< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15 >

1 Ուստի մենք, որ զօրաւոր ենք, պարտաւոր ենք կրել տկարներուն տկարութիւնը, եւ ո՛չ թէ հաճեցնել մենք մեզ:
Должни есмы мы сильнии немощи немощных носити, и не себе угождати:
2 Մեզմէ իւրաքանչիւրը թող հաճեցնէ իր ընկերը՝ շինութեան համար, անոր բարիքին համար:
кииждо же вас ближнему да угождает во благое к созиданию.
3 Քանի որ Քրիստոս ալ չհաճեցուց ինքզինք, հապա՝ ինչպէս գրուած է. «Քեզ անարգողներուն նախատինքները ինկան իմ վրաս»:
Ибо и Христос не Себе угоди, но якоже есть писано: поношения поносящих Тебе нападоша на Мя.
4 Որովհետեւ նախապէս գրուած ամէն ինչ՝ գրուեցաւ որ մե՛նք սորվինք, որպէսզի յոյս ունենանք՝ համբերութեամբ ու Գիրքերուն մխիթարութեամբ:
Елика бо преднаписана быша, в наше наказание преднаписашася, да терпением и утешением Писаний упование имамы.
5 Ուրեմն համբերութեան ու մխիթարութեան Աստուածը թող շնորհէ ձեզի համախոհ ըլլալ իրարու հետ՝ Քրիստոս Յիսուսի համաձայն,
Бог же терпения и утешения да даст вам тожде мудрствовати друг ко другу о Христе Иисусе,
6 որպէսզի միաբան ու միաբերան փառաբանէք Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը:
да единодушно едиными усты славите Бога и Отца Господа нашего Иисуса Христа.
7 Ուստի ընդունեցէ՛ք զիրար, ինչպէս Քրիստոս ալ ընդունեց մեզ՝ Աստուծոյ փառքին համար:
Темже приемлите друг друга, якоже и Христос прият вас во славу Божию.
8 Արդարեւ կ՚ըսեմ թէ Յիսուս Քրիստոս սպասարկու եղաւ թլփատութեան՝ Աստուծոյ ճշմարտութեան համար, որպէսզի հաստատէ նախահայրերուն տրուած խոստումները
Глаголю же Христа Иисуса служителя бывша обрезания по истине Божией, во еже утвердити обетования отцев.
9 եւ հեթանոսները Աստուած փառաբանեն՝ իր ողորմութեան համար, ինչպէս գրուած է. «Ասոր համար պիտի ներբողեմ քեզ հեթանոսներուն մէջ, եւ սաղմոս պիտի երգեմ քու անունիդ»:
А языком по милости, прославити Бога, якоже есть писано: сего ради исповемся Тебе во языцех, Господи, и имени Твоему пою.
10 Դարձեալ կ՚ըսէ. «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք անոր ժողովուրդին հետ»:
И паки глаголет: возвеселитеся, языцы, с людьми Его.
11 Եւ դարձեալ. «Գովաբանեցէ՛ք Տէրը, բոլո՛ր հեթանոսներ, ու գովեցէ՛ք զայն, բոլո՛ր ժողովուրդներ»:
И паки: хвалите Господа, вси языцы, и похвалите Его, вси людие.
12 Դարձեալ Եսայի կ՚ըսէ. «Յեսսէի մէկ արմատը պիտի ըլլայ, եւ կանգնելով՝ հեթանոսներուն վրայ պիտի իշխէ. անո՛ր պիտի յուսան հեթանոսները»:
И паки Исаиа глаголет: будет корень Иессеов, и востаяй владети над языки: на Того языцы уповают.
13 Ուրեմն յոյսի Աստուածը թող լեցնէ ձեզ ամէն ուրախութեամբ ու խաղաղութեամբ՝ ձեր հաւատքին համեմատ, որպէսզի ձեր յոյսը առատանայ Սուրբ Հոգիին զօրութեամբ:
Бог же упования да исполнит вас всякия радости и мира в вере, избыточествовати вам во уповании, силою Духа Святаго.
14 Ես ինքս ալ համոզուած եմ ձեր մասին, ի՛մ եղբայրներս, թէ դո՛ւք ալ լի էք բարութեամբ, ամէն գիտութեամբ լեցուած, եւ կրնաք զիրար խրատել:
Извещен же есмь, братие моя, и сам аз о вас, яко и сами вы полни есте благости, исполнени всякаго разума, могуще и иныя научити:
15 Սակայն, եղբայրներ, կերպով մը աւելի՛ յանդգնութեամբ գրեցի ձեզի, իբր թէ յիշեցնելով ձեզի, Աստուծմէ ինծի տրուած շնորհքին պատճառով՝
дерзее же писах вам, братие моя, от части, яко воспоминая вам, за благодать данную ми от Бога,
16 որ Յիսուս Քրիստոսի պաշտօնեան ըլլամ հեթանոսներուն մէջ, Աստուծոյ աւետարանին քահանայութիւնը կատարելով, որպէսզի հեթանոսները ըլլան ընդունելի ընծայ՝ Սուրբ Հոգիով սրբացած:
во еже быти ми служителю Иисус Христову во языцех, священнодействующу благовествование Божие, да будет приношение еже от язык благоприятно и освященно Духом Святым.
17 Ուրեմն Քրիստոս Յիսուսի միջոցով պատճառ ունիմ պարծենալու Աստուծոյ վերաբերող բաներուն մէջ:
Имам убо похвалу о Христе Иисусе в тех, яже к Богу:
18 Բայց չեմ յանդգնիր խօսիլ այն բաներէն որեւէ մէկուն մասին, որ Քրիստոս ինձմով գործադրած չէ հեթանոսները հնազանդեցնելու համար, խօսքով ու գործով,
не смею бо глаголати что, ихже не содея Христос мною, в послушание языков, словом и делом,
19 զօրաւոր նշաններով ու սքանչելիքներով, Աստուծոյ Հոգիին զօրութեամբ. այնպէս որ, սկսելով Երուսաղէմէն եւ անոր շրջակայքէն՝ մինչեւ Իլլիւրիկում, լիովին քարոզեցի Քրիստոսի աւետարանը:
в силе знамений и чудес, силою Духа Божия, якоже ми от Иерусалима и окрест даже до Иллирика исполнити благовествование Христово.
20 Այսպէս, պատիւ համարեցի աւետարանել հո՛ն՝ ուր Քրիստոս քարոզուած չէր, որպէսզի ուրիշի մը դրած հիմին վրայ չկառուցանեմ, հապա՝ ինչպէս գրուած է.
Сице же потщахся благовестити, не идеже именовася Христос, да не на чужем основании созижду,
21 «Անոնք՝ որոնց չէր պատմուած անոր մասին՝ պիտի տեսնեն, եւ անոնք որ չէին լսած՝ պիտի հասկնան»:
но якоже есть писано: имже не возвестися о Нем, узрят, и иже не слышаша, уразумеют.
22 Ատոր համար ալ շատ անգամ արգիլուեցայ ձեզի գալէ:
Темже и возбранен бых многажды приити к вам.
23 Իսկ հիմա, այս կողմերը այլեւս քարոզելու տեղ չունենալով, ու շատ տարիներէ ի վեր տենչալով ձեզի գալ,
Ныне же ктому места не имыи в странах сих, желание же имый приити к вам от многих лет,
24 երբ դէպի Սպանիա ճամբորդեմ՝ կը յուսամ ճամբորդութեանս ընթացքին ձեզի հանդիպիլ, ու ձեզմէ ուղարկուած հոն երթալ, անշուշտ նախ ձեզմով մասամբ յագենալէ ետք:
яко аще поиду во Испанию, прииду к вам. Уповаю бо мимогрядый видети вас и вами проводитися тамо, аще вас прежде от части насыщуся.
25 Իսկ հիմա Երուսաղէմ կ՚երթամ՝ սուրբերուն սպասարկելու:
Ныне же гряду во Иерусалим, служяй святым,
26 Որովհետեւ Մակեդոնացիներն ու Աքայիացիները բարեհաճեցան հաղորդակից ըլլալ Երուսաղէմ եղող աղքատ սուրբերու կարիքներուն:
благоволиша бо Македониа и Ахаиа общение некое сотворити к нищым святым живущым во Иерусалиме.
27 Իսկապէս բարեհաճեցան, եւ անոնց պարտական ալ են: Որովհետեւ եթէ հեթանոսները հաղորդակցեցան անոնց հոգեւոր բաներուն, պարտաւոր են նաեւ օգնել անոնց՝ մարմնաւոր բաներուն մէջ:
Благоволиша бо, и должни им суть. Аще бо в духовных их причастницы быша языцы, должни суть и в плотских послужити им.
28 Ուրեմն երբ կատարեմ ասիկա եւ կնքեմ անոնց այս պտուղը, Սպանիա պիտի երթամ ձեր քովէն անցնելով:
Сие убо скончав, и запечатлев им плод сей, поиду вами во Испанию:
29 Եւ գիտեմ թէ երբ գամ ձեզի՝ պիտի գամ Քրիստոսի աւետարանին օրհնութեան լիութեամբ:
вем же, яко грядый к вам, во исполнении благословения благовестия Христова прииду.
30 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջմով՝ Յիսուս Քրիստոսով ու Հոգիին սիրով, որ պայքարիք ինծի հետ ձեր աղօթքներուն մէջ՝ որոնք Աստուծոյ ուղղուած են ինծի համար,
Молю же вы, братие, Господем нашим Иисус Христом и любовию Духа, споспешствуите ми в молитвах о мне к Богу,
31 որպէսզի ազատիմ Հրէաստանի անհնազանդներէն, եւ սուրբերէն ընդունուի Երուսաղէմի մէջ ընելիք իմ սպասարկութիւնս,
да избавлюся от противляющихся во Иудеи, и да служба моя, яже во Иерусалиме, благоприятна будет святым.
32 ու ես ուրախութեամբ գամ ձեզի Աստուծոյ կամքով, եւ հանգստանամ ձեզի հետ:
Да с радостию прииду к вам волею Божиею и упокоюся с вами.
33 Խաղաղութեան Աստուածը ձեր բոլորին հետ: Ամէն:
Бог же мира со всеми вами. Аминь.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15 >