< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 22 +

1 Նաեւ ցոյց տուաւ ինծի կեանքի ջուրի գետ մը՝ բիւրեղի պէս փայլուն, որ կը բխէր Աստուծոյ ու Գառնուկին գահէն:
לאחר מכן הוא הראה לי נהר מים חיים, זכים כבדולח, יוצא מכיסא האלוהים והשה
2 Այդ քաղաքին՝՝ հրապարակին մէջտեղը, եւ այդ գետին մէկ կողմն ու միւս կողմը կար կեանքի ծառը՝ որ կու տար տասներկու տեսակ պտուղ. ամէն ամիս կու տար իր պտուղը, իսկ ծառին տերեւները ազգերուն բուժումին համար էին:
וזורם אל הרחוב המרכזי. על כל אחת משתי גדות הנהר היה נטוע עץ־חיים שנושא שנים־עשר סוגי פירות, בכל חודש פרי אחר, ועלי העץ משמשים כתרופה לעמים השונים.
3 Ա՛լ բնաւ նզովք պիտի չըլլայ, հապա անոր մէջ պիտի ըլլայ Աստուծոյ ու Գառնուկին գահը: Անոր ծառաները պիտի պաշտեն զայն,
בעיר הקודש לא יהיה יותר כל דבר רע וטמא, כי יהיה בה כיסא המלכות של אלוהים והשה, ועבדיו ישרתוהו.
4 պիտի տեսնեն անոր երեսը, եւ անոր անունը պիտի ըլլայ իրենց ճակատին վրայ:
עבדיו יראו את פניו, ושמו יהיה כתוב על מצחם.
5 Հոն ա՛լ գիշեր պիտի չըլլայ. անոնք պէտք չունին ճրագի, ո՛չ ալ արեւի լոյսի, քանի որ Տէր Աստուած պիտի լուսաւորէ զանոնք, ու պիտի թագաւորեն դարէ դար՝՝: (aiōn g165)
לא יהיה יותר לילה, ולא יהיה צורך בנרות או באור השמש, כי ה׳ אלוהים יאיר להם, והם ימלכו לעולם ועד. (aiōn g165)
6 Եւ ըսաւ ինծի. «Այս խօսքերը վստահելի ու ճշմարիտ են: Տէրը, սուրբ մարգարէներուն՝՝ Աստուածը, ղրկեց իր հրեշտակը՝ իր ծառաներուն ցոյց տալու ինչ որ պէտք է շուտով ըլլայ»:
”דברים אלה אמיתיים ונכונים“, אמר לי המלאך.”האלוהים אשר מעניק השראה לנביאים שלח את מלאכו להראות לעבדיו את אשר יתרחש בקרוב.“
7 «Ահա՛ շուտո՛վ կու գամ: Երանի՜ անոր՝ որ կը պահէ այս գիրքին մարգարէութեան խօսքերը»:
”אני בא במהרה!“אמר ישוע.”ברוכים השומרים את דברי הנבואה של הספר הזה.“
8 Ես՝ Յովհաննէս՝ տեսայ այս բաները, ու լսեցի: Երբ լսեցի եւ տեսայ, ինկայ որ երկրպագեմ այն հրեշտակին ոտքերուն առջեւ՝ որ ասոնք ցոյց կու տար ինծի:
אני, יוחנן, שמעתי וראיתי את כל הדברים האלה. כאשר שמעתי וראיתי אותם, נפלתי לרגלי המלאך שהראה לי את כל זאת. כאשר עמדתי להשתחוות לו,
9 Բայց ան ըսաւ ինծի. «Զգուշացի՛ր, մի՛ ըներ. որովհետեւ ես ծառայակից եմ քեզի ու եղբայրներուդ՝ մարգարէներուն, եւ այս գիրքին խօսքերը պահողներուն: Աստուծո՛յ երկրպագէ»:
הוא עצר בעדי ואמר:”לא, אל תשתחווה לי, כי אני עבד המשיח כמוך, כאחיך המאמינים, כנביאים וככל השומרים את דברי הספר הזה. עליך להשתחוות לאלוהים.“
10 Նաեւ ըսաւ ինծի. «Մի՛ կնքեր այս գիրքին մարգարէութեան խօսքերը, որովհետեւ ժամանակը մօտ է:
המלאך הורה לי במפורש:”אל תחתום את הדברים שכתבת, כי קרוב מועד התרחשותם.
11 Ա՛ն որ անիրաւ է՝ դարձեալ թող անիրաւ ըլլայ, ա՛ն որ աղտոտ է՝ դարձեալ թող աղտոտ ըլլայ, ա՛ն որ արդար է՝ դարձեալ թող արդար ըլլայ, եւ ա՛ն որ սուրբ է՝ դարձեալ թող սուրբ ըլլայ»:
עד אז הגזלן ימשיך לגזול, הטמא ימשיך במעשי טומאתו; הצדיק יוסיף על צדקתו, והקדוש יוסיף על קדושתו.“
12 «Ահա՛ շուտո՛վ կու գամ, ու վարձատրութիւնս ինծի հետ է՝ իւրաքանչիւրին հատուցանելու իր արարքին համեմատ:
”אני בא במהרה, “אמר ישוע,”ואביא איתי שכר שאותו אשלם לכל איש כגמולו.
13 Ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»:
אני האלף והתו, ההתחלה והסוף, הראשון והאחרון.“
14 «Երանի՜ անոնց՝ որ կը գործադրեն անոր պատուիրանները, որպէսզի իրաւունք ունենան ուտելու կեանքի ծառէն, ու դռներէն ներս՝ քաղաքը մտնեն:
ברוכים המכבסים את גלימותיהם (והשומרים את מצוותיו), על־מנת לזכות בפרי עץ־החיים ולהיכנס לעיר דרך השערים.
15 Քանի որ դուրս պիտի մնան շուները, կախարդները, պոռնկողները, մարդասպանները, կռապաշտները, եւ ո՛վ որ սուտը կը սիրէ ու կը խօսի»:
הכלבים, המכשפים, הזונים, הרוצחים, עובדי האלילים, אוהבי השקר והרמאים יישארו מחוץ לעיר.
16 «Ես՝ Յիսուս, ղրկեցի իմ հրեշտակս՝ այս բաներուն մասին վկայելու ձեզի՝ եկեղեցիներուն մէջ: Ե՛ս եմ Դաւիթի արմատն ու ցեղը, առտուան պայծառ աստղը»:
”אני, ישוע, שלחתי את מלאכי אליך כדי לספר דברים אלה לקהילות. אני שורש דויד וצאצאו, אני כוכב נוגה השחר.“
17 Հոգին ու հարսը կ՚ըսեն. «Եկո՛ւր», եւ ա՛ն որ կը լսէ՝ թող ըսէ. «Եկո՛ւր»: Ա՛ն որ ծարաւ է՝ թող գայ, եւ ո՛վ որ կ՚ուզէ՝ թող ձրի առնէ կեանքի ջուրը:
”בוא!“קוראים הרוח והכלה. וכל השומע את קריאתם יאמר:”בוא!“בואו, כל הצמאים, שתו את מים־החיים – מתנת חינם לכל מי שרוצה.
18 Ես կը վկայեմ բոլոր անոնց՝ որ կը լսեն այս գիրքին մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը ասոնց վրայ աւելցնէ բա՛ն մը, Աստուած ալ իր վրայ պիտի աւելցնէ այն պատուհասները՝ որ գրուած են այս գիրքին մէջ:
אני מזהיר את כל קוראי הספר הזה: כל המוסיף על הכתוב יוסיף לו אלוהים את המגפות שכתובות בספר הזה!
19 Ու եթէ մէկը վերցնէ բա՛ն մը այս մարգարէութեան գիրքին խօսքերէն, Աստուած ալ պիտի վերցնէ անոր բաժինը կեանքի գիրքէն եւ սուրբ քաղաքէն՝ որոնց մասին գրուած է այս գիրքին մէջ:
כל הגורע מדברי הספר הזה, יגרע אלוהים את חלקו מעץ־החיים ומעיר הקודש שנזכרים בספר הזה.
20 Այս բաները վկայողը կ՚ըսէ. «Այո՛, շուտո՛վ կու գամ»: Ամէ՛ն. եկո՛ւր, Տէ՛ր Յիսուս:
המעיד עדות זאת אומר:”אכן, אני בא במהרה!“אמן! בואה־נא, אדון ישוע!
21 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին՝՝ հետ: Ամէն:
חסד ישוע המשיח אדוננו יהיה עם כל המאמינים. – אמן.

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 22 +