< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, ծառայ Յիսուս Քրիստոսի, կանչուած՝ առաքեալ ըլլալու, նշանակուած՝ քարոզելու Աստուծոյ աւետարանը,
פולוס עבד ישוע המשיח מקרא להיות שליח ונבדל לבשורת אלהים׃
2 (որ նախապէս խոստացած էր իր մարգարէներուն միջոցով՝ Սուրբ գիրքերուն մէջ, )
אשר הבטיחה מלפנים ביד נביאיו בכתבי הקדש׃
3 որ իր Որդիին՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի մասին է - ան մարմինի համեմատ՝ եղաւ Դաւիթի զարմէն,
על דבר בנו הנולד מזרע דוד לפי הבשר׃
4 ու սրբութեան Հոգիին համեմատ՝ զօրութեամբ սահմանուեցաւ իբր Աստուծոյ Որդի՝ մեռելներէն յարութիւն առնելով -,
אשר הוכן לבן האלהים בגבורה לפי רוח הקדשה בתחיתו מבין המתים הוא ישוע המשיח אדנינו׃
5 որուն միջոցով շնորհք եւ առաքելութիւն ստացանք՝ որպէսզի բոլոր ազգերը առաջնորդենք իր անունին հաւատքի հնազանդութեան
אשר בידו קבלנו חן ושליחות להקים משמעת האמונה בכל הגוים למען שמו׃
6 (անոնց մէջ դո՛ւք ալ կանչուած էք Յիսուս Քրիստոսէ).
אשר בתוכם הנכם גם אתם קרואי ישוע המשיח׃
7 ձեր բոլորին՝ որ Հռոմի մէջ էք, Աստուծոյ սիրելիներուդ ու սուրբ ըլլալու կանչուածներուդ, շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
לכל אשר ברומי ידידי אלהים וקרואים להיות קדושים חסד ושלום לכם מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
8 Նախ շնորհակալ եմ ձեր բոլորին համար իմ Աստուծմէս՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որ ձեր հաւատքը կը պատմուի ամբողջ աշխարհի մէջ:
בראשונה אודה לאלהי בישוע המשיח על כלכם אשר ספר אמונתכם בכל העולם׃
9 Քանի որ վկայ է ինծի Աստուած, որ ես կը պաշտեմ հոգիովս՝ անոր Որդիին աւետարանը քարոզելով,
כי האלהים אשר אני עבד אתו ברוחי בבשורת בנו לעד לי כי תמיד אני מזכיר אתכם׃
10 թէ ի՛նչպէս անդադար կը յիշեմ ձեզ ամէն ատեն՝ աղօթքներուս մէջ, աղերսելով որ վերջապէս անգամ մը յաջողիմ գալ ձեզի Աստուծոյ կամքով:
בהעתירי בתפלותי בכל עת למען אשר רק הפעם אצליח ברצון אלהים לבוא אליכם׃
11 Որովհետեւ կը տենչամ տեսնել ձեզ՝ որ փոխանցեմ ձեզի հոգեւոր շնորհ մը, որպէսզի ամրանաք.
כי נכסף נכספתי לראותכם ולחלק לכם אי זו מתת רוח למען תתחזקי׃
12 այսինքն ես ալ մխիթարուիմ ձեզի հետ՝ ձեր եւ իմ փոխադարձ հաւատքին միջոցով:
והוא להתנחם עמכם זה בזה באמונה אשר לכם וגם לי׃
13 Սակայն չեմ ուզեր որ անգիտանաք, եղբայրնե՛ր, որ յաճախ առաջադրեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ, ) որպէսզի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս միւս հեթանոսներուն մէջ:
ולא אכחד מכם אחי כי פעמים רבות שמתי על לבי לבוא אליכם אך נמנע ממני עד הנה למען אמצא פרי גם בכם כמו ביתר הגוים׃
14 Ես պարտական եմ թէ՛ Յոյներուն եւ թէ օտարներուն, թէ՛ իմաստուններուն եւ թէ անմիտներուն:
מחיב אנכי ליונים וגם ללעזים לחכמים וגם לפתאים׃
15 Ուստի, ինչ կը վերաբերի ինծի, յօժար եմ աւետարանելու նաեւ ձեզի՝ որ Հռոմի մէջ էք:
לכן נדבני לבי להשמיע את הבשורה גם אתכם אשר ברומי׃
16 Արդարեւ ես ամօթ չեմ սեպեր աւետարանը, քանի որ ան Աստուծոյ զօրութիւնն է՝ ամէն հաւատացեալի փրկութեան համար, նախ Հրեային եւ ապա Յոյնին.
כי אינני בוש מבשורת המשיח באשר גבורת אלהים היא לתשועת כל המאמין ליהודי בראשונה וכן גם ליוני׃
17 որովհետեւ անով Աստուծոյ արդարութիւնը՝ որ հաւատքով է՝ կը յայտնուի հաւատքի համար, ինչպէս գրուած է. «Արդարը պիտի ապրի հաւատքով»:
כי תגלה בה צדקת אלהים מאמונה אל אמונה ככתוב וצדיק באמונתו יחיה׃
18 Արդարեւ Աստուծոյ բարկութիւնը երկինքէն կը յայտնուի մարդոց ամբողջ ամբարշտութեան եւ անիրաւութեան վրայ, քանի անոնք անիրաւութեամբ գերի բռնած են ճշմարտութիւնը:
כי נגלה חרון אלהים מן השמים על כל רשעת בני אדם ועולתם אשר יעצרו את האמת בעולה׃
19 Որովհետեւ ինչ որ կարելի է գիտնալ Աստուծոյ մասին՝ բացայայտ է իրենց մէջ, քանի Աստուած բացայայտեց զայն անոնց:
יען אשר דעת האלהים גלויה בקרבם כי האלהים הודיעם אותה׃
20 Արդարեւ անոր անտեսանելի բաները, այսինքն՝ իր յաւերժական զօրութիւնը եւ աստուածութիւնը, կը տեսնուին աշխարհի արարչութենէն ի վեր ու կը հասկցուին անոր ստեղծածներով, որպէսզի անարդարանալի ըլլան: (aïdios g126)
כי מהותו הנעלמה היא כחו הנצחי ואלהותו מעת נברא העולם תודע במעשים ותראה לבלתי היות להם להתנצל׃ (aïdios g126)
21 Թէպէտ իրենք կը ճանչնային Աստուած, Աստուծոյ պէս չփառաւորեցին կամ շնորհակալ չեղան. հապա ունայնացան իրենց մտածումներուն մէջ, եւ իրենց սիրտը անխելքութեամբ՝՝ խաւարեցաւ:
יען בדעתם את האלהים לא כבדהו כאלהים וגם לא הודו לו כי אם הלכו אחרי ההבל במועצותיהם ויחשך לבם הנבער׃
22 Հաւաստելով թէ իրենք իմաստուն են՝ յիմարացան,
ובאמרם חכמים אנחנו היו לכסילים׃
23 ու փոխեցին անեղծ Աստուծոյ փառքը՝ նմանցնելով եղծանելի մարդու, թռչուններու, չորքոտանիներու եւ սողուններու պատկերին:
וימירו את כבוד האלהים אשר איננו נפסד בדמות צלם אדם הנפסד צלם כל עוף והולך על ארבע ורמש האדמה׃
24 Հետեւաբար Աստուած ալ մատնեց զանոնք անմաքրութեան՝ իրենց սիրտի ցանկութիւններուն համաձայն, որպէսզի իրենց մարմինները անպատուեն իրենք իրենց մէջ.
על כן גם נתנם האלהים לטמאה בתאות לבם לנבל גויותיהם איש את רעהו׃
25 քանի որ Աստուծոյ ճշմարտութիւնը փոխեցին սուտի հետ, եւ ակնածեցան արարածէ՛ն ու պաշտեցին զայն՝ քան Արարիչը, որ օրհնեա՜լ է յաւիտեան: Ամէն: (aiōn g165)
אשר המירו אמת האלהים בכזב ויכבדו ויעבדו את הבריה תחת בראה המברך לעולמים אמן׃ (aiōn g165)
26 Այս պատճառով Աստուած մատնեց զանոնք անպատիւ կիրքերու. քանի որ իրենց էգերն անգամ բնական յարաբերութիւնը փոխեցին բնութեան դէմ եղող յարաբերութեան:
בעבור זאת נתנם האלהים לתאות בושה כי נשיהם החליפו את התשמיש כדרכן בשלא כדרכן׃
27 Նմանապէս արուներն ալ՝ թողուցած էգին բնական յարաբերութիւնը՝ իրենց տռփանքով վառեցան իրարու հետ. արուները արուներու հետ անվայելչութիւն կը գործադրէին, եւ իրենց մոլորութեան արժանի հատուցումը կը ստանային իրենց վրայ:
וכן גם הזכרים עזבו את תשמיש האשה כדרכה ויחמו זה בזה בתשוקתם ויעשו תועבה זכר עם זכר ויקחו שכר משובתם הראוי להם בעצם גופם׃
28 Քանի չգնահատեցին պահել Աստուած իրենց գիտակցութեան մէջ, Աստուած ալ մատնեց զանոնք խոտելի միտքի մը՝ ընելու անպատշաճ բաներ:
וכאשר מאסו להשיג האלהים בדעת נתנם האלהים בידי דעה נמאסה לעשות את אשר לא יתכן׃
29 Լեցուած ամէն տեսակ անիրաւութեամբ, պոռնկութեամբ, չարութեամբ, ագահութեամբ եւ չարամտութեամբ, լի նախանձով, մարդասպանութեամբ, հակամարտութեամբ, նենգութեամբ ու չարասրտութեամբ, եւ ըլլալով բանսարկու,
וירב בקרבם כל חמס זנות ורשע בצע ואון וימלאו קנאה ורצח ומריבה ומרמה ותהפכות׃
30 բամբասող, Աստուած ատող, նախատող, ամբարտաւան, պոռոտախօս, չար բաներ հնարող, ծնողներու անհնազանդ,
הלכי רכיל ומלשינים שנאי אלהים וגאים וזדים והוללים וחשבי און ואינם שמעים בקול אבותם׃
31 անխելք, ուխտադրուժ, անգութ, անհաշտ եւ անողորմ,
נבערים מדעת ובגדים אכזרים נטרי שנאה ולא רחמנים׃
32 անոնք՝ գիտնալով հանդերձ Աստուծոյ դատավճիռը, թէ այսպիսի բաներ ընողները արժանի են մահուան, ո՛չ միայն կ՚ընեն այդ բաները, այլ նաեւ բարեացակամ կ՚ըլլան զանոնք ընողներուն հանդէպ:
יודעים המה את משפט אלהים כי עשי אלה בני מות הם ולא לבד שיעשו את אלה כי גם רצתה נפשם בעשיהם׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >