< كُولُوسِي 4 >
أَيُّهَا ٱلسَّادَةُ، قَدِّمُوا لِلْعَبِيدِ ٱلْعَدْلَ وَٱلْمُسَاوَاةَ، عَالِمِينَ أَنَّ لَكُمْ أَنْتُمْ أَيْضًا سَيِّدًا فِي ٱلسَّمَاوَاتِ. | ١ 1 |
Տէրե՛ր, հատուցանեցէ՛ք ձեր ստրուկներուն՝ իրաւունքով ու հաւասարութեամբ, գիտնալով թէ դո՛ւք ալ ունիք Տէր մը՝ երկինքը:
وَاظِبُوا عَلَى ٱلصَّلَاةِ سَاهِرِينَ فِيهَا بِٱلشُّكْرِ، | ٢ 2 |
Յարատեւեցէ՛ք աղօթքի մէջ, եւ արթո՛ւն կեցէք անոր մէջ՝ շնորհակալութեամբ:
مُصَلِّينَ فِي ذَلِكَ لِأَجْلِنَا نَحْنُ أَيْضًا، لِيَفْتَحَ ٱلرَّبُّ لَنَا بَابًا لِلْكَلَامِ، لِنَتَكَلَّمَ بِسِرِّ ٱلْمَسِيحِ، ٱلَّذِي مِنْ أَجْلِهِ أَنَا مُوثَقٌ أَيْضًا، | ٣ 3 |
Միաժամանակ աղօթեցէ՛ք նաեւ մեզի համար, որ Աստուած խօսքի դուռ մը բանայ մեզի՝ խօսելու Քրիստոսի խորհուրդին մասին, որուն համար կապուած ալ եմ,
كَيْ أُظْهِرَهُ كَمَا يَجِبُ أَنْ أَتَكَلَّمَ. | ٤ 4 |
որպէսզի յայտնաբերեմ զայն այնպէս՝ ինչպէս պէտք է խօսիմ:
اُسْلُكُوا بِحِكْمَةٍ مِنْ جِهَةِ ٱلَّذِينَ هُمْ مِنْ خَارِجٍ، مُفْتَدِينَ ٱلْوَقْتَ. | ٥ 5 |
Իմաստութեա՛մբ վարուեցէք դուրսիններուն հետ՝ գնելով ժամանակը:
لِيَكُنْ كَلَامُكُمْ كُلَّ حِينٍ بِنِعْمَةٍ، مُصْلَحًا بِمِلْحٍ، لِتَعْلَمُوا كَيْفَ يَجِبُ أَنْ تُجَاوِبُوا كُلَّ وَاحِدٍ. | ٦ 6 |
Ձեր խօսքը ամէն ատեն շնորհքո՛վ թող ըլլայ, աղով համեմուած, որ գիտնաք թէ ի՛նչպէս պէտք է պատասխանէք իւրաքանչիւրին:
جَمِيعُ أَحْوَالِي سَيُعَرِّفُكُمْ بِهَا تِيخِيكُسُ ٱلْأَخُ ٱلْحَبِيبُ، وَٱلْخَادِمُ ٱلْأَمِينُ، وَٱلْعَبْدُ مَعَنَا فِي ٱلرَّبِّ، | ٧ 7 |
Իմ մասիս ամէն ինչ պիտի գիտցնէ ձեզի Տիւքիկոս՝ սիրելի եղբայրը, հաւատարիմ սպասարկուն եւ ծառայակիցը Տէրոջմով:
ٱلَّذِي أَرْسَلْتُهُ إِلَيْكُمْ لِهَذَا عَيْنِهِ، لِيَعْرِفَ أَحْوَالَكُمْ وَيُعَزِّيَ قُلُوبَكُمْ، | ٨ 8 |
Զինք սա՛ նպատակով ղրկեցի ձեզի, որպէսզի գիտնայ ձեր մասին՝՝ ու մխիթարէ ձեր սիրտերը,
مَعْ أُنِسِيمُسَ ٱلْأَخِ ٱلْأَمِينِ ٱلْحَبِيبِ ٱلَّذِي هُوَ مِنْكُمْ. هُمَا سَيُعَرِّفَانِكُمْ بِكُلِّ مَا هَهُنَا. | ٩ 9 |
Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ՝ որ ձեզմէ է. իրենք պիտի գիտցնեն ձեզի ամէն ինչ որ կայ հոս:
يُسَلِّمُ عَلَيْكُمْ أَرِسْتَرْخُسُ ٱلْمَأْسُورُ مَعِي، وَمَرْقُسُ ٱبْنُ أُخْتِ بَرْنَابَا، ٱلَّذِي أَخَذْتُمْ لِأَجْلِهِ وَصَايَا. إِنْ أَتَى إِلَيْكُمْ فَٱقْبَلُوهُ. | ١٠ 10 |
Կը բարեւէ ձեզ Արիստարքոս՝ գերութեան ընկերս. նաեւ Մարկոս՝ Բառնաբասի եղբօրորդին, (որուն մասին պատուէրներ ստացաք. ընդունեցէ՛ք զինք՝ եթէ գայ ձեզի, )
وَيَسُوعُ ٱلْمَدْعُوُّ يُسْطُسَ، ٱلَّذِينَ هُمْ مِنَ ٱلْخِتَانِ. هَؤُلَاءِ هُمْ وَحْدَهُمُ ٱلْعَامِلُونَ مَعِي لِمَلَكُوتِ ٱللهِ، ٱلَّذِينَ صَارُوا لِي تَسْلِيَةً. | ١١ 11 |
եւ Յիսուս՝ որ Յուստոս կը կոչուի, որոնք թլփատութենէն են: Միայն ասո՛նք գործակցեցան ինծի՝ Աստուծոյ թագաւորութեան մէջ, եւ մխիթարութիւն եղան ինծի:
يُسَلِّمُ عَلَيْكُمْ أَبَفْرَاسُ، ٱلَّذِي هُوَ مِنْكُمْ، عَبْدٌ لِلْمَسِيحِ، مُجَاهِدٌ كُلَّ حِينٍ لِأَجْلِكُمْ بِٱلصَّلَوَاتِ، لِكَيْ تَثْبُتُوا كَامِلِينَ وَمُمْتَلِئِينَ فِي كُلِّ مَشِيئَةِ ٱللهِ. | ١٢ 12 |
Կը բարեւէ ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզմէ է. ամէն ատեն աղօթքի մէջ կը պայքարի ձեզի համար, որպէսզի դուք կատարեալ ու լման կենաք՝ Աստուծոյ ամբողջ կամքին մէջ:
فَإِنِّي أَشْهَدُ فِيهِ أَنَّ لَهُ غَيْرَةً كَثِيرَةً لِأَجْلِكُمْ، وَلِأَجْلِ ٱلَّذِينَ فِي لَاوُدِكِيَّةَ، وَٱلَّذِينَ فِي هِيَرَابُولِيسَ. | ١٣ 13 |
Անոր համար կը վկայեմ թէ շատ նախանձախնդրութիւն ունի՝ ձեզի, ինչպէս նաեւ Լաւոդիկէի ու Յերապոլիսի մէջ եղողներուն համար:
يُسَلِّمُ عَلَيْكُمْ لُوقَا ٱلطَّبِيبُ ٱلْحَبِيبُ، وَدِيمَاسُ. | ١٤ 14 |
Կը բարեւեն ձեզ Ղուկաս՝ սիրելի բժիշկը, եւ Դեմաս:
سَلِّمُوا عَلَى ٱلْإِخْوَةِ ٱلَّذِينَ فِي لَاوُدِكِيَّةَ، وَعَلَى نِمْفَاسَ وَعَلَى ٱلْكَنِيسَةِ ٱلَّتِي فِي بَيْتِهِ. | ١٥ 15 |
Բարեւեցէ՛ք եղբայրները՝ որ Լաւոդիկէ են, ու Նիմփաս եւ անոր տան մէջ եղող եկեղեցին:
وَمَتَى قُرِئَتْ عِنْدَكُمْ هَذِهِ ٱلرِّسَالَةُ فَٱجْعَلُوهَا تُقْرَأُ أَيْضًا فِي كَنِيسَةِ ٱللَّاوُدِكِيِّينَ، وَٱلَّتِي مِنْ لَاوُدِكِيَّةَ تَقْرَأُونَهَا أَنْتُمْ أَيْضًا. | ١٦ 16 |
Երբ այս նամակը կարդացուի ձեր մէջ, կարդա՛լ տուէք նաեւ Լաւոդիկեցիներու եկեղեցիին մէջ: Դուք ալ կարդացէ՛ք Լաւոդիկէէն եկած նամակը,
وَقُولُوا لِأَرْخِبُّسَ: «ٱنْظُرْ إِلَى ٱلْخِدْمَةِ ٱلَّتِي قَبِلْتَهَا فِي ٱلرَّبِّ لِكَيْ تُتَمِّمَهَا». | ١٧ 17 |
եւ ըսէ՛ք Արքիպպոսի. «Զգուշացի՛ր քու սպասարկութեանդ համար՝ որ ստացար Տէրոջմով, որպէսզի գործադրես զայն»:
اَلسَّلَامُ بِيَدِي أَنَا بُولُسَ. اُذْكُرُوا وُثُقِي. اَلنِّعْمَةُ مَعَكُمْ. آمِينَ. -كُتِبَتْ إِلَى أَهْلِ كُولُسِّي مِنْ رُومِيَةِ بِيَدِ تِيخِيكُسَ وَ أُنِسِمُسَ- | ١٨ 18 |
Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը: Յիշեցէ՛ք կապերս: Շնորհքը ձեզի հետ: Ամէն: