< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3 >

1 «Գրէ՛ նաեւ Սարդիկէի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ ա՛ն՝ որ ունի Աստուծոյ եօթը Հոգիներն ու եօթը աստղերը. "Գիտե՛մ քու գործերդ. դուն անուն ունիս թէ կ՚ապրի՛ս, բայց մեռած ես:
ואל מלאך קהל סרדיס כתב כה אמר אשר לו שבע רוחות האלהים ושבעת הכוכבים ידעתי את מעשיך כי לך שם כאלו אתה חי והנך מת׃
2 Արթո՛ւն կեցիր եւ ամրացո՛ւր մնացած բաները՝ որ մեռնելու մօտ են, որովհետեւ կատարեալ չգտայ գործերդ Աստուծոյ առջեւ:
שקד וחזק את השארית הקרובה למות כי לא מצאתי מעשיך שלמים לפני האלהים׃
3 Ուրեմն յիշէ՛ թէ ի՛նչպէս ընդունեցիր եւ լսեցիր, ու պահէ՛ եւ ապաշխարէ՛. իսկ եթէ արթուն չկենաս, գողի պէս պիտի գամ քու վրադ, ու բնաւ պիտի չգիտնաս թէ ո՛ր ժամուն պիտի գամ վրադ:
זכור את אשר קבלת ושמעת ושמרה זאת ושובה ואם לא תשקד הנני בא עליך כגנב ולא תדע באי זו שעה אבא עליך׃
4 Սակայն Սարդիկէի մէջ ունիս քանի մը մարդոց անուններ, որոնք չպղծեցին իրենց հանդերձները եւ ճերմակներով պիտի շրջին ինծի հետ, քանի որ արժանի են:
יש לך גם בסרדיס שמות מעטים אשר לא גאלו את מלבושיהם ויתהלכו אתי לבשי לבנים כי ראוים הם לזאת׃
5 Ո՛վ որ յաղթէ՝ պիտի հագնի ճերմակ հանդերձ. ու ես պիտի չջնջեմ անոր անունը կեանքի գիրքէն, հապա պիտի դաւանիմ անոր անունը իմ Հօրս առջեւ եւ անոր հրեշտակներուն առջեւ"”:
המנצח ילבש בגדים לבנים ולא אמחה את שמו מספר החיים ואודה שמו לפני אבי ולפני מלאכיו׃
6 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն»:
מי אשר אזן לו ישמע את אשר הרוח אמר לקהלות׃
7 «Գրէ՛ նաեւ Ֆիլատելֆիայի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ Սուրբը, Ճշմարիտը, ա՛ն՝ որ ունի Դաւիթի բանալին, ա՛ն՝ որ կը բանայ ու ո՛չ մէկը կը գոցէ, եւ կը գոցէ ու ո՛չ մէկը կը բանայ.
ואל מלאך קהל פילדלפיא כתב כה אמר הקדוש האמתי אשר בידו מפתח דוד הפתח ואין סגר והסגר ואין פתח׃
8 "Գիտե՛մ քու գործերդ: Ահա՛ առջեւդ դրի բացուած դուռ մը՝ որ ո՛չ մէկը կրնայ գոցել, որովհետեւ դուն քիչ զօրութիւն ունիս, բայց պահեցիր իմ խօսքս եւ չուրացար իմ անունս:
ידעתי את מעשיך הנה נתתי לפניך פתח נפתח אשר לא יוכל איש לסגרו כי גבורת מעט לך ותשמר את דברי ולא כחשת בשמי׃
9 Ահա՛ պիտի ստիպեմ Սատանայի ժողովէն եղողները, - որ կ՚ըսեն թէ իրենք Հրեայ են, բայց չեն, հապա կը ստեն, - ահա՛ պիտի ստիպեմ զանոնք՝ որ գան ու երկրպագեն ոտքերուդ առջեւ, եւ գիտնան թէ ես սիրեցի քեզ:
הנני נתן אנשים מכנסית השטן האמרים יהודים אנחנו ואינם כי כזבים המה הנני עשה אשר יבאו להשתחות לפני רגליך וידעו כי אני אהבתיך׃
10 Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքս, ես ալ պիտի պահեմ քեզ փորձութեան ժամուն, որ պիտի գայ ամբողջ երկրագունդին վրայ՝ փորձելու համար երկրի բնակիչները:
יען שמרת דבר סבלנותי אשמרך גם אנכי משעת הנסיון העתידה לבוא על תבל כלה לנסות את ישבי הארץ׃
11 Ահա՛ շուտո՛վ կու գամ: Ամո՛ւր բռնէ ունեցածդ, որպէսզի ո՛չ մէկը առնէ քու պսակդ:
הנני בא מהרה החזק באשר לך למען לא יקח איש את נזרך׃
12 Ո՛վ որ յաղթէ, սիւն մը պիտի ընեմ զայն իմ Աստուծոյս տաճարին մէջ, եւ ա՛լ դուրս պիտի չելլէ: Անոր վրայ պիտի գրեմ իմ Աստուծոյս անունը, ու իմ Աստուծոյս քաղաքին անունը, այսինքն՝ Նոր Երուսաղէմ, - որ կ՚իջնէ երկինքէն՝ իմ Աստուծոյս քովէն, - եւ իմ նոր անունս"”:
המנצח אתננו לעמוד בהיכל אלהי ולא יצא עוד החוצה וכתבתי עליו את שם אלהי ואת שם עיר אלהי ירושלים החדשה הירדת משמים מעם אלהי ואת שמי החדש׃
13 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն»:
מי אשר אזן לו ישמע את אשר הרוח אמר לקהלות׃
14 «Գրէ՛ նաեւ Լաւոդիկէի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ Ամէնը, հաւատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարչութեան Սկիզբը.
ואל מלאך קהל לודקיא כתב כה אמר האמן העד הנאמן והאמתי ראשית בריאת האלהים׃
15 "Գիտե՛մ քու գործերդ, թէ ո՛չ պաղ ես, ո՛չ ալ տաք. երանի՜ թէ պաղ ըլլայիր, կամ՝ տաք:
ידעתי את מעשיך כי לא קר ולא חם אתה מי יתן והיית קר או חם׃
16 Ուստի դուն որ գաղջ ես, եւ ո՛չ տաք, ո՛չ ալ պաղ, բերանէս դուրս պիտի փսխեմ քեզ:
כי עתה פושר אתה ולא קר ולא חם על כן אקיאך מפי׃
17 Քանի որ կ՚ըսես. «Ես հարուստ եմ, հարստացայ, ու ո՛չ մէկ բանի կարիք ունիմ »: Բայց չես գիտեր թէ դուն թշուառ, խեղճ, աղքատ, կոյր եւ մերկ ես:
כי אמרת אך עשרתי מצאתי און לי ולא חסרתי כל ולא ידעת כי אמלל אתה ודוי ועני ועור וערם׃
18 Կը թելադրեմ քեզի, որ գնես ինձմէ կրակի բովէն անցած ոսկի՝ որ հարստանաս, ու ճերմակ հանդերձ՝ որ հագնիս, որպէսզի մերկութեանդ ամօթը չերեւնայ. եւ դե՛ղ դիր աչքերուդ՝ որ տեսնես:
אני איעצך לפנות מאתי זהב צרוף באש למען תעשיר ובגדים לבנים למען תתכסה בהם ולא תראה בשת ערותות ולמשח עיניך קלורית למען תראה׃
19 Ես կը կշտամբեմ ու կը պատժեմ բոլոր սիրածներս. ուրեմն նախանձախնդի՛ր եղիր եւ ապաշխարէ՛:
אני את כל אשר אהב אוכיחם ואיסרם לכן תשקד ותשוב, הנני עמד לפתח ודפק והיה כי ישמע איש לקולי ופתח הפתח אבוא אליו לסעוד עמו והוא עמדי׃
20 Ահա՛ կայնած եմ դրան առջեւ ու կը բախեմ. եթէ մէկը լսէ իմ ձայնս եւ բանայ դուռը, պիտի մտնեմ անոր քով ու պիտի ընթրեմ անոր հետ, ան ալ՝ ինծի հետ:
21 Ո՛վ որ յաղթէ, ինծի հետ բազմիլ պիտի տամ անոր՝ իմ գահիս վրայ, ինչպէս ես ալ յաղթեցի ու իմ Հօրս հետ բազմեցայ իր գահին վրայ"”:
המנצח אתננו לשבת אתי על כסאי כאשר נצחתי גם אנכי ואשב את אבי על כסאו׃
22 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն»:
מי אשר אזן לו ישמע את אשר הרוח אמר לקהלות׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3 >