< عِبرانِيّين 3 >
مِنْ ثَمَّ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ ٱلْقِدِّيسُونَ، شُرَكَاءُ ٱلدَّعْوَةِ ٱلسَّمَاوِيَّةِ، لَاحِظُوا رَسُولَ ٱعْتِرَافِنَا وَرَئِيسَ كَهَنَتِهِ ٱلْمَسِيحَ يَسُوعَ، | ١ 1 |
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչումին բաժնեկիցնե՛ր, ուշադի՛ր եղէք մեր դաւանութեան Առաքեալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսի,
حَالَ كَوْنِهِ أَمِينًا لِلَّذِي أَقَامَهُ، كَمَا كَانَ مُوسَى أَيْضًا فِي كُلِّ بَيْتِهِ. | ٢ 2 |
որ հաւատարիմ էր զինք նշանակողին, ինչպէս Մովսէս ալ՝ անոր ամբողջ տան մէջ:
فَإِنَّ هَذَا قَدْ حُسِبَ أَهْلًا لِمَجْدٍ أَكْثَرَ مِنْ مُوسَى، بِمِقْدَارِ مَا لِبَانِي ٱلْبَيْتِ مِنْ كَرَامَةٍ أَكْثَرَ مِنَ ٱلْبَيْتِ. | ٣ 3 |
Որովհետեւ ինք արժանացաւ Մովսէսէն ա՛յնքան աւելի փառքի, որքան աւելի պատիւ կ՚ունենայ տուն կառուցանողը՝ քան տունը:
لِأَنَّ كُلَّ بَيْتٍ يَبْنِيهِ إِنْسَانٌ مَا، وَلَكِنَّ بَانِيَ ٱلْكُلِّ هُوَ ٱللهُ. | ٤ 4 |
Քանի որ ամէն տուն ունի կառուցանող մը. բայց ա՛ն որ կառուցանեց բոլոր բաները՝ Աստուա՛ծ է:
وَمُوسَى كَانَ أَمِينًا فِي كُلِّ بَيْتِهِ كَخَادِمٍ، شَهَادَةً لِلْعَتِيدِ أَنْ يُتَكَلَّمَ بِهِ. | ٥ 5 |
Արդարեւ Մովսէս անոր ամբողջ տան մէջ հաւատարիմ էր իբր ծառայ՝ ըսուելիքներուն վկայ ըլլալու համար.
وَأَمَّا ٱلْمَسِيحُ فَكَٱبْنٍ عَلَى بَيْتِهِ. وَبَيْتُهُ نَحْنُ إِنْ تَمَسَّكْنَا بِثِقَةِ ٱلرَّجَاءِ وَٱفْتِخَارِهِ ثَابِتَةً إِلَى ٱلنِّهَايَةِ. | ٦ 6 |
բայց Քրիստոս՝ իբր որդի կը տիրէ իր իսկ տան վրայ: Մե՛նք ենք անոր տունը, եթէ գէթ մինչեւ վախճանը ամուր բռնենք համարձակութիւնը եւ յոյսին պարծանքը:
لِذَلِكَ كَمَا يَقُولُ ٱلرُّوحُ ٱلْقُدُسُ: «ٱلْيَوْمَ، إِنْ سَمِعْتُمْ صَوْتَهُ، | ٧ 7 |
Ուստի, ինչպէս Սուրբ Հոգին կ՚ըսէ. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը,
فَلَا تُقَسُّوا قُلُوبَكُمْ، كَمَا فِي ٱلْإِسْخَاطِ، يَوْمَ ٱلتَّجْرِبَةِ فِي ٱلْقَفْرِ | ٨ 8 |
մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն, փորձութեան օրը՝ անապատին մէջ,
حَيْثُ جَرَّبَنِي آبَاؤُكُمُ. ٱخْتَبَرُونِي وَأَبْصَرُوا أَعْمَالِي أَرْبَعِينَ سَنَةً. | ٩ 9 |
ուր ձեր հայրերը փորձեցին ու քննեցին զիս, թէպէտ քառասուն տարի տեսան իմ գործերս:
لِذَلِكَ مَقَتُّ ذَلِكَ ٱلْجِيلَ، وَقُلْتُ: إِنَّهُمْ دَائِمًا يَضِلُّونَ فِي قُلُوبِهِمْ، وَلَكِنَّهُمْ لَمْ يَعْرِفُوا سُبُلِي. | ١٠ 10 |
Ուստի զզուեցայ այդ սերունդէն եւ ըսի. “Անոնք միշտ մոլորած են իրենց սիրտով, ու չգիտցան իմ ճամբաներս”:
حَتَّى أَقْسَمْتُ فِي غَضَبِي: لَنْ يَدْخُلُوا رَاحَتِي». | ١١ 11 |
Հետեւաբար երդում ըրի իմ բարկութեանս մէջ. “Անոնք պիտի չմտնեն իմ հանգստավայրս”»:
اُنْظُرُوا أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، أَنْ لَا يَكُونَ فِي أَحَدِكُمْ قَلْبٌ شِرِّيرٌ بِعَدَمِ إِيمَانٍ فِي ٱلِٱرْتِدَادِ عَنِ ٱللهِ ٱلْحَيِّ. | ١٢ 12 |
Զգուշացէ՛ք, եղբայրնե՛ր, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկուն ներսը անհաւատութեան չար սիրտ մը ըլլայ՝ հեռանալով ապրող Աստուծմէն:
بَلْ عِظُوا أَنْفُسَكُمْ كُلَّ يَوْمٍ، مَا دَامَ ٱلْوَقْتُ يُدْعَى ٱلْيَوْمَ، لِكَيْ لَا يُقَسَّى أَحَدٌ مِنْكُمْ بِغُرُورِ ٱلْخَطِيَّةِ. | ١٣ 13 |
Հապա ամէն օր յորդորեցէ՛ք զիրար, քանի «այսօր» կ՚ըսուի, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը խստանայ մեղքին խաբէութեամբ:
لِأَنَّنَا قَدْ صِرْنَا شُرَكَاءَ ٱلْمَسِيحِ، إِنْ تَمَسَّكْنَا بِبَدَاءَةِ ٱلثِّقَةِ ثَابِتَةً إِلَى ٱلنِّهَايَةِ، | ١٤ 14 |
Արդարեւ մենք բաժնեկից եղած ենք Քրիստոսի, եթէ գէթ մինչեւ վախճանը հաստատ բռնենք մեր սկիզբի վստահութիւնը,
إِذْ قِيلَ: «ٱلْيَوْمَ، إِنْ سَمِعْتُمْ صَوْتَهُ، فَلَا تُقَسُّوا قُلُوبَكُمْ، كَمَا فِي ٱلْإِسْخَاطِ». | ١٥ 15 |
մինչ կ՚ըսուի. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն»:
فَمَنْ هُمُ ٱلَّذِينَ إِذْ سَمِعُوا أَسْخَطُوا؟ أَلَيْسَ جَمِيعُ ٱلَّذِينَ خَرَجُوا مِنْ مِصْرَ بِوَاسِطَةِ مُوسَى؟ | ١٦ 16 |
Քանի որ ոմանք՝ լսելէ ետք՝ դառնացուցին. սակայն ոչ՝՝ բոլորը՝ որ Եգիպտոսէն ելած էին Մովսէսի միջոցով:
وَمَنْ مَقَتَ أَرْبَعِينَ سَنَةً؟ أَلَيْسَ ٱلَّذِينَ أَخْطَأُوا، ٱلَّذِينَ جُثَثُهُمْ سَقَطَتْ فِي ٱلْقَفْرِ؟ | ١٧ 17 |
Իսկ որոնցմէ՞ զզուեցաւ քառասուն տարի. մեղանչողներէն չէ՞ր, որոնց դիակները ինկան անապատին մէջ:
وَلِمَنْ أَقْسَمَ: «لَنْ يَدْخُلُوا رَاحَتَهُ»، إِلَّا لِلَّذِينَ لَمْ يُطِيعُوا؟ | ١٨ 18 |
Եւ որո՞նց երդում ըրաւ՝ թէ պիտի չմտնեն իր հանգստավայրը, եթէ ոչ՝ անհնազանդներուն:
فَنَرَى أَنَّهُمْ لَمْ يَقْدِرُوا أَنْ يَدْخُلُوا لِعَدَمِ ٱلْإِيمَانِ. | ١٩ 19 |
Ու կը տեսնենք թէ չկրցան մտնել՝ իրենց անհաւատութեան պատճառով: