< ՏԻՏՈՍ 2 >

1 Իսկ դուն խօսէ՛ ինչ որ կը պատշաճի ողջամիտ վարդապետութեան:
أَمَّا أَنْتَ، فَعَلِّمْ بِمَا يُوَافِقُ التَّعْلِيمَ الصَّحِيحَ:١
2 Տարեցները թող ըլլան զգաստ, պատկառելի, խոհեմ, եւ ողջամիտ՝ հաւատքով, սիրով ու համբերութեամբ:
أَنْ يَكُونَ الشُّيُوخُ ذَوِي رَزَانَةٍ وَوَقَارٍ، مُتَعَقِّلِينَ، صَحِيحِي الإِيمَانِ وَالْمَحَبَّةِ وَالصَّبْرِ.٢
3 Տարեց կիներն ալ թող վարուին այնպէս՝ ինչպէս կը վայլէ սրբութեան, եւ ըլլան ո՛չ չարախօս, ո՛չ գինեմոլ, հապա՝ բարի բաներ սորվեցնող.
وَكَذَلِكَ أَنْ تَكُونَ الْعَجَائِزُ ذَوَاتِ سِيرَةٍ مُوَافِقَةٍ لِلْقَدَاسَةِ، غَيْرَ نَمَّامَاتٍ وَلاَ مُدْمِنَاتٍ لِلْخَمْرِ، بَلْ مُعَلِّمَاتٍ لِمَا هُوَ صَالِحٌ،٣
4 որպէսզի սորվեցնեն դեռահասակ կիներուն՝ սիրել իրենց ամուսինները, սիրել իրենց զաւակները,
لِكَيْ يُدَرِّبْنَ الشَّابَّاتِ عَلَى أَنْ يَكُنَّ مُحِبَّاتٍ لأَزْوَاجِهِنَّ وَلأَوْلاَدِهِنَّ،٤
5 եւ ըլլալ խոհեմ, մաքրակենցաղ, տնաշէն, բարեգործ, իրենց ամուսիններուն հպատակ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի:
مُتَعَقِّلاَتٍ، عَفِيفَاتٍ، مُهْتَمَّاتٍ بِشُؤُونِ بُيُوتِهِنَّ صَالِحَاتٍ، خَاضِعَاتٍ لأَزْوَاجِهِنَّ، حَتَّى لاَ يَتَكَلَّمَ أَحَدٌ بِالسُّوءِ عَلَى كَلِمَةِ اللهِ.٥
6 Նոյնպէս յորդորէ՛ երիտասարդները որ ըլլան խոհեմ:
كَذَلِكَ عِظِ الشُّبَّانَ أَنْ يَكُونُوا مُتَعَقِّلِينَ،٦
7 Ամէն բանի մէջ դուն քեզ ցոյց տուր իբր տիպար՝ բարի գործերու. վարդապետութեան մէջ՝ ցոյց տուր անեղծութիւն, պատկառանք,
جَاعِلاً مِنْ نَفْسِكَ فِي كُلِّ شَيْءٍ قُدْوَةً لِلأَعْمَالِ الصَّالِحَةِ، مُظْهِراً فِي تَعْلِيمِكَ النَّقَاوَةَ وَالْوَقَارَ٧
8 ողջամիտ եւ անպարսաւելի խօսք, որպէսզի հակառակողը ամչնայ՝ մեր մասին չարախօսելիք ոչինչ ունենալով:
وَالْكَلِمَةَ الصَّحِيحَةَ الَّتِي لاَ تُلاَمُ، لِكَيْ يَخْجَلَ الْمُقَاوِمُ حِينَ لاَ يَجِدُ أَمْراً سَيِّئاً يَقُولُهُ فِينَا.٨
9 Յորդորէ՛ ստրուկները՝ որ հպատակին իրենց տէրերուն ու հաճելի ըլլան անոնց՝ ամէն բանի մէջ. չհակաճառեն,
وَعَلِّمِ الْعَبِيدَ أَنْ يَكُونُوا خَاضِعِينَ لِسَادَتِهِمْ، مُرْضِينَ لَهُمْ فِي كُلِّ شَيْءٍ؛ غَيْرَ مُعَانِدِينَ؛٩
10 չխորեն, հապա բոլորովին բարի հաւատարմութիւն ցոյց տան, որպէսզի զարդարեն մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը՝ ամէն բանի մէջ:
وَلاَ سَارِقِينَ، بَلْ مُظْهِرِينَ أَمَانَةً كُلِّيَّةً صَالِحَةً، لِكَيْ يُزَيِّنُوا فِي كُلِّ شَيْءٍ تَعْلِيمَ مُخَلِّصِنَا اللهِ.١٠
11 Քանի որ Աստուծոյ փրկարար շնորհքը երեւցաւ բոլոր մարդոց,
فَإِنَّ نِعْمَةَ اللهِ الَّتِي تَحْمِلُ مَعَهَا الْخَلاَصَ لِجَمِيعِ النَّاسِ، قَدْ ظَهَرَتْ.١١
12 կրթելով մեզ՝ որ ուրանանք ամբարշտութիւնն ու աշխարհային ցանկութիւնները, եւ ապրինք խոհեմութեամբ, արդարութեամբ ու բարեպաշտութեամբ՝ այս ներկայ աշխարհին մէջ, (aiōn g165)
وَهِي تُعَلِّمُنَا أَنْ نَقْطَعَ عَلاَقَتَنَا بِالإِبَاحِيَّةِ وَالشَّهَوَاتِ الْعَالَمِيَّةِ، وَأَنْ نَحْيَا فِي الْعَصْرِ الْحَاضِرِ حَيَاةَ التَّعَقُّلِ وَالْبِرِّ وَالتَّقْوَى، (aiōn g165)١٢
13 սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքին երեւումին:
فِيمَا نَنْتَظِرُ تَحْقِيقَ رَجَائِنَا السَّعِيدِ، ثُمَّ الظُّهُورَ العَلَنِيَّ لِمَجْدِ إِلَهِنَا وَمُخَلِّصِنَا الْعَظِيمِ يَسُوعَ الْمَسِيحِ،١٣
14 Ան ընծայեց ինքզինք մեզի համար, որպէսզի ազատագրէ մեզ ամէն անօրէնութենէ, եւ մաքրելով՝ ընէ իր սեփական ժողովուրդը, նախանձախնդիր բարի գործերու:
الَّذِي بَذَلَ نَفْسَهُ لأَجْلِنَا لِكَيْ يَفْتَدِيَنَا مِنْ كُلِّ إِثْمٍ وَيُطَهِّرَنَا لِنَفْسِهِ شَعْباً خَاصّاً يَجْتَهِدُ بِحَمَاسَةٍ فِي الأَعْمَالِ الصَّالِحَةِ.١٤
15 Ըսէ՛ այս բաները, յորդորէ՛ ու կշտամբէ՛ ամբողջ հեղինակութեամբ: Ո՛չ մէկը թող արհամարհէ քեզ:
بِهَذِهِ الأُمُورِ تَكَلَّمْ، وَعِظْ، وَوَبِّخْ بِكُلِّ سُلْطَانٍ، وَلاَ تَدَعْ أَحَداً يَسْتَخِفُّ بِكَ!١٥

< ՏԻՏՈՍ 2 >