< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >

1 Գահին վրայ բազմողին աջ ձեռքին մէջ տեսայ գիրք մը՝ գրուած ներսէն ու դուրսէն, եւ կնքուած եօթը կնիքով:
ראיתי לימין היושב על הכסא מגילה כתובה בפנים ובחוץ וחתומה בשבעה חותמות.
2 Տեսայ նաեւ հզօր հրեշտակ մը, որ բարձրաձայն կը յայտարարէր. «Ո՞վ արժանի է բանալու այդ գիրքը եւ քակելու ատոր կնիքները»:
מלאך גיבור הופיע וקרא בקול גדול:”מי ראוי לשבור את החותמות ולפתוח את המגילה?“
3 Բայց ո՛չ մէկը, ո՛չ երկինքի մէջ, ո՛չ երկրի վրայ, ո՛չ ալ երկրի ներքեւ՝ կարող էր բանալ այդ գիրքը, ո՛չ ալ նայիլ անոր:
ולא נמצא איש בשמים, בארץ או מבין המתים אשר היה מסוגל לפתוח את המגילה או להביט בכתוב.
4 Ես ալ սաստիկ կու լայի՝ քանի որ ո՛չ մէկը արժանի գտնուեցաւ բանալու այդ գիրքը, ո՛չ ալ նայելու անոր:
פרצתי בבכי מר, כי איש לא נמצא ראוי לפתוח את המגילה ולקרוא בה.
5 Իսկ երէցներէն մէկը ըսաւ ինծի. «Մի՛ լար. ահա՛ Յուդայի տոհմէն եղող Առիւծը, Դաւիթի Արմատը, յաղթեց՝ որպէսզի բանայ այդ գիրքը եւ քակէ ատոր եօթը կնիքները:
אך אחד מעשרים־וארבעה הזקנים אמר אלי:”אל תבכה. ראה, האריה משבט יהודה ושורש דויד ניצח, והוכיח את עצמו ראוי לשבור את החותמות ולפתוח את המגילה.“
6 Ու տեսայ թէ գահին եւ չորս էակներուն մէջտեղ, ու երէցներուն մէջտեղ, կայնած էր Գառնուկ մը՝ որպէս թէ մորթուած. ան ունէր եօթը եղջիւր ու եօթը աչք, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են՝ ղրկուած ամբողջ երկիրը:
הבטתי במרכז כסא־המלכות, שמוקף בארבע החיות ובעשרים־וארבעה הזקנים, וראיתי שה שעליו פצעים וחבורות אשר גרמו פעם למותו. לשה היו שבע קרניים ושבע עיניים, שהן שבע רוחות האלוהים שנשלחות אל כל קצווי העולם.
7 Ան եկաւ եւ առաւ գիրքը գահին վրայ բազմողին աջ ձեռքէն:
השה בא ולקח את המגילה מימינו של היושב על כיסא המלכות.
8 Երբ առաւ գիրքը, չորս էակներն ու քսանչորս երէցները ինկան Գառնուկին առջեւ եւ երկրպագեցին. անոնցմէ իւրաքանչիւրը ունէր քնար մը, ու ոսկիէ սկաւառակ մը՝ խունկերով լեցուն, որ սուրբերուն աղօթքներն են:
בלקחו את המגילה השתחוו לפניו ארבע החיות ועשרים־וארבעה הזקנים. כל אחד מהזקנים אחז כינור וקערת זהב מלאה קטורת, אשר היא תפילת בני־האלוהים הקדושים.
9 Անոնք կ՚երգէին նոր երգ մը՝ ըսելով. «Դուն արժանի ես առնելու այդ գիրքը եւ քակելու ատոր կնիքները. որովհետեւ մորթուեցար, ու քու արիւնովդ գնեցիր մեզ Աստուծոյ համար՝ ամէն տոհմէ, լեզուէ, ժողովուրդէ եւ ազգէ,
הם שרו שיר חדש, ואלו מילותיו:”ראוי אתה לקחת את המגילה ולפתוח את חותמיה, כי אתה נשחטת, ובדמך קנית לאלוהים את בניו מכל עם, גזע ולשון.
10 թագաւորներ ու քահանաներ ըրիր մեզ մեր Աստուծոյն, եւ երկրի վրայ պիտի թագաւորենք»:
ממלכת כוהנים לאלוהינו עשית אותם, והם ימלכו על הארץ.“
11 Տեսայ, ու լսեցի ձայնը շատ հրեշտակներու՝ որոնք գահին, էակներուն եւ երէցներուն շուրջն էին. անոնց թիւը բիւրերով բիւր ու հազարներով հազար էր:
לאחר מכן שמעתי בחיזיון קול מלאכים רבים סביב כסא המלכות, ארבע החיות והזקנים.
12 Անոնք բարձրաձայն կ՚ըսէին. «Այդ մորթուած Գառնուկը արժանի է ընդունելու զօրութիւն, հարստութիւն, իմաստութիւն, ոյժ, պատիւ, փառք եւ օրհնաբանութիւն»:
הם שרו שירה אדירה:”ראוי השה הטבוח לקבל עוז, עושר וחכמה, גבורה והדר, כבוד וברכה.“
13 Ու լսեցի բոլոր արարածները՝ երկինքի մէջ, երկրի վրայ, երկրի ներքեւ եւ ծովու մէջ եղող, ու ամէն ինչ որ անոնց մէջ կայ, որոնք կ՚ըսէին. «Գահին վրայ բազմողին եւ Գառնուկին՝ օրհնաբանութի՜ւն, պատի՜ւ, փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝»: (aiōn g165)
וכל בריה בשמים, בארץ, מתחת לארץ ובים, שמעתי קוראים:”ליושב על הכסא ולשה הברכה וההדר והעוז, לעולם ועד!“ (aiōn g165)
14 Եւ չորս էակները կ՚ըսէին. «Ամէն»: Ու երէցները ինկան եւ երկրպագեցին:
ארבע החיות אמרו:”אמן!“ועשרים וארבעה הזקנים נפלו על פניהם והשתחוו לו.

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 >