< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9 >

1 Հինգերորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու տեսայ աստղ մը՝ որ երկինքէն ինկաւ երկրի վրայ: Անդունդի գուբին բանալին տրուեցաւ անոր. (Abyssos g12)
והמלאך החמישי תקע בשופר וארא כוכב נפל מן השמים לארץ וינתן לו מפתח באר התהום׃ (Abyssos g12)
2 ան ալ բացաւ անդունդին գուբը, եւ այդ գուբէն ծուխ բարձրացաւ՝ մեծ հնոցի մը ծուխին պէս: Արեւն ու օդը խաւարեցան գուբին ծուխէն: (Abyssos g12)
ויפתח את באר התהום ויעל עשן מן הבאר כעשן כבשן גדול ויחשך השמש והרקיע מקיטר הבאר׃ (Abyssos g12)
3 Ծուխէն մարախներ ելան երկրի վրայ, եւ անոնց իշխանութիւն տրուեցաւ՝ երկրի կարիճներուն ունեցած իշխանութեան պէս:
ומן הקיטר יצא ארבה על הארץ וינתן להם שלטן כשלטן עקרבי הארץ׃
4 Ըսուեցաւ անոնց որ վնասեն ո՛չ երկրի խոտին, ո՛չ որեւէ կանաչութեան, ո՛չ ալ որեւէ ծառի, հապա միայն ա՛յն մարդոց՝ որոնք չունին Աստուծոյ կնիքը իրենց ճակատին վրայ:
ויאמר אליהם אשר לא ישחיתו את עשב הארץ ולא כל ירק ולא כל עץ כי אם את בני האדם אשר אין להם חותם אלהים במצחותם׃
5 Հրաման տրուեցաւ անոնց որ չսպաննեն զանոնք, հապա տանջեն զանոնք հինգ ամիս. անոնց տուած տանջանքը՝ կարիճի տուած տանջանքին պէս էր, երբ կը խայթէ մարդը:
ולא נתן להם להמיתם רק להכאיבם חמשה חדשים וכאבם ככאב איש אשר יכהו העקרב׃
6 Այդ օրերը մարդիկ պիտի փնտռեն մահը, սակայն պիտի չգտնեն. պիտի ցանկան մեռնիլ, բայց մահը պիտի փախչի իրենցմէ:
ובימים ההם יבקשו בני אדם את המות ולא ימצאהו וישאלו את נפשם למות והמות יברח מהם׃
7 Մարախները կը նմանէին պատերազմի պատրաստուած ձիերու. անոնց գլուխներուն վրայ կային որպէս թէ ոսկիէ պսակներ, եւ անոնց երեսները մարդոց երեսներուն պէս էին:
ויהי מראה הארבה כדמות סוסים ערוכי מלחמה ועל ראשיהם כעטרות כעין זהב ופניהם כפני אדם׃
8 Ունէին մազեր՝ կիներու մազերուն պէս. անոնց ակռաները՝ առիւծներու ակռաներուն պէս էին:
ושער להם כשער נשים ושניהם שני אריה׃
9 Ունէին զրահներ՝ երկաթէ զրահներու պէս, իսկ անոնց թեւերուն ձայնը՝ պատերազմի վազող բազմաթիւ ձիերէ քաշուած կառքերու ձայնին պէս էր:
ושרינים להם כשריני ברזל וקול כנפיהם כקול מרכבות סוסים רבים הרצים למלחמה׃
10 Ունէին պոչեր՝ կարիճներու նման, ու խայթոցներ կային պոչերուն վրայ: Իշխանութիւն ունէին հինգ ամիս վնասելու մարդոց,
וזנבות להם כזנבות עקרבים ועקצים בזנבותם והשלטו לענות את בני האדם חמשה חדשים׃
11 եւ իրենց վրայ թագաւոր ունէին անդունդին հրեշտակը, որուն անունը եբրայերէն Աբադոն է, իսկ յունարէն՝ Ապողիոն: (Abyssos g12)
ומלאך התהום הוא מלך עליהם ושמו אבדון בעברית והוא אפוליון בלשון יון׃ (Abyssos g12)
12 Մէկ վայը անցաւ. ասկէ ետք ահա՛ երկու վայ ալ կու գայ:
הצרה האחת חלפה הלכה לה והנה באות אחריה עוד צרות שתים׃
13 Վեցերորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու լսեցի ձայն մը՝ Աստուծոյ առջեւ եղող ոսկիէ զոհասեղանին չորս եղջիւրներէն,
והמלאך הששי תקע בשופר ואשמע קול אחד מארבע קרנות מזבח הזהב אשר לפני אלהים׃
14 որ կ՚ըսէր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակէ՛ Եփրատ մեծ գետին վրայ կապուած չորս հրեշտակները»:
ויאמר למלאך הששי אשר השופר בידו התר את ארבעה המלאכים ההם האסורים על הנהר הגדול נהר פרת׃
15 Եւ արձակուեցան այն չորս հրեշտակները, որ պատրաստուած էին ժամուան, օրուան, ամսուան ու տարուան համար՝ որպէսզի սպաննեն մարդոց մէկ երրորդը:
ויתרו ארבעה המלאכים אשר היו נכונים לשעה וליום ולחדש ולשנה להמית שלישית בני האדם׃
16 Ձիաւոր զօրքերուն թիւը երկու բիւր բիւր՝՝ էր. ես լսեցի անոնց թիւը:
ויהי מספר צבאות הפרשים שתי רבוא רבבות ואני שמעתי מספרם׃
17 Այսպէս՝ տեսիլքին մէջ տեսայ ձիերը եւ անոնց վրայ հեծնողները, որոնք ունէին կրակի, յակինթի ու ծծումբի գոյն զրահներ: Ձիերուն գլուխները առիւծներու գլուխներու պէս էին. կրակ, ծուխ եւ ծծումբ կ՚ելլէին անոնց բերանէն:
וכן ראיתי במראה את הסוסים ורכביהם אשר שרינותיהם כעין אש ותכלת וגפרית וראשי הסוסים כראשי אריות ותצא מפיהם אש וקיטור וגפרית׃
18 Այս երեք (պատուհաս) ներէն մարդոց մէկ երրորդը սպաննուեցաւ, այսինքն՝ կրակէն, ծուխէն ու ծծումբէն, որոնք կ՚ելլէին անոնց բերանէն:
ותומת שלישית בני אדם בשלש האלה באש ובקיטור ובגפרית היצאות מפיהם׃
19 Որովհետեւ անոնց իշխանութիւնը իրենց բերաններուն եւ պոչերուն մէջ էր, քանի որ անոնց պոչերը նման էին օձերու, եւ ունէին գլուխներ՝ որոնցմով կը վնասէին:
כי כח הסוסים בפיהם כי זנבותם דומים לנחשים ויש להם ראשים ובהם ישחיתו׃
20 Միւս մարդիկը՝ որ չսպաննուեցան այս պատուհասներէն, չապաշխարեցին իրենց ձեռքերուն գործերէն՝ որ չերկրպագեն դեւերուն, նաեւ ոսկիէ, արծաթէ, պղինձէ, քարէ ու փայտէ շինուած կուռքերուն, որոնք ո՛չ կրնան տեսնել, ո՛չ լսել, ո՛չ ալ քալել:
ושאר בני אדם אשר לא נהרגו במגפות האלה בכל זאת לא שבו ממעשי ידיהם מהשתחות עוד לשדים ולעצבי זהב וכסף ונחשת ואבן ועץ אשר לא יראו ולא ישמעו ולא יהלכו׃
21 Նաեւ չապաշխարեցին ո՛չ իրենց մարդասպանութիւններէն, ո՛չ իրենց կախարդութիւններէն, ո՛չ իրենց պոռնկութենէն, ո՛չ ալ իրենց գողութիւններէն:
ולא שבו מדרכם לרצח ולכשף ולזנות ולגנב׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9 >