< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 5 >

1 Ուրեմն մենք՝ հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
לכן אחרי נצדקנו באמונה שלום לנו עם האלהים באדנינו ישוע המשיח׃
2 Անով նաեւ արտօնութիւն ունեցանք հաւատքով մօտենալու այս շնորհքին՝ որուն մէջ կեցած ենք, եւ կը պարծենանք Աստուծոյ փառքին յոյսով:
אשר בידו מצאנו באמונה מבוא אל החסד הזה אשר אנחנו עמדים בו ונתהלל בתקות כבוד האלהים׃
3 Ո՛չ միայն այսքան, հապա կը պարծենանք տառապանքներու մէջ ալ. որովհետեւ գիտենք թէ տառապանքը կ՚իրագործէ համբերութիւն,
ולא זאת בלבד כי אף נתהלל בצרות יען אשר ידענו כי הצרה מביאה לידי סבלנות׃
4 համբերութիւնը՝ փորձառութիւն, ու փորձառութիւնը՝ յոյս.
והסבלנות לידי עמידה בנסיון והעמידה בנסיון לידי תקוה׃
5 եւ յոյսը ամօթահար չ՚ըներ, որովհետեւ Աստուծոյ սէրը մեր սիրտերուն մէջ սփռուած է Սուրբ Հոգիին միջոցով՝ որ տրուեցաւ մեզի:
והתקוה היא לא תביש כי הוצק בלבבנו אהבת אל על ידי רוח הקדש הנתן לנו׃
6 Արդարեւ մինչ մենք տակաւին տկար էինք, յարմար ժամանակին՝ Քրիստոս մեռաւ ամբարիշտներուն համար.
כי המשיח בעודנו חלשים מת בעתו בעד הרעשים׃
7 հազիւ թէ արդարի մը համար մէկը ուզէ մեռնիլ, (թերեւս բարի մարդու մը համար մէկը յօժարի մեռնիլ, )
הן בעד הצדיק יקשה לאיש למות אכן למות בעד הטוב אולי ישאהו לבו׃
8 մինչդեռ Աստուած մեզի հանդէպ ունեցած իր սէրը ապացուցանեց այն իրողութեամբ, որ երբ տակաւին մեղաւոր էինք՝
אבל בזאת הודיע האלהים את אהבתו אלינו כי המשיח מת בעדנו בהיותנו עוד חטאים׃
9 Քրիստոս մեռաւ մեզի համար. ուրեմն հիմա որ արդարացանք իր արիւնով, ո՜րչափ աւելի բարկութենէն պիտի փրկուինք իրմով:
ועתה אשר נצדקנו בדמו מה מאד נושע בו מן הקצף׃
10 Որովհետեւ եթէ մեր թշնամի եղած ատենը հաշտուեցանք Աստուծոյ հետ իր Որդիին մահով, ո՜րչափ աւելի մեր հաշտուած ատենը պիտի փրկուինք անոր կեանքով:
כי אם נרצינו לאלהים במות בנו בהיותנו איבים אף כי נושע עתה בחייו אחרי אשר נרצינו׃
11 Եւ ո՛չ միայն ասիկա, այլ նաեւ կը պարծենանք Աստուծմով՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա ստացանք հաշտութիւնը:
ולא זאת בלבד כי גם מתהללים אנחנו באלהים על יד אדנינו ישוע המשיח אשר בו עתה קבלנו את הרצוי׃
12 Ուստի ինչպէս մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, ու մեղքով՝ մահը, եւ այնպէս՝ մահը փոխանցուեցաւ բոլոր մարդոց, քանի որ բոլորն ալ մեղանչեցին.
לכן כאשר על ידי אדם אחד בא החטא לעולם והמות בעקב החטא וכן עבר המות על כל בני אדם מפני אשר כלם חטאו׃
13 (որովհետեւ մինչեւ Օրէնքին տրուիլը՝ աշխարհի մէջ մեղք կար, բայց մեղք չէր վերագրուեր՝ երբ Օրէնք չկար:
כי עד זמן התורה היה החטא בעולם אך לא יחשב חטא באין תורה׃
14 Սակայն մահը թագաւորեց Ադամէն մինչեւ Մովսէս, նոյնիսկ Ադամի օրինազանցութեան նման չմեղանչողներուն վրայ. ինք նախատիպն էր անոր՝ որ յետոյ պիտի գար:
אולם המות מלך מאדם עד משה גם על אלה אשר לא חטאו בדמיון עברת אדם הראשון אשר הוא דמות העתיד לבוא׃
15 Բայց շնորհը յանցանքին պէս չէ. որովհետեւ եթէ մէկին յանցանքով շատեր մեռան, ա՛լ ո՜րչափ աւելի շատերուն վրայ առատացաւ Աստուծոյ շնորհքը, եւ պարգեւը՝ որ շնորհուեցաւ մէկ մարդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
אך לא כדבר הפשע דבר המתנה כי אם בפשע האחד מתו הרבים אף כי חסד אלהים ומתנתו עדפו ערוף לרבים בחסד האדם האחד ישוע המשיח׃
16 Եւ պարգեւը այնպէս չէ, ինչպէս մէկ մեղանչողին պատահածը. որովհետեւ դատաստանը մէկին մեղքով դատապարտութեան մատնեց, բայց շնորհը շատ յանցանքներէ արդարութեան առաջնորդեց:
ולא כמו על ידי חטא אחד כן המתנה כי המשפט יצא מאחד לחיב אבל מתנת החסד היא לזכות מפשעים רבים׃
17 Քանի որ եթէ մէկ մարդու յանցանքով՝ մահը թագաւորեց այդ մէկով, ո՜րչափ աւելի անոնք՝ որ կը ստանան շնորհքի ու արդարութեան պարգեւին առատութիւնը, կեանքի մէջ պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով: )
כי אם בפשע האחד מלך המות על ידי האחד אף כי מקבלי עדף החסד ומתנת הצדקה ימלכו בחיים על ידי האחד ישוע המשיח׃
18 Ուրեմն, ինչպէս բոլոր մարդոց դատապարտութեան վճիռ տրուեցաւ մէկին յանցանքով, այնպէս ալ բոլոր մարդոց կեանք տուող արդարութիւն շնորհուեցաւ մէկին արդարութեամբ:
לכן כאשר בפשע אחד נאשמו כל בני אדם ככה גם על ידי זכות אחת יזכו כל בני אדם לחיים׃
19 Որովհետեւ ինչպէս շատեր մեղաւոր եղան մէկ մարդու անհնազանդութեամբ, այնպէս շատեր արդար պիտի ըլլան մէկին հնազանդութեամբ:
כי כאשר במרי האדם האחד היו הרבים לחטאים ככה גם על ידי משמעת האחד יהיו הרבים לצדיקים׃
20 Սակայն Օրէնքը ներս սպրդեցաւ՝ որպէսզի յանցանքը աւելնայ. բայց հոն՝ ուր մեղքը աւելցաւ, շնորհքը չափազանց առատացաւ:
אבל התורה נכנסה למען ירבה הפשע ובאשר רבה החטא עדף ממנו החסד׃
21 Որպէսզի՝ ինչպէս մեղքը թագաւորեց մինչեւ մահ, այնպէս ալ շնորհքը թագաւորէ արդարութեամբ՝ մինչեւ յաւիտենական կեանք, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: (aiōnios g166)
למען כאשר מלך החטא במות ככה ימלך גם החסד על ידי הצדקה לחיי עולם בישוע המשיח אדנינו׃ (aiōnios g166)

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 5 >