< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 2 >

1 «Գրէ՛ Եփեսոսի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ ա՛ն՝ որ իր աջ ձեռքին մէջ կը բռնէ եօթը աստղերը, եւ կը շրջի եօթը ոսկիէ աշտանակներուն միջեւ.
”את המכתב הראשון כתוב אל ראש קהילת אפסוס. אלה דבריו של האוחז ביד ימינו את שבעת הכוכבים, והמתהלך בין שבע מנורות הזהב:
2 "Գիտե՛մ քու գործերդ, աշխատանքդ ու համբերութիւնդ, եւ թէ չես կրնար հանդուրժել չարերուն: Փորձեցիր անոնք՝ որ կը հաւաստեն թէ իրենք առաքեալ են, բայց չեն, եւ գտար թէ ստախօս են:
’אני יודע את כל מעשיך הטובים; ראיתי את עמלך הקשה, את כוח סבלך ואני יודע שאינך סובל אנשים רשעים. בחנת בזהירות את דברי אלה שטוענים שהם שליחי האדון, וגילית שלא היו דברים מעולם – הם אינם שליחים, אלא שקרנים!
3 Համբերութիւն ունեցար, տառապանք կրեցիր իմ անունիս համար՝՝ ու չթուլցար:
בסבלנות ובאורך־רוח סבלת רבות למעני.
4 Սակայն սա՛ ունիմ քեզի դէմ, որ թողուցիր առաջին սէրդ:
אך דבר אחד יש לי נגדך: עזבת את אהבתך הראשונה!
5 Ուրեմն յիշէ՛ թէ ուրկէ՛ ինկար, ապաշխարէ՛, եւ ըրէ՛ առաջին գործերդ. այլապէս՝ շուտո՛վ պիտի գամ քեզի, ու աշտանակդ պիտի շարժեմ իր տեղէն՝ եթէ չապաշխարես:
חשוב לרגע עד היכן הידרדרת! חזור בתשובה ונהג כפי שנהגת לראשונה. אם לא תחזור בתשובה, אבוא ואסיר את מנורתך ממקומה.
6 Բայց սա՛ ունիս.- կ՚ատես Նիկողայոսեաններուն գործերը, որ ես ալ կ՚ատեմ"”:
לזכותך ייאמר שאתה מתעב את מעשי הניקולסים כשם שאני מתעב אותם.
7 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն: Ո՛վ որ յաղթէ՝ անոր ուտել պիտի տամ կեանքի ծառէն, որ Աստուծոյ դրախտին մէջ է»:
מי שמסוגל לשמוע – שיקשיב לדברי הרוח אל הקהילות. למנצח אתן לאכול מפרי עץ החיים שנמצא בגן־העדן של אלוהים.‘
8 «Գրէ՛ նաեւ Զմիւռնիայի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ Առաջինը եւ Վերջինը, որ մեռաւ ու կ՚ապրի՛.
”את המכתב השני כתוב אל ראש קהילת זמירנא. אלה דברי הראשון והאחרון אשר מת וקם לתחייה:
9 "Գիտե՛մ քու գործերդ, տառապանքդ եւ աղքատութիւնդ, (բայց հարուստ ես, ) ու հայհոյութիւնը անոնց՝ որ կ՚ըսեն թէ իրենք Հրեայ են, բայց չեն, հապա՝ Սատանայի ժողով:
’אני יודע שאתה סובל קשות בגלל אמונתך, ואני יודע על העוני שלך, אך דע שמצפה לך עושר רב בשמים! אני גם יודע שמתנגדיך לועגים לך ומקללים אותך – הם קוראים לעצמם”יהודים“, אך למעשה הם קהילתו של השטן!
10 Բնաւ մի՛ վախնար այն չարչարանքներէն՝ որ պիտի կրես. ահա՛ Չարախօսը բանտը պիտի նետէ ձեզմէ ոմանք՝ որպէսզի փորձուիք, եւ տասը օր տառապանք պիտի ունենաք: Մինչեւ մահ հաւատարիմ եղիր, ու պիտի տամ քեզի կեանքի պսակը"”:
אני מזהיר אותך מראש: אל תפחד מפני הסבל שעומד לבוא עליך! בקרוב ישליך השטן אחדים מכם לכלא, כדי לנסותכם, וסבלכם יימשך עשרה ימים. היה נאמן עד מוות ואעניק לך את כתר החיים.
11 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն: Ո՛վ որ յաղթէ՝ պիտի չվնասուի երկրորդ մահէն»:
מי שמסוגל לשמוע – שיקשיב לדברי הרוח אל הקהילות. המנצח לא ימות במוות השני.‘
12 «Գրէ՛ նաեւ Պերգամոնի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ ա՛ն՝ որ ունի սրած երկսայրի թուրը.
”את המכתב השלישי כתוב אל ראש קהילת פרגמוס. אלה דבריו של המחזיק בחרב החדה בעלת הלהב הכפול:
13 "Գիտե՛մ քու գործերդ, եւ թէ ո՛ւր կը բնակիս, հո՛ն՝ ուր Սատանայի գահն է. բայց ամուր կը բռնես իմ անունս ու չուրացար իմ հաւատքս, նոյնիսկ այն օրերը՝ երբ Անթիպաս, իմ հաւատարիմ վկաս, սպաննուեցաւ ձեր մէջ՝ ուր Սատանան կը բնակի:
’אני מכיר את עיר מגוריך – עיר שמרבית תושביה משרתים את השטן! למרות זאת שמרת על נאמנותך ולא התכחשת לי גם כאשר אנטיפס, עדי הנאמן, נרצח בעירכם על־ידי משרתי השטן.
14 Սակայն քեզի դէմ ունիմ քիչ բան մը, քանի որ հոդ ունիս Բաղաամի ուսուցումը պահողներ. ան Բաղակի սորվեցուց գայթակղութիւն դնել Իսրայէլի որդիներուն առջեւ, որպէսզի անոնք ուտեն կուռքերու զոհուածներ ու պոռնկին:
אף־על־פי־כן יש לי נגדך כמה דברים: יש ביניכם כאלה שדבקים בתורת בלעם, אשר לימד את בלק כיצד להשחית את עם־ישראל; לאכול זבחים שהוקרבו לאלילים, לזנות ולנאוף.
15 Այսպէս՝ դուն ալ ունիս Նիկողայոսեաններուն ուսուցումը պահողներ, որ ես կ՚ատեմ:
מלבד זאת יש ביניכם כאלה שדבקים בתורת הניקולסים אשר תיעבתי.
16 (Ուստի) ապաշխարէ՛. այլապէս՝ շուտո՛վ պիտի գամ քեզի, եւ պիտի պատերազմիմ անոնց դէմ բերանիս թուրով"”:
חזור בתשובה! אם תסרב, אבוא אליך בשעה בלתי צפויה ואלחם באנשים האלה בחרב פי.
17 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն: Ո՛վ որ յաղթէ՝ անոր ուտել պիտի տամ պահուած մանանայէն. նաեւ պիտի տամ անոր ճերմակ խիճ մը, եւ այդ խիճին վրայ գրուած նոր անուն մը՝ որ ո՛չ մէկը գիտէ, բայց միայն զայն ստացողը»:
מי שמסוגל לשמוע – שיקשיב לדברי הרוח אל הקהילות. את המנצח אאכיל מן נסתר, ואתן לו אבן לבנה שעליה חרוט שם חדש שידוע אך ורק למקבל האבן.‘
18 «Գրէ՛ նաեւ Թիւատիրի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ Աստուծոյ Որդին, որ ունի կրակի բոցի պէս աչքեր, եւ իր ոտքերը նման են ոսկեպղինձի.
”את המכתב הרביעי כתוב אל ראש קהילת תיאטירא. אלה דברי בן־האלוהים אשר עיניו כלהבת אש ורגליו כנחושת נוצצת:
19 "Գիտե՛մ քու գործերդ, սէրդ, սպասարկութիւնդ, հաւատքդ ու համբերութիւնդ. եւ թէ քու վերջին գործերդ աւելի շատ են՝ քան առաջինները:
’אני יודע את מעשיך הטובים, את אהבתך, אמונתך, עבודתך וכוח סבלך, ואני שמח לראות כיצד אתה הולך ומרבה את מעשיך הטובים.
20 Սակայն քեզի դէմ ունիմ բան մը՝՝, որովհետեւ կը թոյլատրես Յեզաբէլի, - ինքզինք մարգարէուհի կոչող այդ կնոջ, - որ մոլորեցնէ իմ ծառաներս եւ սորվեցնէ անոնց պոռնկիլ ու կուռքերու զոհուածներ ուտել:
בכל זאת, יש לי נגדך דבר אחד: אתה מניח לאישה הזאת איזבל, שקוראת לעצמה נביאה, להסית את המאמינים לזנות ולנאוף. היא מסיתה אותם לנהל חיים בלתי־מוסריים ולאכול זבחים שהוקרבו לאלילים.
21 Ես ժամանակ տուի անոր՝ ապաշխարելու իր պոռնկութենէն, բայց չապաշխարեց:
נתתי לה הזדמנות לחדול ממעשיה המושחתים ולחזור בתשובה, אך היא סירבה.
22 Ահա՛ ես մահիճ պիտի նետեմ զայն, իսկ անոր հետ շնութիւն ընողները՝ մեծ տառապանքի մէջ, եթէ չապաշխարեն իրենց գործերէն:
שים לב למה שאעשה לה: ארתק אותה למיטתה, ואם אלה שמנאפים איתה לא יחזרו בתשובה, אגרום להם צער וסבל נורא.
23 Պիտի մեռցնեմ անոր զաւակները, եւ բոլոր եկեղեցիները պիտի գիտնան թէ ես ա՛ն եմ՝ որ կը զննեմ խիղճերն ու սիրտերը. պիտի հատուցանեմ ձեզմէ իւրաքանչիւրին՝ ձեր գործերուն համեմատ:
גם את בניה אהרוג, וכל הקהילות תדענה שאני, האלוהים, בוחן כליות ולב ומשלם לכל איש כמעשיו.
24 Բայց կ՚ըսեմ ձեզի, Թիւատիրի մէջ եղող միւս բոլորին՝ որ չունին այս ուսուցումը եւ չգիտցան Սատանային խորհուրդները (ինչպէս կ՚ըսեն).- ուրիշ ծանրութիւն պիտի չդնեմ ձեր վրայ,
אני פונה אל שאר המאמינים בתיאטירא – אל אלה שלא הלכו בעקבות איזבל ולא למדו את”האמת העמוקה“של תורת השטן – ואומר: לא אכביד עליכם בעול נוסף, אולם שימרו היטב על מה שיש לכם עד שובי.
25 հապա ամո՛ւր բռնեցէք ինչ որ ունիք՝ մինչեւ որ գամ:
26 Եւ ո՛վ որ յաղթէ ու պահէ իմ գործերս մինչեւ վախճանը, անոր իշխանութիւն պիտի տամ անոր ազգերուն վրայ,
למנצח ששומר על מעשי עד הסוף אתן שלטון על הגויים.
27 (եւ պիտի հովուէ զանոնք երկաթէ գաւազանով. անոնք պիտի փշրուին բրուտի անօթներու պէս.)
הוא ינהיגם בשבט ברזל, וינפצם לרסיסים ככלי ביד היוצר.
28 ինչպէս ես ալ ստացայ իմ Հօրմէս, ու պիտի տամ անոր առտուան աստղը"”:
אכן, סמכותו תהיה כסמכות שקיבלתי אני מאבי. גם את כוכב השחר אתן למנצח.
29 Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն»:
מי שמסוגל לשמוע – שיקשיב לדברי הרוח אל הקהילות.‘

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 2 >