< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >

1 Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ անոր՝ ցոյց տալու համար իր ծառաներուն ինչ որ պէտք է շուտով ըլլայ, եւ իր հրեշտակին միջոցով ղրկեց ու մատնանշեց իր Յովհաննէս ծառային,
هَذِهِ رُؤْيَا أَعْطَاهَا اللهُ لِيَسُوعَ الْمَسِيحِ، لِيَكْشِفَ لِعَبِيدِهِ عَنْ أُمُورٍ لاَبُدَّ أَنْ تَحْدُثَ عَنْ قَرِيبٍ. وَأَعْلَنَهَا الْمَسِيحُ لِعَبْدِهِ يُوحَنَّا عَنْ طَرِيقِ مَلاَكٍ أَرْسَلَهُ لِذَلِكَ.١
2 որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան մասին, ամէն ինչի մասին՝ որ տեսաւ:
وَقَدْ شَهِدَ يُوحَنَّا بِكَلِمَةِ اللهِ وَبِشَهَادَةِ يَسُوعَ الْمَسِيحِ، بِجَمِيعِ الأُمُورِ الَّتِي رَآهَا.٢
3 Երանի՜ անոր՝ որ կը կարդայ, ու անոնց՝ որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, եւ կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. որովհետեւ ատենը մօտ է:
طُوبَى لِلَّذِي يَقْرَأُ كِتَابَ النُّبُوءَةِ هَذَا وَلِلَّذِينَ يَسْمَعُونَهُ، فَيُرَاعُونَ مَا جَاءَ فِيهِ، لأَنَّ مَوْعِدَ إِتْمَامِ النُّبُوءَةِ قَدِ اقْتَرَبَ!٣
4 Յովհաննէս՝ եօթը եկեղեցիներուն, որոնք Ասիայի մէջ են. շնորհք ու խաղաղութիւն ձեզի անկէ՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն՝ որոնք անոր գահին առջեւ են,
مِنْ يُوحَنَّا، إِلَى الْكَنَائِسِ السَّبْعِ فِي مُقَاطَعَةِ آسْيَّا: لَكُمُ النِّعْمَةُ وَالسَّلاَمُ مِنَ الْكَائِنِ وَالَّذِي كَانَ وَالَّذِي سَيَأْتِي، وَمِنَ الأَرْوَاحِ السَّبْعَةِ الْمَاثِلَةِ أَمَامَ عَرْشِهِ،٤
5 եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը: Անոր՝ որ սիրեց մեզ, իր արիւնով լուաց մեզ մեր մեղքերէն,
وَمِنْ يَسُوعَ الْمَسِيحِ الشَّاهِدِ الأَمِينِ، بِكْرِ الْقَائِمِينَ مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ، مَلِكِ مُلُوكِ الأَرْضِ، ذَاكَ الَّذِي بِدَافِعِ مَحَبَّتِهِ لَنَا مَاتَ لأَجْلِنَا فَغَسَلَنَا بِدَمِهِ مِنْ خَطَايَانَا،٥
6 եւ թագաւորներ ու քահանաներ ըրաւ մեզ՝ Աստուծոյ եւ իր Հօր համար, անոր փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
وَجَعَلَ مِنَّا مَمْلَكَةً، وَكَهَنَةً لِلهِ أَبِيهِ، لَهُ الْمَجْدُ وَالسُّلْطَانُ إِلَى أَبَدِ الآبِدِينَ. آمِين! (aiōn g165)٦
7 Ահա՛ ամպերով կու գայ, եւ ամէն աչք պիտի տեսնէ զայն. նաեւ անոնք՝ որ խոցեցին զայն: Երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն անոր վրայ: Այո՛. ամէն:
هَا هُوَ آتٍ مَعَ السَّحَابِ! سَتَرَاهُ عُيُونُ الْجَمِيعِ، حَتَّى أُولئِكَ الَّذِينَ طَعَنُوهُ، وَتَنُوحُ بِسَبَبِهِ قَبَائِلُ الأَرْضِ كُلُّهَا! نَعَمْ، آمِينَ!٧
8 «Ե՛ս եմ Ալֆան ու Օմեղան», կ՚ըսէ Տէր (Աստուած), ա՛ն՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը:
«أَنَا الأَلِفُ وَالْيَاءُ» (الْبِدَايَةُ وَالنِّهَايَةُ). هَذَا يَقُولُهُ الرَّبُّ الإِلهُ الْكَائِنُ الَّذِي كَانَ الَّذِي سَيَأْتِي، الْقَادِرُ عَلَى كُلِّ شَيْءٍ.٨
9 Ես՝ Յովհաննէս, ձեր եղբայրը եւ հաղորդակիցը Յիսուս Քրիստոսի տառապանքին, թագաւորութեան ու համբերութեան, Պատմոս կոչուած կղզին էի՝ Աստուծոյ խօսքին համար եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:
أَنَا، يُوحَنَّا أَخَاكُمْ وَشَرِيكَكُمْ فِي الضِّيقَةِ وَالْمَلَكُوتِ وَالصَّبْرِ فِي يَسُوعَ، كُنْتُ مَنْفِيّاً فِي الْجَزِيرَةِ الَّتِي تُسَمَّى بَطْمُسَ، لأَجْلِ كَلِمَةِ اللهِ وَشَهَادَةِ يَسُوعَ.٩
10 Կիրակի օրը լեցուեցայ Հոգիով, ու ետեւէս լսեցի հզօր ձայն մը՝ փողի ձայնի պէս, որ կ՚ըսէր.
وَفِي يَوْمِ الرَّبِّ، صِرْتُ فِي الرُّوحِ، فَسَمِعْتُ مِنْ وَرَائِي صَوْتاً عَالِياً كَصَوْتِ الْبُوقِ١٠
11 «Ինչ որ կը տեսնես՝ գրէ՛ գիրքի մը մէջ, ու ղրկէ՛ զայն եօթը եկեղեցիներուն՝ որոնք Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, Թիւատիրի, Սարդիկէի, Ֆիլատելֆիայի եւ Լաւոդիկէի մէջ են»:
يَقُولُ: «دَوِّنْ مَا تَرَاهُ فِي كِتَابٍ، وَابْعَثْ بِهِ إِلَى الْكَنَائِسِ السَّبْعِ: فِي أَفَسُسَ، وَسِمِيرْنَا، وَبَرْغَامُسَ، وَثِيَاتِيرَا، وَسَارْدِسَ، وَفِيلاَدَلْفِيَا، وَلاَوُدِكِيَّةَ».١١
12 Դարձայ տեսնելու այն ձայնը՝ որ կը խօսէր ինծի: Երբ դարձայ՝ տեսայ եօթը ոսկիէ աշտանակներ,
وَعِنْدَمَا الْتَفَتُّ نَحْوَ الصَّوْتِ، رَأَيْتُ سَبْعَ مَنَائِرَ مِنْ ذَهَبٍ،١٢
13 ու եօթը աշտանակներուն մէջտեղ՝ մէկը, մարդու Որդիին նման, մինչեւ ոտքերը երկարող պատմուճան մը հագած եւ կուրծքին վրայ ոսկիէ գօտի մը կապած:
يَقِفُ وَسَطَهَا كَائِنٌ يُشْبِهُ ابْنَ الإِنْسَانِ وَيَرْتَدِي ثَوْباً طَوِيلاً إِلَى الرِّجْلَيْنِ، يَلُفُّ صَدْرَهُ حِزَامٌ مِنْ ذَهَبٍ.١٣
14 Անոր գլուխն ու մազերը՝ բուրդի պէս ճերմակ էին, ձիւնի պէս ճերմակ. աչքերը՝ կրակի բոցի պէս էին,
شَعْرُ رَأْسِهِ نَاصِعُ الْبَيَاضِ كَالصُّوفِ أَوِ الثَّلْجِ، وَعَيْنَاهُ كَشُعْلَةٍ مُلْتَهِبَةٍ.١٤
15 ոտքերը՝ ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ բոցավառած, ու ձայնը՝ յորդառատ ջուրերու ձայնին պէս:
رِجْلاَهُ تَلْمَعَانِ كَأَنَّهُمَا نُحَاسٌ نَقِيٌّ مَصْقُولٌ بِالنَّارِ، وَصَوْتُهُ يُدَوِّي كَصَوْتِ شَلاَّلٍ غَزِيرٍ،١٥
16 Իր աջ ձեռքին մէջ ունէր եօթը աստղ, բերանէն սրած երկսայրի թուր մը կ՚ելլէր, եւ դէմքը արեւի պէս էր՝ երբ կը փայլի իր զօրութեամբ:
وَوَجْهُهُ يَتَوَهَّجُ بِالنُّورِ كَشَمْسِ الظَّهِيرَةِ. وَكَانَ فِي يَدِهِ الْيُمْنَى سَبْعَةُ نُجُومٍ، وَمِنْ فَمِهِ يَخْرُجُ سَيْفٌ قَاطِعٌ ذُو حَدَّيْنِ.١٦
17 Երբ տեսայ զայն, անոր ոտքը ինկայ՝ մեռելի պէս. իսկ ան՝ իր աջ ձեռքը դրաւ իմ վրաս ու ըսաւ ինծի. «Մի՛ վախնար. ե՛ս եմ Առաջինը եւ Վերջինը:
فَلَمَّا رَأَيْتُهُ ارْتَمَيْتُ عِنْدَ قَدَمَيْهِ كَالْمَيْتِ، فَلَمَسَنِي بِيَدِهِ الْيُمْنَى وَقَالَ: «لاَ تَخَفْ! أَنَا الأَوَّلُ وَالآخِرُ،١٧
18 Ես ա՛ն եմ ՝ որ կ՚ապրի՛. ես մեռած էի, ու ահա՛ կ՚ապրի՛մ դարէ դար. ե՛ս ունիմ մահուան եւ դժոխքին բանալիները: (aiōn g165, Hadēs g86)
أَنَا الْحَيُّ. كُنْتُ مَيْتاً، وَلَكِنْ هَا أَنَا حَيٌّ إِلَى أَبَدِ الآبِدِينَ. وَلِي مَفَاتِيحُ الْمَوْتِ وَالْهَاوِيَةِ. (aiōn g165, Hadēs g86)١٨
19 (Ուստի) գրէ՛ ինչ որ տեսար, թէ՛ ինչ որ կայ, թէ՛ ինչ որ պիտի ըլլայ ասկէ ետք:
دَوِّنْ مَا رَأَيْتَهُ، وَمَا يَحْدُثُ الآنَ، وَمَا يُوشِكُ أَنْ يَحْدُثَ بَعْدَهُ.١٩
20 Ահա՛ւասիկ խորհուրդը եօթը աստղերուն՝ որ իմ աջ ձեռքիս մէջ տեսար, ու եօթը ոսկիէ աշտանակներուն.- այդ եօթը աստղերը՝ եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են, իսկ եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են»:
وَهَذَا سِرُّ النُّجُومِ السَّبْعَةِ الَّتِي رَأَيْتَهَا فِي يَمِينِي، وَمَنَائِرِ الذَّهَبِ السَّبْعِ: النُّجُومُ السَّبْعَةُ تُمَثِّلُ مَلاَئِكَةَ الْكَنَائِسِ السَّبْعِ، أَمَّا الْمَنَائِرُ السَّبْعُ فَهِيَ تُمَثِّلُ الْكَنَائِسَ السَّبْعَ نَفْسَهَا.٢٠

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >