< ՏԻՏՈՍ 3 >

1 Յիշեցո՛ւր անոնց՝ որ հպատակին պետութիւններուն եւ իշխանութիւններուն, անսան պետութեան, ու պատրաստ ըլլան ամէն բարի գործի.
הזכר אתם להכנע ולשמע לשרים ולשלטונים ולהיות נכונים לכל מעשה טוב׃
2 ո՛չ մէկուն հայհոյեն, ըլլան ո՛չ թէ կռուազան, հապա՝ ազնիւ, բոլորովին հեզութիւն ցոյց տալով ամէն մարդու:
ולבלתי גדף אדם ולחדל מריב ולהכריע לכף זכות ולהתנהג בכל ענוה לפני כל אדם׃
3 Որովհետեւ մե՛նք ալ ժամանակին անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ, ու կը ծառայէինք զանազան ցանկութիւններու եւ հաճոյքներու. կը վարուէինք չարամտութեամբ ու նախանձով, հակակրելի էինք եւ կ՚ատէինք զիրար:
כי גם אנחנו היינו מלפנים חסרי דעת וסוררים ותועים ועבדים לתאות ולתשוקות שנות ומתהלכים ברשעה וקנאה ושנואים ושנאים איש את אחיו׃
4 Բայց երբ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնն ու մարդասիրութիւնը երեւցան,
אמנם כאשר נגלה נעם אלהים מושיענו ורחמנותו אל האדם׃
5 ան փրկեց մեզ - ո՛չ թէ մեր ըրած արդարութեան գործերով, հապա իր ողորմութեան համաձայն - աւազանին վերստին ծնունդով եւ Սուրբ Հոգիին նորոգութեամբ:
אז לא בגלל מעשי הצדקה אשר עשינו הושיע אתנו כי אם מתוך חסדו על ידי טבילת התולדה השניה וחדוש רוח הקדש׃
6 Զայն ճոխութեամբ թափեց մեր վրայ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի միջոցով,
אשר שפך עלינו למכביר על ידי ישוע המשיח מושיענו׃
7 որպէսզի՝ անոր շնորհքով արդարացած ըլլալով՝ ժառանգորդ դառնանք, յաւիտենական կեանքի յոյսին համաձայն: (aiōnios g166)
למען נצדק בחסדו ונירש לפי התקוה את חיי העולמים׃ (aiōnios g166)
8 Այս խօսքը վստահելի է, եւ կը փափաքիմ որ պնդես այս բաներուն վրայ, որպէսզի Աստուծոյ հաւատացողները ճիգ թափեն մատակարար ըլլալու բարի գործերու. այս բաները բարի են, ու մարդոց օգտակար:
נאמן הוא הדבר ורצה אני כי תקים את אלה למען אשר ישתדלו המאמינים לאלהים לעשק במעשים טובים עשות כאלה טוב הוא ומועיל לאדם׃
9 Բայց հեռո՛ւ կեցիր յիմար վէճերէն, ազգաբանութիւններէն, հակառակութիւններէն եւ Օրէնքին շուրջ եղած կռիւներէն, որովհետեւ անօգուտ են ու փուճ:
אבל תרחק מן השאלות התפלות ומלמודי תולדות ומן הקטטות ומחלקות בעניני החקים כי אין בהן מועיל והבל הנה׃
10 Հրաժարէ՛ հերձուածող մարդէն՝ առաջին եւ երկրորդ խրատէն ետք,
ואיש החולק על האמונה אם הוכח פעם ושתים שטה מעליו׃
11 գիտնալով թէ այդպիսին խոտորած է ու կը մեղանչէ՝ դատապարտելով ինքզինք:
ודע כי איש כזה איש תהפכות הוא וחוטא בהרשיע את נפשו׃
12 Երբ Արտեման կամ Տիւքիկոսը ղրկեմ քեզի, փութա՛ գալ ինծի՝ Նիկոպոլիս, որովհետեւ որոշեցի հոն ձմերել:
כאשר אשלח אליך את ארטמס או את טוכיקוס תמהר לבוא אלי לניקפליס כי גמרתי בלבי לשבת שם בימי הסתיו׃
13 Փութաջանութեա՛մբ ուղարկէ Զենաս օրինականը եւ Ապողոսը, հոգ տանելով որ ոչինչ պակսի անոնց:
השתדל ללות על דרכם את זינס המלמד בתורה ואת אפולוס למען לא יחסרו דבר׃
14 Մերիննե՛րն ալ թող սորվին մատակարար ըլլալ բարի գործերու՝ հարկաւոր կարիքներու համար, որպէսզի անպտուղ չըլլան:
וילמדו גם אנשי עדתנו לעשק במעשים טובים לעזר בכל מחסור פן יהיו בלי פרי׃
15 Կը բարեւեն քեզ բոլոր անոնք՝ որ ինծի հետ են. բարեւէ՛ հաւատքին մէջ մեզ սիրողները: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
כל אשר עמדי שאלים לשלומך שאל לשלום האהבים אתנו באמונה החסד עם כלכם אמן׃

< ՏԻՏՈՍ 3 >