< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 8 >

1 Ուրեմն հիմա դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսով եղողներուն, որոնք մարմինին համաձայն չեն ընթանար.
Итак нет ныне никакого осуждения тем, которые во Христе Иисусе живут не по плоти, но по духу,
2 քանի որ կեանքի Հոգիին Օրէնքը՝ Քրիստոս Յիսուսով ազատեց զիս մեղքի եւ մահուան օրէնքէն:
потому что закон духа жизни во Христе Иисусе освободил меня от закона греха и смерти.
3 Արդարեւ ինչ որ Օրէնքը անկարող էր ընել, որովհետեւ մարմինը տկարացուցած էր զայն, Աստուած իրագործեց. իր Որդին ղրկեց՝ մեղանչական մարմինի նմանութեամբ եւ մեղքին պատճառով, ու դատապարտեց մեղքը այդ մարմինին մէջ,
Как закон, ослабленный плотию, был бессилен, то Бог послал Сына Своего в подобии плоти греховной в жертву за грех и осудил грех во плоти,
4 որպէսզի Օրէնքին արդարութիւնը գործադրուի մեր մէջ՝ որ չենք ընթանար մարմինին համաձայն, այլ՝ Հոգիին:
чтобы оправдание закона исполнилось в нас, живущих не по плоти, но по духу.
5 Արդարեւ մարմինին համաձայն ապրողները՝ կը մտածեն մարմինին բաները, իսկ Հոգիին համաձայն ապրողները՝ Հոգիին բաները.
Ибо живущие по плоти о плотском помышляют, а живущие по духу - о духовном.
6 նաեւ մարմնաւոր մտածումը մահ է, իսկ հոգեւոր մտածումը՝ կեանք ու խաղաղութիւն:
Помышления плотские суть смерть, а помышления духовные - жизнь и мир,
7 Արդարեւ մարմնաւոր մտածումը Աստուծոյ դէմ թշնամութիւն է, քանի Աստուծոյ Օրէնքին չի հպատակիր. մա՛նաւանդ չի կրնար ալ,
потому что плотские помышления суть вражда против Бога; ибо закону Божию не покоряются, да и не могут.
8 որովհետեւ մարմինին համաձայն ապրողները չեն կրնար հաճեցնել Աստուած:
Посему живущие по плоти Богу угодить не могут.
9 Բայց դուք չէք ապրիր մարմինին համաձայն, հապա՝ Հոգիին համաձայն, եթէ իսկապէս Աստուծոյ Հոգին բնակած է ձեր մէջ. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, ինք անորը չէ:
Но вы не по плоти живете, а по духу, если только Дух Божий живет в вас. Если же кто Духа Христова не имеет, тот и не Его.
10 Սակայն եթէ Քրիստոս ձեր մէջ է, մարմինը մեռած է մեղքին պատճառով, իսկ Հոգին կեանք կը պարգեւէ արդարութեան պատճառով:
А если Христос в вас, то тело мертво для греха, но дух жив для праведности.
11 Ու եթէ Յիսուսը մեռելներէն յարուցանողին Հոգին բնակած է ձեր մէջ, ուրեմն ա՛ն՝ որ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը, կեանք պիտի տայ նաեւ ձեր մահկանացու մարմիններուն՝ իր Հոգիով, որ կը բնակի ձեր մէջ:
Если же Дух Того, Кто воскресил из мертвых Иисуса, живет в вас, то Воскресивший Христа из мертвых оживит и ваши смертные тела Духом Своим, живущим в вас.
12 Ուրեմն, եղբայրնե՛ր, պարտական ենք, բայց ո՛չ մարմինին՝ մարմինին համաձայն ապրելու համար:
Итак, братия, мы не должники плоти, чтобы жить по плоти;
13 Որովհետեւ եթէ մարմինին համաձայն ապրիք՝ պիտի մեռնիք, իսկ եթէ Հոգիով մարմինին գործերը մեռցնէք՝ պիտի ապրիք:
ибо если живете по плоти, то умрете, а если духом умерщвляете дела плотские, то живы будете.
14 Արդարեւ բոլոր անոնք որ կ՚առաջնորդուին Աստուծոյ Հոգիով, անո՛նք են Աստուծոյ որդիները.
Ибо все водимые Духом Божиим суть сыны Божии.
15 քանի որ դուք չստացաք ստրկութեան հոգին՝ դարձեալ վախնալու համար, հապա ստացաք որդեգրութեա՛ն Հոգին, որուն միջոցով կը գոչենք՝՝. «Աբբա՛, Հա՛յր»:
Потому что вы не приняли духа рабства, чтобы опять жить в страхе, но приняли Духа усыновления, Которым взываем: “Авва, Отче!”
16 Նոյնինքն Հոգին վկայութիւն կու տայ մեր հոգիին հետ թէ մենք Աստուծոյ զաւակներն ենք.
Сей самый Дух свидетельствует духу нашему, что мы - дети Божии.
17 ու եթէ զաւակներ՝ ուրեմն ժառանգորդներ, Աստուծոյ ժառանգորդներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպէսզի եթէ չարչարուինք իրեն հետ, նաեւ փառաւորուինք իրեն հետ:
А если дети, то и наследники, наследники Божии, сонаследники же Христу, если только с Ним страдаем, чтобы с Ним и прославиться.
18 Արդարեւ ես այնպէս կը սեպեմ թէ այս ներկայ ժամանակին չարչարանքները՝ արժանի չեն բաղդատուելու գալիք փառքին հետ, որ պիտի յայտնուի մեր մէջ:
Ибо думаю, что нынешние временные страдания ничего не стоят в сравнении с тою славою, которая откроется в нас.
19 Քանի որ արարածները եռանդուն ակնկալութեամբ կը սպասեն Աստուծոյ որդիներուն յայտնութեան:
Ибо тварь с надеждою ожидает откровения сынов Божиих,
20 Որովհետեւ արարածները հպատակեցան ունայնութեան, (ո՛չ թէ իրենց կամքով, հապա անոր պատճառով՝ որ հպատակեցուց զիրենք, )
потому что тварь покорилась суете не добровольно, но по воле покорившего ее, в надежде,
21 այն յոյսով՝ որ արարածները իրե՛նք ալ, ազատելով ապականութեան ստրկութենէն, հասնին Աստուծոյ զաւակներուն փառաւոր ազատութեան:
что и сама тварь освобождена будет от рабства тлению в свободу славы детей Божиих.
22 Քանի որ գիտենք թէ բոլոր արարածները միասին կը հառաչեն ու երկունքի ցաւ կը քաշեն մինչեւ հիմա:
Ибо знаем, что вся тварь совокупно стенает и мучится доныне;
23 Եւ ո՛չ միայն անոնք, հապա մե՛նք ալ՝ որ ունինք Հոգիին երախայրիքը, նոյնիսկ մե՛նք մեր մէջ կը հառաչենք՝ սպասելով որդեգրութեան, այսինքն մեր մարմինին ազատագրութեան:
и не только она, но и мы сами, имея начаток Духа, и мы в себе стенаем, ожидая усыновления, искупления тела нашего.
24 Որովհետեւ մենք յոյսով փրկուեցանք. բայց այն յոյսը որ կը տեսնուի՝ յոյս չէ. քանի որ ինչո՞ւ մէկը տակաւին յուսայ այն բանին՝ որ արդէն կը տեսնէ:
Ибо мы спасены в надежде. Надежда же, когда видит, не есть надежда; ибо если кто видит, то чего ему и надеяться?
25 Իսկ եթէ կը յուսանք մեր չտեսած բանին, ա՛լ համբերութեամբ սպասենք անոր:
Но когда надеемся того, чего не видим, тогда ожидаем в терпении.
26 Նոյնպէս Հոգին ալ կ՚օգնէ մեր տկարութիւններուն մէջ. քանի որ չենք գիտեր ի՛նչ բանի համար աղօթելու ենք՝ ինչպէս պէտք է. բայց Հոգին ի՛նք կը բարեխօսէ մեզի համար՝ անբարբառ հառաչանքներով:
Также и Дух подкрепляет нас в немощах наших; ибо мы не знаем, о чем молиться, как должно, но Сам Дух ходатайствует за нас воздыханиями неизреченными.
27 Եւ ա՛ն՝ որ կը զննէ սիրտերը, գիտէ Հոգիին ի՛նչ մտածելը, քանի որ կը բարեխօսէ սուրբերուն համար Աստուծոյ կամքին համաձայն:
Испытующий же сердца знает, какая мысль у Духа, потому что Он ходатайствует за святых по воле Божией.
28 Նաեւ գիտենք թէ բոլոր բաները բարիին գործակից կ՚ըլլան անո՛նց՝ որ կը սիրեն Աստուած, անո՛նց՝ որ կանչուած են իր առաջադրութեան համաձայն:
Притом знаем, что любящим Бога, призванным по Его изволению, все содействует ко благу.
29 Որովհետեւ անո՛նք՝ որ նախապէս ճանչցաւ, նաեւ նախասահմանեց՝ կերպարանակից ըլլալու իր Որդիին պատկերին, որպէսզի ան ըլլայ անդրանի՛կը բազմաթիւ եղբայրներու մէջ:
Ибо кого Он предузнал, тем и предопределил быть подобными образу Сына Своего, дабы Он был первородным между многими братиями.
30 Եւ անոնք որ նախասահմանեց՝ նաեւ կանչեց, անոնք որ կանչեց՝ նաեւ արդարացուց, եւ անոնք որ արդարացուց՝ նաեւ փառաւորեց:
А кого Он предопределил, тех и призвал, а кого призвал, тех и оправдал; а кого оправдал, тех и прославил.
31 Ուրեմն ի՞նչ ըսենք այս բաներուն մասին. եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ հակառակ է մեզի:
Что же сказать на это? Если Бог за нас, кто против нас?
32 Ա՛ն՝ որ չխնայեց իր իսկ Որդիին, հապա մատնեց զայն մեր բոլորին համար, ի՞նչպէս անոր հետ նաեւ պիտի չպարգեւէ մեզի բոլոր բաները:
Тот, Который Сына Своего не пощадил, но предал Его за всех нас, как с Ним не дарует нам и всего?
33 Ո՞վ պիտի մեղադրէ Աստուծոյ ընտրածները. Աստուա՛ծ է արդարացնողը:
Кто будет обвинять избранных Божиих? Бог оправдывает их.
34 Ուրեմն ո՞վ է դատապարտողը. Քրիստոս՝ որ մեռաւ, մա՛նաւանդ յարութիւն առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, ա՛ն կը բարեխօսէ մեզի համար:
Кто осуждает? Христос Иисус умер, но и воскрес: Он и одесную Бога, Он и ходатайствует за нас.
35 Ուրեմն ո՞վ պիտի զատէ մեզ Քրիստոսի սէրէն. տառապա՞նքը, կամ տագնա՞պը, կամ հալածա՞նքը, կամ սո՞վը, կամ մերկութի՞ւնը, կամ վտա՞նգը, կամ սո՞ւրը:
Кто отлучит нас от любви Божией: скорбь, или теснота, или гонение, или голод, или нагота, или опасность, или меч? Как написано:
36 (Ինչպէս գրուած է. «Քեզի՛ համար ամբողջ օրը կը մեռցուինք. սպանդանոցի ոչխարի պէս կը սեպուինք»: )
за Тебя умерщвляют нас всякий день, считают нас за овец, обреченных на заклание.
37 Նոյնիսկ այս բոլոր բաներուն մէջ աւելի քան յաղթող կ՚ըլլանք անո՛վ՝ որ սիրեց մեզ:
Но все сие преодолеваем силою Возлюбившего нас.
38 Որովհետեւ ես համոզուած եմ թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ զօրութիւնները, ո՛չ ներկայ բաները, ո՛չ գալիք բաները,
Ибо я уверен, что ни смерть, ни жизнь, ни Ангелы, ни Начала, ни Силы, ни настоящее, ни будущее,
39 ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորունկութիւնը, ո՛չ ալ ոեւէ ուրիշ արարած պիտի կարենայ զատել մեզ Աստուծոյ սէրէն, որ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով է:
ни высота, ни глубина, ни другая какая тварь не может отлучить нас от любви Божией во Христе Иисусе, Господе нашем.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 8 >