< ՏԻՏՈՍ 2 >

1 Իսկ դուն խօսէ՛ ինչ որ կը պատշաճի ողջամիտ վարդապետութեան:
ואתה דבר את הנאה ללקח הבריא׃
2 Տարեցները թող ըլլան զգաստ, պատկառելի, խոհեմ, եւ ողջամիտ՝ հաւատքով, սիրով ու համբերութեամբ:
שיהיו הזקנים משלים ברוחם ומכבדים וצנועים ובריאים באמונה ובאהבה ובסבלנות׃
3 Տարեց կիներն ալ թող վարուին այնպէս՝ ինչպէս կը վայլէ սրբութեան, եւ ըլլան ո՛չ չարախօս, ո՛չ գինեմոլ, հապա՝ բարի բաներ սորվեցնող.
וכן הזקנות תהי הנהגתן כאשר נאוה לקדש לא תהיינה מלשינות ולא נכבשות לסבוא יין כי אם מלמדות טוב׃
4 որպէսզի սորվեցնեն դեռահասակ կիներուն՝ սիրել իրենց ամուսինները, սիրել իրենց զաւակները,
ומישרות את הצעירות לאהב את בעליהן ולאהב את בניהן׃
5 եւ ըլլալ խոհեմ, մաքրակենցաղ, տնաշէն, բարեգործ, իրենց ամուսիններուն հպատակ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի:
ולהיות צנועות וטהרות צופיות הליכות ביתן וטבות ונכנעות לבעליהן למען לא יחלל דבר האלהים׃
6 Նոյնպէս յորդորէ՛ երիտասարդները որ ըլլան խոհեմ:
ככה תזהיר גם את הבחורים שיהיו צנועים׃
7 Ամէն բանի մէջ դուն քեզ ցոյց տուր իբր տիպար՝ բարի գործերու. վարդապետութեան մէջ՝ ցոյց տուր անեղծութիւն, պատկառանք,
ובכל דבר היה אתה למופת במעשים טובים בהוראה צרופה ונהדרה׃
8 ողջամիտ եւ անպարսաւելի խօսք, որպէսզի հակառակողը ամչնայ՝ մեր մասին չարախօսելիք ոչինչ ունենալով:
ובדבר בריא ומום אין בו למען יבוש המתקומם ולא ימצא לדבר עליכם רע׃
9 Յորդորէ՛ ստրուկները՝ որ հպատակին իրենց տէրերուն ու հաճելի ըլլան անոնց՝ ամէն բանի մէջ. չհակաճառեն,
העבדים יכנעו לאדניהם ויתרצו להם בכל דבר ולא ימרו את דבריהם׃
10 չխորեն, հապա բոլորովին բարի հաւատարմութիւն ցոյց տան, որպէսզի զարդարեն մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը՝ ամէն բանի մէջ:
ולא ימעלו מעל כי אם יראו כל אמונה טובה למען יפארו בכל את לקח אלהינו מושיענו׃
11 Քանի որ Աստուծոյ փրկարար շնորհքը երեւցաւ բոլոր մարդոց,
כי הופיע חסד אלהים להושיע את כל בני האדם׃
12 կրթելով մեզ՝ որ ուրանանք ամբարշտութիւնն ու աշխարհային ցանկութիւնները, եւ ապրինք խոհեմութեամբ, արդարութեամբ ու բարեպաշտութեամբ՝ այս ներկայ աշխարհին մէջ, (aiōn g165)
וליסר אתנו אשר נתעב הרשע ותאות העולם ונחיה בעולם הזה בצניעות ובצדק ובחסידות׃ (aiōn g165)
13 սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքին երեւումին:
ונחכה לתקוה המאשרת ולהופעת כבוד אלהינו הגדול ומושיענו ישוע המשיח׃
14 Ան ընծայեց ինքզինք մեզի համար, որպէսզի ազատագրէ մեզ ամէն անօրէնութենէ, եւ մաքրելով՝ ընէ իր սեփական ժողովուրդը, նախանձախնդիր բարի գործերու:
אשר נתן את נפשו בעדנו לגאלנו מכל עול ולטהר לו עם סגלה הזריז במעשים טובים׃
15 Ըսէ՛ այս բաները, յորդորէ՛ ու կշտամբէ՛ ամբողջ հեղինակութեամբ: Ո՛չ մէկը թող արհամարհէ քեզ:
את אלה תדבר ותזהיר ותוכיח בכל חזקה ואיש אל יבוז לך׃

< ՏԻՏՈՍ 2 >