Այս բոլորէն զատ՝ մեր եւ ձեր մէջտեղ հաստատուած մեծ անդունդ մը կայ, որպէսզի ասկէ ձեզի անցնիլ ուզողները չկարենան, ո՛չ ալ ատկէ մեզի գալ ուզողները՝ անցնին”:
فَقَالَ: أَلْتَمِسُ مِنْكَ إِذَنْ، يَاأَبِي، أَنْ تُرْسِلَهُ إِلَى بَيْتِ أَبِي، | ٢٧ 27 |
Ան ալ ըսաւ. “Ուրեմն կը խնդրեմ քեզմէ, հա՛յր, որ ղրկես զայն հօրս տունը,
فَإِنَّ عِنْدِي خَمْسَةَ إِخْوَةٍ، حَتَّى يَشْهَدَ لَهُمْ مُنْذِراً، لِئَلاَّ يَأْتُوا هُمْ أَيْضاً إِلَى مَكَانِ الْعَذَابِ هَذَا. | ٢٨ 28 |
քանի որ հինգ եղբայր ունիմ. որպէսզի վկայէ անոնց, որ անոնք ալ չգան այս տանջանքի տեղը”:
وَلكِنَّ إِبْرَاهِيمَ قَالَ لَهُ: عِنْدَهُمْ مُوسَى وَالأَنْبِيَاءُ: فَلْيَسْمَعُوا لَهُمْ! | ٢٩ 29 |
Աբրահամ ըսաւ անոր. “Անոնք ունին Մովսէսն ու մարգարէները, թող անո՛նց մտիկ ընեն”:
فَقَالَ لَهُ: لاَ يَاأَبِي إِبْرَاهِيمَ، بَلْ إِذَا ذَهَبَ إِلَيْهِمْ وَاحِدٌ مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ يَتُوبُونَ! | ٣٠ 30 |
Ան ալ ըսաւ. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. հապա եթէ մեռելներէ՛ն մէկը երթայ անոնց՝ պիտի ապաշխարեն”:
فَقَالَ لَهُ: إِنْ كَانُوا لاَ يَسْمَعُونَ لِمُوسَى وَالأَنْبِيَاءِ، فَلاَ يَقْتَنِعُونَ حَتَّى لَوْ قَامَ وَاحِدٌ مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ!» | ٣١ 31 |
Իսկ ան ըսաւ անոր. “Եթէ մտիկ չեն ըներ Մովսէսի եւ մարգարէներուն, պիտի չհամոզուին՝ նոյնիսկ եթէ մէկը մեռելներէն յարութիւն առնէ”»: