< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 21 >

1 Ապա տեսայ նո՛ր երկինք մը եւ նո՛ր երկիր մը, որովհետեւ առաջին երկինքն ու առաջին երկիրը անցան, եւ ա՛լ ծով չկար:
И увидел я новое небо и новую землю, ибо прежнее небо и прежняя земля миновали, и моря уже нет.
2 Տեսայ սուրբ քաղաքը՝ նո՛ր Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ, իր ամուսինին համար զարդարուած հարսի մը պէս պատրաստուած:
И я, Иоанн, увидел святый город Иерусалим, новый, сходящий от Бога с неба, приготовленный как невеста, украшенная для мужа своего.
3 Ու լսեցի երկինքէն հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Ահա՛ Աստուծոյ խորանը՝ մարդոց մէջ: Ի՛նք պիտի բնակի հոն, եւ անոնք պիտի ըլլան իր ժողովուրդը. Աստուած ի՛նք պիտի ըլլայ անոնց հետ՝ իբր անոնց Աստուածը:
И услышал я громкий голос с неба, говорящий: се, скиния Бога с человеками, и Он будет обитать с ними; они будут Его народом, и Сам Бог с ними будет Богом их.
4 Ի՛նք պիտի սրբէ անոնց աչքերէն բոլոր արցունքները. ա՛լ մահ պիտի չըլլայ, ո՛չ սուգ, ո՛չ գոչիւն: Այլեւս բնա՛ւ ցաւ պիտի չըլլայ, որովհետեւ առաջուան բաները անցան»:
И отрет Бог всякую слезу с очей их, и смерти не будет уже; ни плача, ни вопля, ни болезни уже не будет, ибо прежнее прошло.
5 Գահին վրայ բազմողը ըսաւ. «Ահա՛ նո՛ր կ՚ընեմ բոլոր բաները»: Եւ ըսաւ ինծի. «Գրէ՛, որովհետեւ այս խօսքերը ճշմարիտ ու վստահելի են»:
И сказал Сидящий на престоле: се, творю все новое. И говорит мне: напиши, ибо слова сии истинны и верны.
6 Նաեւ ըսաւ ինծի. «Եղա՛ւ. ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը. ես ծարաւին ձրի՛ պիտի տամ կեանքի ջուրին աղբիւրէն:
И сказал мне: совершилось! Я есмь Альфа и Омега, начало и конец; жаждущему дам даром от источника воды живой.
7 Ա՛ն որ կը յաղթէ՝ պիտի ժառանգէ բոլոր բաները, ու ես Աստուած պիտի ըլլամ անոր, ան ալ որդի պիտի ըլլայ ինծի:
Побеждающий наследует все, и буду ему Богом, и он будет Мне сыном.
8 Բայց երկչոտներուն, անհաւատներուն, գարշելիներուն, մարդասպաններուն, պոռնկողներուն, կախարդներուն, կռապաշտներուն եւ բոլոր ստախօսներուն բաժինը՝ պիտի ըլլայ կրակով ու ծծումբով վառող լիճին մէջ, որ երկրորդ մահն է»: (Limnē Pyr g3041 g4442)
Боязливых же и неверных, и скверных и убийц, и любодеев и чародеев, и идолослужителей и всех лжецов участь в озере, горящем огнем и серою. Это смерть вторая. (Limnē Pyr g3041 g4442)
9 Եօթը վերջին պատուհասներով լեցուն եօթը սկաւառակները ունեցող եօթը հրեշտակներէն մէկը եկաւ եւ ինծի հետ խօսեցաւ՝ ըսելով. «Եկո՛ւր. ցոյց պիտի տամ քեզի հարսը՝ Գառնուկին կինը»:
И пришел ко мне один из семи Ангелов, у которых было семь чаш, наполненных семью последними язвами, и сказал мне: пойди, я покажу тебе жену, невесту Агнца.
10 Ու հոգիով տարաւ զիս մեծ եւ բարձր լերան մը վրայ, ու ցոյց տուաւ ինծի սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ,
И вознес меня в духе на великую и высокую гору, и показал мне великий город, святый Иерусалим, который нисходил с неба от Бога.
11 եւ ունէր Աստուծոյ փառքը: Անոր լուսաւորութիւնը շատ պատուական քարի նման էր, բիւրեղեայ յասպիս քարի պէս:
Он имеет славу Божию. Светило его подобно драгоценнейшему камню, как бы камню яспису кристалловидному.
12 Անոր պարիսպը մեծ ու բարձր էր, եւ ունէր տասներկու դուռ. տասներկու հրեշտակներ կային դռներուն քով, որոնց վրայ գրուած էին անուններ, այսինքն՝ Իսրայէլի որդիներուն տասներկու տոհմերուն անունները.
Он имеет большую и высокую стену, имеет двенадцать ворот и на них двенадцать Ангелов; на воротах написаны имена двенадцати колен сынов Израилевых:
13 արեւելքէն՝ երեք դուռ, հիւսիսէն՝ երեք դուռ, հարաւէն՝ երեք դուռ, արեւմուտքէն՝ երեք դուռ:
с востока трое ворот, с севера трое ворот, с юга трое ворот, с запада трое ворот.
14 Քաղաքին պարիսպը ունէր տասներկու հիմ, եւ անոնց վրայ գրուած էին Գառնուկին տասներկու առաքեալներուն (տասներկու) անունները:
Стена города имеет двенадцать оснований, и на них имена двенадцати Апостолов Агнца.
15 Ինծի հետ խօսողը ունէր ոսկիէ եղէգ մը, որպէսզի անով չափէ քաղաքը, անոր դռներն ու անոր պարիսպը:
Говоривший со мною имел золотую трость для измерения города и ворот его и стены его.
16 Քաղաքը քառակուսի կառուցանուած էր, եւ անոր երկայնքը լայնքին չափ էր. քաղաքը եղէգով չափեց՝ տասներկու հազար ասպարէզ: Անոր երկայնքը, լայնքն ու բարձրութիւնը նոյնչափ էին:
Город расположен четвероугольником, и длина его такая же, как и широта. И измерил он город тростью на двенадцать тысяч стадий; длина и широта и высота его равны.
17 Չափեց նաեւ անոր պարիսպը՝ հարիւր քառասունչորս կանգուն, մարդու չափով, այսինքն՝ հրեշտակին չափով:
И стену его измерил во сто сорок четыре локтя, мерою человеческою, какова мера и Ангела.
18 Անոր պարիսպը շինուած էր յասպիս քարէ, իսկ քաղաքը զուտ ոսկի էր՝ մաքուր ապակիի նման:
Стена его построена из ясписа, а город был чистое золото, подобен чистому стеклу.
19 Քաղաքին պարիսպին հիմերը զարդարուած էին ամէն տեսակ պատուական քարերով. առաջին հիմը յասպիս էր, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ քաղկեդոն, չորրորդը՝ զմրուխտ,
Основания стены города украшены всякими драгоценными камнями: основание первое яспис, второе сапфир, третье халкидон, четвертое смарагд,
20 հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ վանակն, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկրորդը՝ մեղեսիկ:
пятое сардоникс, шестое сердолик, седьмое хризолит, восьмое вирилл, девятое топаз, десятое хризопраз, одиннадцатое гиацинт, двенадцатое аметист.
21 Տասներկու դռները՝ տասներկու մարգարիտ էին. իւրաքանչիւր դուռ՝ միակտուր մարգարիտ էր: Քաղաքին հրապարակը զուտ ոսկի էր՝ թափանցիկ ապակիի պէս:
А двенадцать ворот - двенадцать жемчужин: каждые ворота были из одной жемчужины. Улица города - чистое золото, как прозрачное стекло.
22 Անոր մէջ տաճար չտեսայ, որովհետեւ Տէրը՝ Ամենակալ Աստուածը, եւ Գառնուկն են անոր տաճարը:
Храма же я не видел в нем, ибо Господь Бог Вседержитель - храм его, и Агнец.
23 Քաղաքը պէտք չունի արեւի, ո՛չ ալ լուսինի, որ լուսաւորեն զայն. որովհետեւ Աստուծոյ փառքը կը լուսաւորէ զայն, եւ Գառնուկն է անոր ճրագը:
И город не имеет нужды ни в солнце, ни в луне для освещения своего, ибо слава Божия осветила его, и светильник его - Агнец.
24 (Փրկուած) ազգերը պիտի ընթանան անոր լոյսով, ու երկրի թագաւորները իրենց փառքը եւ պատիւը պիտի բերեն անոր մէջ:
Спасенные народы будут ходить во свете его, и цари земные принесут в него славу и честь свою.
25 Անոր դռները բնաւ պիտի չգոցուին ցերեկը. (որովհետեւ հոն գիշեր պիտի չըլլայ.)
Ворота его не будут запираться днем; а ночи там не будет.
26 ազգերուն փառքն ու պատիւը պիտի բերեն անոր մէջ:
И принесут в него славу и честь народов.
27 Հոն բնաւ պղծութիւն մը պիտի չմտնէ, ո՛չ ալ գարշութիւն գործող կամ սուտ խօսող մը. հապա պիտի մտնեն միայն անոնք՝ որ արձանագրուած են Գառնուկին կեանքի գիրքին մէջ:
И не войдет в него ничто нечистое и никто преданный мерзости и лжи, а только те, которые написаны у Агнца в книге жизни.

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 21 >