< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 9 >

1 Ճշմարտութիւնը կ՚ըսեմ Քրիստոսով ու չեմ ստեր, (իմ խղճմտանքս ալ կը վկայէ ինծի Սուրբ Հոգիով, )
אמת אני מדבר במשיח ולא אשקף ודעתי מעידה לי ברוח הקדש׃
2 թէ մեծ տրտմութիւն ունիմ, եւ սիրտիս մէջ՝ յարատեւ ցաւ:
כי גדול עצבוני ואין קץ לדאבון לבי׃
3 Քանի որ կ՚ըղձայի ես ինքս նզովուած ըլլալ Քրիստոսէ, իմ եղբայրներուս՝ մարմինի կողմէն ազգականներուս համար,
כי מי יתן היתי אני מחרם מן המשיח בעד אחי שארי ובשרי׃
4 որոնք Իսրայելացի են: Անո՛նցն են որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքն ու խոստումները:
אשר הם בני ישראל ויש להם משפט הבנים והכבוד והבריתות ומתן התורה והעבודה וההבטחות׃
5 Իրե՛նցն են նախահայրերը. իրենցմէ՛ ալ մարմինի կողմէն եկաւ Քրիստոս, որ բոլորին վրայ է, յաւիտեան օրհնեա՜լ Աստուած: Ամէն: (aiōn g165)
ולהם האבות ואשר מהם יצא המשיח לפי בשרו אשר הוא אל על הכל מברך לעולמים אמן׃ (aiōn g165)
6 Բայց Աստուծոյ խօսքը ապարդիւն նկատուելու չէ. քանի որ բոլոր Իսրայէլէ եղողները Իսրայելացի չեն,
אבל לא כאלו נפל דבר אלהים ארצה כי לא כל אשר הם מישראל גם ישראל המה׃
7 ո՛չ ալ բոլորը զաւակներ են՝ քանի որ Աբրահամի զարմն են. հապա ըսուեցաւ. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ»:
ולא על היותם זרע אברהם כלם בנים הם כי ביצחק יקרא לך זרע׃
8 Այսինքն անոնք որ մարմինի զաւակներն են՝ Աստուծոյ զաւակները չեն. հապա խոստումի՛ն զաւակները զարմ կը սեպուին:
כלומר לא בני הבשר המה בני האלהים כי אם בני ההבטחה הם הנחשבים לזרע׃
9 Որովհետեւ խոստումին խօսքը սա՛ էր. «Այս ատեն պիտի գամ, ու Սառա որդի մը պիտի ունենայ»:
כי דבר הבטחה הוא מה שנאמר למועד אשוב ולשרה בן׃
10 Եւ ո՛չ միայն այդ, այլ նաեւ երբ Ռեբեկա յղացաւ մէկէն՝ մեր Իսահակ հօրմէն,
ולא זאת בלבד כי כן היה גם ברבקה בהיותה הרה לאחד ליצחק אבינו׃
11 (քանի որ զաւակները դեռ չծնած, ո՛չ ալ որեւէ բարիք կամ չարիք գործած, որպէսզի Աստուծոյ առաջադրութիւնը հաստատ մնայ՝ ընտրութեան համաձայն,
כי בטרם ילדו בניה ועוד לא עשו טוב או רע למען תקום עצת האלהים כפי בחירתו לא מתוך מעשים כי אם כרצון הקרא׃
12 այսինքն ո՛չ թէ գործերէն ըլլայ, հապա անկէ՛ որ կանչեց, ) անոր ըսուեցաւ.
נאמר לה כי רב יעבד צעיר׃
13 «Երէցը պիտի ծառայէ կրտսերին», ինչպէս գրուած է. «Յակո՛բը սիրեցի, իսկ Եսաւը ատեցի»:
ככתוב ואהב את יעקב ואת עשו שנאתי׃
14 Ուրեմն ի՞նչ ըսենք. միթէ Աստուծոյ քով անիրաւութի՞ւն կայ: Ամե՛նեւին:
אם כן מה נאמר הכי יש עול באלהים חלילה׃
15 Որովհետեւ ան Մովսէսի կ՚ըսէ. «Անո՛ր որ պիտի ողորմիմ՝ կ՚ողորմիմ, եւ անո՛ր վրայ որ պիտի գթամ՝ կը գթամ»:
כי למשה אמר וחנתי את אשר אחן ורחמתי את אשר ארחם׃
16 Ուրեմն ո՛չ մարդուն ուզելէն, ո՛չ ալ վազելէն՝՝ կախեալ է, հապա Աստուծմէ՝ որ կ՚ողորմի:
ועל כן אין הדבר לא ביד הרצה ולא ביד הרץ כי אם ביד האלהים המרחם׃
17 Քանի որ Գիրքը կ՚ըսէ Փարաւոնի. «Բարձրացուցի քեզ, որպէսզի իմ զօրութիւնս ցոյց տամ քու միջոցովդ, եւ իմ անունս հռչակուի ամբողջ երկրին մէջ»:
כי כן הכתוב אמר לפרעה בעבור זאת העמדתיך בעבור הראתך את כחי ולמען ספר שמי בכל הארץ׃
18 Ուրեմն կ՚ողորմի որո՛ւն որ ուզէ, եւ կը խստացնէ զա՛յն որ ուզէ:
ויוצא מזה כי את אשר יחפץ יחננו ואת אשר יחפץ יקשהו׃
19 Հետեւաբար դուն պիտի ըսես ինծի թէ “ա՛լ ինչո՞ւ կը մեղադրէ, որովհետեւ ո՞վ կրնայ ընդդիմանալ անոր ծրագիրին”:
וכי תאמר אלי מדוע יוכיח עוד נגד רצונו מי יתיצב׃
20 Բայց դուն ո՞վ ես, ո՛վ մարդ, որ կը դիմադարձես Աստուծոյ: Միթէ կերտուած ը կրնա՞յ ըսել զինք կերտողին. «Ինչո՞ւ ա՛յսպէս շինեցիր զիս»:
אמנם בן אדם מי אתה אשר תריב את האלהים היאמר יצר ליצרו למה ככה עשיתני׃
21 Միթէ բրուտը իրաւասութիւն չունի՞ կաւին վրայ, որ նոյն զանգուածէն շինէ անօթ մը՝ պատիւի համար, իսկ ուրիշ մը՝ անպատուութեան համար:
אם אין רשות ליצר על החמר לעשות מגלם אחד כלי אחד לכבוד ואחד לקלון׃
22 Ի՞նչ կրնանք ըսել՝ եթէ Աստուած, ուզելով ցոյց տալ իր բարկութիւնը եւ գիտցնել իր զօրութիւնը, շատ համբերատարութեամբ տոկաց կորսուելու պատրաստուած բարկութեան անօթներուն,
ומה אפוא אם האלהים החפץ להראות זעמו ולהודיע גבורתו נשא בכל ארך רוחו את כלי הזעם הנכונים לאבדון׃
23 որպէսզի գիտցնէ իր փառքին ճոխութիւնը՝ ողորմութիւն գտնող անօթներուն, որ նախապէս պատրաստեց փառքի համար,
להודיע גם את עשר כבודו על כלי החנינה אשר יעדם לכבוד׃
24 այսինքն՝ մեզի, որ կանչեց ո՛չ միայն Հրեաներէն, այլ նաեւ հեթանոսներէն,
והם אנחנו אשר קראם לא מן היהודים בלבד כי אף מן הגוים׃
25 ինչպէս Ովսէէի մէջ ալ կ՚ըսէ. «Իմ ժողովուրդս չեղողը՝ “իմ ժողովուրդս” պիտի կոչեմ, ու սիրելի չեղողը՝ “սիրելի”:
כדברו בהושע אקרא ללא עמי עמי וללא רחמה רחמה׃
26 Եւ այն տեղը՝ ուր անոնց ըսուած էր. “Դուք իմ ժողովուրդս չէք”, հոն անոնք պիտի կոչուին “ապրող Աստուծոյ որդիները”:
והיה במקום אשר יאמר להם לא עמי אתם יאמר להם בני אל חי׃
27 Եսայի ալ Իսրայէլի մասին կ՚աղաղակէ. «Նոյնիսկ եթէ Իսրայէլի որդիներուն թիւը ծովու աւազին չափ ըլլայ, միայն մնացորդ մը պիտի փրկուի:
וישעיהו צוח על ישראל כי אם יהיה מספר בני ישראל כחול הים שאר ישוב בו כליון חרוץ שוטף צדקה׃
28 Քանի որ ան պիտի կատարէ իր խօսքը, կտրուկ կերպով եւ արդարութեամբ. Տէրը կտրուկ կերպով պիտի իրագործէ իր խօսքը երկրի վրայ»:
כי כלה ונחרצה אדני עשה בקרב הארץ׃
29 Եւ ինչպէս Եսայի նախապէս ըսաւ. «Եթէ զօրքերու Տէրը զարմ մը թողուցած չըլլար մեզի, մենք պիտի ըլլայինք Սոդոմի պէս, ու պիտի նմանէինք Գոմորի»:
וכאשר אמר ישעיהו לפנים לולי יהוה צבאות הותיר לנו שריד כמעט כסדם היינו לעמרה דמינו׃
30 Ուրեմն ի՞նչ ըսենք: Հետեւեա՛լը, թէ հեթանոսները՝ որոնք հետամուտ չէին արդարութեան՝ հասան արդարութեան, ա՛յն արդարութեան՝ որ հաւատքէն է.
ועתה מה נאמר הגוים אשר לא רדפו אחרי הצדקה השיגו את הצדקה היא הצדקה אשר מתוך האמונה׃
31 իսկ Իսրայէլ՝ որ հետամուտ էր արդարութեան Օրէնքին՝ չհասաւ արդարութեան Օրէնքին:
וישראל בבקשו אחרי תורת צדקה לתורת הצדקה לא הגיע׃
32 Ինչո՞ւ. որովհետեւ ուզեց արդարանալ ո՛չ թէ հաւատքով, հապա որպէս թէ Օրէնքին գործերով: Արդարեւ անոնք գայթեցան սայթաքումի քարին վրայ,
ועל מה יען אשר לא מאמונה דרשוה כי אם ממעשים כי התנגפו באבן נגף׃
33 ինչպէս գրուած է. «Ահա՛ Սիոնի մէջ կը դնեմ սայթաքումի քար մը ու գայթակղութեան ժայռ մը, եւ ո՛վ որ հաւատայ անոր՝ ամօթահար պիտի չըլլայ»:
ככתוב הנני יסד בציון אבן נגף וצור מכשול וכל המאמין בו לא יבוש׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 9 >