< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 13 >

1 Ամէն անձ թող հպատակի իր վրայ եղած իշխանութիւններուն. որովհետեւ չկայ իշխանութիւն մը՝ որ Աստուծմէ չըլլայ, եւ անոնք որ կան՝ կարգուած են Աստուծմէ:
Всякая душа да будет покорна высшим властям, ибо нет власти не от Бога; существующие же власти от Бога установлены.
2 Հետեւաբար ո՛վ որ կ՚ընդդիմանայ իշխանութեան, կը դիմադրէ Աստուծոյ կարգադրութեան. եւ անոնք որ կը դիմադրեն՝ իրենք զիրենք կը դատապարտեն՝՝:
Посему противящийся власти противится Божию установлению. А противящиеся сами навлекут на себя осуждение.
3 Քանի որ իշխանները՝ բարի գործերու համար վախ չեն ազդեր, հապա՝ չար գործերու: Ուստի կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն. բարի՛ն գործէ, եւ գովեստ պիտի ընդունիս անկէ:
Ибо начальствующие страшны не для добрых дел, но для злых. Хочешь ли не бояться власти? Делай добро, и получишь похвалу от нее,
4 Որովհետեւ ան Աստուծոյ սպասարկուն է քեզի համար՝ որ բարի՛ն գործես. բայց եթէ չա՛րը գործես՝ վախցի՛ր, քանի որ զուր տեղը չէ որ սուր կը կրէ մէջքը. որովհետեւ Աստուծոյ սպասարկուն է, եւ վրէժխնդիր՝ բարկութիւն հասցնելու անոր վրայ՝ որ չարիք կը գործէ:
ибо начальник есть Божий слуга, тебе на добро. Если же делаешь зло, бойся, ибо он не напрасно носит меч: он Божий слуга, отмститель в наказание делающему злое.
5 Ուստի հա՛րկ է հպատակիլ. ո՛չ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի համար:
И потому надобно повиноваться не только из страха наказания, но и по совести.
6 Այս պատճառով է որ տուրք ալ կը վճարէք. որովհետեւ Աստուծոյ պաշտօնեաներն են՝ բուն այս բանին յատկացուած:
Для сего вы и подати платите, ибо они Божии служители, сим самым постоянно занятые.
7 Ուրեմն հատուցանեցէ՛ք բոլորին ինչ որ կը պարտիք. որո՛ւն որ տուրք տրուելու է՝ տուրքը, որո՛ւն որ մաքս՝ մաքսը, որո՛ւն որ վախ՝ վախը, որո՛ւն որ պատիւ՝ պատիւը:
Итак отдавайте всякому должное: кому подать, подать; кому оброк, оброк; кому страх, страх; кому честь, честь.
8 Ո՛չ մէկ պարտք ունեցէք ոեւէ մէկուն, բացի զիրար սիրելէ. որովհետեւ ո՛վ որ կը սիրէ ընկերը՝ գործադրած կ՚ըլլայ Օրէնքը:
Не оставайтесь должными никому ничем, кроме взаимной любви; ибо любящий другого исполнил закон.
9 Արդարեւ այն ըսուածը. «Շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, մի՛ ցանկար», եւ եթէ կայ ուրիշ որեւէ պատուիրան՝ համառօտաբար կը բովանդակուի սա՛ խօսքին մէջ. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
Ибо заповеди не прелюбодействуй, не убивай, не кради, не лжесвидетельствуй, не пожелай чужого и все другие заключаются в сем слове: люби ближнего твоего, как самого себя.
10 Սէրը ո՛չ մէկ չարիք կը գործէ իր ընկերին. ուրեմն սէ՛րն է Օրէնքին գործադրութիւնը:
Любовь не делает ближнему зла; итак любовь есть исполнение закона.
11 Նաեւ գիտնա՛նք ատենը՝ թէ արդէն ժամն է քունէն արթննալու, որովհետեւ հիմա մեր փրկութիւնը աւելի՛ մօտ է՝ քան երբ հաւատացինք:
Так поступайте, зная время, что наступил уже час пробудиться нам от сна. Ибо ныне ближе к нам спасение, нежели когда мы уверовали.
12 Գիշերը շատ յառաջացած է, ու ցերեկը՝ մօտեցած. ուրեմն թօթափե՛նք խաւարին գործերը, ու հագնի՛նք լոյսին զրահը:
Ночь прошла, а день приблизился: итак отвергнем дела тьмы и облечемся в оружия света.
13 Վայելչութեա՛մբ ընթանանք, ինչպէս ցերեկ ատեն, ո՛չ թէ զեխութեամբ ու արբեցութեամբ, ո՛չ թէ խառնակ անկողինով եւ ցոփութեամբ, ո՛չ թէ կռիւով ու նախանձով.
Как днем, будем вести себя благочинно, не предаваясь ни пированиям и пьянству, ни сладострастию и распутству, ни ссорам и зависти;
14 հապա հագէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսը, եւ մի՛ մտադրէք մարմինին ցանկութիւնները գոհացնել:
но облекитесь в Господа нашего Иисуса Христа и попечения о плоти не превращайте в похоти.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 13 >