< مَتَّى 23 >
حِينَئِذٍ خَاطَبَ يَسُوعُ ٱلْجُمُوعَ وَتَلَامِيذَهُ | ١ 1 |
Այն ատեն Յիսուս խօսեցաւ բազմութեան եւ իր աշակերտներուն՝ ըսելով.
قَائِلًا: «عَلَى كُرْسِيِّ مُوسَى جَلَسَ ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ، | ٢ 2 |
«Դպիրներն ու Փարիսեցիները բազմած են Մովսէսի աթոռին վրայ:
فَكُلُّ مَا قَالُوا لَكُمْ أَنْ تَحْفَظُوهُ فَٱحْفَظُوهُ وَٱفْعَلُوهُ، وَلَكِنْ حَسَبَ أَعْمَالِهِمْ لَا تَعْمَلُوا، لِأَنَّهُمْ يَقُولُونَ وَلَا يَفْعَلُونَ. | ٣ 3 |
Ուրեմն ինչ որ ըսեն ձեզի՝ որ պահէք, պահեցէ՛ք եւ ըրէ՛ք. բայց մի՛ ընէք անոնց գործերուն պէս, որովհետեւ կ՚ըսեն՝ սակայն չեն ըներ:
فَإِنَّهُمْ يَحْزِمُونَ أَحْمَالًا ثَقِيلَةً عَسِرَةَ ٱلْحَمْلِ وَيَضَعُونَهَا عَلَى أَكْتَافِ ٱلنَّاسِ، وَهُمْ لَا يُرِيدُونَ أَنْ يُحَرِّكُوهَا بِإِصْبِعِهِمْ، | ٤ 4 |
Արդարեւ ծանր ու դժուարակիր բեռներ կը կապեն եւ կը դնեն մարդոց ուսերուն վրայ, ու իրենց մատո՛վ իսկ չեն ուզեր շարժել զանոնք:
وَكُلَّ أَعْمَالِهِمْ يَعْمَلُونَهَا لِكَيْ تَنْظُرَهُمُ ٱلنَّاسُ: فَيُعَرِّضُونَ عَصَائِبَهُمْ وَيُعَظِّمُونَ أَهْدَابَ ثِيَابِهِمْ، | ٥ 5 |
Իրենց բոլոր գործերը կ՚ընեն մարդոցմէ տեսնուելու համար. կը լայնցնեն իրենց գրապանակները եւ կ՚երկնցնեն իրենց հանդերձներուն քղանցքները.
وَيُحِبُّونَ ٱلْمُتَّكَأَ ٱلْأَوَّلَ فِي ٱلْوَلَائِمِ، وَٱلْمَجَالِسَ ٱلْأُولَى فِي ٱلْمَجَامِعِ، | ٦ 6 |
կը սիրեն առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ, առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, բարեւները՝ հրապարակներու վրայ,
وَٱلتَّحِيَّاتِ فِي ٱلْأَسْوَاقِ، وَأَنْ يَدْعُوَهُمُ ٱلنَّاسُ: سَيِّدِي سَيِّدِي! | ٧ 7 |
ու “ռաբբի՛, ռաբբի՛” կոչուիլ մարդոցմէ:
وَأَمَّا أَنْتُمْ فَلَا تُدْعَوْا سَيِّدِي، لِأَنَّ مُعَلِّمَكُمْ وَاحِدٌ ٱلْمَسِيحُ، وَأَنْتُمْ جَمِيعًا إِخْوَةٌ. | ٨ 8 |
Բայց դուք մի՛ կոչուիք “ռաբբի”, որովհետեւ մէ՛կ է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոս,
وَلَا تَدْعُوا لَكُمْ أَبًا عَلَى ٱلْأَرْضِ، لِأَنَّ أَبَاكُمْ وَاحِدٌ ٱلَّذِي فِي ٱلسَّمَاوَاتِ. | ٩ 9 |
եւ դուք բոլորդ եղբայր էք: Ու երկրի վրայ ո՛չ մէկը կոչեցէք ձեր “հայրը”, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը՝ որ երկինքն է:
وَلَا تُدْعَوْا مُعَلِّمِينَ، لِأَنَّ مُعَلِّمَكُمْ وَاحِدٌ ٱلْمَسِيحُ. | ١٠ 10 |
Եւ դուք մի՛ կոչուիք “ուսուցիչ”, որովհետեւ մէ՛կ է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոս:
وَأَكْبَرُكُمْ يَكُونُ خَادِمًا لَكُمْ. | ١١ 11 |
Ու ձեր մէջէն մեծագոյնը՝ ձեր սպասարկո՛ւն թող ըլլայ:
فَمَنْ يَرْفَعْ نَفْسَهُ يَتَّضِعْ، وَمَنْ يَضَعْ نَفْسَهُ يَرْتَفِعْ. | ١٢ 12 |
Ո՛վ որ բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
«لَكِنْ وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تُغْلِقُونَ مَلَكُوتَ ٱلسَّمَاوَاتِ قُدَّامَ ٱلنَّاسِ، فَلَا تَدْخُلُونَ أَنْتُمْ وَلَا تَدَعُونَ ٱلدَّاخِلِينَ يَدْخُلُونَ. | ١٣ 13 |
«Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը գոցէք երկինքի թագաւորութիւնը մարդոց առջեւ. դո՛ւք չէք մտներ, ու մտնողներուն ալ թոյլ չէք տար՝ որ մտնեն:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تَأْكُلُونَ بُيُوتَ ٱلْأَرَامِلِ، ولِعِلَّةٍ تُطِيلُونَ صَلَوَاتِكُمْ. لِذَلِكَ تَأْخُذُونَ دَيْنُونَةً أَعْظَمَ. | ١٤ 14 |
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը լափէք այրիներուն տուները, ու իբր պատրուակ՝ աղօթքը կ՚երկարէք. ուստի աւելի՛ խստութեամբ պիտի դատուիք՝՝:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تَطُوفُونَ ٱلْبَحْرَ وَٱلْبَرَّ لِتَكْسَبُوا دَخِيلًا وَاحِدًا، وَمَتَى حَصَلَ تَصْنَعُونَهُ ٱبْنًا لِجَهَنَّمَ أَكْثَرَ مِنْكُمْ مُضَاعَفًا. (Geenna ) | ١٥ 15 |
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը շրջիք ծով ու ցամաք՝ մէկը նորահաւատ ընելու, եւ երբ ըլլայ՝ զայն ձեզմէ երկու անգամ աւելի գեհենի որդի կ՚ընէք: (Geenna )
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْقَادَةُ ٱلْعُمْيَانُ! ٱلْقَائِلُونَ: مَنْ حَلَفَ بِٱلْهَيْكَلِ فَلَيْسَ بِشَيْءٍ، وَلَكِنْ مَنْ حَلَفَ بِذَهَبِ ٱلْهَيْكَلِ يَلْتَزِمُ. | ١٦ 16 |
Վա՜յ ձեզի, կո՛յր առաջնորդներ, որ կ՚ըսէք. “Ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարին վրայ՝ բան մը չէ, բայց ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարի ոսկիի՛ն վրայ՝ պարտաւոր կ՚ըլլայ”:
أَيُّهَا ٱلْجُهَّالُ وَٱلْعُمْيَانُ! أَيُّمَا أَعْظَمُ: أَلذَّهَبُ أَمِ ٱلْهَيْكَلُ ٱلَّذِي يُقَدِّسُ ٱلذَّهَبَ؟ | ١٧ 17 |
Յիմարնե՛ր ու կոյրե՛ր, ո՞րը մեծ է, ոսկի՞ն՝ թէ տաճա՛րը, որ կը սրբացնէ ոսկին:
وَمَنْ حَلَفَ بِٱلْمَذْبَحِ فَلَيْسَ بِشَيْءٍ، وَلَكِنْ مَنْ حَلَفَ بِٱلْقُرْبَانِ ٱلَّذِي عَلَيْهِ يَلْتَزِمُ. | ١٨ 18 |
Նաեւ կ՚ըսէք. “Ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայ՝ բան մը չէ, բայց ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայի ընծայի՛ն վրայ՝ պարտաւոր կ՚ըլլայ”:
أَيُّهَا ٱلْجُهَّالُ وَٱلْعُمْيَانُ! أَيُّمَا أَعْظَمُ: ٱلْقُرْبَانُ أَمِ ٱلْمَذْبَحُ ٱلَّذِي يُقَدِّسُ ٱلْقُرْبَانَ؟ | ١٩ 19 |
Յիմարնե՛ր ու կոյրեր, ո՞րը մեծ է, ընծա՞ն՝ թէ զոհասեղանը, որ կը սրբացնէ ընծան:
فَإِنَّ مَنْ حَلَفَ بِٱلْمَذْبَحِ فَقَدْ حَلَفَ بِهِ وَبِكُلِّ مَا عَلَيْهِ! | ٢٠ 20 |
Ուրեմն, ո՛վ որ երդում կ՚ընէ զոհասեղանին վրայ, երդում կ՚ընէ անոր վրայ ու անոր վրայ եղած բոլոր բաներուն վրայ:
وَمَنْ حَلَفَ بِٱلْهَيْكَلِ فَقَدْ حَلَفَ بِهِ وَبِالسَّاكِنِ فِيهِ، | ٢١ 21 |
Եւ ո՛վ որ երդում կ՚ընէ տաճարին վրայ, երդում կ՚ընէ անոր վրայ ու անոր մէջ բնակողին վրայ:
وَمَنْ حَلَفَ بِٱلسَّمَاءِ فَقَدْ حَلَفَ بِعَرْشِ ٱللهِ وَبِالْجَالِسِ عَلَيْهِ. | ٢٢ 22 |
Եւ ո՛վ որ երդում կ՚ընէ երկինքի վրայ, երդում կ՚ընէ Աստուծոյ գահին վրայ ու անոր վրայ բազմողին վրայ:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تُعَشِّرُونَ ٱلنَّعْنَعَ وَٱلشِّبِثَّ وَٱلْكَمُّونَ، وَتَرَكْتُمْ أَثْقَلَ ٱلنَّامُوسِ: ٱلْحَقَّ وَٱلرَّحْمَةَ وَٱلْإِيمَانَ. كَانَ يَنْبَغِي أَنْ تَعْمَلُوا هَذِهِ وَلَا تَتْرُكُوا تِلْكَ. | ٢٣ 23 |
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը վճարէք անանուխին, սամիթին ու չամանին տասանորդը, բայց կը թողուք Օրէնքին աւելի ծանր բաները՝ իրաւունքը, կարեկցութիւնն ու հաւատքը. ասո՛նք պէտք է ընէիք, եւ զանոնք չձգէիք:
أَيُّهَا ٱلْقَادَةُ ٱلْعُمْيَانُ! ٱلَّذِينَ يُصَفُّونَ عَنِ ٱلْبَعُوضَةِ وَيَبْلَعُونَ ٱلْجَمَلَ. | ٢٤ 24 |
Կո՛յր առաջնորդներ, որ կը քամէք մժղուկը ու կը կլլէք ուղտը:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تُنَقُّونَ خَارِجَ ٱلْكَأْسِ وَٱلصَّحْفَةِ، وَهُمَا مِنْ دَاخِلٍ مَمْلُوآنِ ٱخْتِطَافًا وَدَعَارَةً. | ٢٥ 25 |
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը մաքրէք գաւաթին ու պնակին դուրսի՛ կողմը, բայց ներսէն լեցուն են յափշտակութեամբ եւ անիրաւութեամբ:
أَيُّهَا ٱلْفَرِّيسِيُّ ٱلْأَعْمَى! نَقِّ أَوَّلًا دَاخِلَ ٱلْكَأْسِ وَٱلصَّحْفَةِ لِكَيْ يَكُونَ خَارِجُهُمَا أَيْضًا نَقِيًّا. | ٢٦ 26 |
Կո՛յր Փարիսեցի, նախ մաքրէ՛ գաւաթին ու պնակին ներսի՛ կողմը, որպէսզի անոնց դուրսի կողմն ալ մաքուր ըլլայ:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تُشْبِهُونَ قُبُورًا مُبَيَّضَةً تَظْهَرُ مِنْ خَارِجٍ جَمِيلَةً، وَهِيَ مِنْ دَاخِلٍ مَمْلُوءَةٌ عِظَامَ أَمْوَاتٍ وَكُلَّ نَجَاسَةٍ. | ٢٧ 27 |
Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ եւ Փարիսեցիներ, որ կը նմանիք ծեփուած գերեզմաններու, որոնք արդարեւ դուրսէն գեղեցիկ կ՚երեւնան, բայց ներսէն լեցուն են մեռելներու ոսկորներով ու ամէն տեսակ անմաքրութեամբ:
هَكَذَا أَنْتُمْ أَيْضًا: مِنْ خَارِجٍ تَظْهَرُونَ لِلنَّاسِ أَبْرَارًا، وَلَكِنَّكُمْ مِنْ دَاخِلٍ مَشْحُونُونَ رِيَاءً وَإِثْمًا. | ٢٨ 28 |
Նոյնպէս դուք դուրսէն արդար կ՚երեւնաք մարդոց, իսկ ներսէն լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ»:
وَيْلٌ لَكُمْ أَيُّهَا ٱلْكَتَبَةُ وَٱلْفَرِّيسِيُّونَ ٱلْمُرَاؤُونَ! لِأَنَّكُمْ تَبْنُونَ قُبُورَ ٱلْأَنْبِيَاءِ وَتُزَيِّنُونَ مَدَافِنَ ٱلصِّدِّيقِينَ، | ٢٩ 29 |
«Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու Փարիսեցիներ, որ կը կառուցանէք մարգարէներուն տապանները եւ կը զարդարէք արդարներուն գերեզմանները,
وَتَقُولُونَ: لَوْ كُنَّا فِي أَيَّامِ آبَائِنَا لَمَا شَارَكْنَاهُمْ فِي دَمِ ٱلْأَنْبِيَاءِ. | ٣٠ 30 |
ու կ՚ըսէք. “Եթէ մեր հայրերուն օրերը ըլլայինք, անոնց հետ կամակից չէինք ըլլար մարգարէներուն արիւնին թափուելուն”:
فَأَنْتُمْ تَشْهَدُونَ عَلَى أَنْفُسِكُمْ أَنَّكُمْ أَبْنَاءُ قَتَلَةِ ٱلْأَنْبِيَاءِ. | ٣١ 31 |
Հետեւաբար դո՛ւք կը վկայէք ձեր մասին, թէ որդիներն էք անո՛նց՝ որ կը սպաննէին մարգարէները:
فَٱمْلَأُوا أَنْتُمْ مِكْيَالَ آبَائِكُمْ. | ٣٢ 32 |
Ուստի դո՛ւք ալ ձեր հայրերուն չափը լեցուցէք:
أَيُّهَا ٱلْحَيَّاتُ أَوْلَادَ ٱلْأَفَاعِي! كَيْفَ تَهْرُبُونَ مِنْ دَيْنُونَةِ جَهَنَّمَ؟ (Geenna ) | ٣٣ 33 |
Օձե՛ր, իժերո՛ւ ծնունդներ, ի՞նչպէս պիտի խուսափիք գեհենի դատապարտութենէն: (Geenna )
لِذَلِكَ هَا أَنَا أُرْسِلُ إِلَيْكُمْ أَنْبِيَاءَ وَحُكَمَاءَ وَكَتَبَةً، فَمِنْهُمْ تَقْتُلُونَ وَتَصْلِبُونَ، وَمِنْهُمْ تَجْلِدُونَ فِي مَجَامِعِكُمْ، وَتَطْرُدُونَ مِنْ مَدِينَةٍ إِلَى مَدِينَةٍ، | ٣٤ 34 |
Ուստի ահա՛ ես կը ղրկեմ ձեզի մարգարէներ եւ իմաստուններ ու դպիրներ: Անոնցմէ ոմանք պիտի սպաննէք եւ խաչէք, ոմանք ալ պիտի խարազանէք ձեր ժողովարաններուն մէջ ու հալածէք քաղաքէ քաղաք:
لِكَيْ يَأْتِيَ عَلَيْكُمْ كُلُّ دَمٍ زَكِيٍّ سُفِكَ عَلَى ٱلْأَرْضِ، مِنْ دَمِ هَابِيلَ ٱلصِّدِّيقِ إِلَى دَمِ زَكَرِيَّا بْنِ بَرَخِيَّا ٱلَّذِي قَتَلْتُمُوهُ بَيْنَ ٱلْهَيْكَلِ وَٱلْمَذْبَحِ. | ٣٥ 35 |
Որպէսզի ձեր վրայ գայ երկրի վրայ թափուած ամբողջ արդար արիւնը, արդար Աբէլի արիւնէն մինչեւ Բարաքիայի որդիին՝ Զաքարիայի արիւնը, որ սպաննեցիք տաճարին եւ զոհասեղանին միջեւ:
اَلْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّ هَذَا كُلَّهُ يَأْتِي عَلَى هَذَا ٱلْجِيلِ! | ٣٦ 36 |
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս բոլոր բաները պիտի գան այս սերունդին վրայ”»:
«يَا أُورُشَلِيمُ، يا أُورُشَلِيمُ! يا قَاتِلَةَ ٱلْأَنْبِيَاءِ وَرَاجِمَةَ ٱلْمُرْسَلِينَ إِلَيْهَا، كَمْ مَرَّةٍ أَرَدْتُ أَنْ أَجْمَعَ أَوْلَادَكِ كَمَا تَجْمَعُ ٱلدَّجَاجَةُ فِرَاخَهَا تَحْتَ جَنَاحَيْهَا، وَلَمْ تُرِيدُوا! | ٣٧ 37 |
«Ո՛վ Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կը սպաննէիր մարգարէները ու կը քարկոծէիր քեզի ղրկուածները. քանի՜ անգամ ուզեցի հաւաքել զաւակներդ, ինչպէս հաւը թեւերուն տակ կը հաւաքէ իր ձագերը, բայց դուք չուզեցիք:
هُوَذَا بَيْتُكُمْ يُتْرَكُ لَكُمْ خَرَابًا. | ٣٨ 38 |
Ահա՛ ձեր տունը ամայի պիտի մնայ ձեզի:
لِأَنِّي أَقُولُ لَكُمْ: إِنَّكُمْ لَا تَرَوْنَنِي مِنَ ٱلْآنَ حَتَّى تَقُولُوا: مُبَارَكٌ ٱلْآتِي بِٱسْمِ ٱلرَّبِّ!». | ٣٩ 39 |
Արդարեւ կ՚ըսեմ ձեզի թէ ա՛լ ասկէ ետք պիտի չտեսնէք զիս՝ մինչեւ որ ըսէք. “Օրհնեա՜լ է ա՛ն՝ որ կու գայ Տէրոջ անունով”»: