< أفَسُس 6 >
أَيُّهَا ٱلْأَوْلَادُ، أَطِيعُوا وَالِدِيكُمْ فِي ٱلرَّبِّ لِأَنَّ هَذَا حَقٌّ. | ١ 1 |
Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն՝ Տէրոջմով, որովհետեւ ա՛յդ է իրաւացին:
«أَكْرِمْ أَبَاكَ وَأُمَّكَ»، ٱلَّتِي هِيَ أَوَّلُ وَصِيَّةٍ بِوَعْدٍ، | ٢ 2 |
Պատուէ՛ հայրդ ու մայրդ, (որ առաջին պատուիրանն է խոստումով, )
«لِكَيْ يَكُونَ لَكُمْ خَيْرٌ، وَتَكُونُوا طِوَالَ ٱلْأَعْمَارِ عَلَى ٱلْأَرْضِ». | ٣ 3 |
որպէսզի բարիք ըլլայ քեզի, ու երկար ապրիս երկրի վրայ:
وَأَنْتُمْ أَيُّهَا ٱلْآبَاءُ، لَا تُغِيظُوا أَوْلَادَكُمْ، بَلْ رَبُّوهُمْ بِتَأْدِيبِ ٱلرَّبِّ وَإِنْذَارِهِ. | ٤ 4 |
Եւ դո՛ւք, հայրե՛ր, մի՛ բարկացնէք ձեր զաւակները, հապա մեծցուցէ՛ք զանոնք Տէրոջ կրթութեամբ ու խրատով:
أَيُّهَا ٱلْعَبِيدُ، أَطِيعُوا سَادَتَكُمْ حَسَبَ ٱلْجَسَدِ بِخَوْفٍ وَرِعْدَةٍ، فِي بَسَاطَةِ قُلُوبِكُمْ كَمَا لِلْمَسِيحِ، | ٥ 5 |
Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն՝ ահով ու դողով, ձեր սիրտին պարզամտութեամբ, որպէս թէ Քրիստոսի.
لَا بِخِدْمَةِ ٱلْعَيْنِ كَمَنْ يُرْضِي ٱلنَّاسَ، بَلْ كَعَبِيدِ ٱلْمَسِيحِ، عَامِلِينَ مَشِيئَةَ ٱللهِ مِنَ ٱلْقَلْبِ، | ٦ 6 |
ո՛չ թէ ծառայելով աչքի առջեւ՝ մարդահաճոներու պէս, հապա Քրիստոսի՛ ստրուկներու պէս՝ սրտանց գործադրելով Աստուծոյ կամքը:
خَادِمِينَ بِنِيَّةٍ صَالِحَةٍ كَمَا لِلرَّبِّ، لَيْسَ لِلنَّاسِ. | ٧ 7 |
Ծառայեցէ՛ք յօժարութեամբ, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
عَالِمِينَ أَنْ مَهْمَا عَمِلَ كُلُّ وَاحِدٍ مِنَ ٱلْخَيْرِ فَذَلِكَ يَنَالُهُ مِنَ ٱلرَّبِّ، عَبْدًا كَانَ أَمْ حُرًّا. | ٨ 8 |
գիտնալով թէ իւրաքանչիւրը՝ ի՛նչ բարիք որ գործէ, նո՛յնը պիտի ստանայ Տէրոջմէն, ստրուկ ըլլայ թէ ազատ:
وَأَنْتُمْ أَيُّهَا ٱلسَّادَةُ، ٱفْعَلُوا لَهُمْ هَذِهِ ٱلْأُمُورَ، تَارِكِينَ ٱلتَّهْدِيدَ، عَالِمِينَ أَنَّ سَيِّدَكُمْ أَنْتُمْ أَيْضًا فِي ٱلسَّمَاوَاتِ، وَلَيْسَ عِنْدَهُ مُحَابَاةٌ. | ٩ 9 |
Իսկ դո՛ւք, տէրե՛ր, ըրէ՛ք անոնց նոյն բաները, հրաժարելով սպառնալիքէն: Գիտցէ՛ք թէ անո՛նց ալ, ձե՛ր ալ Տէրը երկինքն է, ու աչառութիւն չկայ անոր քով:
أَخِيرًا يَا إِخْوَتِي، تَقَوَّوْا فِي ٱلرَّبِّ وَفِي شِدَّةِ قُوَّتِهِ. | ١٠ 10 |
Վերջապէս, եղբայրնե՛րս, զօրացէ՛ք Տէրոջմով եւ անոր հզօր կարողութեամբ:
ٱلْبَسُوا سِلَاحَ ٱللهِ ٱلْكَامِلَ لِكَيْ تَقْدِرُوا أَنْ تَثْبُتُوا ضِدَّ مَكَايِدِ إِبْلِيسَ. | ١١ 11 |
Հագէ՛ք Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել Չարախօսին հնարքներուն:
فَإِنَّ مُصَارَعَتَنَا لَيْسَتْ مَعَ دَمٍ وَلَحْمٍ، بَلْ مَعَ ٱلرُّؤَسَاءِ، مَعَ ٱلسَّلَاطِينِ، مَعَ وُلَاةِ ٱلْعَالَمِ عَلَى ظُلْمَةِ هَذَا ٱلدَّهْرِ، مَعَ أَجْنَادِ ٱلشَّرِّ ٱلرُّوحِيَّةِ فِي ٱلسَّمَاوِيَّاتِ. (aiōn ) | ١٢ 12 |
Որովհետեւ մեր գօտեմարտը մարմինի եւ արիւնի հետ չէ, հապա պետութիւններու, իշխանութիւններու, այս խաւար աշխարհին՝՝ իշխանաւորներուն հետ, երկնաւոր վայրերու մէջ եղող չար ոգիներուն հետ: (aiōn )
مِنْ أَجْلِ ذَلِكَ ٱحْمِلُوا سِلَاحَ ٱللهِ ٱلْكَامِلَ لِكَيْ تَقْدِرُوا أَنْ تُقَاوِمُوا فِي ٱلْيَوْمِ ٱلشِّرِّيرِ، وَبَعْدَ أَنْ تُتَمِّمُوا كُلَّ شَيْءٍ أَنْ تَثْبُتُوا. | ١٣ 13 |
Ուստի առէ՛ք ձեր վրայ Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել չար օրը,
فَٱثْبُتُوا مُمَنْطِقِينَ أَحْقَاءَكُمْ بِٱلْحَقِّ، وَلَابِسِينَ دِرْعَ ٱلْبِرِّ، | ١٤ 14 |
ու ամէն բան կատարելէ ետք՝ հաստատուն կայնիլ: Ուստի կայնեցէ՛ք ձեր տեղը՝ ձեր մէջքը գօտեպնդած ճշմարտութեամբ եւ հագած արդարութեան զրահը,
وَحَاذِينَ أَرْجُلَكُمْ بِٱسْتِعْدَادِ إِنْجِيلِ ٱلسَّلَامِ. | ١٥ 15 |
ու ձեր ոտքերուն իբր կօշիկ անցուցած խաղաղութեան աւետարանին պատրաստութիւնը:
حَامِلِينَ فَوْقَ ٱلْكُلِّ تُرْسَ ٱلْإِيمَانِ، ٱلَّذِي بِهِ تَقْدِرُونَ أَنْ تُطْفِئُوا جَمِيعَ سِهَامِ ٱلشِّرِّيرِ ٱلْمُلْتَهِبَةِ. | ١٦ 16 |
Բոլորին վրայ՝ առէ՛ք հաւատքին վահանը, որով պիտի կարենաք մարել Չարին բոլոր հրավառ նետերը.
وَخُذُوا خُوذَةَ ٱلْخَلَاصِ، وَسَيْفَ ٱلرُّوحِ ٱلَّذِي هُوَ كَلِمَةُ ٱللهِ. | ١٧ 17 |
եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է:
مُصَلِّينَ بِكُلِّ صَلَاةٍ وَطِلْبَةٍ كُلَّ وَقْتٍ فِي ٱلرُّوحِ، وَسَاهِرِينَ لِهَذَا بِعَيْنِهِ بِكُلِّ مُواظَبَةٍ وَطِلْبَةٍ، لِأَجْلِ جَمِيعِ ٱلْقِدِّيسِينَ، | ١٨ 18 |
Ամէն ատեն աղօթեցէ՛ք Հոգիով՝ ամէն տեսակ աղօթքով եւ աղերսանքով: Հսկեցէ՛ք ասոր վրայ բոլորովին յարատեւութեամբ ու աղերսանքով՝ բոլոր սուրբերուն համար.
وَلِأَجْلِي، لِكَيْ يُعْطَى لِي كَلَامٌ عِنْدَ ٱفْتِتَاحِ فَمِي، لِأُعْلِمَ جِهَارًا بِسِرِّ ٱلْإِنْجِيلِ، | ١٩ 19 |
ինծի՛ համար ալ, որպէսզի խօսք տրուի ինծի, որ համարձակութեամբ բանամ բերանս՝ գիտցնելու խորհուրդը աւետարանին,
ٱلَّذِي لِأَجْلِهِ أَنَا سَفِيرٌ فِي سَلَاسِلَ، لِكَيْ أُجَاهِرَ فِيهِ كَمَا يَجِبُ أَنْ أَتَكَلَّمَ. | ٢٠ 20 |
որուն համար ես դեսպան մըն եմ՝ շղթաներով. որպէսզի անով համարձակութեա՛մբ խօսիմ՝ ինչպէս պէտք է խօսիմ:
وَلَكِنْ لِكَيْ تَعْلَمُوا أَنْتُمْ أَيْضًا أَحْوَالِي، مَاذَا أَفْعَلُ، يُعَرِّفُكُمْ بِكُلِّ شَيْءٍ تِيخِيكُسُ ٱلْأَخُ ٱلْحَبِيبُ وَٱلْخَادِمُ ٱلْأَمِينُ فِي ٱلرَّبِّ، | ٢١ 21 |
Բայց որպէսզի դո՛ւք ալ գիտնաք իմ մասիս՝ թէ ի՛նչ կ՚ընեմ, ամէն բան պիտի գիտցնէ ձեզի Տիւքիկոս սիրելի եղբայրն ու Տէրոջմով հաւատարիմ սպասարկուն:
ٱلَّذِي أَرْسَلْتُهُ إِلَيْكُمْ لِهَذَا بِعَيْنِهِ، لِكَيْ تَعْلَمُوا أَحْوَالَنَا، وَلِكَيْ يُعَزِّيَ قُلُوبَكُمْ. | ٢٢ 22 |
Զինք յատկապէս ղրկեցի ձեզի, որպէսզի գիտնաք մեր մասին, եւ ինք մխիթարէ ձեր սիրտերը:
سَلَامٌ عَلَى ٱلْإِخْوَةِ، وَمَحَبَّةٌ بِإِيمَانٍ مِنَ ٱللهِ ٱلْآبِ وَٱلرَّبِّ يَسُوعَ ٱلْمَسِيحِ. | ٢٣ 23 |
Խաղաղութի՜ւն եղբայրներուն, ու սէ՜ր՝ հաւատքով միասին՝ Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
اَلنِّعْمَةُ مَعَ جَمِيعِ ٱلَّذِينَ يُحِبُّونَ رَبَّنَا يَسُوعَ ٱلْمَسِيحَ فِي عَدَمِ فَسَادٍ. آمِينَ. -كُتِبَتْ إِلَى أَهْلِ أَفَسُسَ مِنْ رُومِيَةِ عَلَى يَدِ تِيخِيكُسَ- | ٢٤ 24 |
Շնո՜րհք բոլոր անոնց հետ՝ որ անկեղծութեամբ կը սիրեն մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը: Ամէն: