< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 19 >

1 Ասկէ ետք լսեցի երկինքէն մեծ բազմութեան հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Ալէլուիա՜. փրկութի՜ւն, փա՜ռք, պատի՜ւ ու զօրութի՜ւն մեր Աստուծոյն.
И по сих слышах глас велий народа многа на небеси, глаголющаго: аллилуиа: спасение и слава, и честь и сила Господу нашему,
2 որովհետեւ ճշմարիտ եւ արդար են անոր դատաստանները, քանի որ դատեց այն մեծ պոռնիկը՝ որ իր պոռնկութեամբ ապականեց երկիրը, ու վրէժը առաւ իր ծառաներուն արիւնին՝ պահանջելով զայն անոր ձեռքէն»:
яко истинни и прави суди Его: яко судил есть любодейцу велику, яже посмради землю любодеянием своим, и отмстил кровь рабов Своих от руки ея.
3 Եւ կրկին ըսին. «Ալէլուիա՜. անոր ծուխը կը բարձրանայ դարէ դար՝՝»: (aiōn g165)
И второе реша: аллилуиа. И дым ея восхождаше во веки веков. (aiōn g165)
4 Քսանչորս երէցները եւ չորս էակները ինկան ու երկրպագեցին Աստուծոյ՝ որ կը բազմի գահին վրայ, ըսելով. «Ամէ՛ն. ալէլուիա՜ »:
И падоша двадесять и четыри старцы и четыри животна и поклонишася Богови седящему на престоле, глаголюще: аминь, аллилуиа.
5 Եւ գահէն ելաւ ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Գովաբանեցէ՛ք մեր Աստուածը, դո՛ւք՝ իր բոլոր ծառաները, ու դո՛ւք որ կը վախնաք իրմէ՝ թէ՛ պզտիկներ, թէ՛ մեծեր»:
И глас изыде от престола глаголющь: пойте Богу нашему, вси раби Его и боящиися Его, и малии и велицыи.
6 Լսեցի նաեւ ձայն մը՝ մեծ բազմութեան ձայնի պէս, յորդառատ ջուրերու ձայնի պէս եւ սաստիկ որոտումներու ձայնի պէս, որ կ՚ըսէր. «Ալէլուիա՜, որովհետեւ Տէրը, (մեր) Ամենակալ Աստուածը թագաւորեց:
И слышах яко глас народа многа, и яко глас вод многих, и яко глас громов крепких, глаголющих: аллилуиа, яко воцарися Господь Бог Вседержитель:
7 Ուրախանա՛նք, ցնծա՛նք ու փա՜ռք տանք անոր, քանի որ Գառնուկին հարսանիքը հասաւ եւ իր կինը պատրաստեց ինքզինք:
радуимся и веселимся, и дадим славу Ему: яко прииде брак Агнчий, и жена Его уготовила есть себе.
8 Անոր շնորհուեցաւ հագնիլ մաքուր ու փայլուն բեհեզ, քանի որ այդ բեհեզը՝ սուրբերուն արդարութիւնն է»:
И дано бысть ей облещися в виссон чист и светел: виссон бо оправдания святых есть.
9 Նաեւ ըսաւ ինծի. «Գրէ՛. երանի՜ անոնց՝ որ հրաւիրուած են Գառնուկին հարսանիքի ընթրիքին»: Ու ըսաւ ինծի. «Ասո՛նք են Աստուծոյ ճշմարիտ խօսքերը»:
И глагола ми: напиши: блажени званнии на вечерю брака Агнча. И глагола ми: сия словеса истинна Божия суть.
10 Ես ալ ինկայ անոր ոտքերուն առջեւ՝ որպէսզի երկրպագեմ անոր: Բայց ըսաւ ինծի. «Զգուշացի՛ր, մի՛ ըներ. որովհետեւ ես ծառայակից եմ քեզի եւ եղբայրներուդ՝ որոնք ունին Յիսուսի վկայութիւնը: Աստուծո՛յ երկրպագէ (որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է) »:
И пад пред ногама его, поклонихся ему: и глагола ми: виждь, ни: клеврет ти есмь и братий твоих имущих свидетелство Иисусово: Богу поклонися: свидетелство бо Иисусово есть дух пророчествия.
11 Ապա տեսայ երկինքը բացուած, եւ ահա՛ ճերմակ ձի մը կար: Անոր վրայ հեծնողը կը կոչուի Հաւատարիմ ու Ճշմարիտ, եւ արդարութեա՛մբ կը դատէ ու կը պատերազմի:
И видех небо отверсто, и се, конь бел, и седяй на нем Верен и Истинен, и Правосудный и Воинственный:
12 Անոր աչքերը կրակի բոցի պէս էին, գլուխին վրայ շատ թագեր կային, եւ ունէր գրուած անուն մը՝ որ ո՛չ մէկը գիտէր, հապա միայն ինք:
очи же Ему (еста) яко пламень огнен, и на главе Его венцы мнози: имый имя написано, еже никтоже весть, токмо Он Сам:
13 Հագած էր արիւնի մէջ թաթխուած հանդերձ մը: Անոր անունը կը կոչուի՝ “Աստուծոյ Խօսքը”:
и облечен в ризу червлену кровию. И нарицается имя Его Слово Божие.
14 Երկինքի մէջ եղող զօրքերը կը հետեւէին անոր՝ ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեհեզներ հագած:
И воинства небесная идяху вслед Его на конех белых, облечени в виссон бел и чист.
15 Անոր բերանէն կ՚ելլէր սրած թուր մը, որպէսզի անով զարնէ ազգերը: Ի՛նք պիտի հովուէ զանոնք՝ երկաթէ գաւազանով, եւ ի՛նք պիտի կոխէ Ամենակալ Աստուծոյ զայրագին բարկութեան գինիին հնձանը:
И из уст Его изыде оружие остро, да тем избиет языки: и Той упасет я жезлом железным, и Той перет точило вина ярости и гнева Божия Вседержителева.
16 Իր հանդերձին վրայ ու իր ազդրին վրայ ունէր գրուած անուն մը՝ “Թագաւորներու թագաւոր եւ Տէրերու տէր”:
И имать на ризе и на стегне Своем имя написано: Царь царем и Господь господем.
17 Տեսայ նաեւ հրեշտակ մը՝ որ կայնած էր արեւին մէջ: Ան բարձրաձայն աղաղակեց երկինքի մէջտեղ թռչող բոլոր թռչուններուն. «Եկէ՛ք ու հաւաքուեցէ՛ք Աստուծոյ մեծ ընթրիքին՝՝,
И видех единаго Ангела стояща на солнце: и возопи гласом велиим, глаголя всем птицам парящым посреде небесе: приидите и соберитеся на вечерю великую Божию,
18 որպէսզի ուտէք թագաւորներուն մարմինները, հազարապետներուն մարմինները, հզօրներուն մարմինները, ձիերուն եւ անոնց վրայ հեծնողներուն մարմինները, ու բոլորին մարմինները, ազատներուն թէ ստրուկներուն, պզտիկներուն թէ մեծերուն»:
да снесте плоти царей и плоти крепких и плоти тысящников, и плоти коней и седящих на них, и плоти всех свободных и рабов, и малых и великих.
19 Եւ տեսայ գազանը, ու երկրի թագաւորները եւ անոնց զօրքերը, հաւաքուած՝ պատերազմելու ձիուն վրայ հեծնողին հետ, ու անոր զօրքերուն հետ:
И видех зверя и цари земныя и вои их собраны сотворити брань с Седящим на кони и с воинствы Его.
20 Գազանը բռնուեցաւ, եւ անոր հետ՝ սուտ մարգարէն, որ անոր առջեւ ըրաւ նշաններ՝ որոնցմով մոլորեցուց գազանին դրոշմը ընդունողներն ու անոր պատկերին երկրպագողները: Երկուքն ալ ողջ-ողջ նետուեցան ծծումբով վառող կրակի լիճը: (Limnē Pyr g3041 g4442)
И ят бысть зверь и с ним лживый пророк, сотворивый знамения пред ним, имиже прельсти приемшыя начертание зверино и покланяющыяся иконе его: жива ввержена быста оба в езеро огненное горящее жупелом: (Limnē Pyr g3041 g4442)
21 Իսկ մնացողները սպաննուեցան ձիուն վրայ հեծնողին թուրէն, որ կ՚ելլէր անոր բերանէն. ու բոլոր թռչունները կշտացան անոնց մարմիններէն:
а прочии убиени быша оружием Седящаго на кони, изшедшим из уст Его: и вся птицы насытишася от плотей их.

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 19 >