< رُوما 10 >
أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، إِنَّ مَسَرَّةَ قَلْبِي وَطَلْبَتِي إِلَى ٱللهِ لِأَجْلِ إِسْرَائِيلَ هِيَ لِلْخَلَاصِ. | ١ 1 |
Եղբայրնե՛ր, սիրտիս բաղձանքն է, նաեւ Աստուծոյ ուղղած աղերսանքս՝ Իսրայէլի համար, որ անոնք փրկուին:
لِأَنِّي أَشْهَدُ لَهُمْ أَنَّ لَهُمْ غَيْرَةً لِلهِ، وَلَكِنْ لَيْسَ حَسَبَ ٱلْمَعْرِفَةِ. | ٢ 2 |
Որովհետեւ ես անոնց համար կը վկայեմ թէ նախանձախնդրութիւն ունին Աստուծոյ հանդէպ, բայց ո՛չ թէ գիտակցութեամբ:
لِأَنَّهُمْ إِذْ كَانُوا يَجْهَلُونَ بِرَّ ٱللهِ، وَيَطْلُبُونَ أَنْ يُثْبِتُوا بِرَّ أَنْفُسِهِمْ لَمْ يُخْضَعُوا لِبِرِّ ٱللهِ. | ٣ 3 |
Քանի որ՝ անգիտանալով Աստուծոյ արդարութիւնը եւ ջանալով հաստատել իրե՛նց արդարութիւնը՝ անոնք չհպատակեցան Աստուծոյ արդարութեան:
لِأَنَّ غَايَةَ ٱلنَّامُوسِ هِيَ: ٱلْمَسِيحُ لِلْبِرِّ لِكُلِّ مَنْ يُؤْمِنُ. | ٤ 4 |
Որովհետեւ Քրիստո՛ս է Օրէնքին վախճանը՝ ամէն հաւատացեալի արդարութեան համար:
لِأَنَّ مُوسَى يَكْتُبُ فِي ٱلْبِرِّ ٱلَّذِي بِٱلنَّامُوسِ: «إِنَّ ٱلْإِنْسَانَ ٱلَّذِي يَفْعَلُهَا سَيَحْيَا بِهَا». | ٥ 5 |
Արդարեւ Մովսէս Օրէնքէն եղող արդարութեան մասին կը գրէ. «Այն մարդը որ կը գործադրէ այդ բաները՝ պիտի ապրի անոնցմով»:
وَأَمَّا ٱلْبِرُّ ٱلَّذِي بِٱلْإِيمَانِ فَيَقُولُ هَكَذَا: «لَا تَقُلْ فِي قَلْبِكَ: مَنْ يَصْعَدُ إِلَى ٱلسَّمَاءِ؟» أَيْ لِيُحْدِرَ ٱلْمَسِيحَ، | ٦ 6 |
Բայց հաւատքէն եղող արդարութիւնը սա՛ կ՚ըսէ. «Մի՛ ըսեր սիրտիդ մէջ. “Ո՞վ պիտի բարձրանայ երկինքը”, (այսինքն՝ Քրիստոսը վար իջեցնելու, )
«أَوْ: مَنْ يَهْبِطُ إِلَى ٱلْهَاوِيَةِ؟» أَيْ لِيُصْعِدَ ٱلْمَسِيحَ مِنَ ٱلْأَمْوَاتِ. (Abyssos ) | ٧ 7 |
կամ. “Ո՞վ պիտի իջնէ անդունդը” (այսինքն՝ Քրիստոսը մեռելներէն վեր հանելու)»: (Abyssos )
لَكِنْ مَاذَا يَقُولُ؟ «اَلْكَلِمَةُ قَرِيبَةٌ مِنْكَ، فِي فَمِكَ وَفِي قَلْبِكَ» أَيْ كَلِمَةُ ٱلْإِيمَانِ ٱلَّتِي نَكْرِزُ بِهَا: | ٨ 8 |
Հապա ի՞նչ կ՚ըսէ ան. «Խօսքը մօտ է քեզի, բերանիդ եւ սիրտիդ մէջ է». այսինքն հաւատքին խօսքը՝ որ մենք կը քարոզենք:
لِأَنَّكَ إِنِ ٱعْتَرَفْتَ بِفَمِكَ بِٱلرَّبِّ يَسُوعَ، وَآمَنْتَ بِقَلْبِكَ أَنَّ ٱللهَ أَقَامَهُ مِنَ ٱلْأَمْوَاتِ، خَلَصْتَ. | ٩ 9 |
Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս.
لِأَنَّ ٱلْقَلْبَ يُؤْمَنُ بِهِ لِلْبِرِّ، وَٱلْفَمَ يُعْتَرَفُ بِهِ لِلْخَلَاصِ. | ١٠ 10 |
(որովհետեւ սիրտով կը հաւատայ մէկը՝ արդարանալու համար, ու բերանով կը դաւանի՝ փրկուելու համար: )
لِأَنَّ ٱلْكِتَابَ يَقُولُ: «كُلُّ مَنْ يُؤْمِنُ بِهِ لَا يُخْزَى». | ١١ 11 |
Քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Ո՛վ որ անոր հաւատայ՝ ամօթահար պիտի չըլլայ»:
لِأَنَّهُ لَا فَرْقَ بَيْنَ ٱلْيَهُودِيِّ وَٱلْيُونَانِيِّ، لِأَنَّ رَبًّا وَاحِدًا لِلْجَمِيعِ، غَنِيًّا لِجَمِيعِ ٱلَّذِينَ يَدْعُونَ بِهِ. | ١٢ 12 |
Արդարեւ խտրութիւն չկայ Հրեային ու Յոյնին միջեւ, որովհետեւ բոլորին վրայ եղող նոյն Տէրը ճոխութեամբ կը հասնի բոլոր անոնց՝ որ զինք կը կանչեն:
لِأَنَّ «كُلَّ مَنْ يَدْعُو بِٱسْمِ ٱلرَّبِّ يَخْلُصُ». | ١٣ 13 |
Քանի որ “ո՛վ որ Տէրոջ անունը կանչէ՝ պիտի փրկուի”:
فَكَيْفَ يَدْعُونَ بِمَنْ لَمْ يُؤْمِنُوا بِهِ؟ وَكَيْفَ يُؤْمِنُونَ بِمَنْ لَمْ يَسْمَعُوا بِهِ؟ وَكَيْفَ يَسْمَعُونَ بِلَا كَارِزٍ؟ | ١٤ 14 |
Ուրեմն ի՞նչպէս պիտի կանչեն զայն՝ որուն հաւատացած չեն. կամ ի՞նչպէս պիտի հաւատան անոր՝ որուն մասին լսած չեն. կամ ի՞նչպէս պիտի լսեն՝ առանց քարոզիչի:
وَكَيْفَ يَكْرِزُونَ إِنْ لَمْ يُرْسَلُوا؟ كَمَا هُوَ مَكْتُوبٌ: «مَا أَجْمَلَ أَقْدَامَ ٱلْمُبَشِّرِينَ بِٱلسَّلَامِ، ٱلْمُبَشِّرِينَ بِٱلْخَيْرَاتِ». | ١٥ 15 |
Կամ ի՞նչպէս պիտի քարոզեն՝ եթէ չղրկուին, ինչպէս գրուած է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը անոնց՝ որոնք խաղաղութիւն կ՚աւետեն, բարի բաներ կ՚աւետեն»:
لَكِنْ لَيْسَ ٱلْجَمِيعُ قَدْ أَطَاعُوا ٱلْإِنْجِيلَ، لِأَنَّ إِشَعْيَاءَ يَقُولُ: «يَارَبُّ، مَنْ صَدَّقَ خَبَرَنَا؟». | ١٦ 16 |
Բայց բոլորը չհնազանդեցան աւետարանին, քանի որ Եսայի կ՚ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»:
إِذًا ٱلْإِيمَانُ بِٱلْخَبَرِ، وَٱلْخَبَرُ بِكَلِمَةِ ٱللهِ. | ١٧ 17 |
Ուրեմն հաւատքը կու գայ լսելէն, ու լսելը՝ Աստուծոյ խօսքէն:
لَكِنَّنِي أَقُولُ: أَلَعَلَّهُمْ لَمْ يَسْمَعُوا؟ بَلَى! «إِلَى جَمِيعِ ٱلْأَرْضِ خَرَجَ صَوْتُهُمْ، وَإِلَى أَقَاصِي ٱلْمَسْكُونَةِ أَقْوَالُهُمْ». | ١٨ 18 |
Բայց կ՚ըսեմ. «Միթէ չլսեցի՞ն: Անկասկած. “Անոնց հնչիւնը գնաց ամբո՛ղջ երկիրը, եւ անոնց խօսքը՝ մինչեւ երկրագունդին ծայրերը”»:
لَكِنِّي أَقُولُ: أَلَعَلَّ إِسْرَائِيلَ لَمْ يَعْلَمْ؟ أَوَّلًا مُوسَى يَقُولُ: «أَنَا أُغِيرُكُمْ بِمَا لَيْسَ أُمَّةً. بِأُمَّةٍ غَبِيَّةٍ أُغِيظُكُمْ». | ١٩ 19 |
Բայց կ՚ըսեմ. «Միթէ Իսրայէլ չգիտցա՞ւ»: Նախ Մովսէս կ՚ըսէ. «Ես պիտի գրգռեմ ձեր նախանձը անպիտան ազգով՝՝ մը, պիտի բարկացնեմ ձեզ անխելք ազգով մը»:
ثُمَّ إِشَعْيَاءُ يَتَجَاسَرُ وَيَقُولُ: «وُجِدْتُ مِنَ ٱلَّذِينَ لَمْ يَطْلُبُونِي، وَصِرْتُ ظَاهِرًا لِلَّذِينَ لَمْ يَسْأَلُوا عَنِّي». | ٢٠ 20 |
Բայց Եսայի շատ յանդուգն է, ու կ՚ըսէ. «Ես գտնուեցայ անոնցմէ՝ որոնք չէին փնտռեր զիս, յայտնուեցայ անոնց՝ որոնք չէին հարցներ իմ մասիս»:
أَمَّا مِنْ جِهَةِ إِسْرَائِيلَ فَيَقُولُ: «طُولَ ٱلنَّهَارِ بَسَطْتُ يَدَيَّ إِلَى شَعْبٍ مُعَانِدٍ وَمُقَاوِمٍ». | ٢١ 21 |
Սակայն Իսրայէլի համար կ՚ըսէ. «Ամբողջ օրը երկարեցի իմ ձեռքերս՝ չանսացող եւ հակաճառող ժողովուրդի մը»: