< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 12 >

1 Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, Աստուծոյ կարեկցութեամբ, որ ձեր մարմինները ներկայացնէք որպէս ապրող զոհ մը՝ սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը:
Молю убо вас, братие, щедротами Божиими, представите телеса ваша жертву живу, святу, благоугодну Богови, словесное служение ваше,
2 Եւ մի՛ համակերպիք այս աշխարհին, հապա փոխակերպուեցէ՛ք ձեր միտքին նորոգութեամբ, որպէսզի քննէք թէ ի՛նչ է Աստուծոյ կամքը, որ բարի, հաճելի եւ կատարեալ է: (aiōn g165)
и не сообразуйтеся веку сему, но преобразуйтеся обновлением ума вашего, во еже искушати вам, что есть воля Божия благая и угодная и совершенная. (aiōn g165)
3 Քանի որ ինծի տրուած շնորհքով կ՚ըսեմ ձեզմէ ամէն մէկուն, որ իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ քան ինչ որ պէտք է մտածէ, հապա խոհեմութեա՛մբ մտածէ, հաւատքի չափին համեմատ՝ որ Աստուած բաշխած է իւրաքանչիւրին:
Глаголю бо благодатию давшеюся мне, всякому сущему в вас не мудрствовати паче, еже подобает мудрствовати: но мудрствовати в целомудрии, коемуждо якоже Бог разделил есть меру веры.
4 Որովհետեւ ինչպէս մէկ մարմինի մէջ ունինք շատ անդամներ, եւ այդ բոլոր անդամները միեւնոյն պաշտօնը չունին,
Якоже бо во едином телеси многи уды имамы, уды же вси не тожде имут делание,
5 նոյնպէս մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ մարմին ենք Քրիստոսով, եւ իւրաքանչիւրս՝ իրարու անդամներ:
такожде мнози едино тело есмы о Христе, а по единому друг другу уди.
6 Ուստի՝ ունենալով շնորհներ, որոնք կը տարբերին այն շնորհքին համեմատ՝ որ մեզի տրուած է, եթէ մարգարէութիւն է՝ մարգարէանա՛նք հաւատքին համեմատութեամբ,
Имуще же дарования по благодати данней нам различна: аще пророчество, по мере веры:
7 եթէ սպասարկութիւն՝ սպասարկե՛նք. ա՛ն որ կը սորվեցնէ՝ թող յարատեւէ սորվեցնելով,
аще ли служение, в служении: аще учяй, во учении:
8 ա՛ն որ կը յորդորէ՝ յորդորելով. ա՛ն որ կը բաշխէ՝ թող յարատեւէ պարզամտութեամբ, ա՛ն որ վերակացու է՝ փութաջանութեամբ, ա՛ն որ կ՚ողորմի՝ ուրախութեամբ:
аще утешаяй, во утешении: подаваяй, в простоте: предстояй, со тщанием: милуяй, с добрым изволением.
9 Սէրը թող ըլլայ առանց կեղծիքի. չարէն զզուեցէ՛ք, բարիի՛ն յարեցէք:
Любы нелицемерна: ненавидяще злаго, прилепляйтеся благому:
10 Իրարու հանդէպ գորովալի՛ց եղէք՝ եղբայրական սիրով. պատուելու մէջ՝ զիրա՛ր գերադասեցէք:
братолюбием друг ко другу любезни: честию друг друга болша творяще:
11 Փութաջանութեան մէջ ծոյլ մի՛ ըլլաք. եռանդո՛ւն հոգիով Տէրոջ ծառայեցէք:
тщанием не лениви, духом горяще, Господви работающе.
12 Յոյսո՛վ ուրախացէք. տառապանքի մէջ համբերեցէ՛ք. աղօթքի մէջ յարատեւեցէ՛ք:
Упованием радующеся, скобри терпяще, в молитве пребывающе:
13 Սուրբերու կարիքներուն հաղորդակի՛ց եղէք. հիւրասիրութեան հետամո՛ւտ եղէք:
требованием святых приюбщающеся, страннолюбия держащеся:
14 Ձեզ հալածողները օրհնեցէ՛ք. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք:
благословляйте гонящыя вы: благословите, а не клените.
15 Ուրախացողներուն հետ ուրախացէ՛ք, ու լացողներուն հետ լացէ՛ք:
Радоватися с радующимися, и плакати с плачущими.
16 Իրարու հանդէպ միեւնո՛յն մտածումը ունեցէք: Բարձր բաներու վրայ մի՛ մտածէք, հապա խոնարհեցէ՛ք դէպի նուաստները. դուք ձեզ իմաստուն մի՛ սեպէք:
Тожде друг ко другу мудрствующе. Не высокая мудрствующе, но смиренными ведущеся: не бывайте мудри о себе:
17 Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանեցէք ոեւէ մէկուն. մտադրեցէ՛ք ընել ինչ որ պարկեշտ է բոլոր մարդոց առջեւ:
ни единому же зла за зло воздающе, промышляюще добрая пред всеми человеки.
18 Որչափ կարելի է ձեզի՝ խաղաղութի՛ւն պահեցէք ամէն մարդու հետ:
Аще возможно, еже от вас, со всеми человеки мир имейте.
19 Սիրելինե՛ր, վրէժխնդիր մի՛ ըլլաք դուք ձեզի համար, հապա տե՛ղ տուէք Աստուծոյ բարկութեան. որովհետեւ գրուած է. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»:
Не себе отмщающе, возлюблении, но дадите место гневу. Писано бо есть: Мне отмщение, Аз воздам, глаголет Господь.
20 Ուրեմն «եթէ քու թշնամիդ անօթեցած է՝ սնուցանէ՛ զայն, ու եթէ ծարաւցած է՝ խմցո՛ւր անոր. քանի որ այսպէս ընելով՝ կրակի կայծեր պիտի կուտակես անոր գլուխին վրայ»:
Аще убо алчет враг твой, ухлеби его: аще ли жаждет, напой его: сие бо творя, углие огнено собираеши на главу его.
21 Չարէն մի՛ յաղթուիր, հապա բարիո՛վ յաղթէ չարին:
Не побежден бывай от зла, но побеждай благим злое.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 12 >