< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 6 >

1 Նայեցայ՝ երբ Գառնուկը բացաւ կնիքներէն մէկը՝՝, եւ լսեցի չորս էակներէն մէկուն ձայնը՝ որոտումի պէս, որ կ՚ըսէր. «Եկո՛ւր ու տե՛ս»:
וארא כאשר פתח השה אחד מן שבעה החתמות ואשמע אחת מארבע החיות מדברת כקול רעם לאמר בא וראה׃
2 Եւ տեսայ. ահա՛ ճերմակ ձի մը կար, որուն վրայ հեծնողը ունէր աղեղ մը: Պսակ մը տրուեցաւ անոր, ու դուրս ելաւ իբր յաղթող՝ որպէսզի յաղթէ:
ואביט והנה סוס לבן והרכב עליו קשת בידו ותנתן לו עטרה ויצא מנצח ולמען ינצח׃
3 Երբ բացաւ երկրորդ կնիքը, լսեցի երկրորդ էակը՝ որ կ՚ըսէր. «Եկո՛ւր»:
וכפתחו את החותם השני ואשמע את החיה השנית אמרת בא וראה׃
4 Ուրիշ, շառագոյն ձի մը դուրս ելաւ, եւ անոր վրայ հեծնողին իշխանութիւն տրուեցաւ՝ որ երկրէն վերցնէ խաղաղութիւնը, որպէսզի մորթեն զիրար. ու մեծ սուր մը տրուեցաւ անոր:
ויצא סוס שני והוא אדם ולרכב עליו נתן לשאת את השלום מן הארץ למען יהרגו איש את אחיו ותנתן לו חרב גדולה׃
5 Երբ բացաւ երրորդ կնիքը, լսեցի երրորդ էակը՝ որ կ՚ըսէր. «Եկո՛ւր ու տե՛ս»: Եւ տեսայ. ահա՛ սեւ ձի մը կար, որուն վրայ հեծնողը՝ ձեռքին մէջ ունէր կշիռք մը:
וכפתחו את החותם השלישי ואשמע את החיה השלישית אמרת בא וראה ואביט והנה סוס שחר והרכב עליו מאזנים בידו׃
6 Չորս էակներուն մէջէն լսեցի ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Կապիճ մը ցորենը՝ մէկ դահեկանի, ու երեք կապիճ գարին՝ մէկ դահեկանի: Մի՛ վնասեր ձէթին եւ գինիին»:
ואשמע קול מתוך ארבע החיות לאמר קב חטים בדינר ושלשה קבים שערים בדינר ואת השמן והיין אל תשחת׃
7 Երբ բացաւ չորորդ կնիքը, լսեցի չորրորդ էակին ձայնը՝ որ կ՚ըսէր. «Եկո՛ւր ու տե՛ս»:
וכפתחו את החותם הרביעי ואשמע את החיה הרביעית אמרת בא וראה׃
8 Եւ տեսայ. ահա՛ տժգոյն ձի մը կար, որուն վրայ հեծնողին անունը Մահ էր, ու դժոխքը կը հետեւէր անոր: Իշխանութիւն տրուեցաւ անոնց՝ երկրի քառորդին վրայ, որ սպաննեն թուրով, սովով, մահով ու երկրի գազաններով: (Hadēs g86)
וארא והנה סוס ירקרק והרכב עליו שמו המות ושאול יוצאת לרגליו וינתן להם שלטן על רביעית הארץ להמית בחרב וברעב ובדבר ובחית הארץ׃ (Hadēs g86)
9 Երբ բացաւ հինգերորդ կնիքը, զոհասեղանին ներքեւ տեսայ անձերը անոնց՝ որ մորթուած էին Աստուծոյ խօսքին համար, եւ իրենց տուած վկայութեան համար:
וכפתחו החותם החמישי וארא מתחת למזבח את נפשות הטבוחים על דבר האלהים ועל העדות אשר היתה להם׃
10 Անոնք բարձրաձայն աղաղակեցին. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տիրակալ, մինչեւ ե՞րբ պիտի չդատես ու չառնես մեր արիւնին վրէժը երկրի բնակիչներէն»:
ויזעקו בקול גדול ויאמרו עד מתי אדני הקדוש והאמתי לא תשפט ולא תקום את דמינו מישבי הארץ׃
11 Ճերմակ պարեգօտ տրուեցաւ անոնցմէ իւրաքանչիւրին, եւ ըսուեցաւ անոնց որ հանգչին քիչ մը ժամանակ ալ, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու անոնց եղբայրները՝ որոնք պիտի սպաննուէին իրենց պէս:
ויתן לאיש איש מהם שמלות לבנות ויאמר אליהם לנוח עוד זמן מעט עד מלאת מספר העבדים חברים ואחיהם העתידים להרג כמוהם׃
12 Տեսայ՝ երբ բացաւ վեցերորդ կնիքը, եւ ահա՛ մեծ երկրաշարժ մը եղաւ: Արեւը սեւցաւ՝ մազեղէն քուրձի մը պէս, լուսինը (բոլորովին) արիւնի գոյնի պէս եղաւ,
וארא בפתחו את החותם הששי והנה רעש גדול היה ויקדר השמש כשק שער והירח נהפך לדם׃
13 ու երկինքի աստղերը ինկան երկրի վրայ, ինչպէս սաստիկ հովէն շարժուած թզենին կը թափէ իր տհաս պտուղները:
וכוכבי השמים נפלו ארצה כאשר תנוע תאנה ברוח חזקה והשליכה פגיה׃
14 Երկինքը կծկուեցաւ ոլորուող մագաղաթի մը պէս, եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժեցան իրենց տեղերէն:
והשמים משו כספר נגלל וכל הר ואי הנתקו ממקומם׃
15 Երկրի թագաւորները, մեծամեծները, հարուստները, հազարապետները, զօրաւորները, եւ բոլոր ստրուկներն ու բոլոր ազատները պահուըտեցան քարայրներու եւ լեռներու ժայռերուն մէջ,
ומלכי הארץ והרזנים ושרי האלפים והעשירים והתקיפים וכל עבד וכל בן חרים התחבאו במערות ובסלעי ההרים׃
16 ու կ՚ըսէին լեռներուն եւ ժայռերուն. «Ինկէ՛ք մեր վրայ ու պահեցէ՛ք մեզ գահին վրայ բազմողին երեսէն, եւ Գառնուկին բարկութենէն:
ויאמרו אל ההרים ואל הסלעים נפלו עלינו וכסונו מפני הישב על הכסא ומפני חמת השה׃
17 Որովհետեւ անոր բարկութեան մեծ օրը եկաւ, եւ ո՞վ կրնայ դիմանալ»:
כי בא יום עברתו הגדול ומי יוכל להתיצב׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 6 >