< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 11 >

1 Ուրեմն կ՚ըսեմ. «Միթէ Աստուած վանե՞ց իր ժողովուրդը»: Ամե՛նեւին. որովհետեւ ե՛ս ալ Իսրայելացի եմ, Աբրահամի զարմէն, Բենիամինի տոհմէն:
ובכן אמר אני הכי זנח האלהים את עמו חלילה כי גם אנכי בן ישראל מזרע אברהם למטה בנימן׃
2 Աստուած չվանեց իր ժողովուրդը, որ նախապէս ճանչցած էր: Միթէ չէ՞ք գիտեր թէ Գիրքը ի՛նչ կ՚ըսէ Եղիայի մասին, թէ ի՛նչպէս ան կը գանգատէր Աստուծոյ՝ Իսրայէլի դէմ, ըսելով.
לא זנח האלהים את עמו אשר ידעו מקדם או הלא תדעו את אשר הכתוב אמר באליהו כאשר קרא אל האלהים על ישראל לאמר׃
3 «Տէ՛ր, քու մարգարէներդ սպաննեցին ու քու զոհասեղաններդ փլցուցին. ես մինակ մնացած եմ, եւ իմ անձս ալ կը փնտռեն»:
יהוה את נביאיך הרגו ואת מזבחתיך הרסו ואותר אני לבדי ויבקשו את נפשי׃
4 Բայց ի՞նչ կ՚ըսէ անոր Աստուծոյ պատգամը. «Ինծի պահեցի եօթը հազար մարդ, որոնք Բահաղի չծնրադրեցին»:
אבל מה ענה אתו מענה אלהים השארתי לי שבעת אלפים איש אשר לא כרעו לבעל׃
5 Նոյնպէս ալ այս ներկայ ատենը մնացորդ մը կայ՝ շնորհքի ընտրութեան համաձայն:
וכן גם בעת הזאת נותרה שארית על פי בחירת החסד׃
6 Եւ եթէ շնորհքով է, ուրեմն ա՛լ գործերէն չէ. այլապէս՝ շնորհքը ա՛լ շնորհք չ՚ըլլար: Իսկ եթէ գործերէն է, ա՛լ շնորհք չէ. այլապէս՝ գործը ա՛լ գործ չ՚ըլլար: ՝՝
ואם היתה זאת על ידי החסד לא היתה מתוך המעשים כי לולי כן החסד איננו עוד חסד ואם היתה מתוך המעשים איננו עוד חסד כי לולי כן המעשים יחדל להיות מעשה׃
7 Ուրեմն ի՞նչ. Իսրայէլ չհասաւ այն բանին՝ որ կը փնտռէր. սակայն ընտրուածնե՛րը հասան անոր, իսկ միւսները կուրցան
ועתה מה הוא את אשר בקש ישראל לא השיג רק הנבחרים הם השיגו והנשארים השמינו לבבם׃
8 (ինչպէս գրուած է. «Աստուած անոնց տուաւ թմրութեան ոգի. աչքեր՝ որ չտեսնեն, եւ ականջներ՝ որ չլսեն».) մինչեւ այսօր:
ככתוב נתן להם האלהים רוח תרדמה עינים לא לראות ואזנים לא לשמע עד היום הזה׃
9 Ու Դաւիթ կ՚ըսէ. «Անոնց սեղանը վարմ, որոգայթ, գայթակղութիւն եւ հատուցում թող ըլլայ իրենց:
ודוד הוא אמר יהי שלחנם לפח ולרשת ולמוקש ולשלומים להם׃
10 Անոնց աչքերը թող խաւարին՝ որպէսզի չտեսնեն, եւ անոնց կռնակը ամէ՛ն ատեն վար ծռէ»:
תחשכנה עיניהם מראות ומתניהם תמיד המעד׃
11 Ուրեմն կ՚ըսեմ. «Միթէ անոնք սայթաքեցան՝ որպէսզի իյնա՞ն»: Ամե՛նեւին: Հապա՝ փրկութիւնը հասաւ հեթանոսներուն անոնց անկումով, որպէսզի գրգռէ անոնց նախանձը:
ובכן אני אמר הנכשלו למען יפלו חלילה אך בפשעם יצאה הישועה לגוים למען הקניאם׃
12 Ուստի եթէ անոնց անկումը աշխարհի հարստութիւն եղաւ, եւ անոնց նուաստացումը՝ հեթանոսներուն հարստութիւն, ա՛լ ո՜րչափ աւելի՝ անոնց լիութիւնը:
ואם פשעם עשר העולם וחסרונם עשר הגוים מלאם על אחת כמה וכמה׃
13 Բայց ձեզի՝ հեթանոսներուդ կ՚ըսեմ. «Քանի որ հեթանոսներուն առաքեալն եմ՝ կը փառաւորեմ իմ սպասարկութիւնս,
כי אליכם הגוים אני מדבר וכפי אשר שליח הגוים אנכי את שרותי אפאר׃
14 յուսալով բարի նախանձը գրգռել իմ մարմինէս եղողներուն, եւ փրկել անոնցմէ ոմանք»:
לו אוכל להקניא את בשרי ולהושיע מקצתם׃
15 Որովհետեւ եթէ անոնց մեկուսացուիլը աշխարհի հաշտութիւն եղաւ, հապա ի՞նչ պիտի ըլլայ անոնց վերստին ընդունուիլը, եթէ ոչ՝ կեանք մեռելներէն:
כי אם געילתם רצוי לעולם מה אפוא תהיה אספתם הלא חיים מן המתים׃
16 Ուրեմն՝ եթէ երախայրիքը սուրբ է, նոյնն է նաեւ զանգուածը. ու եթէ արմատը սուրբ է, ուրեմն ճիւղերն ալ:
ואם התרומה קדש כן גם העסה ואם השרש קדש כן גם הענפים׃
17 Եթէ այդ ճիւղերէն ոմանք կտրուեցան, ու դո՛ւն՝ որ վայրի ձիթենի էիր, պատուաստուեցար անոնց մէջտեղ եւ հաղորդակից եղար անոնց հետ ձիթենիին արմատին ու պարարտութեան,
וכי נקפו מקצת הענפים ואתה זית היער הרכבת במקומם ונתחברת לשרש הזית ולדשנו׃
18 մի՛ պարծենար ճիւղերուն դէմ: Իսկ եթէ պարծենաս, գիտցի՛ր թէ դո՛ւն չես որ կը կրես արմատը, հապա արմա՛տը՝ քեզ:
אל תתפאר על הענפים ואם תתפאר דע שאינך נשא את השרש כי אם השרש הוא נשא אותך׃
19 Ուրեմն պիտի ըսես. «Ճիւղերը կտրուեցան՝ որպէսզի ես պատուաստուիմ»:
וכי תאמר הלא נקפו הענפים למען ארכב אנכי׃
20 Լա՛ւ. անոնք կտրուեցան անհաւատութեան պատճառով, ու դուն հաստատ մնացած ես հաւատքով: Մեծամիտ մի՛ ըլլար, հապա վախցի՛ր.
כן הוא המה נקפו על אשר לא האמינו ואתה הנך קים על ידי האמונה אל תתגאה כי אם ירא׃
21 որովհետեւ եթէ Աստուած չխնայեց բնական ճիւղերուն, գուցէ չխնայէ նաեւ քեզի:
כי האלהים אם לא חס על הענפים הנולדים מן העץ אולי לא יחוס גם עליך׃
22 Ուրեմն տե՛ս Աստուծոյ քաղցրութիւնն ու խստութիւնը. խստութիւն՝ ինկածներուն հանդէպ, իսկ բարութիւն՝ քեզի հանդէպ, եթէ յարատեւես անոր քաղցրութեան մէջ. այլապէս՝ դո՛ւն ալ պիտի կտրուիս:
לכן ראה נא טובת אלהים וזעמו זעמו על הנפלים ועליך טובתו אם תעמד בטובתו ואם אין כי עתה גם אתה תגדע׃
23 Իսկ անոնք ալ պիտի պատուաստուին՝ եթէ չմնան իրենց անհաւատութեան մէջ, որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել զանոնք:
וגם המה אם לא יעמדו במרים ירכבו כי יכל האלהים לשוב להרכיבם׃
24 Քանի որ եթէ դուն կտրուեցար այն ձիթենիէն՝ որ բնութեամբ վայրի էր, եւ հակառակ բնութեան՝ պատուաստուեցար լաւ ձիթենիի մը վրայ, ա՛լ ո՜րչափ աւելի ասոնք՝ որ բնական ճիւղերն են, պիտի պատուաստուին իրենց սեփական ձիթենիին վրայ:
כי אם אתה נגזרת מעץ אשר הוא בטבעו זית יער והרכבת שלא כטבע בזית טוב אלה היצאים ממנו על אחת כמה וכמה שירכבו בזית שלהם׃
25 Որովհետեւ չեմ ուզեր, եղբայրնե՛ր, որ անգիտանաք սա՛ խորհուրդին, (որպէսզի դուք ձեզ իմաստուն չսեպէք, ) թէ մասնակի կուրութիւն պատահեցաւ Իսրայէլի, մինչեւ որ ներս մտնէ հեթանոսներուն լիութիւնը:
כי לא אכחד מכם אחי את הסוד הזה פן תהיו חכמים בעיניכם כי טמטום הלב למקצת נהיה לישראל עד כי יכנס מלא הגוים׃
26 Եւ այսպէս՝ ամբողջ Իսրայէլը պիտի փրկուի, ինչպէս գրուած է. «Ազատարարը Սիոնէն պիտի գայ, ու Յակոբէն պիտի հեռացնէ ամբարշտութիւնը:
ובכן כל ישראל יושע ככתוב ובא לציון גואל וישיב פשע מיעקב׃
27 Եւ ա՛յս է իմ ուխտս անոնց հետ, երբ քաւեմ անոնց մեղքերը»:
ואני זאת בריתי אותם בהסירי חטאתם׃
28 Աւետարանին համաձայն՝ անոնք թշնամիներ են ձեր պատճառով. բայց ընտրութեան համաձայն՝ սիրելի են իրենց հայրերուն պատճառով,
הן לפי הבשורה שנואים הם למענכם אך לפי הבחירה חביבים הם למען האבות׃
29 քանի որ Աստուծոյ շնորհներն ու կոչումը անդառնալի են:
כי לא ינחם האלהים על מתנותיו ועל קריאתו׃
30 Որովհետեւ ինչպէս ժամանակին դուք ալ չէիք հնազանդեր Աստուծոյ, բայց հիմա ողորմութիւն գտաք անոնց անհնազանդութեամբ,
כי כאשר גם אתם מלפנים ממרים הייתם את פי אלהים ועתה הוחנתם במרים של אלה׃
31 նոյնպէս անոնք ալ հիմա չհնազանդեցան, որպէսզի անոնք ալ ողորմութիւն գտնեն ձեր գտած ողորմութեամբ՝՝:
כן גם אלה עתה ממרים היו למען על ידי חנינתכם גם הם יחנו׃
32 Որովհետեւ Աստուած ներփակեց բոլորը անհնազանդութեան մէջ, որպէսզի ողորմի բոլորին: (eleēsē g1653)
כי האלהים הסגיר את כלם ביד המרי למען יחן את כלם׃ (eleēsē g1653)
33 «Ո՛վ Աստուծոյ ճոխութեան, իմաստութեան ու գիտութեան խորութիւնը. ի՜նչպէս անքննելի են իր դատաստանները, եւ անզննելի՝ իր ճամբաները:
מה עמק עשר חכמת אלהים ועשר דעתו משפטיו מי יחקר ודרכיו מי ימצא׃
34 Որովհետեւ ո՞վ գիտցաւ Տէրոջ միտքը, կամ ո՞վ անոր խորհրդատու եղաւ:
כי מי תכן את רוח יהוה ואיש עצתו יודיענו׃
35 Կամ ո՞վ նախապէս անոր տուաւ բան մը, որ հատուցանուի իրեն»:
או מי הקדימו וישלם לו׃
36 Որովհետեւ անկէ, անով եւ անորն են բոլոր բաները, որուն փա՜ռք յաւիտեան: Ամէն: (aiōn g165)
הלא הכל ממנו והכל בו והכל אליו אשר לו הכבוד לעולמים אמן׃ (aiōn g165)

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 11 >