< 創世記 35 >

1 上帝對雅各說:「起來!上伯特利去,住在那裏;要在那裏築一座壇給上帝,就是你逃避你哥哥以掃的時候向你顯現的那位。」
Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»:
2 雅各就對他家中的人並一切與他同在的人說:「你們要除掉你們中間的外邦神,也要自潔,更換衣裳。
Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները,
3 我們要起來,上伯特利去,在那裏我要築一座壇給上帝,就是在我遭難的日子應允我的禱告、在我行的路上保佑我的那位。」
որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»:
4 他們就把外邦人的神像和他們耳朵上的環子交給雅各;雅各都藏在示劍那裏的橡樹底下。
Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր:
5 他們便起行前往。上帝使那周圍城邑的人都甚驚懼,就不追趕雅各的眾子了。
Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին:
6 於是雅各和一切與他同在的人到了迦南地的路斯,就是伯特利。
Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում:
7 他在那裏築了一座壇,就給那地方起名叫伊勒‧伯特利;因為他逃避他哥哥的時候,上帝在那裏向他顯現。
Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից:
8 利百加的奶母底波拉死了,就葬在伯特利下邊橡樹底下;那棵樹名叫亞倫‧巴古。
Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի:
9 雅各從巴旦‧亞蘭回來,上帝又向他顯現,賜福與他,
Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝
10 且對他說:「你的名原是雅各,從今以後不要再叫雅各,要叫以色列。」這樣,他就改名叫以色列。
ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»: Եւ նա կոչուեց Իսրայէլ:
11 上帝又對他說:「我是全能的上帝;你要生養眾多,將來有一族和多國的民從你而生,又有君王從你而出。
Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից:
12 我所賜給亞伯拉罕和以撒的地,我要賜給你與你的後裔。」
Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»:
13 上帝就從那與雅各說話的地方升上去了。
Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ,
14 雅各便在那裏立了一根石柱,在柱子上奠酒,澆油。
իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը
15 雅各就給那地方起名叫伯特利。
եւ այն տեղը, որտեղ Աստուած խօսել էր իր հետ, կոչեց Բեթէլ:
16 他們從伯特利起行,離以法他還有一段路程,拉結臨產甚是艱難。
Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց:
17 正在艱難的時候,收生婆對她說:「不要怕,你又要得一個兒子了。」
Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:
18 她將近於死,靈魂要走的時候,就給她兒子起名叫便‧俄尼;他父親卻給他起名叫便雅憫。
Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:
19 拉結死了,葬在以法他的路旁;以法他就是伯利恆。
Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ:
20 雅各在她的墳上立了一統碑,就是拉結的墓碑,到今日還在。
Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց: Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող:
21 以色列起行前往,在以得臺那邊支搭帳棚。
Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ:
22 以色列住在那地的時候,呂便去與他父親的妾辟拉同寢,以色列也聽見了。 雅各共有十二個兒子。
Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի:
23 利亞所生的是雅各的長子呂便,還有西緬、利未、猶大、以薩迦、西布倫。
Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը:
24 拉結所生的是約瑟、便雅憫。
Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը: Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը:
25 拉結的使女辟拉所生的是但、拿弗他利。
Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը:
26 利亞的使女悉帕所生的是迦得、亞設。這是雅各在巴旦‧亞蘭所生的兒子。
Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում:
27 雅各來到他父親以撒那裏,到了基列‧亞巴的幔利,乃是亞伯拉罕和以撒寄居的地方;基列‧亞巴就是希伯崙。
Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը:
28 以撒共活了一百八十歲。
Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի:
29 以撒年紀老邁,日子滿足,氣絕而死,歸到他列祖那裏。他兩個兒子以掃、雅各把他埋葬了。
Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը:

< 創世記 35 >