< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >

1 Ուստի, ո՛վ մարդ, ո՛վ ալ ըլլաս, դուն որ կը դատես՝ չունիս արդարացում. քանի որ ի՛նչ բանով որ կը դատես ուրիշը, անով կը դատապարտես դուն քեզ. որովհետեւ դուն որ կը դատես՝ կ՚ընես նո՛յն բաները:
Итак, неизвинителен ты, всякий человек, судящий другого, ибо тем же судом, каким судишь другого, осуждаешь себя, потому что, судя другого, делаешь то же.
2 Բայց գիտենք թէ Աստուծոյ դատաստանը կը կիրարկուի ճշմարտութեամբ անոնց հանդէպ՝ որ կ՚ընեն այսպիսի բաներ:
А мы знаем, что поистине есть суд Божий на делающих такие дела.
3 Ուստի, ո՛վ մարդ, դուն որ կը դատես այսպիսի բաներ ընողները, բայց կ՚ընես նոյն բաները, կը կարծե՞ս թէ զերծ պիտի մնաս Աստուծոյ դատաստանէն:
Неужели думаешь ты, человек, что избежишь суда Божия, осуждая делающих такие дела и сам делая то же?
4 Կամ թէ կ՚արհամարհե՞ս անոր քաղցրութեան, հանդուրժողութեան ու համբերատարութեան ճոխութիւնը, անգիտանալով թէ Աստուծոյ քաղցրութիւնը կ՚առաջնորդէ քեզ ապաշխարութեան:
Или пренебрегаешь богатство благости, кротости и долготерпения Божия, не разумея, что благость Божия ведет тебя к покаянию?
5 Բայց դո՛ւն՝ խստութեամբդ եւ անզեղջ սիրտովդ՝ բարկութիւն կը կուտակես քու վրադ բարկութեան օրուան համար, երբ Աստուծոյ արդար դատաստանը յայտնուի:
Но, по упорству твоему и нераскаянному сердцу, ты сам себе собираешь гнев на день гнева и откровения праведного суда от Бога,
6 Ան պիտի հատուցանէ իւրաքանչիւրին՝ իր գործերուն փոխարէնը.-
Который воздаст каждому по делам его:
7 յաւիտենական կեանք անոնց՝ որ համբերութեամբ յարատեւելով բարի գործերու մէջ՝ կը փնտռեն փառք, պատիւ եւ անմահութիւն. (aiōnios g166)
тем, которые постоянством в добром деле ищут славы, чести и бессмертия, жизнь вечную; (aiōnios g166)
8 իսկ սրդողում ու բարկութիւն անոնց՝ որ հակառակող են, չեն անսար ճշմարտութեան բայց կ՚անսան անիրաւութեան.
а тем, которые упорствуют и не покоряются истине, но предаются неправде, - ярость и гнев.
9 տառապանք եւ տագնապ ամէն մարդու անձին վրայ՝ որ չարիք կը գործէ,
Скорбь и теснота всякой душе человека, делающего злое, во-первых, Иудея, потом и Еллина!
10 նախ Հրեային, ապա՝ Յոյնին. իսկ փառք, պատիւ ու խաղաղութիւն ամէն մէկուն՝ որ բարիք կը գործէ, նախ Հրեային, ապա՝ Յոյնին.
Напротив, слава и честь и мир всякому, делающему доброе, во-первых, Иудею, потом и Еллину!
11 որովհետեւ Աստուծոյ քով աչառութիւն չկայ:
Ибо нет лицеприятия у Бога.
12 Բոլոր անոնք որ մեղանչեցին առանց Օրէնքի՝ պիտի կորսուին առանց Օրէնքի, եւ անոնք որ մեղանչեցին Օրէնքի տակ՝ պիտի դատուին Օրէնքով,
Те, которые, не имея закона, согрешили, вне закона и погибнут; а те, которые под законом согрешили, по закону осудятся,
13 (որովհետեւ Աստուծոյ առջեւ ո՛չ թէ Օրէնքը լսողները արդար են, հապա Օրէնքը գործադրողնե՛րը պիտի արդարանան.
потому что не слушатели закона праведны пред Богом, но исполнители закона оправданы будут,
14 քանի որ հեթանոսները՝ որոնք Օրէնք չունին, երբ բնութեամբ կը գործադրեն Օրէնքին պարունակած բաները, Օրէնք չունենալով՝ բուն իրե՛նք կ՚ըլլան իրենց Օրէնքը.
ибо когда язычники, не имеющие закона, по природе законное делают, то, не имея закона, они сами себе закон:
15 անոնք ցոյց կու տան թէ Օրէնքին գործը իրենց սիրտին մէջ գրուած է, իրենց խղճմտանքին միաժամանակ վկայութեամբ, ու իրենց մտածումներուն զիրար ամբաստանելով եւ կամ ջատագովելով, )
они показывают, что дело закона у них написано в сердцах, о чем свидетельствует совесть их и мысли их, то обвиняющие, то оправдывающие одна другую
16 այն օրը՝ երբ Աստուած պիտի դատէ մարդոց գաղտնիքները Յիսուս Քրիստոսի միջոցով, իմ քարոզած աւետարանիս համաձայն:
в день, когда, по благовествованию моему, Бог будет судить тайные дела человеков через Иисуса Христа.
17 Ահա՛ դուն Հրեայ կը կոչուիս, կռթնած ես Օրէնքին, եւ կը պարծենաս Աստուծմով.
Вот ты называешься Иудеем, и успокаиваешь себя законом, и хвалишься Богом,
18 գիտես անոր կամքը, կը զատորոշես տարբեր բաները՝ խրատուած ըլլալով Օրէնքէն,
и знаешь волю Его, и разумеешь лучшее, научаясь из закона,
19 ու համոզուած ես՝ թէ առաջնորդ ես կոյրերուն, լոյս՝ խաւարի մէջ եղողներուն,
и уверен о себе, что ты путеводитель слепых, свет для находящихся во тьме,
20 կրթիչ՝ անմիտներուն եւ վարժապետ՝ երախաներուն, Օրէնքին մէջ ունենալով գիտութեան ու ճշմարտութեան արտայայտութիւնը:
наставник невежд, учитель младенцев, имеющий в законе образец ведения и истины:
21 Ուրեմն դո՛ւն՝ որ ընկերիդ կը սորվեցնես՝ դուն քեզի՛ չես սորվեցներ: Կը քարոզես չգողնալ, բայց դո՛ւն կը գողնաս:
как же ты, уча другого, не учишь себя самого?
22 Կ՚ըսես՝ շնութիւն մի՛ ըներ, սակայն դո՛ւն շնութիւն կ՚ընես: Կը զզուիս կուռքերէն, բայց դուն տաճա՛ր կը կողոպտես:
Проповедуя не красть, крадешь? Говоря: “Не прелюбодействуй”, прелюбодействуешь? Гнушаясь идолов, святотатствуешь?
23 Օրէնքով կը պարծենաս, եւ դո՛ւն Օրէնքը բեկանելով՝ Աստուա՛ծ կ՚անպատուես:
Хвалишься законом, а преступлением закона бесчестишь Бога?
24 Որովհետեւ ձեր պատճառով Աստուծոյ անունը կը հայհոյուի հեթանոսներուն մէջ, ինչպէս գրուած է:
Ибо ради вас, как написано, имя Божие хулится у язычников.
25 Արդարեւ թլփատութիւնը շահ կ՚ունենայ՝ եթէ կիրարկես Օրէնքը. իսկ եթէ յանցաւոր ես Օրէնքին դէմ, քու թլփատութիւնդ կ՚ըլլայ անթլփատութիւն:
Обрезание полезно, если исполняешь закон; а если ты преступник закона, то обрезание твое стало необрезанием.
26 Ուրեմն եթէ անթլփատը պահէ Օրէնքին արդարութիւնը, միթէ թլփատութիւն պիտի չսեպուի՞ անոր անթլփատութիւնը,
Итак, если необрезанный соблюдает постановления закона, то его необрезание не вменится ли ему в обрезание?
27 եւ բնիկ անթլփատը՝ Օրէնքը գործադրելով՝ պիտի չդատապարտէ՞ քեզ, որ գիրով ու թլփատութեամբ զանց կ՚ընես Օրէնքը:
И необрезанный по природе, исполняющий закон, не осудит ли тебя, преступника закона при Писании и обрезании?
28 Որովհետեւ Հրեայ չէ ա՛ն՝ որ երեւոյթով է, եւ թլփատութիւն չէ ա՛յն՝ որ երեւոյթով է, մարմինով:
Ибо не тот Иудей, кто таков по наружности, и не то обрезание, которое наружно, на плоти;
29 Հապա Հրեայ է ա՛ն՝ որ ծածուկ է, ու իսկական թլփատութիւնը՝ սիրտի՛նն է, հոգիո՛վ եւ ո՛չ թէ գիրով. ու անոր գովեստը ո՛չ թէ մարդոցմէ է, հապա՝ Աստուծմէ:
но тот Иудей, кто внутренне таков, и то обрезание, которое в сердце, по духу, а не по букве: ему и похвала не от людей, но от Бога.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >