< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 8 >

1 Ուրեմն հիմա դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսով եղողներուն, որոնք մարմինին համաձայն չեն ընթանար.
על כן אין אשמה באלה אשר הם במשיח ישוע המתהלכים בלא כבשר כי אם לפי הרוח׃
2 քանի որ կեանքի Հոգիին Օրէնքը՝ Քրիստոս Յիսուսով ազատեց զիս մեղքի եւ մահուան օրէնքէն:
כי תורת רוח החיים במשיח ישוע שחררה אתי מתורת החטא והמות׃
3 Արդարեւ ինչ որ Օրէնքը անկարող էր ընել, որովհետեւ մարմինը տկարացուցած էր զայն, Աստուած իրագործեց. իր Որդին ղրկեց՝ մեղանչական մարմինի նմանութեամբ եւ մեղքին պատճառով, ու դատապարտեց մեղքը այդ մարմինին մէջ,
כי מה שלא יכלה התורה לעשות הנחלשה על יד הבשר עשה האלהים בשלחו את בנו בתואר בשר החטא ובעד החטא וירשיע את החטא בבשר׃
4 որպէսզի Օրէնքին արդարութիւնը գործադրուի մեր մէջ՝ որ չենք ընթանար մարմինին համաձայն, այլ՝ Հոգիին:
למען תמלא חקת התורה בנו המתהלכים בלא כבשר כי אם לפי הרוח׃
5 Արդարեւ մարմինին համաձայն ապրողները՝ կը մտածեն մարմինին բաները, իսկ Հոգիին համաձայն ապրողները՝ Հոգիին բաները.
כי אשר המה לבשר בעניני הבשר יחשבו ואשר לרוח בעניני הרוח יחשבו׃
6 նաեւ մարմնաւոր մտածումը մահ է, իսկ հոգեւոր մտածումը՝ կեանք ու խաղաղութիւն:
כי מחשבת הבשר היא המות ומחשבת הרוח היא החיים והשלום׃
7 Արդարեւ մարմնաւոր մտածումը Աստուծոյ դէմ թշնամութիւն է, քանի Աստուծոյ Օրէնքին չի հպատակիր. մա՛նաւանդ չի կրնար ալ,
יען מחשבת הבשר רק שנאת אלהים היא באשר לא תשתעבד לתורת האלהים ואף איננה יכולה׃
8 որովհետեւ մարմինին համաձայն ապրողները չեն կրնար հաճեցնել Աստուած:
ואשר המה בבשר לא יוכלו להיות רצוים לאלהים׃
9 Բայց դուք չէք ապրիր մարմինին համաձայն, հապա՝ Հոգիին համաձայն, եթէ իսկապէս Աստուծոյ Հոգին բնակած է ձեր մէջ. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, ինք անորը չէ:
ואתם אינכם בבשר כי אם ברוח אם אמנם רוח האלהים שכן בקרבכם כי מי שאין בו רוח המשיח איננו שלו׃
10 Սակայն եթէ Քրիստոս ձեր մէջ է, մարմինը մեռած է մեղքին պատճառով, իսկ Հոգին կեանք կը պարգեւէ արդարութեան պատճառով:
ואם המשיח בקרבכם אז הגוף מת הוא בדבר החטא והרוח חיים הוא בדבר הצדקה׃
11 Ու եթէ Յիսուսը մեռելներէն յարուցանողին Հոգին բնակած է ձեր մէջ, ուրեմն ա՛ն՝ որ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը, կեանք պիտի տայ նաեւ ձեր մահկանացու մարմիններուն՝ իր Հոգիով, որ կը բնակի ձեր մէջ:
ואם ישכן בקרבכם רוח המעיר את ישוע מן המתים הוא אשר העיר את המשיח מן המתים גם את גויותיכם המתות יחיה על ידי רוחו השכן בקרבכם׃
12 Ուրեմն, եղբայրնե՛ր, պարտական ենք, բայց ո՛չ մարմինին՝ մարմինին համաձայն ապրելու համար:
לכן אחי חיבים אנחנו לא לבשר לחיות לפי הבשר׃
13 Որովհետեւ եթէ մարմինին համաձայն ապրիք՝ պիտի մեռնիք, իսկ եթէ Հոգիով մարմինին գործերը մեռցնէք՝ պիտի ապրիք:
כי אם תחיו לפי הבשר מות תמתון ואם על ידי הרוח תמותתו את מעללי הבשר חיה תחיו׃
14 Արդարեւ բոլոր անոնք որ կ՚առաջնորդուին Աստուծոյ Հոգիով, անո՛նք են Աստուծոյ որդիները.
כי כל אשר רוח אלהים ינהגם בני אלהים המה׃
15 քանի որ դուք չստացաք ստրկութեան հոգին՝ դարձեալ վախնալու համար, հապա ստացաք որդեգրութեա՛ն Հոգին, որուն միջոցով կը գոչենք՝՝. «Աբբա՛, Հա՛յր»:
כי לא קבלתם רוח עבדות לשוב לירא כי אם קבלתם רוח משפט בנים אשר בו קראים אנחנו אבא אבינו׃
16 Նոյնինքն Հոգին վկայութիւն կու տայ մեր հոգիին հետ թէ մենք Աստուծոյ զաւակներն ենք.
והרוח ההוא מעיד ברוחנו כי בני אלהים אנחנו׃
17 ու եթէ զաւակներ՝ ուրեմն ժառանգորդներ, Աստուծոյ ժառանգորդներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպէսզի եթէ չարչարուինք իրեն հետ, նաեւ փառաւորուինք իրեն հետ:
ואם בנים אנחנו גם ירשים נהיה ירשי אלהים וחברי המשיח בירשה אם אמנם נתענה אתו למען גם אתו נכבד׃
18 Արդարեւ ես այնպէս կը սեպեմ թէ այս ներկայ ժամանակին չարչարանքները՝ արժանի չեն բաղդատուելու գալիք փառքին հետ, որ պիտի յայտնուի մեր մէջ:
כי אחשב אשר ענויי הזמן הזה אינם שקולים כנגד הכבוד העתיד להגלות עלינו׃
19 Քանի որ արարածները եռանդուն ակնկալութեամբ կը սպասեն Աստուծոյ որդիներուն յայտնութեան:
כי הבריאה תערג ועיניה תלויות להתגלות בני אלהים׃
20 Որովհետեւ արարածները հպատակեցան ունայնութեան, (ո՛չ թէ իրենց կամքով, հապա անոր պատճառով՝ որ հպատակեցուց զիրենք, )
כי נכבשה הבריאה להבל לא מרצונה כי אם למען הכבש אתה אלי תקוה׃
21 այն յոյսով՝ որ արարածները իրե՛նք ալ, ազատելով ապականութեան ստրկութենէն, հասնին Աստուծոյ զաւակներուն փառաւոր ազատութեան:
אשר הבריאה גם היא תשחרר מעבדות הכליון אל חרות כבוד בני האלהים׃
22 Քանի որ գիտենք թէ բոլոր արարածները միասին կը հառաչեն ու երկունքի ցաւ կը քաշեն մինչեւ հիմա:
כי ידענו אשר הבריאה כלה יחד תאנח ותחיל עד הנה׃
23 Եւ ո՛չ միայն անոնք, հապա մե՛նք ալ՝ որ ունինք Հոգիին երախայրիքը, նոյնիսկ մե՛նք մեր մէջ կը հառաչենք՝ սպասելով որդեգրութեան, այսինքն մեր մարմինին ազատագրութեան:
ולא זאת בלבד כי גם אנחנו אף אם יש לנו בכורי הרוח נאנח בנפשנו ונחכה למשפט הבנים פדות גויתנו׃
24 Որովհետեւ մենք յոյսով փրկուեցանք. բայց այն յոյսը որ կը տեսնուի՝ յոյս չէ. քանի որ ինչո՞ւ մէկը տակաւին յուսայ այն բանին՝ որ արդէն կը տեսնէ:
כי נושענו בתקוה אך התקוה הנראה לעינים איננה תקוה כי איך ייחל איש לדבר אשר הוא ראה׃
25 Իսկ եթէ կը յուսանք մեր չտեսած բանին, ա՛լ համբերութեամբ սպասենք անոր:
אבל אם נקוה לאשר לא ראינהו נחכה לו בסבלנות׃
26 Նոյնպէս Հոգին ալ կ՚օգնէ մեր տկարութիւններուն մէջ. քանի որ չենք գիտեր ի՛նչ բանի համար աղօթելու ենք՝ ինչպէս պէտք է. բայց Հոգին ի՛նք կը բարեխօսէ մեզի համար՝ անբարբառ հառաչանքներով:
וכן גם הרוח תמך אתנו בחלשותינו כי לא ידענו מה להתפלל כראוי אכן הרוח הוא מפגיע בעדנו באנחות עמקות מדבר׃
27 Եւ ա՛ն՝ որ կը զննէ սիրտերը, գիտէ Հոգիին ի՛նչ մտածելը, քանի որ կը բարեխօսէ սուրբերուն համար Աստուծոյ կամքին համաձայն:
והחקר לבבות יודע את אשר יחשב הרוח כי כרצון האלהים יפגיע בעד הקדושים׃
28 Նաեւ գիտենք թէ բոլոր բաները բարիին գործակից կ՚ըլլան անո՛նց՝ որ կը սիրեն Աստուած, անո՛նց՝ որ կանչուած են իր առաջադրութեան համաձայն:
והנה ידענו כי לאהבי אלהים הקרואים בעצתו הכל יעזר לטוב להם׃
29 Որովհետեւ անո՛նք՝ որ նախապէս ճանչցաւ, նաեւ նախասահմանեց՝ կերպարանակից ըլլալու իր Որդիին պատկերին, որպէսզի ան ըլլայ անդրանի՛կը բազմաթիւ եղբայրներու մէջ:
כי את אשר ידעם מקדם אתם גם יעד מקדם להיות דומים לדמות בנו למען יהיה הבכור בתוך אחים רבים׃
30 Եւ անոնք որ նախասահմանեց՝ նաեւ կանչեց, անոնք որ կանչեց՝ նաեւ արդարացուց, եւ անոնք որ արդարացուց՝ նաեւ փառաւորեց:
ואת אשר יעדם מקדם אתם גם קרא ואת אשר קראם אתם גם הצדיק ואת אשר הצדיקם אתם גם פאר׃
31 Ուրեմն ի՞նչ ըսենք այս բաներուն մասին. եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ հակառակ է մեզի:
ועתה מה נאמר על זאת אם האלהים לנו מי יריב אתנו׃
32 Ա՛ն՝ որ չխնայեց իր իսկ Որդիին, հապա մատնեց զայն մեր բոլորին համար, ի՞նչպէս անոր հետ նաեւ պիտի չպարգեւէ մեզի բոլոր բաները:
אשר על בנו יחידו לא חס כי אם נתנו בעד כלנו הלא גם יתן לנו עמו את הכל׃
33 Ո՞վ պիտի մեղադրէ Աստուծոյ ընտրածները. Աստուա՛ծ է արդարացնողը:
מי יענה בבחירי אלהים הן אלהים הוא המצדיק׃
34 Ուրեմն ո՞վ է դատապարտողը. Քրիստոս՝ որ մեռաւ, մա՛նաւանդ յարութիւն առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, ա՛ն կը բարեխօսէ մեզի համար:
ומי הוא יאשימם הן המשיח אשר מת וביותר אשר נעור מעם המתים הוא לימין האלהים והוא יפגיע בעדנו׃
35 Ուրեմն ո՞վ պիտի զատէ մեզ Քրիստոսի սէրէն. տառապա՞նքը, կամ տագնա՞պը, կամ հալածա՞նքը, կամ սո՞վը, կամ մերկութի՞ւնը, կամ վտա՞նգը, կամ սո՞ւրը:
מי יפרידנו מאהבת המשיח הצרה או מצוקה או משטמה או רעב אם עריה או סכנה או חרב׃
36 (Ինչպէս գրուած է. «Քեզի՛ համար ամբողջ օրը կը մեռցուինք. սպանդանոցի ոչխարի պէս կը սեպուինք»: )
ככתוב כי עליך הרגנו כל היום נחשבנו כצאן טבחה׃
37 Նոյնիսկ այս բոլոր բաներուն մէջ աւելի քան յաղթող կ՚ըլլանք անո՛վ՝ որ սիրեց մեզ:
אבל בכל אלה גברנו מאד על ידי האהב אתנו׃
38 Որովհետեւ ես համոզուած եմ թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ զօրութիւնները, ո՛չ ներկայ բաները, ո՛չ գալիք բաները,
ובטוח אנכי כי לא המות ולא החיים לא מלאכים ולא שררות ולא גבורות לא ההוה ולא העתיד׃
39 ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորունկութիւնը, ո՛չ ալ ոեւէ ուրիշ արարած պիտի կարենայ զատել մեզ Աստուծոյ սէրէն, որ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով է:
לא הרוח ולא העמק ולא כל בריה אחרת יוכלו להפרידנו מאהבת האלהים אשר היא במשיח ישוע אדנינו׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 8 >