< رُؤيا 8 >
وَلَمَّا فَتَحَ ٱلْخَتْمَ ٱلسَّابِعَ حَدَثَ سُكُوتٌ فِي ٱلسَّمَاءِ نَحْوَ نِصْفِ سَاعَةٍ. | ١ 1 |
Երբ բացաւ եօթներորդ կնիքը, լռութիւն եղաւ երկինքը՝ կէս ժամու չափ:
وَرَأَيْتُ ٱلسَّبْعَةَ ٱلْمَلَائِكَةَ ٱلَّذِينَ يَقِفُونَ أَمَامَ ٱللهِ، وَقَدْ أُعْطُوا سَبْعَةَ أَبْوَاقٍ. | ٢ 2 |
Ու տեսայ այն եօթը հրեշտակները՝ որ կայնած էին Աստուծոյ առջեւ. եօթը փողեր տրուեցան անոնց:
وَجَاءَ مَلَاكٌ آخَرُ وَوَقَفَ عِنْدَ ٱلْمَذْبَحِ، وَمَعَهُ مِبْخَرَةٌ مِنْ ذَهَبٍ، وَأُعْطِيَ بَخُورًا كَثِيرًا لِكَيْ يُقَدِّمَهُ مَعَ صَلَوَاتِ ٱلْقِدِّيسِينَ جَمِيعِهِمْ عَلَى مَذْبَحِ ٱلذَّهَبِ ٱلَّذِي أَمَامَ ٱلْعَرْشِ. | ٣ 3 |
Ուրիշ հրեշտակ մը եկաւ եւ կայնեցաւ զոհասեղանին առջեւ. ան ունէր ոսկիէ խնկանոց մը, ու շատ խունկ տրուեցաւ իրեն, որպէսզի ընծայէ բոլոր սուրբերուն աղօթքներուն հետ՝ գահին առջեւ եղող ոսկիէ զոհասեղանին վրայ:
فَصَعِدَ دُخَانُ ٱلْبَخُورِ مَعَ صَلَوَاتِ ٱلْقِدِّيسِينَ مِنْ يَدِ ٱلْمَلَاكِ أَمَامَ ٱللهِ. | ٤ 4 |
Եւ խունկերուն ծուխը՝ սուրբերուն աղօթքներուն հետ՝ հրեշտակին ձեռքէն բարձրացաւ Աստուծոյ առջեւ:
ثُمَّ أَخَذَ ٱلْمَلَاكُ ٱلْمِبْخَرَةَ وَمَلَأَهَا مِنْ نَارِ ٱلْمَذْبَحِ وَأَلْقَاهَا إِلَى ٱلْأَرْضِ، فَحَدَثَتْ أَصْوَاتٌ وَرُعُودٌ وَبُرُوقٌ وَزَلْزَلَةٌ. | ٥ 5 |
Ապա հրեշտակը առաւ խնկանոցը, լեցուց զայն զոհասեղանին կրակէն, ու նետեց երկրի վրայ. եւ ձայներ, որոտումներ, փայլակներ ու երկրաշարժ եղան:
ثُمَّ إِنَّ ٱلسَّبْعَةَ ٱلْمَلَائِكَةَ ٱلَّذِينَ مَعَهُمُ ٱلسَّبْعَةُ ٱلْأَبْوَاقُ تَهَيَّأُوا لِكَيْ يُبَوِّقُوا. | ٦ 6 |
Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցան հնչեցնելու զանոնք:
فَبَوَّقَ ٱلْمَلَاكُ ٱلْأَوَّلُ، فَحَدَثَ بَرَدٌ وَنَارٌ مَخْلُوطَانِ بِدَمٍ، وَأُلْقِيَا إِلَى ٱلْأَرْضِ، فَٱحْتَرَقَ ثُلْثُ ٱلْأَشْجَارِ، وَٱحْتَرَقَ كُلُّ عُشْبٍ أَخْضَرَ. | ٧ 7 |
Առաջին հրեշտակը հնչեցուց փողը, եւ արիւնով խառնուած կարկուտ ու կրակ եղաւ եւ նետուեցաւ երկրի վրայ. (երկրի մէկ երրորդը այրեցաւ, ) ծառերուն մէկ երրորդը այրեցաւ, ու ամէն կանաչ խոտ այրեցաւ:
ثُمَّ بَوَّقَ ٱلْمَلَاكُ ٱلثَّانِي، فَكَأَنَّ جَبَلًا عَظِيمًا مُتَّقِدًا بِٱلنَّارِ أُلْقِيَ إِلَى ٱلْبَحْرِ، فَصَارَ ثُلْثُ ٱلْبَحْرِ دَمًا. | ٨ 8 |
Երկրորդ հրեշտակը հնչեցուց փողը, եւ հրավառ մեծ լերան պէս բան մը նետուեցաւ ծովը. ծովուն մէկ երրորդը արիւն եղաւ,
وَمَاتَ ثُلْثُ ٱلْخَلَائِقِ ٱلَّتِي فِي ٱلْبَحْرِ ٱلَّتِي لَهَا حَيَاةٌ، وَأُهْلِكَ ثُلْثُ ٱلسُّفُنِ. | ٩ 9 |
ծովուն մէջ ապրող արարածներուն մէկ երրորդը մեռաւ, ու նաւերուն մէկ երրորդը փճացաւ:
ثُمَّ بَوَّقَ ٱلْمَلَاكُ ٱلثَّالِثُ، فَسَقَطَ مِنَ ٱلسَّمَاءِ كَوْكَبٌ عَظِيمٌ مُتَّقِدٌ كَمِصْبَاحٍ، وَوَقَعَ عَلَى ثُلْثِ ٱلْأَنْهَارِ وَعَلَى يَنَابِيعِ ٱلْمِيَاهِ. | ١٠ 10 |
Երրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու երկինքէն մեծ աստղ մը ինկաւ՝ ջահի պէս վառելով. ան ինկաւ գետերուն մէկ երրորդին եւ ջուրերու աղբիւրներուն վրայ:
وَٱسْمُ ٱلْكَوْكَبِ يُدْعَى «ٱلْأَفْسَنْتِينَ». فَصَارَ ثُلْثُ ٱلْمِيَاهِ أَفْسَنْتِينًا، وَمَاتَ كَثِيرُونَ مِنَ ٱلنَّاسِ مِنَ ٱلْمِيَاهِ لِأَنَّهَا صَارَتْ مُرَّةً. | ١١ 11 |
Այդ աստղին անունը Օշինդր էր, ու ջուրերուն մէկ երրորդը օշինդր եղաւ, եւ շատ մարդիկ մեռան ջուրերէն՝ քանի որ դառնացած էին:
ثُمَّ بَوَّقَ ٱلْمَلَاكُ ٱلرَّابِعُ، فَضُرِبَ ثُلْثُ ٱلشَّمْسِ وَثُلْثُ ٱلْقَمَرِ وَثُلْثُ ٱلنُّجُومِ، حَتَّى يُظْلِمَ ثُلْثُهُنَّ، وَٱلنَّهَارُ لَا يُضِيءُ ثُلْثُهُ، وَٱللَّيْلُ كَذَلِكَ. | ١٢ 12 |
Չորրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու արեւին մէկ երրորդը զարնուեցաւ, նաեւ լուսինին մէկ երրորդը եւ աստղերուն մէկ երրորդը. հետեւաբար անոնց մէկ երրորդը խաւարեցաւ, օրուան մէկ երրորդը չլուսաւորուեցաւ, նմանապէս՝ գիշերուան:
ثُمَّ نَظَرْتُ وَسَمِعْتُ مَلَاكًا طَائِرًا فِي وَسَطِ ٱلسَّمَاءِ قَائِلًا بِصَوْتٍ عَظِيمٍ: «وَيْلٌ! وَيْلٌ! وَيْلٌ لِلسَّاكِنِينَ عَلَى ٱلْأَرْضِ مِنْ أَجْلِ بَقِيَّةِ أَصْوَاتِ أَبْوَاقِ ٱلثَّلَاثَةِ ٱلْمَلَائِكَةِ ٱلْمُزْمِعِينَ أَنْ يُبَوِّقُوا!». | ١٣ 13 |
Տեսայ, ու լսեցի երկինքի մէջտեղէն թռչող հրեշտակ մը՝ որ բարձրաձայն կ՚ըսէր. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի բնակիչներուն՝ այն միւս փողի ձայներուն համար, որ երեք հրեշտակները պիտի հնչեցնեն»: