< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, ծառայ Յիսուս Քրիստոսի, կանչուած՝ առաքեալ ըլլալու, նշանակուած՝ քարոզելու Աստուծոյ աւետարանը,
Павел, раб Иисуса Христа, призванный Апостол, избранный к благовестию Божию,
2 (որ նախապէս խոստացած էր իր մարգարէներուն միջոցով՝ Սուրբ գիրքերուն մէջ, )
которое Бог прежде обещал через пророков Своих, в святых писаниях,
3 որ իր Որդիին՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի մասին է - ան մարմինի համեմատ՝ եղաւ Դաւիթի զարմէն,
о Сыне Своем, Который родился от семени Давидова по плоти
4 ու սրբութեան Հոգիին համեմատ՝ զօրութեամբ սահմանուեցաւ իբր Աստուծոյ Որդի՝ մեռելներէն յարութիւն առնելով -,
и открылся Сыном Божиим в силе, по духу святыни, через воскресение из мертвых, о Иисусе Христе Господе нашем,
5 որուն միջոցով շնորհք եւ առաքելութիւն ստացանք՝ որպէսզի բոլոր ազգերը առաջնորդենք իր անունին հաւատքի հնազանդութեան
через Которого мы получили благодать и апостольство, чтобы во имя Его покорять вере все народы,
6 (անոնց մէջ դո՛ւք ալ կանչուած էք Յիսուս Քրիստոսէ).
между которыми находитесь и вы, призванные Иисусом Христом, -
7 ձեր բոլորին՝ որ Հռոմի մէջ էք, Աստուծոյ սիրելիներուդ ու սուրբ ըլլալու կանչուածներուդ, շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
всем находящимся в Риме возлюбленным Божиим, призванным святым: благодать вам и мир от Бога Отца нашего и Господа Иисуса Христа.
8 Նախ շնորհակալ եմ ձեր բոլորին համար իմ Աստուծմէս՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որ ձեր հաւատքը կը պատմուի ամբողջ աշխարհի մէջ:
Прежде всего благодарю Бога моего через Иисуса Христа за всех вас, что вера ваша возвещается во всем мире.
9 Քանի որ վկայ է ինծի Աստուած, որ ես կը պաշտեմ հոգիովս՝ անոր Որդիին աւետարանը քարոզելով,
Свидетель мне Бог, Которому служу духом моим в благовествовании Сына Его, что непрестанно воспоминаю о вас,
10 թէ ի՛նչպէս անդադար կը յիշեմ ձեզ ամէն ատեն՝ աղօթքներուս մէջ, աղերսելով որ վերջապէս անգամ մը յաջողիմ գալ ձեզի Աստուծոյ կամքով:
всегда прося в молитвах моих, чтобы воля Божия когда-нибудь благопоспешила мне придти к вам,
11 Որովհետեւ կը տենչամ տեսնել ձեզ՝ որ փոխանցեմ ձեզի հոգեւոր շնորհ մը, որպէսզի ամրանաք.
ибо я весьма желаю увидеть вас, чтобы преподать вам некое дарование духовное к утверждению вашему,
12 այսինքն ես ալ մխիթարուիմ ձեզի հետ՝ ձեր եւ իմ փոխադարձ հաւատքին միջոցով:
то есть утешиться с вами верою общею, вашею и моею.
13 Սակայն չեմ ուզեր որ անգիտանաք, եղբայրնե՛ր, որ յաճախ առաջադրեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ, ) որպէսզի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս միւս հեթանոսներուն մէջ:
Не хочу, братия, оставить вас в неведении, что я многократно намеревался придти к вам, но встречал препятствия даже доныне, чтобы иметь некий плод и у вас, как и у прочих народов.
14 Ես պարտական եմ թէ՛ Յոյներուն եւ թէ օտարներուն, թէ՛ իմաստուններուն եւ թէ անմիտներուն:
Я должен и Еллинам и варварам, мудрецам и невеждам.
15 Ուստի, ինչ կը վերաբերի ինծի, յօժար եմ աւետարանելու նաեւ ձեզի՝ որ Հռոմի մէջ էք:
Итак, что до меня, я готов благовествовать и вам, находящимся в Риме.
16 Արդարեւ ես ամօթ չեմ սեպեր աւետարանը, քանի որ ան Աստուծոյ զօրութիւնն է՝ ամէն հաւատացեալի փրկութեան համար, նախ Հրեային եւ ապա Յոյնին.
Ибо я не стыжусь благовествования Христова, потому что оно есть сила Божия ко спасению всякому верующему, во-первых, Иудею, потом и Еллину.
17 որովհետեւ անով Աստուծոյ արդարութիւնը՝ որ հաւատքով է՝ կը յայտնուի հաւատքի համար, ինչպէս գրուած է. «Արդարը պիտի ապրի հաւատքով»:
В нем открывается правда Божия от веры в веру, как написано: праведный верою жив будет.
18 Արդարեւ Աստուծոյ բարկութիւնը երկինքէն կը յայտնուի մարդոց ամբողջ ամբարշտութեան եւ անիրաւութեան վրայ, քանի անոնք անիրաւութեամբ գերի բռնած են ճշմարտութիւնը:
Ибо открывается гнев Божий с неба на всякое нечестие и неправду человеков, подавляющих истину неправдою.
19 Որովհետեւ ինչ որ կարելի է գիտնալ Աստուծոյ մասին՝ բացայայտ է իրենց մէջ, քանի Աստուած բացայայտեց զայն անոնց:
Ибо, что можно знать о Боге, явно для них, потому что Бог явил им.
20 Արդարեւ անոր անտեսանելի բաները, այսինքն՝ իր յաւերժական զօրութիւնը եւ աստուածութիւնը, կը տեսնուին աշխարհի արարչութենէն ի վեր ու կը հասկցուին անոր ստեղծածներով, որպէսզի անարդարանալի ըլլան: (aïdios g126)
Ибо невидимое Его, вечная сила Его и Божество, от создания мира через рассматривание творений видимы, так что они безответны. (aïdios g126)
21 Թէպէտ իրենք կը ճանչնային Աստուած, Աստուծոյ պէս չփառաւորեցին կամ շնորհակալ չեղան. հապա ունայնացան իրենց մտածումներուն մէջ, եւ իրենց սիրտը անխելքութեամբ՝՝ խաւարեցաւ:
Но как они, познав Бога, не прославили Его, как Бога, и не возблагодарили, но осуетились в умствованиях своих, и омрачилось несмысленное их сердце;
22 Հաւաստելով թէ իրենք իմաստուն են՝ յիմարացան,
называя себя мудрыми, обезумели,
23 ու փոխեցին անեղծ Աստուծոյ փառքը՝ նմանցնելով եղծանելի մարդու, թռչուններու, չորքոտանիներու եւ սողուններու պատկերին:
и славу нетленного Бога изменили в образ, подобный тленному человеку, и птицам, и четвероногим, и пресмыкающимся, -
24 Հետեւաբար Աստուած ալ մատնեց զանոնք անմաքրութեան՝ իրենց սիրտի ցանկութիւններուն համաձայն, որպէսզի իրենց մարմինները անպատուեն իրենք իրենց մէջ.
то и предал их Бог в похотях сердец их нечистоте, так что они осквернили сами свои тела.
25 քանի որ Աստուծոյ ճշմարտութիւնը փոխեցին սուտի հետ, եւ ակնածեցան արարածէ՛ն ու պաշտեցին զայն՝ քան Արարիչը, որ օրհնեա՜լ է յաւիտեան: Ամէն: (aiōn g165)
Они заменили истину Божию ложью, и поклонялись, и служили твари вместо Творца, Который благословен во веки, аминь. (aiōn g165)
26 Այս պատճառով Աստուած մատնեց զանոնք անպատիւ կիրքերու. քանի որ իրենց էգերն անգամ բնական յարաբերութիւնը փոխեցին բնութեան դէմ եղող յարաբերութեան:
Потому предал их Бог постыдным страстям: женщины их заменили естественное употребление противоестественным;
27 Նմանապէս արուներն ալ՝ թողուցած էգին բնական յարաբերութիւնը՝ իրենց տռփանքով վառեցան իրարու հետ. արուները արուներու հետ անվայելչութիւն կը գործադրէին, եւ իրենց մոլորութեան արժանի հատուցումը կը ստանային իրենց վրայ:
подобно и мужчины, оставив естественное употребление женского пола, разжигались похотью друг на друга, мужчины на мужчинах делая срам и получая в самих себе должное возмездие за свое заблуждение.
28 Քանի չգնահատեցին պահել Աստուած իրենց գիտակցութեան մէջ, Աստուած ալ մատնեց զանոնք խոտելի միտքի մը՝ ընելու անպատշաճ բաներ:
И как они не заботились иметь Бога в разуме, то предал их Бог превратному уму - делать непотребства,
29 Լեցուած ամէն տեսակ անիրաւութեամբ, պոռնկութեամբ, չարութեամբ, ագահութեամբ եւ չարամտութեամբ, լի նախանձով, մարդասպանութեամբ, հակամարտութեամբ, նենգութեամբ ու չարասրտութեամբ, եւ ըլլալով բանսարկու,
так что они исполнены всякой неправды, блуда, лукавства, корыстолюбия, злобы, исполнены зависти, убийства, распрей, обмана, злонравия,
30 բամբասող, Աստուած ատող, նախատող, ամբարտաւան, պոռոտախօս, չար բաներ հնարող, ծնողներու անհնազանդ,
злоречивы, клеветники, богоненавистники, обидчики, самохвалы, горды, изобретательны на зло, непослушны родителям,
31 անխելք, ուխտադրուժ, անգութ, անհաշտ եւ անողորմ,
безрассудны, вероломны, нелюбовны, непримиримы, немилостивы.
32 անոնք՝ գիտնալով հանդերձ Աստուծոյ դատավճիռը, թէ այսպիսի բաներ ընողները արժանի են մահուան, ո՛չ միայն կ՚ընեն այդ բաները, այլ նաեւ բարեացակամ կ՚ըլլան զանոնք ընողներուն հանդէպ:
Они знают праведный суд Божий, что делающие такие дела достойны смерти; однако не только их делают, но и делающих одобряют.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >