< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 13 >

1 Ամէն անձ թող հպատակի իր վրայ եղած իշխանութիւններուն. որովհետեւ չկայ իշխանութիւն մը՝ որ Աստուծմէ չըլլայ, եւ անոնք որ կան՝ կարգուած են Աստուծմէ:
כל נפש תכנע לגדלת הרשיות כי אין רשות כי אם מאת האלהים והרשיות הנמצאות על יד אלהים נתמנו׃
2 Հետեւաբար ո՛վ որ կ՚ընդդիմանայ իշխանութեան, կը դիմադրէ Աստուծոյ կարգադրութեան. եւ անոնք որ կը դիմադրեն՝ իրենք զիրենք կը դատապարտեն՝՝:
לכן כל המתקומם לרשות מרד הוא בצווי האלהים והמרדים ישאו את דינם׃
3 Քանի որ իշխանները՝ բարի գործերու համար վախ չեն ազդեր, հապա՝ չար գործերու: Ուստի կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն. բարի՛ն գործէ, եւ գովեստ պիտի ընդունիս անկէ:
כי השליטים אינם לפחד למעשים הטובים כי אם להרעים ועל כן אם רצונך שלא תירא מן הרשות עשה הטוב והיה לך שבח ממנה׃
4 Որովհետեւ ան Աստուծոյ սպասարկուն է քեզի համար՝ որ բարի՛ն գործես. բայց եթէ չա՛րը գործես՝ վախցի՛ր, քանի որ զուր տեղը չէ որ սուր կը կրէ մէջքը. որովհետեւ Աստուծոյ սպասարկուն է, եւ վրէժխնդիր՝ բարկութիւն հասցնելու անոր վրայ՝ որ չարիք կը գործէ:
כי משמשת אלהים היא לטוב לך אך אם הרע תעשה ירא כי לא לחנם חגרת חרב היא כי משמשת אלהים היא נקמת בקצף מכל עשה הרע׃
5 Ուստի հա՛րկ է հպատակիլ. ո՛չ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի համար:
על כן עלינו להכנע לא לבד בעבור הקצף כי גם בעבור דעת חובתנו׃
6 Այս պատճառով է որ տուրք ալ կը վճարէք. որովհետեւ Աստուծոյ պաշտօնեաներն են՝ բուն այս բանին յատկացուած:
כי לזאת אף משלמים אתם את המס כי משרתי אלהים המה השקדים על זאת׃
7 Ուրեմն հատուցանեցէ՛ք բոլորին ինչ որ կը պարտիք. որո՛ւն որ տուրք տրուելու է՝ տուրքը, որո՛ւն որ մաքս՝ մաքսը, որո՛ւն որ վախ՝ վախը, որո՛ւն որ պատիւ՝ պատիւը:
לכן תנו לכל איש כחובתכם המס לאשר לו המס המכס לאשר לו המכס והמורא לאשר לו המורא והכבוד לאשר לו הכבוד׃
8 Ո՛չ մէկ պարտք ունեցէք ոեւէ մէկուն, բացի զիրար սիրելէ. որովհետեւ ո՛վ որ կը սիրէ ընկերը՝ գործադրած կ՚ըլլայ Օրէնքը:
ואל תהיו חיבים לאיש דבר זולתי אהבת איש את רעהו כי האהב את חברו קים את התורה׃
9 Արդարեւ այն ըսուածը. «Շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, մի՛ ցանկար», եւ եթէ կայ ուրիշ որեւէ պատուիրան՝ համառօտաբար կը բովանդակուի սա՛ խօսքին մէջ. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
כי מצות לא תנאף לא תרצח לא תגנב לא תענה עד שקר לא תחמד ועוד כאלה כלולות הנה במאמר הזה ואהבת לרעך כמוך׃
10 Սէրը ո՛չ մէկ չարիք կը գործէ իր ընկերին. ուրեմն սէ՛րն է Օրէնքին գործադրութիւնը:
האהבה לא תרע לרע על כן האהבה קיום התורה כלה׃
11 Նաեւ գիտնա՛նք ատենը՝ թէ արդէն ժամն է քունէն արթննալու, որովհետեւ հիմա մեր փրկութիւնը աւելի՛ մօտ է՝ քան երբ հաւատացինք:
וכזאת עשו מדעתכם את הזמן כי כבר הגיעה השעה להקיץ מן השנה כי ישועתנו קרובה עתה מהיום אשר באנו להאמין׃
12 Գիշերը շատ յառաջացած է, ու ցերեկը՝ մօտեցած. ուրեմն թօթափե՛նք խաւարին գործերը, ու հագնի՛նք լոյսին զրահը:
הלילה חלף והיום קרב לכן נסירה נא את מעשי החשך ונלבשה את כלי נשק האור׃
13 Վայելչութեա՛մբ ընթանանք, ինչպէս ցերեկ ատեն, ո՛չ թէ զեխութեամբ ու արբեցութեամբ, ո՛չ թէ խառնակ անկողինով եւ ցոփութեամբ, ո՛չ թէ կռիւով ու նախանձով.
וכמו ביום נתהלכה בצניעות לא בזוללות ובשכרון ולא בבעילות ועשות זמה ולא במריבה וקנאה׃
14 հապա հագէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսը, եւ մի՛ մտադրէք մարմինին ցանկութիւնները գոհացնել:
כי אם לבשו את האדון ישוע המשיח ודאגו לבשרכם אך לא להגביר התאות׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 13 >