< عِبرانِيّين 10 >
لِأَنَّ ٱلنَّامُوسَ، إِذْ لَهُ ظِلُّ ٱلْخَيْرَاتِ ٱلْعَتِيدَةِ لَا نَفْسُ صُورَةِ ٱلْأَشْيَاءِ، لَا يَقْدِرُ أَبَدًا بِنَفْسِ ٱلذَّبَائِحِ كُلَّ سَنَةٍ، ٱلَّتِي يُقَدِّمُونَهَا عَلَى ٱلدَّوَامِ، أَنْ يُكَمِّلَ ٱلَّذِينَ يَتَقَدَّمُونَ. | ١ 1 |
Արդարեւ Օրէնքը, ունենալով գալիք բարիքներուն շուքը, ո՛չ թէ այդ բաներուն բո՛ւն պատկերը, երբեք չի կրնար կատարեալ ընել անոնք՝ որ կը մօտենան, շարունակ ամէն տարի մատուցանուած նոյն զոհերով:
وَإِلَّا، أَفَمَا زَالَتْ تُقَدَّمُ؟ مِنْ أَجْلِ أَنَّ ٱلْخَادِمِينَ، وَهُمْ مُطَهَّرُونَ مَرَّةً، لَا يَكُونُ لَهُمْ أَيْضًا ضَمِيرُ خَطَايَا. | ٢ 2 |
Այլապէս՝ պիտի չդադրէի՞ն մատուցանուելէ, քանի որ պաշտամունք կատարողները՝ մէ՛կ անգամ մաքրուելէն ետք՝ ա՛լ խղճահարութիւն պիտի չունենային մեղքերու համար:
لَكِنْ فِيهَا كُلَّ سَنَةٍ ذِكْرُ خَطَايَا. | ٣ 3 |
Բայց ամէն տարի մեղքերու յիշատակութիւն կ՚ըլլայ անոնցմով.
لِأَنَّهُ لَا يُمْكِنُ أَنَّ دَمَ ثِيرَانٍ وَتُيُوسٍ يَرْفَعُ خَطَايَا. | ٤ 4 |
որովհետեւ նոխազներուն ու ցուլերուն արիւնը անկարող է քաւել մեղքերը:
لِذَلِكَ عِنْدَ دُخُولِهِ إِلَى ٱلْعَالَمِ يَقُولُ: «ذَبِيحَةً وَقُرْبَانًا لَمْ تُرِدْ، وَلَكِنْ هَيَّأْتَ لِي جَسَدًا. | ٥ 5 |
Ուստի երբ մտաւ աշխարհ՝ ըսաւ. «Զոհ եւ ընծայ չուզեցիր, հապա մարմին մը պատրաստեցիր ինծի:
بِمُحْرَقَاتٍ وَذَبَائِحَ لِلْخَطِيَّةِ لَمْ تُسَرَّ. | ٦ 6 |
Ողջակէզներու եւ մեղքի պատարագներու չբարեհաճեցար:
ثُمَّ قُلْتُ: هَأَنَذَا أَجِيءُ. فِي دَرْجِ ٱلْكِتَابِ مَكْتُوبٌ عَنِّي، لِأَفْعَلَ مَشِيئَتَكَ يَا ٱللهُ». | ٧ 7 |
Այն ատեն ըսի. “Ահա՛ կու գամ (ի՛մ մասիս գրուած է Գիրքի պատատին մէջ) քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած”»:
إِذْ يَقُولُ آنِفًا: «إِنَّكَ ذَبِيحَةً وَقُرْبَانًا وَمُحْرَقَاتٍ وَذَبَائِحَ لِلْخَطِيَّةِ لَمْ تُرِدْ وَلَا سُرِرْتَ بِهَا». ٱلَّتِي تُقَدَّمُ حَسَبَ ٱلنَّامُوسِ. | ٨ 8 |
Վերը կ՚ըսէ. «Զոհ, ընծայ, ողջակէզներ ու մեղքի պատարագներ չուզեցիր եւ անոնց չբարեհաճեցար», (որոնք կը մատուցանուէին Օրէնքին համաձայն, )
ثُمَّ قَالَ: «هَأَنَذَا أَجِيءُ لِأَفْعَلَ مَشِيئَتَكَ يَا ٱللهُ». يَنْزِعُ ٱلْأَوَّلَ لِكَيْ يُثَبِّتَ ٱلثَّانِيَ. | ٩ 9 |
յետոյ կ՚ըսէ. «Ահա՛ կու գամ քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած»: Կը վերցնէ առաջինը, որպէսզի հաստատէ երկրորդը:
فَبِهَذِهِ ٱلْمَشِيئَةِ نَحْنُ مُقَدَّسُونَ بِتَقْدِيمِ جَسَدِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ مَرَّةً وَاحِدَةً. | ١٠ 10 |
Այդ կամքով է որ մենք սրբացանք՝ Յիսուս Քրիստոսի մարմինին մէ՛կ անգամ ընդմիշտ պատարագուելով:
وَكُلُّ كَاهِنٍ يَقُومُ كُلَّ يَوْمٍ يَخْدِمُ وَيُقَدِّمُ مِرَارًا كَثِيرَةً تِلْكَ ٱلذَّبَائِحَ عَيْنَهَا، ٱلَّتِي لَا تَسْتَطِيعُ ٱلْبَتَّةَ أَنْ تَنْزِعَ ٱلْخَطِيَّةَ. | ١١ 11 |
Ամէն քահանայ ամէն օր կը կայնի՝ պաշտօն կատարելու եւ նոյն զոհերը յաճախ մատուցանելու, որոնք երբեք չեն կրնար քաւել մեղքերը:
وَأَمَّا هَذَا فَبَعْدَمَا قَدَّمَ عَنِ ٱلْخَطَايَا ذَبِيحَةً وَاحِدَةً، جَلَسَ إِلَى ٱلْأَبَدِ عَنْ يَمِينِ ٱللهِ، | ١٢ 12 |
Մինչդեռ ասիկա մշտնջենապէս Աստուծոյ աջ կողմը բազմեցաւ՝ մեղքերու համար մէ՛կ զոհ մատուցանելով,
مُنْتَظِرًا بَعْدَ ذَلِكَ حَتَّى تُوضَعَ أَعْدَاؤُهُ مَوْطِئًا لِقَدَمَيْهِ. | ١٣ 13 |
եւ անկէ ետք կը սպասէ, մինչեւ որ իր թշնամիները պատուանդան դրուին իր ոտքերուն.
لِأَنَّهُ بِقُرْبَانٍ وَاحِدٍ قَدْ أَكْمَلَ إِلَى ٱلْأَبَدِ ٱلْمُقَدَّسِينَ. | ١٤ 14 |
որովհետեւ մէ՛կ պատարագով մշտնջենապէս կատարեալ ըրաւ սրբացածները:
وَيَشْهَدُ لَنَا ٱلرُّوحُ ٱلْقُدُسُ أَيْضًا. لِأَنَّهُ بَعْدَمَا قَالَ سَابِقًا: | ١٥ 15 |
Սուրբ Հոգին ալ կը վկայէ մեզի, քանի որ նախապէս ըսելէն ետք.
«هَذَا هُوَ ٱلْعَهْدُ ٱلَّذِي أَعْهَدُهُ مَعَهُمْ بَعْدَ تِلْكَ ٱلْأَيَّامِ، يَقُولُ ٱلرَّبُّ، أَجْعَلُ نَوَامِيسِي فِي قُلُوبِهِمْ وَأَكْتُبُهَا فِي أَذْهَانِهِمْ، | ١٦ 16 |
«Սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ անոնց հետ այդ օրերէն ետք, - կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց սիրտին մէջ, եւ զանոնք պիտի գրեմ անոնց միտքին մէջ.
وَلَنْ أَذْكُرَ خَطَايَاهُمْ وَتَعَدِّيَاتِهِمْ فِي مَا بَعْدُ». | ١٧ 17 |
անոնց մեղքերն ու անօրէնութիւնները ա՛լ պիտի չյիշեմ»:
وَإِنَّمَا حَيْثُ تَكُونُ مَغْفِرَةٌ لِهَذِهِ لَا يَكُونُ بَعْدُ قُرْبَانٌ عَنِ ٱلْخَطِيَّةِ. | ١٨ 18 |
Ուստի, ո՛ւր որ ասոնց ներում տրուեցաւ, ա՛լ մեղքի համար պատարագ պէտք չէ:
فَإِذْ لَنَا أَيُّهَا ٱلْإِخْوَةُ ثِقَةٌ بِٱلدُّخُولِ إِلَى «ٱلْأَقْدَاسِ» بِدَمِ يَسُوعَ، | ١٩ 19 |
Ուրեմն, եղբայրնե՛ր, համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու՝ Յիսուսի արիւնով,
طَرِيقًا كَرَّسَهُ لَنَا حَدِيثًا حَيًّا، بِٱلْحِجَابِ، أَيْ جَسَدِهِ، | ٢٠ 20 |
նոր ու կենարար ճամբայով մը - որուն բացումը կատարեց մեզի համար - վարագոյրին մէջէն, որ իր մարմինն է.
وَكَاهِنٌ عَظِيمٌ عَلَى بَيْتِ ٱللهِ، | ٢١ 21 |
նաեւ ունինք մեծ քահանայ մը՝ նշանակուած Աստուծոյ տան վրայ:
لِنَتَقَدَّمْ بِقَلْبٍ صَادِقٍ فِي يَقِينِ ٱلْإِيمَانِ، مَرْشُوشَةً قُلُوبُنَا مِنْ ضَمِيرٍ شِرِّيرٍ، وَمُغْتَسِلَةً أَجْسَادُنَا بِمَاءٍ نَقِيٍّ. | ٢٢ 22 |
Ուստի մօտենա՛նք ճշմարիտ սիրտով, հաւատքի լման վստահութեամբ, մեր սիրտերը սրսկումով մաքրուած չար խղճմտանքէն, եւ մեր մարմինները մաքուր ջուրով լուացուած:
لِنَتَمَسَّكْ بِإِقْرَارِ ٱلرَّجَاءِ رَاسِخًا، لِأَنَّ ٱلَّذِي وَعَدَ هُوَ أَمِينٌ. | ٢٣ 23 |
Ամո՛ւր բռնենք մեր յոյսին դաւանութիւնը՝ առանց երերալու, որովհետեւ հաւատարիմ է ա՛ն՝ որ խոստացաւ:
وَلْنُلَاحِظْ بَعْضُنَا بَعْضًا لِلتَّحْرِيضِ عَلَى ٱلْمَحَبَّةِ وَٱلْأَعْمَالِ ٱلْحَسَنَةِ، | ٢٤ 24 |
Ուշադի՛ր ըլլանք զիրար հրահրելու սիրոյ ու բարի գործերու:
غَيْرَ تَارِكِينَ ٱجْتِمَاعَنَا كَمَا لِقَوْمٍ عَادَةٌ، بَلْ وَاعِظِينَ بَعْضُنَا بَعْضًا، وَبِٱلْأَكْثَرِ عَلَى قَدْرِ مَا تَرَوْنَ ٱلْيَوْمَ يَقْرُبُ، | ٢٥ 25 |
Եւ չլքե՛նք մեր հաւաքոյթները, ինչպէս ոմանց սովորութիւնն է. հապա յորդորե՛նք զիրար, այնչափ աւելի՝ որչափ կը տեսնէք այն օրուան մօտենալը:
فَإِنَّهُ إِنْ أَخْطَأْنَا بِٱخْتِيَارِنَا بَعْدَمَا أَخَذْنَا مَعْرِفَةَ ٱلْحَقِّ، لَا تَبْقَى بَعْدُ ذَبِيحَةٌ عَنِ ٱلْخَطَايَا، | ٢٦ 26 |
Արդարեւ եթէ կամովին մեղանչենք՝ ճշմարտութեան գիտակցութիւնը ստանալէ ետք, ա՛լ ուրիշ զոհ չի մնար մեղքերու համար,
بَلْ قُبُولُ دَيْنُونَةٍ مُخِيفٌ، وَغَيْرَةُ نَارٍ عَتِيدَةٍ أَنْ تَأْكُلَ ٱلْمُضَادِّينَ. | ٢٧ 27 |
հապա կը մնայ դատաստանի ահարկու սպասում մը ու նախանձախնդրութեան կրակ մը, որ պիտի լափէ հակառակորդները:
مَنْ خَالَفَ نَامُوسَ مُوسَى فَعَلَى شَاهِدَيْنِ أَوْ ثَلَاثَةِ شُهُودٍ يَمُوتُ بِدُونِ رَأْفَةٍ. | ٢٨ 28 |
Ա՛ն՝ որ կ՚անարգէր Մովսէսի Օրէնքը, կը մեռնէր առանց արգահատանքի, երկու կամ երեք վկաներով:
فَكَمْ عِقَابًا أَشَرَّ تَظُنُّونَ أَنَّهُ يُحْسَبُ مُسْتَحِقًّا مَنْ دَاسَ ٱبْنَ ٱللهِ، وَحَسِبَ دَمَ ٱلْعَهْدِ ٱلَّذِي قُدِّسَ بِهِ دَنِسًا، وَٱزْدَرَى بِرُوحِ ٱلنِّعْمَةِ؟ | ٢٩ 29 |
Ա՛լ ո՜րչափ աւելի խիստ պատիժի կը կարծէք թէ պիտի արժանանայ ա՛ն՝ որ ոտնակոխ ըրած է Աստուծոյ Որդին, պիղծ համարած է ուխտին արիւնը՝ որով ինք սրբացաւ, եւ նախատած է շնորհքի Հոգին:
فَإِنَّنَا نَعْرِفُ ٱلَّذِي قَالَ: «لِيَ ٱلِٱنْتِقَامُ، أَنَا أُجَازِي، يَقُولُ ٱلرَّبُّ». وَأَيْضًا: «ٱلرَّبُّ يَدِينُ شَعْبَهُ». | ٣٠ 30 |
Քանի որ կը ճանչնանք ա՛ն՝ որ ըսաւ. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»: Եւ դարձեալ. «Տէ՛րը պիտի դատէ իր ժողովուրդը»:
مُخِيفٌ هُوَ ٱلْوُقُوعُ فِي يَدَيِ ٱللهِ ٱلْحَيِّ! | ٣١ 31 |
Ահարկու բան է իյնալ ապրող Աստուծոյ ձեռքը:
وَلَكِنْ تَذَكَّرُوا ٱلْأَيَّامَ ٱلسَّالِفَةَ ٱلَّتِي فِيهَا بَعْدَمَا أُنِرْتُمْ صَبَرْتُمْ عَلَى مُجَاهَدَةِ آلَامٍ كَثِيرَةٍ. | ٣٢ 32 |
Ուրեմն վերյիշեցէ՛ք նախկին օրերը, երբ՝ լուսաւորուելէ ետք՝ տոկացիք չարչարանքներու մեծ մարտի մը.
مِنْ جِهَةٍ مَشْهُورِينَ بِتَعْيِيرَاتٍ وَضِيقَاتٍ، وَمِنْ جِهَةٍ صَائِرِينَ شُرَكَاءَ ٱلَّذِينَ تُصُرِّفَ فِيهِمْ هَكَذَا. | ٣٣ 33 |
երբեմն տեսարան եղաք՝ նախատինքներով ու տառապանքերով, երբեմն ալ հաղորդակցեցաք այդպիսի վիճակի մէջ եղողներուն հետ:
لِأَنَّكُمْ رَثَيْتُمْ لِقُيُودِي أَيْضًا، وَقَبِلْتُمْ سَلْبَ أَمْوَالِكُمْ بِفَرَحٍ، عَالِمِينَ فِي أَنْفُسِكُمْ أَنَّ لَكُمْ مَالًا أَفْضَلَ فِي ٱلسَّمَاوَاتِ وَبَاقِيًا. | ٣٤ 34 |
Որովհետեւ իմ կապերուս մէջ ինծի՝՝ կարեկցեցաք, եւ ձեր ինչքին յափշտակուիլը ընդունեցիք ուրախութեամբ, գիտնալով թէ ձեզի համար լաւագոյն ու մնայուն ինչքեր ունիք երկինքը:
فَلَا تَطْرَحُوا ثِقَتَكُمُ ٱلَّتِي لَهَا مُجَازَاةٌ عَظِيمَةٌ. | ٣٥ 35 |
Ուրեմն մի՛ լքէք ձեր համարձակութիւնը, որ ունի մեծ վարձատրութիւն:
لِأَنَّكُمْ تَحْتَاجُونَ إِلَى ٱلصَّبْرِ، حَتَّى إِذَا صَنَعْتُمْ مَشِيئَةَ ٱللهِ تَنَالُونَ ٱلْمَوْعِدَ. | ٣٦ 36 |
Որովհետեւ համբերութիւն պէտք է ձեզի, որպէսզի ստանաք խոստումը՝ գործադրած ըլլալով Աստուծոյ կամքը:
لِأَنَّهُ بَعْدَ قَلِيلٍ جِدًّا «سَيَأْتِي ٱلْآتِي وَلَا يُبْطِئُ. | ٣٧ 37 |
Քանի որ «քիչ մը ատենէն պիտի գայ ա՛ն՝ որ գալիք է, ու պիտի չուշանայ:
أَمَّا ٱلْبَارُّ فَبِٱلْإِيمَانِ يَحْيَا، وَإِنِ ٱرْتَدَّ لَا تُسَرُّ بِهِ نَفْسِي». | ٣٨ 38 |
Եւ արդարը հաւատքո՛վ պիտի ապրի. իսկ եթէ մէկը ընկրկի, իմ անձս պիտի չբարեհաճի անոր»:
وَأَمَّا نَحْنُ فَلَسْنَا مِنَ ٱلِٱرْتِدَادِ لِلْهَلَاكِ، بَلْ مِنَ ٱلْإِيمَانِ لِٱقْتِنَاءِ ٱلنَّفْسِ. | ٣٩ 39 |
Բայց մենք անոնցմէ չենք՝ որ կ՚ընկրկին կորուստի համար, հապա անոնցմէ՝ որ կը հաւատան, իրենց անձին փրկութեան համար: