< أفَسُس 4 >
فَأَطْلُبُ إِلَيْكُمْ، أَنَا ٱلْأَسِيرَ فِي ٱلرَّبِّ: أَنْ تَسْلُكُوا كَمَا يَحِقُّ لِلدَّعْوَةِ ٱلَّتِي دُعِيتُمْ بِهَا. | ١ 1 |
Ուստի ես՝ Տէրոջ բանտարկեալը՝ կ՚աղաչե՛մ ձեզի, որ ձեր ընթացքը արժանավայել ըլլայ այն կոչումին՝ որով կանչուեցաք,
بِكُلِّ تَوَاضُعٍ وَوَدَاعَةٍ وَبِطُولِ أَنَاةٍ، مُحْتَمِلِينَ بَعْضُكُمْ بَعْضًا فِي ٱلْمَحَبَّةِ. | ٢ 2 |
լման խոնարհութեամբ ու հեզութեամբ, համբերատարութեամբ, սիրով իրարու հանդուրժելով,
مُجْتَهِدِينَ أَنْ تَحْفَظُوا وَحْدَانِيَّةَ ٱلرُّوحِ بِرِبَاطِ ٱلسَّلَامِ. | ٣ 3 |
ջանալով պահել Սուրբ Հոգիին միաբանութիւնը՝ խաղաղութեան կապով:
جَسَدٌ وَاحِدٌ، وَرُوحٌ وَاحِدٌ، كَمَا دُعِيتُمْ أَيْضًا فِي رَجَاءِ دَعْوَتِكُمُ ٱلْوَاحِدِ. | ٤ 4 |
Մէ՛կ մարմին կայ, եւ մէ՛կ Հոգի, ինչպէս մէ՛կ յոյսով կանչուեցաք ձեր կոչումին:
رَبٌّ وَاحِدٌ، إِيمَانٌ وَاحِدٌ، مَعْمُودِيَّةٌ وَاحِدَةٌ، | ٥ 5 |
Տէրը մէ՛կ է, հաւատքը՝ մէ՛կ, մկրտութիւնը՝ մէ՛կ:
إِلَهٌ وَآبٌ وَاحِدٌ لِلْكُلِّ، ٱلَّذِي عَلَى ٱلْكُلِّ وَبِٱلْكُلِّ وَفِي كُلِّكُمْ. | ٦ 6 |
Մէ՛կ է Աստուած եւ բոլորին Հայրը, որ բոլորէն վեր, բոլորին հետ եւ ձեր բոլորին մէջն է:
وَلَكِنْ لِكُلِّ وَاحِدٍ مِنَّا أُعْطِيَتِ ٱلنِّعْمَةُ حَسَبَ قِيَاسِ هِبَةِ ٱلْمَسِيحِ. | ٧ 7 |
Բայց մեզմէ իւրաքանչիւրին շնորհք տրուած է՝ Քրիստոսի պարգեւին չափին համեմատ:
لِذَلِكَ يَقُولُ: «إِذْ صَعِدَ إِلَى ٱلْعَلَاءِ سَبَى سَبْيًا وَأَعْطَى ٱلنَّاسَ عَطَايَا». | ٨ 8 |
Ուստի կ՚ըսէ. «Երբ ելաւ բարձր տեղը՝ գերեվարեց գերութիւնը եւ նուէրներ տուաւ մարդոց»:
وَأَمَّا أَنَّهُ «صَعِدَ»، فَمَا هُوَ إِلَّا إِنَّهُ نَزَلَ أَيْضًا أَوَّلًا إِلَى أَقْسَامِ ٱلْأَرْضِ ٱلسُّفْلَى. | ٩ 9 |
(Իսկ այդ «ելաւ»ը ի՞նչ ըսել է, եթէ ոչ նշանակել՝ թէ ինք նաեւ նախապէս իջաւ երկրի ստորին մասերը:
اَلَّذِي نَزَلَ هُوَ ٱلَّذِي صَعِدَ أَيْضًا فَوْقَ جَمِيعِ ٱلسَّمَاوَاتِ، لِكَيْ يَمْلَأَ ٱلْكُلَّ. | ١٠ 10 |
Ա՛ն՝ որ իջաւ, նաեւ նոյնն է՝ որ ելաւ բոլոր երկինքներէն աւելի վեր, որպէսզի լեցնէ ամէն բան: )
وَهُوَ أَعْطَى ٱلْبَعْضَ أَنْ يَكُونُوا رُسُلًا، وَٱلْبَعْضَ أَنْبِيَاءَ، وَٱلْبَعْضَ مُبَشِّرِينَ، وَٱلْبَعْضَ رُعَاةً وَمُعَلِّمِينَ، | ١١ 11 |
Եւ ինք տուաւ ոմանք՝ առաքեալներ ըլլալու, ոմանք՝ մարգարէներ, ոմանք՝ աւետարանիչներ, ոմանք՝ հովիւներ ու վարդապետներ,
لِأَجْلِ تَكْمِيلِ ٱلْقِدِّيسِينَ لِعَمَلِ ٱلْخِدْمَةِ، لِبُنْيَانِ جَسَدِ ٱلْمَسِيحِ، | ١٢ 12 |
սուրբերուն կատարելութեան համար, սպասարկութեան գործին համար, Քրիստոսի մարմինին շինութեան համար.
إِلَى أَنْ نَنْتَهِيَ جَمِيعُنَا إِلَى وَحْدَانِيَّةِ ٱلْإِيمَانِ وَمَعْرِفَةِ ٱبْنِ ٱللهِ. إِلَى إِنْسَانٍ كَامِلٍ. إِلَى قِيَاسِ قَامَةِ مِلْءِ ٱلْمَسِيحِ. | ١٣ 13 |
մինչեւ որ բոլորս հասնինք հաւատքին եւ Աստուծոյ Որդին ճանչնալու միաբանութեան, կատարեալ մարդու վիճակին, Քրիստոսի լիութեան հասակի չափին:
كَيْ لَا نَكُونَ فِي مَا بَعْدُ أَطْفَالًا مُضْطَرِبِينَ وَمَحْمُولِينَ بِكُلِّ رِيحِ تَعْلِيمٍ، بِحِيلَةِ ٱلنَّاسِ، بِمَكْرٍ إِلَى مَكِيدَةِ ٱلضَّلَالِ. | ١٤ 14 |
Որպէսզի ա՛լ ասկէ ետք մանուկ չըլլանք, տարուբերած ու վարդապետութեան ամէն հովէ հոս-հոն քշուած՝ մարդոց խաբեբայութեամբ, որոնք կը մոլորեցնեն խորամանկութեան հնարքներով.
بَلْ صَادِقِينَ فِي ٱلْمَحَبَّةِ، نَنْمُو فِي كُلِّ شَيْءٍ إِلَى ذَاكَ ٱلَّذِي هُوَ ٱلرَّأْسُ: ٱلْمَسِيحُ، | ١٥ 15 |
հապա՝ ճշմարտութիւնը խօսելով սիրոյ մէջ, ամէն բանի մէջ աճինք անո՛վ՝ որ գլուխն է, այսինքն՝ Քրիստոսով:
ٱلَّذِي مِنْهُ كُلُّ ٱلْجَسَدِ مُرَكَّبًا مَعًا، وَمُقْتَرِنًا بِمُؤَازَرَةِ كُلِّ مَفْصِلٍ، حَسَبَ عَمَلٍ، عَلَى قِيَاسِ كُلِّ جُزْءٍ، يُحَصِّلُ نُمُوَّ ٱلْجَسَدِ لِبُنْيَانِهِ فِي ٱلْمَحَبَّةِ. | ١٦ 16 |
Անով է որ ամբողջ մարմինը, յարմարութեամբ միասին կազմուած եւ իրարու կցուած ամէն յօդի օժանդակութեամբ՝ ամէն մասի ներգործութեան չափին համեմատ, կ՚աճի սիրոյ մէջ՝ իր շինութեան համար:
فَأَقُولُ هَذَا وَأَشْهَدُ فِي ٱلرَّبِّ: أَنْ لَا تَسْلُكُوا فِي مَا بَعْدُ كَمَا يَسْلُكُ سَائِرُ ٱلْأُمَمِ أَيْضًا بِبُطْلِ ذِهْنِهِمْ، | ١٧ 17 |
Ուրեմն սա՛ կը յայտարարեմ ու Տէրոջմով կը վկայեմ, որ դուք այլեւս չընթանաք այնպէս՝ ինչպէս ուրիշ հեթանոսները կ՚ընթանան, իրենց միտքին ունայնութեան մէջ:
إِذْ هُمْ مُظْلِمُو ٱلْفِكْرِ، وَمُتَجَنِّبُونَ عَنْ حَيَاةِ ٱللهِ لِسَبَبِ ٱلْجَهْلِ ٱلَّذِي فِيهِمْ بِسَبَبِ غِلَاظَةِ قُلُوبِهِمْ. | ١٨ 18 |
Անոնց միտքը խաւարած է, եւ իրենք ուծացած են Աստուծոյ կեանքէն՝ իրենց մէջ եղած անգիտութեան եւ իրենց սիրտին կուրութեան պատճառով:
اَلَّذِينَ -إِذْ هُمْ قَدْ فَقَدُوا ٱلْحِسَّ- أَسْلَمُوا نُفُوسَهُمْ لِلدَّعَارَةِ لِيَعْمَلُوا كُلَّ نَجَاسَةٍ فِي ٱلطَّمَعِ. | ١٩ 19 |
Անզգայ դարձած՝ անձնատուր եղան ցոփութեան, որպէսզի ամէն տեսակ անմաքրութիւն գործեն ագահութեամբ:
وَأَمَّا أَنْتُمْ فَلَمْ تَتَعَلَّمُوا ٱلْمَسِيحَ هَكَذَا، | ٢٠ 20 |
Բայց դուք ա՛յսպէս չսորվեցաք Քրիստոսը,
إِنْ كُنْتُمْ قَدْ سَمِعْتُمُوهُ وَعُلِّمْتُمْ فِيهِ كَمَا هُوَ حَقٌّ فِي يَسُوعَ، | ٢١ 21 |
եթէ իսկապէս լսեցիք զինք եւ սորվեցաք իրմէ՝ Յիսուսի մէջ եղող ճշմարտութեան համաձայն՝
أَنْ تَخْلَعُوا مِنْ جِهَةِ ٱلتَّصَرُّفِ ٱلسَّابِقِ ٱلْإِنْسَانَ ٱلْعَتِيقَ ٱلْفَاسِدَ بِحَسَبِ شَهَوَاتِ ٱلْغُرُورِ، | ٢٢ 22 |
որպէսզի թօթափէք ձեր նախկին վարքին վերաբերող հին մարդը, - որ ապականած է խաբեբայ ցանկութիւններով, -
وَتَتَجَدَّدُوا بِرُوحِ ذِهْنِكُمْ، | ٢٣ 23 |
նորոգուիք ձեր միտքին հոգիով,
وَتَلْبَسُوا ٱلْإِنْسَانَ ٱلْجَدِيدَ ٱلْمَخْلُوقَ بِحَسَبِ ٱللهِ فِي ٱلْبِرِّ وَقَدَاسَةِ ٱلْحَقِّ. | ٢٤ 24 |
ու հագնիք նո՛ր մարդը, որ ստեղծուած է արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ՝ Աստուծոյ պատկերին համաձայն:
لِذَلِكَ ٱطْرَحُوا عَنْكُمُ ٱلْكَذِبَ، وَتَكَلَّمُوا بِٱلصِّدْقِ كُلُّ وَاحِدٍ مَعَ قَرِيبِهِ، لِأَنَّنَا بَعْضَنَا أَعْضَاءُ ٱلْبَعْضِ. | ٢٥ 25 |
Ուստի՝ թօթափելով ստելը՝ ճշմարտութի՛ւնը խօսեցէք իրարու հետ՝՝, որովհետեւ մենք իրարու անդամներ ենք:
اِغْضَبُوا وَلَا تُخْطِئُوا. لَا تَغْرُبِ ٱلشَّمْسُ عَلَى غَيْظِكُمْ، | ٢٦ 26 |
Բարկացէ՛ք, բայց մի՛ մեղանչէք. արեւը թող մայր չմտնէ ձեր բարկացած վիճակին վրայ,
وَلَا تُعْطُوا إِبْلِيسَ مَكَانًا. | ٢٧ 27 |
ու տեղ մի՛ տաք Չարախօսին:
لَا يَسْرِقِ ٱلسَّارِقُ فِي مَا بَعْدُ، بَلْ بِٱلْحَرِيِّ يَتْعَبُ عَامِلًا ٱلصَّالِحَ بِيَدَيْهِ، لِيَكُونَ لَهُ أَنْ يُعْطِيَ مَنْ لَهُ ٱحْتِيَاجٌ. | ٢٨ 28 |
Ա՛ն որ կը գողնար՝ ա՛լ թող չգողնայ. այլ մանաւանդ թող աշխատի՝ իր ձեռքերով գործելով ինչ որ բարի է, որպէսզի բան մը ունենայ տալու կարօտեալին:
لَا تَخْرُجْ كَلِمَةٌ رَدِيَّةٌ مِنْ أَفْوَاهِكُمْ، بَلْ كُلُّ مَا كَانَ صَالِحًا لِلْبُنْيَانِ حَسَبَ ٱلْحَاجَةِ، كَيْ يُعْطِيَ نِعْمَةً لِلسَّامِعِينَ. | ٢٩ 29 |
Ո՛չ մէկ վատ խօսք թող ելլէ ձեր բերանէն, հապա՝ ինչ որ բարի է, շինութեան կարիքին համեմատ, որպէսզի շնորհք տայ լսողներուն:
وَلَا تُحْزِنُوا رُوحَ ٱللهِ ٱلْقُدُّوسَ ٱلَّذِي بِهِ خُتِمْتُمْ لِيَوْمِ ٱلْفِدَاءِ. | ٣٠ 30 |
Եւ մի՛ տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով դուք կնքուեցաք ազատագրութեան օրուան համար:
لِيُرْفَعْ مِنْ بَيْنِكُمْ كُلُّ مَرَارَةٍ وَسَخَطٍ وَغَضَبٍ وَصِيَاحٍ وَتَجْدِيفٍ مَعَ كُلِّ خُبْثٍ. | ٣١ 31 |
Ամէն տեսակ դառնութիւն, զայրոյթ, բարկութիւն, գոչիւն ու հայհոյութիւն թող վերցուին ձեզմէ՝ ամէն տեսակ չարամտութեան հետ:
وَكُونُوا لُطَفَاءَ بَعْضُكُمْ نَحْوَ بَعْضٍ، شَفُوقِينَ، مُتَسَامِحِينَ كَمَا سَامَحَكُمُ ٱللهُ أَيْضًا فِي ٱلْمَسِيحِ. | ٣٢ 32 |
Եւ քա՛ղցր եղէք իրարու հանդէպ, գթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի: