< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 6 >

1 Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք. արդեօք յարատեւե՞նք մեղքի մէջ՝ որպէսզի շնորհքը աւելնայ:
אם כן מה נאמר הנעמד בחטא למען ירבה החסד׃
2 Ամե՛նեւին: Մենք՝ որ մեռած ենք մեղքին հանդէպ, ի՞նչպէս տակաւին ապրինք անոր մէջ:
חלילה לנו כי מתנו לחטא ואיך נוסיף לחיות בו׃
3 Չէ՞ք գիտեր թէ մենք բոլորս՝ որ մկրտուեցանք Յիսուս Քրիստոսով, մկրտուեցանք անոր մահո՛վ:
או האינכם ידעים כי כלנו הנטבלים למשיח ישוע למותו נטבלנו׃
4 Ուրեմն անոր հետ թաղուեցանք մկրտութեամբ՝ մահուան համար. որպէսզի ինչպէս Քրիստոս մեռելներէն յարութիւն առաւ՝ Հօրը փառքով, այնպէս ալ մենք ընթանանք նոր կեանքի մէջ:
לכן נקברנו אתו בטבילה למות למען כאשר נעור המשיח מן המתים בכבוד האב כן נתהלך גם אנחנו בחיים מחדשים׃
5 Որովհետեւ եթէ մենք տնկակից եղանք անոր մահուան նմանութեամբ, նաեւ կցորդ պիտի ըլլանք անոր յարութեան նմանութեամբ:
כי אם נדבקנו בדמיון מותו אכן גם נהיה דבוקים לתחיתו׃
6 Սա՛ գիտնանք՝ թէ մեր հին մարդը խաչուեցաւ անոր հետ, որ մեղքի մարմինը ոչնչանայ, որպէսզի այլեւս մեղքին ստրուկը չըլլանք:
באשר ידעים אנחנו כי נצלב אתו האדם הישן אשר בנו למען תבטל גוית החטא לבלתי היותנו עוד עבדים לחטא׃
7 Որովհետեւ ա՛ն որ մեռած է մեղքին, արդարացած է մեղքէն:
כי אשר מת הוא נקה מן החטא׃
8 Ուրեմն եթէ մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ պիտի ապրինք ալ անոր հետ:
והנה אם מתנו עם המשיח נאמין כי גם נחיה עמו׃
9 Քանի որ գիտենք թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած ըլլալով՝ այլեւս չի մեռնիր. ա՛լ մահը չի տիրեր անոր վրայ:
באשר ידענו כי המשיח אחרי אשר נעור מן המתים לא ימות עוד והמות לא ישלט בו עוד׃
10 Որովհետեւ երբ ան մեռաւ, մեղքի՛ համար մեռաւ՝ մէ՛կ անգամ ընդմիշտ, եւ հիմա որ կ՚ապրի՝ Աստուծո՛յ համար կ՚ապրի:
כי אשר מת מת לחטא פעם אחת ואשר חי חי הוא לאלהים׃
11 Նոյնպէս դուք ձեզ մեռա՛ծ սեպեցէք մեղքին, բայց ողջ՝ Աստուծոյ, մեր Տէրոջ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
וכן גם אתם חשבו אתכם מתים לחטא וחיים לאלהים במשיח ישוע אדנינו׃
12 Ուրեմն ա՛լ մեղքը թող չթագաւորէ ձեր մահկանացու մարմինին վրայ, որ հնազանդիք անոր ցանկութիւններուն.
אם כן אפוא אל תמלך החטאת בגופכם אשר ימות לנטות אחריה בתאותיו׃
13 ու ձեր մարմինին անդամները մի՛ յանձնէք մեղքին՝ անիրաւութեան գործիք ըլլալու: Հապա դուք ձեզ ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ որպէս մեռելներէն վերապրողներ, եւ ձեր անդամները ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ իբր արդարութեան գործիքներ:
גם אל תכינו את אבריכם להיות כלי עול לחטא אך תכינו את נפשכם לאלהים כחיים מעם המתים ואבריכם כלי צדקה לאלהים כי החטא לא יוכל למשל עוד בכם יען אינכם תחת יד התורה כי אם תחת יד החסד׃
14 Արդարեւ մեղքը պիտի չիշխէ ձեր վրայ. որովհետեւ ո՛չ թէ Օրէնքի տակ էք, հապա՝ շնորհքի տակ:
15 Ուրեմն ի՞նչ. մեղանչե՞նք, քանի որ Օրէնքի տակ չենք, հապա՝ շնորհքի տակ: Ամե՛նեւին:
ועתה מה הנחטא יען איננו תחת יד התורה כי אם תחת יד החסד חלילה׃
16 Չէ՞ք գիտեր թէ որո՛ւն որ դուք ձեզ իբր ստրուկ յանձնէք՝ հնազանդելու համար, ստրուկ կ՚ըլլաք անոր՝ որուն կը հնազանդիք, թէ՛ մեղքին՝ որ կ՚առաջնորդէ մահուան, եւ թէ հնազանդութեան՝ որ կ՚առաջնորդէ արդարութեան:
הלא ידעתם כי לאשר תתנו את נפשכם להיות עבדיו לסור למשמעתו הן עבדים אתם לאשר תשמעו לו אם לחטא אלי מות אם למשמעת אלי צדקה׃
17 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեղքին ստրուկ ըլլալէ ետք՝ սրտանց հնազանդեցաք այն ուսուցումի տիպարին՝ որ աւանդուեցաւ ձեզի:
אבל תודת לאלהים כי הייתם עבדי החטא ואחר שמעתם בכל לבבכם אל תכונת הלקח אשר נמסרתם לו׃
18 Ուստի դուք՝ ազատած ըլլալով մեղքէն՝ ստրուկ եղաք արդարութեա՛ն.
שחררתם מידי החטא לכן השתעבדתם לצדקה׃
19 (մարդկային կերպով կը խօսիմ՝ ձեր մարմինին տկարութեան պատճառով.) քանի որ ինչպէս յանձնեցիք ձեր անդամները անօրէնութեան՝ ստրուկ ըլլալու անմաքրութեան եւ անօրէնութեան, այնպէս ալ հիմա ընծայեցէ՛ք ձեր անդամները սրբութեան՝ ստրուկ ըլլալու արդարութեան:
כדרך בני אדם אני מדבר מפני רפיון בשרכם כי כאשר לפנים הכינותם את אבריכם לעבודת החטאה והרשע להרשיע כן עתה הכינו את אבריכם לעבודת הצדקה להתקדש׃
20 Որովհետեւ երբ դուք ստրուկ էիք մեղքին՝ ազատ էիք արդարութենէն:
כי בעת היותכם עבדי החטא חפשים הייתם מן הצדקה׃
21 Ուրեմն այն ատեն ի՞նչ պտուղ ունէիք այն բաներէն՝ որոնց համար հիմա կ՚ամչնաք. որովհետեւ անոնց վախճանը մահ է:
ומה אפוא הפרי שהיה לכם אז מן המעשים אשר עתה תבשו מהם כי אחריתם המות׃
22 Իսկ հիմա, մեղքէն ազատած եւ Աստուծոյ ստրուկ եղած ըլլալով, ձեր պտուղը ունիք՝ սրբութեամբ, ու վախճանը՝ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
אכן עתה בהיותכם משחררים מידי החטא ומשעבדים לאלהים יש לכם פריכם לקדשה ואחריתו חיי עולם׃ (aiōnios g166)
23 Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է, բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով: (aiōnios g166)
כי שכר החטא הוא המות ומתנת חסד אלהים היא חיי העולם במשיח ישוע אדנינו׃ (aiōnios g166)

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 6 >