< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >

1 Գահին վրայ բազմողին աջ ձեռքին մէջ տեսայ գիրք մը՝ գրուած ներսէն ու դուրսէն, եւ կնքուած եօթը կնիքով:
וארא בימין הישב על הכסא ספר כתוב פנים ואחור וחתום בשבעה חתמות׃
2 Տեսայ նաեւ հզօր հրեշտակ մը, որ բարձրաձայն կը յայտարարէր. «Ո՞վ արժանի է բանալու այդ գիրքը եւ քակելու ատոր կնիքները»:
וארא מלאך אביר קורא בקול גדול מי הוא הזכה לפתח הספר ולהתיר את חותמיו׃
3 Բայց ո՛չ մէկը, ո՛չ երկինքի մէջ, ո՛չ երկրի վրայ, ո՛չ ալ երկրի ներքեւ՝ կարող էր բանալ այդ գիրքը, ո՛չ ալ նայիլ անոր:
ולא יכל איש גם בשמים גם בארץ גם מתחת לארץ לפתח את הספר או להביט אליו׃
4 Ես ալ սաստիկ կու լայի՝ քանի որ ո՛չ մէկը արժանի գտնուեցաւ բանալու այդ գիրքը, ո՛չ ալ նայելու անոր:
ואבך בכי גדול על אשר לא נמצא איש זכה לפתח את הספר ולקרא בו או להביט אליו׃
5 Իսկ երէցներէն մէկը ըսաւ ինծի. «Մի՛ լար. ահա՛ Յուդայի տոհմէն եղող Առիւծը, Դաւիթի Արմատը, յաղթեց՝ որպէսզի բանայ այդ գիրքը եւ քակէ ատոր եօթը կնիքները:
ויאמר אלי אחד מן הזקנים אל תבכה הנה נצח האריה אשר הוא משבט יהודה שרש דוד לפתח את הספר ולהתיר שבעת חותמיו׃
6 Ու տեսայ թէ գահին եւ չորս էակներուն մէջտեղ, ու երէցներուն մէջտեղ, կայնած էր Գառնուկ մը՝ որպէս թէ մորթուած. ան ունէր եօթը եղջիւր ու եօթը աչք, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են՝ ղրկուած ամբողջ երկիրը:
וארא והנה בין הכסא וארבע החיות ובין הזקנים שה עמד כמו טבוח ולו שבע קרנים ושבעה עינים אשר הם שבעה רוחות האלהים השלוחים אל כל הארץ׃
7 Ան եկաւ եւ առաւ գիրքը գահին վրայ բազմողին աջ ձեռքէն:
ויבא ויקח את הספר מימין הישב על הכסא׃
8 Երբ առաւ գիրքը, չորս էակներն ու քսանչորս երէցները ինկան Գառնուկին առջեւ եւ երկրպագեցին. անոնցմէ իւրաքանչիւրը ունէր քնար մը, ու ոսկիէ սկաւառակ մը՝ խունկերով լեցուն, որ սուրբերուն աղօթքներն են:
ויהי בקחתו את הספר ויפלו לפני השה ארבע החיות ועשרים וארבעה הזקנים ואיש איש כנור בידו וקערות זהב מלאת קטרת אשר הנה תפלות הקדושים׃
9 Անոնք կ՚երգէին նոր երգ մը՝ ըսելով. «Դուն արժանի ես առնելու այդ գիրքը եւ քակելու ատոր կնիքները. որովհետեւ մորթուեցար, ու քու արիւնովդ գնեցիր մեզ Աստուծոյ համար՝ ամէն տոհմէ, լեզուէ, ժողովուրդէ եւ ազգէ,
וישירו שיר חדש לאמר לך נאה לקחת את הספר ולפתח את חותמיו כי אתה נשחטת ובדמך קניתנו לאלהים מכל משפחה ולשון וכל עם וגוי׃
10 թագաւորներ ու քահանաներ ըրիր մեզ մեր Աստուծոյն, եւ երկրի վրայ պիտի թագաւորենք»:
ותעש אתם מלכים וכהנים לאלהינו וימלכו על הארץ׃
11 Տեսայ, ու լսեցի ձայնը շատ հրեշտակներու՝ որոնք գահին, էակներուն եւ երէցներուն շուրջն էին. անոնց թիւը բիւրերով բիւր ու հազարներով հազար էր:
וארא ואשמע קול מלאכים רבים סביב לכסא ולחיות ולזקנים מספרם רבו רבבות ואלפי אלפים׃
12 Անոնք բարձրաձայն կ՚ըսէին. «Այդ մորթուած Գառնուկը արժանի է ընդունելու զօրութիւն, հարստութիւն, իմաստութիւն, ոյժ, պատիւ, փառք եւ օրհնաբանութիւն»:
קראים בקול גדול נאה לשה הטבוח לקחת עז ועשר וחכמה וגבורה והדר וכבוד וברכה׃
13 Ու լսեցի բոլոր արարածները՝ երկինքի մէջ, երկրի վրայ, երկրի ներքեւ եւ ծովու մէջ եղող, ու ամէն ինչ որ անոնց մէջ կայ, որոնք կ՚ըսէին. «Գահին վրայ բազմողին եւ Գառնուկին՝ օրհնաբանութի՜ւն, պատի՜ւ, փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝»: (aiōn g165)
וכל בריה אשר בשמים ובארץ ומתחת לארץ ואשר על הים וכל אשר בהם את כלם שמעתי אמרים לאמר לישב על הכסא ולשה הברכה וההדר והכבוד והעז לעולמי עולמים׃ (aiōn g165)
14 Եւ չորս էակները կ՚ըսէին. «Ամէն»: Ու երէցները ինկան եւ երկրպագեցին:
ותאמרנה ארבע החיות אמן ועשרים וארבעה הזקנים נפלו על פניהם וישתחוו לחי עולמי העולמים׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >