< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 4 >

1 Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք թէ գտաւ Աբրահամ՝ մարմինի համեմատ մեր նախահայրը.
それでは、肉によるわたしたちの先祖アブラハムの場合については、なんと言ったらよいか。
2 որովհետեւ եթէ Աբրահամ արդարացած ըլլար գործերով՝ պիտի պարծենար անոնցմով, բայց ո՛չ Աստուծոյ առջեւ:
もしアブラハムが、その行いによって義とされたのであれば、彼は誇ることができよう。しかし、神のみまえでは、できない。
3 Արդարեւ ի՞նչ կ՚ըսէ Գիրքը. «Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ իրեն»:
なぜなら、聖書はなんと言っているか、「アブラハムは神を信じた。それによって、彼は義と認められた」とある。
4 Բայց ա՛ն որ կը գործէ, անոր վարձատրութիւնը շնորհքէ եղած չի սեպուիր, հապա՝ պարտքէ:
いったい、働く人に対する報酬は、恩恵としてではなく、当然の支払いとして認められる。
5 Իսկ ա՛ն որ չի գործեր, բայց կը հաւատայ անոր՝ որ կ՚արդարացնէ ամբարիշտը, իր հաւատքը արդարութիւն կը սեպուի իրեն:
しかし、働きはなくても、不信心な者を義とするかたを信じる人は、その信仰が義と認められるのである。
6 Ինչպէս Դաւիթ ալ կը խօսի երանութեան մասին այն մարդուն, որուն Աստուած արդարութիւն կը սեպէ՝ առանց գործերու:
ダビデもまた、行いがなくても神に義と認められた人の幸福について、次のように言っている、
7 «Երանի՜ անոնց, - կ՚ըսէ, - որոնց անօրէնութիւնները ներուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան:
「不法をゆるされ、罪をおおわれた人たちは、さいわいである。
8 Երանի՜ այն մարդուն, որուն մեղք չի սեպեր Տէրը»:
罪を主に認められない人は、さいわいである」。
9 Ուրեմն այս երանութիւնը միայն թլփատուածներո՞ւն համար է, թէ անթլփատներուն համար ալ. քանի որ կ՚ըսենք թէ “հաւատքը արդարութիւն սեպուեցաւ Աբրահամի”:
さて、この幸福は、割礼の者だけが受けるのか。それとも、無割礼の者にも及ぶのか。わたしたちは言う、「アブラハムには、その信仰が義と認められた」のである。
10 Ուրեմն ի՞նչպէս սեպուեցաւ. թլփատութեա՞ն մէջ եղած ատենը, թէ անթլփատութեան մէջ: Ո՛չ թէ թլփատութեան մէջ, հապա՝ անթլփատութեան:
それでは、どういう場合にそう認められたのか。割礼を受けてからか、それとも受ける前か。割礼を受けてからではなく、無割礼の時であった。
11 Յետոյ թլփատութեան նշանը ստացաւ՝ իբր կնիք անթլփատութեան ատենը ունեցած հաւատքին արդարութեան, որպէսզի ինք ըլլայ հայրը այն բոլոր հաւատացողներուն՝ որոնք անթլփատ են (անոնց ալ արդարութիւն սեպուելու համար),
そして、アブラハムは割礼というしるしを受けたが、それは、無割礼のままで信仰によって受けた義の証印であって、彼が、無割礼のままで信じて義とされるに至るすべての人の父となり、
12 նաեւ հայրը թլփատութեան՝ անոնց համար, որոնք ո՛չ միայն թլփատուած են, այլ նաեւ կ՚ընթանան մեր հօր Աբրահամի անթլփատութեան ատեն ունեցած հաւատքին հետքերով:
かつ、割礼の者の父となるためなのである。割礼の者というのは、割礼を受けた者ばかりではなく、われらの父アブラハムが無割礼の時に持っていた信仰の足跡を踏む人々をもさすのである。
13 Արդարեւ Աբրահամի եւ անոր զարմին՝ աշխարհը ժառանգելու համար տրուած խոստումը ո՛չ թէ Օրէնքով եղաւ, հապա հաւատքին արդարութեամբ:
なぜなら、世界を相続させるとの約束が、アブラハムとその子孫とに対してなされたのは、律法によるのではなく、信仰の義によるからである。
14 Քանի որ եթէ Օրէնքէն եղողները ժառանգորդ ըլլային, հաւատքը պիտի փճանար, եւ խոստումը ոչնչանար:
もし、律法に立つ人々が相続人であるとすれば、信仰はむなしくなり、約束もまた無効になってしまう。
15 Որովհետեւ Օրէնքը բարկութիւն կը գործադրէ. քանի որ ուր Օրէնք չկայ, օրինազանցութիւն ալ չկայ:
いったい、律法は怒りを招くものであって、律法のないところには違反なるものはない。
16 Ուստի ժառանգորդ ըլլալը հաւատքէն է, որ շնորհքով եղած ըլլայ, որպէսզի խոստումը մնայուն ըլլայ ամբողջ զարմին. ո՛չ միայն անոր՝ որ Օրէնքէն է, այլ նաեւ անո՛ր՝ որ Աբրահամի հաւատքէն է: Ան մեր բոլորին հայրն է
このようなわけで、すべては信仰によるのである。それは恵みによるのであって、すべての子孫に、すなわち、律法に立つ者だけにではなく、アブラハムの信仰に従う者にも、この約束が保証されるのである。アブラハムは、神の前で、わたしたちすべての者の父であって、
17 (ինչպէս գրուած է. “Քեզ շատ ազգերու հայր ըրի”) Աստուծոյ առջեւ՝ որուն ինք հաւատաց, որ կեանք կու տայ մեռելներուն ու չեղած բաները կը կոչէ եղածներու պէս:
「わたしは、あなたを立てて多くの国民の父とした」と書いてあるとおりである。彼はこの神、すなわち、死人を生かし、無から有を呼び出される神を信じたのである。
18 Չյուսացուած բանին՝ յոյսով հաւատաց, թէ ինք շատ ազգերու հայր պիտի ըլլայ (ինչպէս ըսուեցաւ ալ թէ “քու զարմդ այսպէս պիտի ըլլայ”).
彼は望み得ないのに、なおも望みつつ信じた。そのために、「あなたの子孫はこうなるであろう」と言われているとおり、多くの国民の父となったのである。
19 եւ հաւատքի մէջ չտկարանալով՝ ուշադիր չեղաւ իր մարմինին, որ արդէն մեռածի պէս էր, (որովհետեւ ինք հարիւր տարեկանի չափ էր, ) ո՛չ ալ Սառայի արգանդին մեռած ըլլալուն:
すなわち、およそ百歳となって、彼自身のからだが死んだ状態であり、また、サラの胎が不妊であるのを認めながらも、なお彼の信仰は弱らなかった。
20 Անհաւատութեամբ չտատամսեցաւ Աստուծոյ խոստումին հանդէպ, հապա հաւատքով զօրացած՝ փառք տուաւ Աստուծոյ,
彼は、神の約束を不信仰のゆえに疑うようなことはせず、かえって信仰によって強められ、栄光を神に帰し、
21 եւ լման համոզուեցաւ թէ ի՛նչ որ ան խոստացաւ՝ կարող է նաեւ իրագործել:
神はその約束されたことを、また成就することができると確信した。
22 Ուստի արդարութիւն սեպուեցաւ իրեն:
だから、彼は義と認められたのである。
23 Բայց գրուեցաւ ո՛չ միայն անոր համար՝ թէ “սեպուեցաւ իրեն”,
しかし「義と認められた」と書いてあるのは、アブラハムのためだけではなく、
24 այլ նաեւ մեզի համար, որոնց պիտի սեպուի՝ քանի որ կը հաւատանք անո՛ր՝ որ մեռելներէն յարուցանեց Յիսուսը՝ մեր Տէրը,
わたしたちのためでもあって、わたしたちの主イエスを死人の中からよみがえらせたかたを信じるわたしたちも、義と認められるのである。
25 որ մատնուեցաւ մեր յանցանքներուն համար ու յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար:
主は、わたしたちの罪過のために死に渡され、わたしたちが義とされるために、よみがえらされたのである。

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 4 >