< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 22 +

1 Նաեւ ցոյց տուաւ ինծի կեանքի ջուրի գետ մը՝ բիւրեղի պէս փայլուն, որ կը բխէր Աստուծոյ ու Գառնուկին գահէն:
ויראני נחל של מים חיים זך מבהיק כעין הקרח יצא מכסא האלהים והשה׃
2 Այդ քաղաքին՝՝ հրապարակին մէջտեղը, եւ այդ գետին մէկ կողմն ու միւս կողմը կար կեանքի ծառը՝ որ կու տար տասներկու տեսակ պտուղ. ամէն ամիս կու տար իր պտուղը, իսկ ծառին տերեւները ազգերուն բուժումին համար էին:
ובתוך רחוב העיר ואל שפת הנחל מזה ומזה עץ חיים עשה פרי שנים עשר כי מדי חדש בחדשו יתן את פריו ועלה העץ לתרופת הגוים׃
3 Ա՛լ բնաւ նզովք պիտի չըլլայ, հապա անոր մէջ պիտի ըլլայ Աստուծոյ ու Գառնուկին գահը: Անոր ծառաները պիտի պաշտեն զայն,
וכל חרם לא יהיה עוד וכסא האלהים והשה יהיה בה ועבדיו ישרתהו׃
4 պիտի տեսնեն անոր երեսը, եւ անոր անունը պիտի ըլլայ իրենց ճակատին վրայ:
והמה יראו את פניו ושמו על מצחותם׃
5 Հոն ա՛լ գիշեր պիտի չըլլայ. անոնք պէտք չունին ճրագի, ո՛չ ալ արեւի լոյսի, քանի որ Տէր Աստուած պիտի լուսաւորէ զանոնք, ու պիտի թագաւորեն դարէ դար՝՝: (aiōn g165)
ולילה לא יהיה עוד ולא יצטרכו עוד לאור נר ולאור שמש כי יהוה אלהים הוא יאיר להם וימלכו עד עולמי עולמים׃ (aiōn g165)
6 Եւ ըսաւ ինծի. «Այս խօսքերը վստահելի ու ճշմարիտ են: Տէրը, սուրբ մարգարէներուն՝՝ Աստուածը, ղրկեց իր հրեշտակը՝ իր ծառաներուն ցոյց տալու ինչ որ պէտք է շուտով ըլլայ»:
ויאמר אלי הדברים האלה אמתים ונאמנים הם ויהוה אלהי הנביאים הקדשים שלח את מלאכו להראות את עבדיו את אשר היה יהיה במהרה׃
7 «Ահա՛ շուտո՛վ կու գամ: Երանի՜ անոր՝ որ կը պահէ այս գիրքին մարգարէութեան խօսքերը»:
הנני בא מהר אשרי השמר את דברי נבואת הספר הזה׃
8 Ես՝ Յովհաննէս՝ տեսայ այս բաները, ու լսեցի: Երբ լսեցի եւ տեսայ, ինկայ որ երկրպագեմ այն հրեշտակին ոտքերուն առջեւ՝ որ ասոնք ցոյց կու տար ինծի:
ואני יוחנן הוא הראה אלה ושמעם ויהי כשמעי וכראותי ואפל לפני רגלי המלאך אשר הראני את אלה להשתחות לו׃
9 Բայց ան ըսաւ ինծի. «Զգուշացի՛ր, մի՛ ըներ. որովհետեւ ես ծառայակից եմ քեզի ու եղբայրներուդ՝ մարգարէներուն, եւ այս գիրքին խօսքերը պահողներուն: Աստուծո՛յ երկրպագէ»:
ויאמר אלי ראה אל תעשה זאת כי עבד כמוך אנכי וחבר לך ולאחיך הנביאים ולשמרים את דברי הספר הזה לאלהים השתחוה׃
10 Նաեւ ըսաւ ինծի. «Մի՛ կնքեր այս գիրքին մարգարէութեան խօսքերը, որովհետեւ ժամանակը մօտ է:
ויאמר אלי אל תחתם את דברי נבואת הספר הזה כי קרוב המועד׃
11 Ա՛ն որ անիրաւ է՝ դարձեալ թող անիրաւ ըլլայ, ա՛ն որ աղտոտ է՝ դարձեալ թող աղտոտ ըլլայ, ա՛ն որ արդար է՝ դարձեալ թող արդար ըլլայ, եւ ա՛ն որ սուրբ է՝ դարձեալ թող սուրբ ըլլայ»:
החומס יוסיף לחמס והטמא יוסיף להטמא והצדיק יוסיף להצדק והקדוש יוסיף להתקדש׃
12 «Ահա՛ շուտո՛վ կու գամ, ու վարձատրութիւնս ինծի հետ է՝ իւրաքանչիւրին հատուցանելու իր արարքին համեմատ:
והנני בא מהר ושכרי אתי לשלם לכל איש כמעשהו׃
13 Ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»:
אני האלף והתו הראש והסוף הראשון והאחרון׃
14 «Երանի՜ անոնց՝ որ կը գործադրեն անոր պատուիրանները, որպէսզի իրաւունք ունենան ուտելու կեանքի ծառէն, ու դռներէն ներս՝ քաղաքը մտնեն:
אשרי העשים את מצותיו למען תהיה ממשלתם בעץ החיים ובאו העירה דרך השערים׃
15 Քանի որ դուրս պիտի մնան շուները, կախարդները, պոռնկողները, մարդասպանները, կռապաշտները, եւ ո՛վ որ սուտը կը սիրէ ու կը խօսի»:
ומחוץ לה הכלבים והמכשפים והזנים והמרצחים ועבדי האלילים וכל אהב שקר ועשהו׃
16 «Ես՝ Յիսուս, ղրկեցի իմ հրեշտակս՝ այս բաներուն մասին վկայելու ձեզի՝ եկեղեցիներուն մէջ: Ե՛ս եմ Դաւիթի արմատն ու ցեղը, առտուան պայծառ աստղը»:
אני ישוע שלחתי את מלאכי להעיד לכם את אלה בפני הקהלות אנכי שרש דוד ותולדתו כוכב נגה השחר׃
17 Հոգին ու հարսը կ՚ըսեն. «Եկո՛ւր», եւ ա՛ն որ կը լսէ՝ թող ըսէ. «Եկո՛ւր»: Ա՛ն որ ծարաւ է՝ թող գայ, եւ ո՛վ որ կ՚ուզէ՝ թող ձրի առնէ կեանքի ջուրը:
והרוח והכלה אמרים בא והשמע יאמר בא והצמא יבוא והחפץ יקח מים חיים חנם׃
18 Ես կը վկայեմ բոլոր անոնց՝ որ կը լսեն այս գիրքին մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը ասոնց վրայ աւելցնէ բա՛ն մը, Աստուած ալ իր վրայ պիտի աւելցնէ այն պատուհասները՝ որ գրուած են այս գիրքին մէջ:
מעיד אני בכל השמע דברי נבואת הספר הזה אם יוסיף איש עליהם יוסיף עליו האלהים את המכות הכתובות בספר הזה׃
19 Ու եթէ մէկը վերցնէ բա՛ն մը այս մարգարէութեան գիրքին խօսքերէն, Աստուած ալ պիտի վերցնէ անոր բաժինը կեանքի գիրքէն եւ սուրբ քաղաքէն՝ որոնց մասին գրուած է այս գիրքին մէջ:
ואם יגרע איש מדברי ספר הנבואה הזאת יגרע האלהים את לחקו מעץ החיים ומעיר הקדש הכתובים בספר הזה׃
20 Այս բաները վկայողը կ՚ըսէ. «Այո՛, շուտո՛վ կու գամ»: Ամէ՛ն. եկո՛ւր, Տէ՛ր Յիսուս:
המעיד את אלה אמר אמנם כן אני בא מהר אמן באה נא האדון ישוע׃
21 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին՝՝ հետ: Ամէն:
חסד אדנינו ישוע המשיח עם כלכם כל הקדושים אמן׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 22 +