< Исход 40 >

1 И сказал Господь Моисею, говоря:
Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 в первый месяц, в первый день месяца поставь скинию собрания,
«Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,
3 и поставь в ней ковчег откровения, и закрой ковчег завесою;
այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով:
4 и внеси стол и расставь на нем все вещи его, и внеси светильник и поставь на нем лампады его;
Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը: Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները:
5 и поставь золотой жертвенник для курения пред ковчегом откровения и повесь завесу у входа в скинию собрания;
Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ: Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ:
6 и поставь жертвенник всесожжения пред входом в скинию собрания;
Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես:
7 и поставь умывальник между скиниею собрания и между жертвенником и влей в него воды;
Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես:
8 и поставь двор кругом и повесь завесу в воротах двора.
Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը:
9 И возьми елея помазания, и помажь скинию и все, что в ней, и освяти ее и все принадлежности ее, и будет свята;
Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն:
10 помажь жертвенник всесожжения и все принадлежности его, и освяти жертвенник, и будет жертвенник святыня великая;
Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը:
11 и помажь умывальник и подножие его и освяти его.
Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի: Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն:
12 И приведи Аарона и сынов его ко входу в скинию собрания и омой их водою,
Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով:
13 и облеки Аарона в священные одежды, и помажь его, и освяти его, чтобы он был священником Мне.
Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի:
14 И сынов его приведи, и одень их в хитоны,
Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ,
15 и помажь их, как помазал ты отца их, чтобы они были священниками Мне, и помазание их посвятит их в вечное священство в роды их.
կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»:
16 И сделал Моисей все, как повелел ему Господь, так и сделал.
Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:
17 В первый месяц второго года по исшествии их из Египта, в первый день месяца поставлена скиния.
Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց:
18 И поставил Моисей скинию, положил подножия ее, поставил брусья ее, положил шесты и поставил столбы ее,
Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները,
19 распростер покров над скиниею, и положил покрышку поверх сего покрова, как повелел Господь Моисею.
տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
20 И взял и положил откровение в ковчег, и вложил шесты в кольца ковчега, и положил крышку на ковчег сверху;
Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից:
21 и внес ковчег в скинию, и повесил завесу, и закрыл ковчег откровения, как повелел Господь Моисею.
Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
22 И поставил стол в скинии собрания, на северной стороне скинии, вне завесы,
Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս:
23 и разложил на нем ряд хлебов пред Господом, как повелел Господь Моисею.
Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
24 И поставил светильник в скинии собрания против стола, на южной стороне скинии,
Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից:
25 и поставил лампады его пред Господом, как повелел Господь Моисею.
Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
26 И поставил золотой жертвенник в скинии собрания пред завесою
Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց:
27 и воскурил на нем благовонное курение, как повелел Господь Моисею.
Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
28 И повесил завесу при входе в скинию;
Նա կախեց խորանի դռան վարագոյրը:
29 и жертвенник всесожжения поставил у входа в скинию собрания и принес на нем всесожжения и приношение хлебное, как повелел Господь Моисею.
Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
30 И поставил умывальник между скиниею собрания и жертвенником и налил в него воды для омовения,
Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,
31 и омывали из него Моисей и Аарон и сыны его руки свои и ноги свои:
որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,
32 когда они входили в скинию собрания и подходили к жертвеннику служить, тогда омывались из него, как повелел Господь Моисею.
երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
33 И поставил двор вокруг скинии и жертвенника и повесил завесу в воротах двора. И так окончил Моисей дело.
Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը: Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը:
34 И покрыло облако скинию собрания, и слава Господня наполнила скинию;
Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով:
35 и не мог Моисей войти в скинию собрания, потому что осеняло ее облако, и слава Господня наполняла скинию.
Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով:
36 Когда поднималось облако от скинии, тогда отправлялись в путь сыны Израилевы во все путешествие свое;
Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,
37 если же не поднималось облако, то и они не отправлялись в путь, доколе оно не поднималось,
իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար,
38 ибо облако Господне стояло над скиниею днем, и огонь был ночью в ней пред глазами всего дома Израилева во все путешествие их.
որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում:

< Исход 40 >