< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >

1 Ուստի, ո՛վ մարդ, ո՛վ ալ ըլլաս, դուն որ կը դատես՝ չունիս արդարացում. քանի որ ի՛նչ բանով որ կը դատես ուրիշը, անով կը դատապարտես դուն քեզ. որովհետեւ դուն որ կը դատես՝ կ՚ընես նո՛յն բաները:
إِذَنْ، لاَ عُذْرَ لَكَ أَيُّهَا الإِنْسَانُ الَّذِي يَدِينُ الآخَرِينَ، كَائِناً مَنْ كُنْتَ. فَإِنَّكَ بِمَا تَدِينُ غَيْرَكَ، تَدِينُ نَفْسَكَ: لأَنَّكَ أَنْتَ الَّذِي تَدِينُ تَفْعَلُ تِلْكَ الأُمُورَ نَفْسَهَا.١
2 Բայց գիտենք թէ Աստուծոյ դատաստանը կը կիրարկուի ճշմարտութեամբ անոնց հանդէպ՝ որ կ՚ընեն այսպիսի բաներ:
وَلَكِنَّنَا نَعْلَمُ أَنَّ دَيْنُونَةَ اللهِ عَلَى الَّذِينَ يَفْعَلُونَ مِثْلَ هذِهِ الأُمُورِ، هِيَ بِحَسَبِ الْحَقِّ.٢
3 Ուստի, ո՛վ մարդ, դուն որ կը դատես այսպիսի բաներ ընողները, բայց կ՚ընես նոյն բաները, կը կարծե՞ս թէ զերծ պիտի մնաս Աստուծոյ դատաստանէն:
فَهَلْ تَظُنُّ، أَيُّهَا الإِنْسَانُ الَّذِي تَدِينُ مَنْ يَفْعَلُونَ مِثْلَ هذِهِ الأُمُورِ بَيْنَمَا تُمَارِسُهَا أَنْتَ، أَنَّكَ سَتُفْلِتُ مِنْ دَيْنُونَةِ اللهِ؟٣
4 Կամ թէ կ՚արհամարհե՞ս անոր քաղցրութեան, հանդուրժողութեան ու համբերատարութեան ճոխութիւնը, անգիտանալով թէ Աստուծոյ քաղցրութիւնը կ՚առաջնորդէ քեզ ապաշխարութեան:
أَمْ أَنَّكَ تَحْتَقِرُ غِنَى لُطْفِهِ وَصَبْرَهُ وَطُولَ أَنَاتِهِ وَأَنْتَ لاَ تَعْرِفُ أَنَّ لُطْفَ اللهِ يَدْفَعُكَ إِلَى التَّوْبَةِ؟٤
5 Բայց դո՛ւն՝ խստութեամբդ եւ անզեղջ սիրտովդ՝ բարկութիւն կը կուտակես քու վրադ բարկութեան օրուան համար, երբ Աստուծոյ արդար դատաստանը յայտնուի:
وَلكِنَّكَ بِسَبَبِ قَسَاوَتِكَ وَقَلْبِكَ غَيْرِ التَّائِبِ، تَخْزُنُ لِنَفْسِكَ غَضَباً لِيَوْمِ الْغَضَبِ، يَوْمَ تُعْلَنُ دَيْنُونَةُ اللهِ الْعَادِلَةُ.٥
6 Ան պիտի հատուցանէ իւրաքանչիւրին՝ իր գործերուն փոխարէնը.-
فَإِنَّهُ سَيُجَازِي كُلَّ إِنْسَانٍ بِحَسَبِ أَعْمَالِهِ.٦
7 յաւիտենական կեանք անոնց՝ որ համբերութեամբ յարատեւելով բարի գործերու մէջ՝ կը փնտռեն փառք, պատիւ եւ անմահութիւն. (aiōnios g166)
فَتَكُونُ الْحَيَاةُ الأَبَدِيَّةُ لِلَّذِينَ يَسْعَوْنَ إِلَى الْمَجْدِ وَالْكَرَامَةِ وَالْخُلُودِ مُثَابِرِينَ عَلَى الْعَمَلِ الصَّالِحِ؛ (aiōnios g166)٧
8 իսկ սրդողում ու բարկութիւն անոնց՝ որ հակառակող են, չեն անսար ճշմարտութեան բայց կ՚անսան անիրաւութեան.
وَيَكُونُ الْغَضَبُ وَالسُّخْطُ لِلْمُخَاصِمِينَ الَّذِينَ يَرْفُضُونَ الطَّاعَةَ لِلْحَقِّ وَلكِنَّهُمْ يَخْضَعُونَ لِلإِثْمِ.٨
9 տառապանք եւ տագնապ ամէն մարդու անձին վրայ՝ որ չարիք կը գործէ,
فَالشِّدَّةُ وَالضِّيقُ عَلَى نَفْسِ كُلِّ إِنْسَانٍ يَعْمَلُ الشَّرَّ اليَهُودِيِّ أَوَّلاً ثُمَّ الْيُونَانِيِّ؛٩
10 նախ Հրեային, ապա՝ Յոյնին. իսկ փառք, պատիւ ու խաղաղութիւն ամէն մէկուն՝ որ բարիք կը գործէ, նախ Հրեային, ապա՝ Յոյնին.
وَالْمَجْدُ وَالْكَرَامَةُ وَالسَّلاَمُ لِكُلِّ مَنْ يَعْمَلُ الصَّلاحَ الْيَهُودِيِّ أَوَّلاً، ثُمَّ الْيُونَانِيِّ.١٠
11 որովհետեւ Աստուծոյ քով աչառութիւն չկայ:
فَلَيْسَ عِنْدَ اللهِ تَحَيُّزٌ.١١
12 Բոլոր անոնք որ մեղանչեցին առանց Օրէնքի՝ պիտի կորսուին առանց Օրէնքի, եւ անոնք որ մեղանչեցին Օրէնքի տակ՝ պիտի դատուին Օրէնքով,
فَإِنَّ جَمِيعَ الَّذِينَ أَخْطَأُوا وَهُمْ بِلاَ شَرِيعَةٍ، فَبِلاَ شَرِيعَةٍ يَهْلِكُونَ؛ وَجَمِيعُ الَّذِينَ أَخْطَأُوا وَهُمْ تَحْتَ الشَّرِيعَةِ، فَبِالشَّرِيعَةِ يُدَانُونَ.١٢
13 (որովհետեւ Աստուծոյ առջեւ ո՛չ թէ Օրէնքը լսողները արդար են, հապա Օրէնքը գործադրողնե՛րը պիտի արդարանան.
فَلَيْسَ سَامِعُو الشَّرِيعَةِ هُمُ الأَبْرَارُ أَمَامَ اللهِ؛ بَلِ الْعَامِلُونَ بِالشَّرِيعَةِ يُبَرَّرُونَ.١٣
14 քանի որ հեթանոսները՝ որոնք Օրէնք չունին, երբ բնութեամբ կը գործադրեն Օրէնքին պարունակած բաները, Օրէնք չունենալով՝ բուն իրե՛նք կ՚ըլլան իրենց Օրէնքը.
إِذَنِ الأُمَمُ الَّذِينَ بِلاَ شَرِيعَةٍ، عِنْدَمَا يُمَارِسُونَ بِالطَّبِيعَةِ مَا فِي الشَّرِيعَةِ، يَكُونُونَ شَرِيعَةً لأَنْفُسِهِمْ، مَعَ أَنَّ الشَّرِيعَةَ لَيْسَتْ لَهُمْ.١٤
15 անոնք ցոյց կու տան թէ Օրէնքին գործը իրենց սիրտին մէջ գրուած է, իրենց խղճմտանքին միաժամանակ վկայութեամբ, ու իրենց մտածումներուն զիրար ամբաստանելով եւ կամ ջատագովելով, )
فَهُمْ يُظْهِرُونَ جَوْهَرَ الشَّرِيعَةِ مَكْتُوباً فِي قُلُوبِهِمْ، وَتَشْهَدُ لِذلِكَ ضَمَائِرُهُمْ وَأَفْكَارُهُمْ فِي دَاخِلِهِمْ، إِذْ تَتَّهِمُهُمْ تَارَةً، وَتَارَةً تُبْرِئُهُمْ.١٥
16 այն օրը՝ երբ Աստուած պիտի դատէ մարդոց գաղտնիքները Յիսուս Քրիստոսի միջոցով, իմ քարոզած աւետարանիս համաձայն:
وَيَكُونُ الحُكْمُ يَوْمَ يَدِينُ اللهُ خَفَايَا النَّاسِ، وَفْقاً لإِنْجِيلِي، عَلَى يَدِ يَسُوعَ الْمَسِيحِ.١٦
17 Ահա՛ դուն Հրեայ կը կոչուիս, կռթնած ես Օրէնքին, եւ կը պարծենաս Աստուծմով.
وَلكِنْ، إِنْ كُنْتَ تُدْعَى يَهُودِيّاً؛ وَتَتَّكِلُ عَلَى الشَّرِيعَةِ؛ وَتَفْتَخِرُ بِاللهِ؛١٧
18 գիտես անոր կամքը, կը զատորոշես տարբեր բաները՝ խրատուած ըլլալով Օրէնքէն,
وَتُمَيِّزُ مَا هُوَ الأَفْضَلُ بِسَبَبِ مَا تَعَلَّمْتَهُ مِنَ الشَّرِيعَةِ؛١٨
19 ու համոզուած ես՝ թէ առաջնորդ ես կոյրերուն, լոյս՝ խաւարի մէջ եղողներուն,
وَلَكَ ثِقَةٌ فِي نَفْسِكَ بِأَنَّكَ قَائِدٌ لِلْعُمْيَانِ، وَنُورٌ لِلَّذِينَ فِي الظَّلاَمِ،١٩
20 կրթիչ՝ անմիտներուն եւ վարժապետ՝ երախաներուն, Օրէնքին մէջ ունենալով գիտութեան ու ճշմարտութեան արտայայտութիւնը:
وَمُؤَدِّبٌ لِلْجُهَّالِ، وَمُعَلِّمٌ لِلأَطْفَالِ؛ وَلَكَ فِي الشَّرِيعَةِ صُورَةُ الْمَعْرِفَةِ وَالْحَقِّ؛٢٠
21 Ուրեմն դո՛ւն՝ որ ընկերիդ կը սորվեցնես՝ դուն քեզի՛ չես սորվեցներ: Կը քարոզես չգողնալ, բայց դո՛ւն կը գողնաս:
فَأَنْتَ إِذَنْ، يَامَنْ تُعَلِّمُ غَيْرَكَ، أَمَا تُعَلِّمُ نَفْسَكَ؟ أَنْتَ يَامَنْ تَعِظُ أَنْ لاَ يُسْرَقَ، أَتَسْرِقُ؟٢١
22 Կ՚ըսես՝ շնութիւն մի՛ ըներ, սակայն դո՛ւն շնութիւն կ՚ընես: Կը զզուիս կուռքերէն, բայց դուն տաճա՛ր կը կողոպտես:
أَنْتَ يَامَنْ تَنْهَى عَنِ الزِّنَى، أَتَزْنِي؟ أَنْتَ يَامَنْ تَسْتَنْكِرُ الأَصْنَامَ، أَتَسْرِقُ الْهَيَاكِلَ٢٢
23 Օրէնքով կը պարծենաս, եւ դո՛ւն Օրէնքը բեկանելով՝ Աստուա՛ծ կ՚անպատուես:
الَّذِي تَفْتَخِرُ بِالشَّرِيعَةِ، أَتُهِينُ اللهَ بِمُخَالَفَةِ الشَّرِيعَةِ؟٢٣
24 Որովհետեւ ձեր պատճառով Աստուծոյ անունը կը հայհոյուի հեթանոսներուն մէջ, ինչպէս գրուած է:
فَإِنَّ «اسْمَ اللهِ يُجَدَّفُ عَلَيْهِ بَيْنَ الأُمَمِ بِسَبَبِكُمْ»، كَمَا هُوَ مَكْتُوبٌ.٢٤
25 Արդարեւ թլփատութիւնը շահ կ՚ունենայ՝ եթէ կիրարկես Օրէնքը. իսկ եթէ յանցաւոր ես Օրէնքին դէմ, քու թլփատութիւնդ կ՚ըլլայ անթլփատութիւն:
فَإِنَّ الْخِتَانَ يَنْفَعُ إِنْ كُنْتَ تَعْمَلُ بِالشَّرِيعَةِ. وَلكِنْ إِنْ كُنْتَ مُخَالِفاً لِلشَّرِيعَةِ، فَقَدْ صَارَ خِتَانُكَ كَأَنَّهُ عَدَمُ خِتَانٍ.٢٥
26 Ուրեմն եթէ անթլփատը պահէ Օրէնքին արդարութիւնը, միթէ թլփատութիւն պիտի չսեպուի՞ անոր անթլփատութիւնը,
إِذَنْ، إِنْ عَمِلَ غَيْرُ الْمَخْتُونِ بِأَحْكَامِ الشَّرِيعَةِ، أَفَلاَ يُحْسَبُ عَدَمُ خِتَانِهِ كَأَنَّهُ خِتَانٌ؟٢٦
27 եւ բնիկ անթլփատը՝ Օրէնքը գործադրելով՝ պիտի չդատապարտէ՞ քեզ, որ գիրով ու թլփատութեամբ զանց կ՚ընես Օրէնքը:
وَغَيْرُ الْمَخْتُونِ بِالطَّبِيعَةِ، إِذْ يُتَمِّمُ الشَّرِيعَةَ، يَدِينُكَ أَنْتَ يَامَنْ تُخَالِفُ الشَّرِيعَةَ وَلَدَيْكَ الْكِتَابُ وَالْخِتَانُ.٢٧
28 Որովհետեւ Հրեայ չէ ա՛ն՝ որ երեւոյթով է, եւ թլփատութիւն չէ ա՛յն՝ որ երեւոյթով է, մարմինով:
فَلَيْسَ بِيَهُودِيٍّ مَنْ كَانَ يَهُودِيّاً فِي الظَّاهِرِ، وَلاَ بِخِتَانٍ مَا كَانَ ظَاهِراً فِي اللَّحْمِ.٢٨
29 Հապա Հրեայ է ա՛ն՝ որ ծածուկ է, ու իսկական թլփատութիւնը՝ սիրտի՛նն է, հոգիո՛վ եւ ո՛չ թէ գիրով. ու անոր գովեստը ո՛չ թէ մարդոցմէ է, հապա՝ Աստուծմէ:
وَإِنَّمَا الْيَهُودِيُّ هُوَ مَنْ كَانَ يَهُودِيّاً فِي الْبَاطِنِ، وَالْخِتَانُ هُوَ مَا كَانَ خِتَاناً لِلْقَلْبِ بِالرُّوحِ لاَ بِالْحَرْفِ. وَهَذَا يَأْتِيهِ الْمَدْحُ لاَ مِنَ النَّاسِ بَلْ مِنَ اللهِ!٢٩

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >