< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4 >

1 Ասկէ ետք՝ նայեցայ, եւ ահա՛ դուռ մը բացուած էր երկինքի մէջ, ու ինծի հետ խօսող առաջին ձայնը - փողի մը պէս - որ լսած էի՝ ըսաւ. «Հո՛ս բարձրացիր, եւ ցոյց պիտի տամ քեզի ինչ որ պէտք է ըլլայ ասկէ ետք»:
ויהי אחר הדברים האלה וארא והנה פתח נפתח בשמים והקול הראשון אשר שמעתיו כקול שופר מדבר אלי אמר עלה הנה ואראך את אשר היה יהיה אחרי כן׃
2 Իսկոյն լեցուեցայ Հոգիով, եւ ահա՛ գահ մը դրուած էր երկինքի մէջ, ու մէկը բազմած էր գահին վրայ:
וכרגע הייתי ברוח והנה כסא נראה בשמים ואחד ישב על הכסא׃
3 Բազմողին տեսքը նման էր յասպիս եւ սարդիոն քարերու, ու գահին շուրջը կար ծիածան մը՝ տեսքով զմրուխտի նման:
והישב מראהו כמראה אבן ישפה ואדם וקשת סביב לכסא ומראיה כעין ברקת׃
4 Գահին շուրջը կային քսանչորս գահեր, եւ այդ գահերուն վրայ բազմած էին՝՝ քսանչորս երէցներ. ճերմակ հանդերձներ հագած էին, ու ոսկիէ պսակներ ունէին իրենց գլուխին վրայ:
וסביב לכסא ארבעה ועשרים כסאות ועל הכסאות ראיתי את ארבעה ועשרים הזקנים ישבים והם לבשי בגדים לבנים ועטרות זהב בראשיהם׃
5 Գահէն կ՚ելլէին փայլակներ, ձայներ եւ որոտումներ, ու գահին առջեւ կային եօթը հրավառ ջահեր, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են:
ומן הכסא יוצאים ברקים ורעמים וקולות ושבעה לפידי אש בערים לפני הכסא אשר הם שבעה רוחות האלהים׃
6 Գահին առջեւ կար ապակեղէն ծով մը՝ բիւրեղի նման, իսկ գահին մէջտեղը եւ գահին շուրջը կային չորս էակներ, աչքերով լեցուն՝ առջեւէն ու ետեւէն:
ולפני הכסא ים זכוכית כעין הקרח ובין הכסא וסביב לכסא ארבע חיות מלאות עינים מלפניהם ומאחריהם׃
7 Առաջին էակը նման էր առիւծի, երկրորդ էակը նման էր զուարակի, երրորդ էակը ունէր մարդու երեւոյթ, իսկ չորրորդ էակը նման էր թռչող արծիւի:
ודמות החיה הראשונה כאריה והחיה השנית כשור ופני החיה השלישית כפני אדם ודמות החיה הרביעית כנשר מעופף׃
8 Չորս էակներէն ամէն մէկը վեց թեւ ունէր շուրջը, եւ ներսէն լեցուն էր աչքերով: Անոնք առանց հանգստանալու՝ ցերեկ ու գիշեր կ՚ըսէին. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ է Տէրը, Ամենակալ Աստուածը, որ էր, որ է եւ որ պիտի գայ»:
ולכל אחת מארבע החיות שש כנפים מסביב ולפנימה הנה מלאות עינים ואין דמי להן יומם ולילה ואמרות קדוש קדוש קדוש יהוה אלהים צבאות היה והוה ויבוא׃
9 Երբ այդ էակները փառք ու պատիւ կու տային եւ շնորհակալ կ՚ըլլային գահին վրայ բազմողէն, որ դարէ դար՝՝ կ՚ապրի, (aiōn g165)
ומדי תת החיות כבוד והדר ותודה לישב על הכסא אשר הוא חי לעולמי עולמים׃ (aiōn g165)
10 քսանչորս երէցները կ՚իյնային գահին վրայ բազմողին առջեւ ու կ՚երկրպագէին անոր՝ որ դարէ դար կ՚ապրի, եւ իրենց պսակները կը ձգէին գահին առջեւ՝ ըսելով. (aiōn g165)
אז יפלו עשרים וארבעה הזקנים על פניהם לפני הישב על הכסא והשתחוו לחי עולמי העולמים ושמו את עטרותיהם לפני הכסא לאמר׃ (aiōn g165)
11 «Արժանի ես, Տէ՛ր, փառք, պատիւ ու զօրութիւն ընդունելու, որովհետեւ դո՛ւն ստեղծեցիր բոլոր բաները. քո՛ւ կամքովդ անոնք գոյութիւն ունին եւ ստեղծուեցան»:
לך נאה אדנינו לקחת כבוד והדר ועז כי אתה בראת הכל והכל ברצונך היו ונבראו׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4 >