< مَرْقُس 5 >
وَجَاءُوا إِلَى عَبْرِ ٱلْبَحْرِ إِلَى كُورَةِ ٱلْجَدَرِيِّينَ. | ١ 1 |
Ծովուն միւս եզերքը եկան՝ Գադարացիներուն երկիրը:
وَلَمَّا خَرَجَ مِنَ ٱلسَّفِينَةِ لِلْوَقْتِ ٱسْتَقْبَلَهُ مِنَ ٱلْقُبُورِ إِنْسَانٌ بِهِ رُوحٌ نَجِسٌ، | ٢ 2 |
Երբ ինք նաւէն ելաւ, իսկոյն գերեզմաններէն ելած մարդ մը հանդիպեցաւ իրեն, որ անմաքուր ոգի ունէր:
كَانَ مَسْكَنُهُ فِي ٱلْقُبُورِ، وَلَمْ يَقْدِرْ أَحَدٌ أَنْ يَرْبِطَهُ وَلَا بِسَلَاسِلَ، | ٣ 3 |
Անոր բնակած տեղը գերեզմաններուն մէջ էր, ու շղթայո՛վ ալ ո՛չ մէկը կրնար կապել զայն.
لِأَنَّهُ قَدْ رُبِطَ كَثِيرًا بِقُيُودٍ وَسَلَاسِلَ فَقَطَّعَ ٱلسَّلَاسِلَ وَكَسَّرَ ٱلْقُيُودَ، فَلَمْ يَقْدِرْ أَحَدٌ أَنْ يُذَلِّلَهُ. | ٤ 4 |
որովհետեւ յաճախ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց շղթաները կոտրտեր ու ոտնակապերը փշրեր էր, եւ ո՛չ մէկը կրնար նուաճել զայն:
وَكَانَ دَائِمًا لَيْلًا وَنَهَارًا فِي ٱلْجِبَالِ وَفِي ٱلْقُبُورِ، يَصِيحُ وَيُجَرِّحُ نَفْسَهُ بِٱلْحِجَارَةِ. | ٥ 5 |
Ամէն ատեն, գիշեր ու ցերեկ, գերեզմաններուն եւ լեռներուն մէջ՝՝ կ՚աղաղակէր, ու իր մարմինը կը ճեղքռտէր քարերով:
فَلَمَّا رَأَى يَسُوعَ مِنْ بَعِيدٍ رَكَضَ وَسَجَدَ لَهُ، | ٦ 6 |
Երբ հեռուէն տեսաւ Յիսուսը, վազեց ու երկրպագեց անոր,
وَصَرَخَ بِصَوْتٍ عَظِيمٍ وَقَالَ: «مَا لِي وَلَكَ يَا يَسُوعُ ٱبْنَ ٱللهِ ٱلْعَلِيِّ؟ أَسْتَحْلِفُكَ بِٱللهِ أَنْ لَا تُعَذِّبَنِي!». | ٧ 7 |
եւ բարձրաձայն աղաղակեց. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, մի՛ տանջեր զիս»:
لِأَنَّهُ قَالَ لَهُ: «ٱخْرُجْ مِنَ ٱلْإِنْسَانِ يَا أَيُّهَا ٱلرُّوحُ ٱلنَّجِسُ». | ٨ 8 |
(Քանի որ կ՚ըսէր անոր. «Անմաքո՛ւր ոգի, ելի՛ր այդ մարդէն»: )
وَسَأَلَهُ: «مَا ٱسْمُكَ؟». فَأَجَابَ قَائِلًا: «ٱسْمِي لَجِئُونُ، لِأَنَّنَا كَثِيرُونَ». | ٩ 9 |
Հարցուց անոր. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ պատասխանեց. «Անունս Լեգէոն է, որովհետեւ բազմաթիւ ենք»:
وَطَلَبَ إِلَيْهِ كَثِيرًا أَنْ لَا يُرْسِلَهُمْ إِلَى خَارِجِ ٱلْكُورَةِ. | ١٠ 10 |
Շատ կ՚աղաչէին անոր՝ որ այդ երկրէն դուրս չղրկէ զիրենք:
وَكَانَ هُنَاكَ عِنْدَ ٱلْجِبَالِ قَطِيعٌ كَبِيرٌ مِنَ ٱلْخَنَازِيرِ يَرْعَى، | ١١ 11 |
Հոն, լերան մօտ, խոզերու մեծ երամակ մը կար՝ որ կ՚արածէր:
فَطَلَبَ إِلَيْهِ كُلُّ ٱلشَّيَاطِينِ قَائِلِينَ: «أَرْسِلْنَا إِلَى ٱلْخَنَازِيرِ لِنَدْخُلَ فِيهَا». | ١٢ 12 |
Բոլոր դեւերը աղաչեցին անոր եւ ըսին. «Մեզ խոզերո՛ւն ղրկէ, որպէսզի անոնց մէջ մտնենք»:
فَأَذِنَ لَهُمْ يَسُوعُ لِلْوَقْتِ. فَخَرَجَتِ ٱلْأَرْوَاحُ ٱلنَّجِسَةُ وَدَخَلَتْ فِي ٱلْخَنَازِيرِ، فَٱنْدَفَعَ ٱلْقَطِيعُ مِنْ عَلَى ٱلْجُرْفِ إِلَى ٱلْبَحْرِ. وَكَانَ نَحْوَ أَلْفَيْنِ، فَٱخْتَنَقَ فِي ٱلْبَحْرِ. | ١٣ 13 |
Յիսուս իսկոյն արտօնեց անոնց: Երբ անմաքուր ոգիները դուրս ելան ու խոզերուն մէջ մտան, երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց (երկու հազարի չափ կային), եւ ծովուն մէջ խեղդուեցան:
وَأَمَّا رُعَاةُ ٱلْخَنَازِيرِ فَهَرَبُوا وَأَخْبَرُوا فِي ٱلْمَدِينَةِ وَفِي ٱلضِّيَاعِ. فَخَرَجُوا لِيَرَوْا مَا جَرَى. | ١٤ 14 |
Խոզարածները փախան, ու պատմեցին քաղաքին եւ արտերուն մէջ, ու մարդիկ դուրս ելան՝ տեսնելու թէ ի՛նչ էր պատահածը:
وَجَاءُوا إِلَى يَسُوعَ فَنَظَرُوا ٱلْمَجْنُونَ ٱلَّذِي كَانَ فِيهِ ٱللَّجِئُونُ جَالِسًا وَلَابِسًا وَعَاقِلًا، فَخَافُوا. | ١٥ 15 |
Եկան Յիսուսի քով, տեսան լեգէոն ունեցող դիւահարը, որ նստած էր՝ հագուած եւ սթափած, ու վախցան:
فَحَدَّثَهُمُ ٱلَّذِينَ رَأَوْا كَيْفَ جَرَى لِلْمَجْنُونِ وَعَنِ ٱلْخَنَازِيرِ. | ١٦ 16 |
Անոնք որ տեսեր էին՝ պատմեցին իրենց թէ ի՛նչ պատահեցաւ դիւահարին, նաեւ խոզերուն մասին.
فَٱبْتَدَأُوا يَطْلُبُونَ إِلَيْهِ أَنْ يَمْضِيَ مِنْ تُخُومِهِمْ. | ١٧ 17 |
իրենք ալ սկսան աղաչել անոր, որպէսզի իրենց հողամասէն երթայ:
وَلَمَّا دَخَلَ ٱلسَّفِينَةَ طَلَبَ إِلَيْهِ ٱلَّذِي كَانَ مَجْنُونًا أَنْ يَكُونَ مَعَهُ، | ١٨ 18 |
Երբ ան նաւ մտաւ, դիւահարը կ՚աղաչէր անոր՝ որ ըլլայ անոր հետ:
فَلَمْ يَدَعْهُ يَسُوعُ، بَلْ قَالَ لَهُ: «ٱذْهَبْ إِلَى بَيْتِكَ وَإِلَى أَهْلِكَ، وَأَخْبِرْهُمْ كَمْ صَنَعَ ٱلرَّبُّ بِكَ وَرَحِمَكَ». | ١٩ 19 |
Բայց Յիսուս թոյլ չտուաւ անոր, հապա ըսաւ անոր. «Գնա՛ տունդ՝ քուկիններուդ քով, ու պատմէ՛ անոնց ամէն ինչ որ Տէրը ըրաւ քեզի, եւ ի՛նչպէս ողորմեցաւ քեզի»:
فَمَضَى وَٱبْتَدَأَ يُنَادِي فِي ٱلْعَشْرِ ٱلْمُدُنِ كَمْ صَنَعَ بِهِ يَسُوعُ. فَتَعَجَّبَ ٱلْجَمِيعُ. | ٢٠ 20 |
Ան ալ գնաց, եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ հրապարակել ամէն ինչ որ Յիսուս ըրաւ իրեն. ու բոլորը կը զարմանային:
وَلَمَّا ٱجْتَازَ يَسُوعُ فِي ٱلسَّفِينَةِ أَيْضًا إِلَى ٱلْعَبْرِ، ٱجْتَمَعَ إِلَيْهِ جَمْعٌ كَثِيرٌ، وَكَانَ عِنْدَ ٱلْبَحْرِ. | ٢١ 21 |
Երբ Յիսուս դարձեալ նաւով անցաւ ծովուն միւս եզերքը, մեծ բազմութիւն մը հաւաքուեցաւ անոր քով, եւ ինք ծովեզերքն էր:
وَإِذَا وَاحِدٌ مِنْ رُؤَسَاءِ ٱلْمَجْمَعِ ٱسْمُهُ يَايِرُسُ جَاءَ. وَلَمَّا رَآهُ خَرَّ عِنْدَ قَدَمَيْهِ، | ٢٢ 22 |
Ժողովարանի պետերէն մէկը եկաւ, որուն անունը Յայրոս էր, ու երբ տեսաւ զայն՝ ինկաւ անոր ոտքը,
وَطَلَبَ إِلَيْهِ كَثِيرًا قَائِلًا: «ٱبْنَتِي ٱلصَّغِيرَةُ عَلَى آخِرِ نَسَمَةٍ. لَيْتَكَ تَأْتِي وَتَضَعُ يَدَكَ عَلَيْهَا لِتُشْفَى فَتَحْيَا!». | ٢٣ 23 |
շատ աղաչեց անոր եւ ըսաւ. «Աղջիկս մեռնելու մօտ է. եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ՝ որպէսզի բուժուի, ու պիտի ապրի»:
فَمَضَى مَعَهُ وَتَبِعَهُ جَمْعٌ كَثِيرٌ وَكَانُوا يَزْحَمُونَهُ. | ٢٤ 24 |
Ան ալ գնաց անոր հետ: Մեծ բազմութիւն մը իրեն կը հետեւէր, եւ կը սեղմէր զինք:
وَٱمْرَأَةٌ بِنَزْفِ دَمٍ مُنْذُ ٱثْنَتَيْ عَشْرَةَ سَنَةً، | ٢٥ 25 |
Կին մը՝ որ արիւնահոսութիւն ունէր տասներկու տարիէ ի վեր,
وَقَدْ تَأَلَّمَتْ كَثِيرًا مِنْ أَطِبَّاءَ كَثِيرِينَ، وَأَنْفَقَتْ كُلَّ مَا عِنْدَهَا وَلَمْ تَنْتَفِعْ شَيْئًا، بَلْ صَارَتْ إِلَى حَالٍ أَرْدَأَ. | ٢٦ 26 |
շատ չարչարանք կրած էր բազմաթիւ բժիշկներէ, եւ իր ամբողջ ունեցածը ծախսած էր բայց բնա՛ւ չէր օգտուած, այլ փոխարէնը վիճակը կը վատթարանար:
لَمَّا سَمِعَتْ بِيَسُوعَ، جَاءَتْ فِي ٱلْجَمْعِ مِنْ وَرَاءُ، وَمَسَّتْ ثَوْبَهُ، | ٢٧ 27 |
Երբ լսեց Յիսուսի մասին, ետեւէն եկաւ՝ բազմութեան մէջ, ու դպաւ անոր հանդերձին.
لِأَنَّهَا قَالَتْ: «إِنْ مَسَسْتُ وَلَوْ ثِيَابَهُ شُفِيتُ». | ٢٨ 28 |
քանի որ կ՚ըսէր. «Եթէ միա՛յն անոր հանդերձներուն դպչիմ՝ պիտի բժշկուիմ»:
فَلِلْوَقْتِ جَفَّ يَنْبُوعُ دَمِهَا، وَعَلِمَتْ فِي جِسْمِهَا أَنَّهَا قَدْ بَرِئَتْ مِنَ ٱلدَّاءِ. | ٢٩ 29 |
Իսկոյն իր արիւնին աղբիւրը ցամքեցաւ, եւ իր մարմինին մէջ գիտցաւ թէ տանջանքէն բժշկուեցաւ:
فَلِلْوَقْتِ ٱلْتَفَتَ يَسُوعُ بَيْنَ ٱلْجَمْعِ شَاعِرًا فِي نَفْسِهِ بِٱلْقُوَّةِ ٱلَّتِي خَرَجَتْ مِنْهُ، وَقَالَ: «مَنْ لَمَسَ ثِيَابِي؟». | ٣٠ 30 |
Յիսուս իսկոյն գիտցաւ ինքնիր մէջ թէ զօրութիւն մը ելաւ իրմէ դուրս, դարձաւ բազմութեան ու ըսաւ. «Ո՞վ դպաւ իմ հանդերձներուս»:
فَقَالَ لَهُ تَلَامِيذُهُ: «أَنْتَ تَنْظُرُ ٱلْجَمْعَ يَزْحَمُكَ، وَتَقُولُ: مَنْ لَمَسَنِي؟». | ٣١ 31 |
Իր աշակերտները ըսին իրեն. «Կը տեսնե՛ս թէ բազմութիւնը կը սեղմէ քեզ, եւ կ՚ըսես. “Ո՞վ դպաւ ինծի”»:
وَكَانَ يَنْظُرُ حَوْلَهُ لِيَرَى ٱلَّتِي فَعَلَتْ هَذَا. | ٣٢ 32 |
Իր շուրջը կը նայէր՝ որպէսզի տեսնէ այս բանը ընողը:
وَأَمَّا ٱلْمَرْأَةُ فَجَاءَتْ وَهِيَ خَائِفَةٌ وَمُرْتَعِدَةٌ، عَالِمَةً بِمَا حَصَلَ لَهَا، فَخَرَّتْ وَقَالَتْ لَهُ ٱلْحَقَّ كُلَّهُ. | ٣٣ 33 |
Կինը վախցաւ ու դողաց, որովհետեւ գիտէր թէ ի՛նչ պատահեցաւ իրեն. եկաւ, ինկաւ անոր առջեւ, եւ պատմեց անոր ամբողջ ճշմարտութիւնը:
فَقَالَ لَهَا: «يَا ٱبْنَةُ، إِيمَانُكِ قَدْ شَفَاكِ، ٱذْهَبِي بِسَلَامٍ وَكُونِي صَحِيحَةً مِنْ دَائِكِ». | ٣٤ 34 |
Յիսուս ըսաւ անոր. «Աղջի՛կ, հաւատքդ բժշկեց քեզ. գնա՛ խաղաղութեամբ, ու բժշկուա՛ծ եղիր քու տանջանքէդ»:
وَبَيْنَمَا هُوَ يَتَكَلَّمُ جَاءُوا مِنْ دَارِ رَئِيسِ ٱلْمَجْمَعِ قَائِلِينَ: «ٱبْنَتُكَ مَاتَتْ. لِمَاذَا تُتْعِبُ ٱلْمُعَلِّمَ بَعْدُ؟». | ٣٥ 35 |
Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովարանի պետին տունէն ոմանք եկան եւ ըսին. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ ինչո՞ւ կ՚անհանգստացնես վարդապետը»:
فَسَمِعَ يَسُوعُ لِوَقْتِهِ ٱلْكَلِمَةَ ٱلَّتِي قِيلَتْ، فَقَالَ لِرَئِيسِ ٱلْمَجْمَعِ: «لَا تَخَفْ! آمِنْ فَقَطْ». | ٣٦ 36 |
Իսկ Յիսուս, երբ լսեց ըսուած խօսքը, իսկոյն ըսաւ ժողովարանի պետին. «Մի՛ վախնար, միա՛յն հաւատա»:
وَلَمْ يَدَعْ أَحَدًا يَتْبَعُهُ إِلَّا بُطْرُسَ وَيَعْقُوبَ، وَيُوحَنَّا أَخَا يَعْقُوبَ. | ٣٧ 37 |
Ու ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ իրեն ուղեկցի, բայց միայն Պետրոսի, Յակոբոսի եւ Յակոբոսի եղբօր՝ Յովհաննէսի:
فَجَاءَ إِلَى بَيْتِ رَئِيسِ ٱلْمَجْمَعِ وَرَأَى ضَجِيجًا. يَبْكُونَ وَيُوَلْوِلُونَ كَثِيرًا. | ٣٨ 38 |
Ժողովարանի պետին տունը հասնելով՝ նշմարեց աղմուկը, նաեւ անոնք՝ որ շատ կու լային ու կը հեծեծէին:
فَدَخَلَ وَقَالَ لَهُمْ: «لِمَاذَا تَضِجُّونَ وَتَبْكُونَ؟ لَمْ تَمُتِ ٱلصَّبِيَّةُ لَكِنَّهَا نَائِمَةٌ». | ٣٩ 39 |
Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ իրար անցած էք եւ կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
فَضَحِكُوا عَلَيْهِ. أَمَّا هُوَ فَأَخْرَجَ ٱلْجَمِيعَ، وَأَخَذَ أَبَا ٱلصَّبِيَّةِ وَأُمَّهَا وَٱلَّذِينَ مَعَهُ وَدَخَلَ حَيْثُ كَانَتِ ٱلصَّبِيَّةُ مُضْطَجِعَةً، | ٤٠ 40 |
Անոնք ալ զինք ծաղրեցին. բայց ինք բոլորը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը, եւ իրեն հետ եղողները, ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր:
وَأَمْسَكَ بِيَدِ ٱلصَّبِيَّةِ وَقَالَ لَهَا: «طَلِيثَا، قُومِي!». ٱلَّذِي تَفْسِيرُهُ: يَا صَبِيَّةُ، لَكِ أَقُولُ: قُومِي! | ٤١ 41 |
Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալիթա՛, կումի՛», որ կը թարգմանուի. «Աղջի՛կ, (քեզի՛ կ՚ըսեմ, ) ոտքի՛ ելիր»:
وَلِلْوَقْتِ قَامَتِ ٱلصَّبِيَّةُ وَمَشَتْ، لِأَنَّهَا كَانَتِ ٱبْنَةَ ٱثْنَتَيْ عَشْرَةَ سَنَةً. فَبُهِتُوا بَهْتًا عَظِيمًا. | ٤٢ 42 |
Իսկոյն աղջիկը կանգնեցաւ եւ քալեց, որովհետեւ տասներկու տարեկան էր. ու տեսնողները հիացումէն զմայլեցան:
فَأَوْصَاهُمْ كَثِيرًا أَنْ لَا يَعْلَمَ أَحَدٌ بِذَلِكَ. وَقَالَ أَنْ تُعْطَى لِتَأْكُلَ. | ٤٣ 43 |
Յիսուս սաստիկ պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկը գիտնայ այս բանը, եւ ըսաւ՝ որ ուտելիք տան անոր: