< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 18 >

1 Ասկէ ետք՝ տեսայ (ուրիշ) հրեշտակ մը, որ երկինքէն կ՚իջնէր եւ մեծ իշխանութիւն ունէր, ու երկիրը լուսաւորուեցաւ անոր փառքով:
אחרי כן ראיתי מלאך אחר יורד מן השמים אשר לו שלטן גדול והארץ האירה מכבדו׃
2 Ան հզօր ձայնով աղաղակեց. «Կործանեցա՜ւ, կործանեցա՜ւ մեծ Բաբելոնը, եւ եղաւ դեւերու բնակավայր, ամէն անմաքուր ոգիի բանտ, ու ամէն անմաքուր եւ ատելի թռչունի բանտ.
ויקרא בקול עז לאמר נפלה נפלה בבל הגדולה ותהי נוה שערים ומשמר לכל רוח טמא ומשמר לכל עוף טמא ונמאס׃
3 որովհետեւ բոլոր ազգերը խմեցին անոր պոռնկութեան զայրոյթի գինիէն, երկրի թագաւորները պոռնկեցան անոր հետ, ու երկրի առեւտրականները հարստացան անոր պերճանքին զօրութենէն»:
כי מיין חמת זנותה שתו כל הגוים ומלכי ארץ זנו עמה וסחרי ארץ משפעת תענגיה העשירו׃
4 Լսեցի երկինքէն ուրիշ ձայն մըն ալ՝ որ կ՚ըսէր. «Ելէ՛ք ատոր մէջէն, իմ ժողովուրդս, որպէսզի հաղորդակից չըլլաք անոր մեղքերուն ու բաժին չստանաք ատոր պատուհասներէն.
ואשמע קול אחר מן השמים האמר צאו ממנה עמי פן תתחברו אל חטאתיה ופן תקחו ממכותיה׃
5 որովհետեւ ատոր մեղքերը կուտակուեցան մինչեւ երկինք, եւ Աստուած յիշեց անոր անիրաւութիւնները:
כי חטאתיה הגיעו עד לשמים ויזכר אלהים את עונותיה׃
6 Հատուցանեցէ՛ք անոր՝ ինչպէս ինք հատուցանեց, ու կրկնապատի՛կ փոխարինեցէք անոր՝ իր արարքներուն համեմատ: Այն բաժակը որ ինք լեցուց՝ կրկնապատի՛կ լեցուցէք իրեն:
שלמו לה גמולה שגמלה לכם ועשו לה כפלים כפעלה בכוס אשר מסכה מסכו לה כפלים׃
7 Ո՛րչափ փառաւորեց ինքզինք եւ ապրեցաւ պերճանքով, ա՛յդչափ ալ տանջա՛նք ու սո՛ւգ տուէք անոր, որովհետեւ իր սիրտին մէջ կ՚ըսէ. “Ես կը գահակալեմ իբր թագուհի. բնա՛ւ այրի չեմ եւ բնա՛ւ սուգ պիտի չտեսնեմ”:
כאשר התרוממה והתענגה כן תנו לה חבל ואבל כי אמרה התרוממה והתענגה כן תנו לה חבל ואבל כי אמרה בלבבה אני ישבתי מלכה ולא אהיה אלמנה ואבל לא אראה׃
8 Ուստի մէ՛կ օրուան մէջ պիտի գան անոր պատուհասները՝ մահ, սուգ ու սով, եւ կրակով պիտի այրուի. որովհետեւ հզօ՛ր է զայն դատող Տէր Աստուածը:
על כן רגע ביום אחד תבאנה מכותיה מות ואבל ורעב ותשרף במו אש כי חזק יהוה אלהים השפט אתה׃
9 Երկրի թագաւորները, որ պոռնկեցան անոր հետ եւ ապրեցան պերճանքով, պիտի լան ու հեծեծեն անոր վրայ, երբ տեսնեն անոր հրդեհին ծուխը:
ויבכו ויספדו עליה מלכי ארץ אשר זנו והתענגו עמה בראתם את עשן שרפתה׃
10 Անոր տանջանքին վախէն՝ հեռու պիտի կայնին եւ ըսեն. “Վա՜յ, վա՜յ քեզի, մե՛ծ Բաբելոն քաղաք, հզօ՛ր քաղաք, քանի որ մէ՛կ ժամուան մէջ եկաւ քու դատաստանդ”:
ומרחוק יעמדו מפני אימת ענויה ואמרו אוי אוי לך בבל העיר הגדולה העיר החזקה כי בשעה אחת בא משפטך׃
11 Երկրի առեւտրականներն ալ պիտի լան ու սգան անոր վրայ, որովհետեւ ա՛լ ո՛չ մէկը պիտի գնէ իրենց ապրանքը.-
וסחרי הארץ בכים ומתאבלים עליה כי עתה לא יקנה עוד איש את משא אניותם׃
12 ոսկիի, արծաթի, պատուական քարերու եւ մարգարիտներու, բեհեզի, ծիրանիի, մետաքսի ու որդան կարմիրի ապրանք. ամէն տեսակ բուրումնաւէտ փայտ, ամէն տեսակ առարկայ՝ փղոսկրէ, եւ ամէն տեսակ առարկաներ՝ պատուական փայտէ, պղինձէ, երկաթէ ու մարմարէ.
את משא זהב וכסף ואבן יקרה ופנינים ובוץ וארגמן ומשי ושני וכל עצי בשם וכל כלי שנהבים וכל כלי עץ יקר וכלי נחשת וברזל ושיש׃
13 կինամոն, (ամոմոն, ) խունկեր, օծանելիքներ եւ կնդրուկ. գինի, ձէթ, նաշիհ ու ցորեն. անասուններ, ոչխարներ, ձիեր, կառքեր, մարմիններ եւ մարդոց անձեր:
וקנמון וקטרת סמים ומר ולבונה ויין ושמן וסלת וחטים ומקנה וצאן וסוסים ומרכבות וגויות ונפש אדם׃
14 Քու անձիդ ցանկացած պտուղները գացին քեզմէ, բոլոր շքեղ ու փայլուն բաները գացին քեզմէ, եւ այլեւս բնա՛ւ պիտի չգտնես զանոնք»:
והמגדים מחמד נפשך אזלו ממך וכל שמן ומצהיר אבד ממך ולא תמצאם עוד׃
15 Այս բաներուն առեւտրականները՝ որ հարստացած էին անոր միջոցով, հեռու պիտի կայնին անոր տանջանքին վախէն՝ լալով ու սգալով,
ורכליהם אשר העשירו ממנה יעמדו מרחוק מפני אימת ענויה ובכו והתאבלו׃
16 եւ պիտի ըսեն. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, դո՛ւն որ հագած էիր բեհեզ, ծիրանի ու որդան կարմիր, եւ պճնուած էիր ոսկիով, պատուական քարերով ու մարգարիտներով.
ואמרו אוי אוי העיר הגדולה המכסה בשש וארגמן ושני ומכללה בזהב ואבן יקרה ופנינים כי בשעה אחת החרב עשר גדול כזה׃
17 որովհետեւ ա՛յսչափ շատ հարստութիւնը աւերեցաւ մէ՛կ ժամուան մէջ»: Ամէն նաւավար, բոլոր նաւագնացները, նաւաստիները, եւ անոնք՝ որ կ՚օգտագործեն ծովը, հեռու կայնեցան
וכל חבל וכל בעל מעברת והמלחים וכל עשי מלאכה בים עמדו מרחוק׃
18 ու աղաղակեցին՝ երբ տեսան անոր հրդեհին ծուխը. «Ո՞ր քաղաքը նման էր այս մեծ քաղաքին»:
ויצעקו בראתם עשן שרפתה לאמר מי בערים כעיר הגדולה׃
19 Հող ցանեցին իրենց գլուխին վրայ, ու լալով եւ սգալով աղաղակեցին. «Վա՜յ, վա՜յ այդ մեծ քաղաքին, որուն մէջ՝ իր փարթամութենէն հարստացան բոլոր անոնք՝ որ նաւեր ունէին ծովուն վրայ. որովհետեւ մէ՛կ ժամուան մէջ ամայացաւ:
ויזרקו עפר על ראשיהם ויצעקו בכה וספוד לאמר אוי אוי העיר הגדולה אשר בה העשירו מהונה כל אשר להם אניות בים כי בשעה אחת החרבה׃
20 Ուրախացէ՛ք անոր համար, երկի՛նք, եւ դո՛ւք՝ սո՛ւրբ առաքեալներ ու մարգարէներ, քանի որ Աստուած ձեր վրէժը առաւ՝՝ անկէ»:
רנו עליה השמים והשליחים הקדשים והנביאים כי שפט אלהים את משפטכם ממנה׃
21 Հզօր հրեշտակ մը վերցուց քար մը՝ մեծ ջաղացքի քարի պէս, ու նետեց ծովը՝ ըսելով. «Ա՛յսպէս սաստկութեամբ պիտի խորտակուի Բաբելոն մեծ քաղաքը եւ ա՛լ բնա՛ւ պիտի չգտնուի:
וישא מלאך נורא אבן גדולה כפלח רכב וישליכה אל תוך הים לאמר ככה תשלך במערצה בבל העיר הגדולה ולא תמצא עוד׃
22 Քնարահարներուն, երաժիշտներուն, սրնգահարներուն ու փողահարներուն ձայնը ա՛լ բնա՛ւ պիտի չլսուի քու մէջդ. ա՛լ արհեստաւոր մը պիտի չգտնուի քու մէջդ, ի՛նչ արհեստէ ալ ըլլայ. ջաղացքի քարին ձայնը ա՛լ բնա՛ւ պիտի չլսուի քու մէջդ.
וקול המנגנים בכנור והמזמרים ומחללים בחלילים ומחצרים בחצצרות בל ישמע עוד בתוכך וכל חרש וחשב בל ימצא בך עוד וקול רחים בל ישמע עוד בקרבך׃
23 ճրագին լոյսը ա՛լ բնա՛ւ պիտի չփայլի քու մէջդ. փեսային ձայնը եւ հարսին ձայնը ա՛լ բնա՛ւ պիտի չլսուին քու մէջդ. քանի որ երկրի մեծամեծներն էին քու առեւտրականներդ, ու բոլոր ազգերը մոլորեցան քու կախարդութեամբդ»:
ואור נר לא יאיר לך עוד וקול חתן וקול כלה לא ישמע בך עוד כי כנעניך היו נכבדי ארץ ובכשפיך תעו כל הגוים׃
24 Եւ մարգարէներուն, սուրբերուն ու երկրի վրայ բոլոր մորթուածներուն արիւնը գտնուեցաւ անոր մէջ:
ובה נמצא דם הנביאים והקדשים וכל הרוגי ארץ׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 18 >