< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16 >

1 Լսեցի տաճարէն հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր եօթը հրեշտակներուն. «Գացէ՛ք, թափեցէ՛ք Աստուծոյ զայրոյթին (եօթը) սկաւառակները երկրի վրայ»:
ואשמע קול גדול מן ההיכל האמר אל שבעת המלאכים לכו ושפכו את קערת חמת האלהים ארצה׃
2 Առաջին հրեշտակը գնաց եւ թափեց իր սկաւառակը երկրի վրայ. գէշ ու չարորակ պալար մը եղաւ այն մարդոց վրայ՝ որ ունէին գազանին դրոշմը, եւ անոնց վրայ՝ որ կ՚երկրպագէին անոր պատկերին:
וילך הראשון וישפך את קערתו על הארץ ויהי שהין רע ומכאיב באנשים אשר עליהם תו החיה ובמשתחוים לצלמה׃
3 Երկրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը ծովուն վրայ. ջուրերը մեռած մարդու մը արիւնին պէս եղան, ու ծովուն մէջի բոլոր կենդանիները մեռան:
וישפך השני את קערתו על הים ויהי לדם כדם חלל ותמת כל נפש חיה אשר בים׃
4 Երրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը գետերուն եւ ջուրերու աղբիւրներուն վրայ, ու անոնք արիւն եղան:
וישפך השלישי את קערתו בנהרות ובמעינות המים ויהיו לדם׃
5 Լսեցի ջուրերուն հրեշտակը՝ որ կ՚ըսէր. «Արդա՛ր ես, դուն՝ որ ես եւ որ էիր, ու սո՛ւրբ ես՝ որ ա՛յսպէս դատեցիր,
ואשמע את מלאך המים אמר צדיק אתה ההוה והיה והקדוש כי כן שפטת׃
6 որովհետեւ անոնք թափեցին սուրբերուն եւ մարգարէներուն արիւնը. դուն արիւն խմել տուիր անոնց՝ քանի որ արժանի են»:
כי דם קדשים ונביאים שפכו ודם השקיתם כי גמול ידם הוא׃
7 Ու զոհասեղանէն լսեցի՝ որ կ՚ըսէր. «Այո՛, Տէ՛ր, Ամենակա՛լ Աստուած, քու դատաստաններդ ճշմարիտ եւ արդար են»:
ואשמע את המזבח אמר אמנם כן יהוה אלהים צבאות אמת וצדק משפטיך׃
8 Չորրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը արեւին վրայ,
וישפך המלאך הרביעי את קערתו על השמש וינתן לו לצרב את בני אדם באש׃
9 ու զօրութիւն տրուեցաւ անոր՝ որ կրակով տօթակէզ ընէ մարդիկը: Մարդիկ տօթակէզ եղան սաստիկ տօթէն, եւ հայհոյեցին անունը Աստուծոյ՝ որ իշխանութիւն ունի այս պատուհասներուն վրայ. բայց չապաշխարեցին՝ որ փառք տան անոր:
ויצרבו בני אדם בחם גדול ויגדפו את שם אלהים אשר לו הממשלה על המכות האלה ולא שבו לתת לו הכבוד׃
10 Հինգերորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը գազանին գահին վրայ, ու անոր թագաւորութիւնը խաւարեցաւ: Ցաւէն՝ մարդիկ կը ծամէին իրենց լեզուն,
וישפך החמישי את קערתו על כסא החיה ותחשך מלכותה וינשכו מכאב לב את לשונם׃
11 ու հայհոյեցին երկինքի Աստուծոյն՝ իրենց ցաւերուն եւ պալարներուն պատճառով. բայց չապաշխարեցին իրենց գործերէն:
ויגדפו את אלהי השמים ממכאבם ושחינם ולא שבו ממעשיהם׃
12 Վեցերորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը Եփրատ մեծ գետին վրայ, ու անոր ջուրերը ցամքեցան, որպէսզի պատրաստուի արեւելքի թագաւորներուն ճամբան:
וישפך הששי את קערתו על הנהר הגדול נהר פרת ויחרבו מימיו למען תישר מסלה למלכים אשר ממזרח שמש׃
13 Տեսայ թէ վիշապին բերանէն, գազանին բերանէն եւ սուտ մարգարէին բերանէն դուրս ելան երեք անմաքուր ոգիներ՝ գորտերու նմանող:
וארא והנה מפי התנין ומפי החיה ומפי נביא השקר יצאות שלש רוחות טמאות דומת לצפרדעים׃
14 Արդարեւ անոնք դեւերու ոգիներ էին, որ նշաններ կ՚ընէին ու կ՚երթային ամբողջ երկրագունդի թագաւորներուն, որպէսզի հաւաքեն զանոնք Ամենակալ Աստուծոյ այդ մեծ օրուան պատերազմին համար:
כי רוחות השדים הנה עשות אותות ויצאות אל מלכי ארץ ותבל כלה לאספם למלחמה היום ההוא הגדול יום אלהי הצבאות׃
15 (Ահա՛ գողի պէս կու գամ. երանի՜ անոր՝ որ արթուն կը կենայ եւ կը պահէ իր հանդերձները, որպէսզի մերկ չշրջի ու իր անվայելչութիւնը չտեսնուի: )
הנני בא כגנב אשרי השקד ושמר את בגדיו למען לא ילך ערם וראו את ערותו׃
16 Եւ հաւաքեցին զանոնք տեղ մը, որ եբրայերէն Արմագեդոն կը կոչուի:
ויאסף אתם אל המקום הנקרא בעברית הר מגדון׃
17 Եօթներորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը օդին մէջ, ու երկինքի տաճարէն՝ գահէն հզօր ձայն մը ելաւ, որ կ՚ըսէր. «Եղա՛ւ»:
וישפך המלאך השביעי את קערתו על האור ויצא קול גדול מהיכל השמים מן הכסא ויאמר היה נהיתה׃
18 Եւ փայլակներ, ձայներ ու որոտումներ՝՝ եղան: Հզօր երկրաշարժ մըն ալ եղաւ. այդպիսի մեծ ու հզօր երկրաշարժ եղած չէր երկրի վրայ՝ մարդոց ըլլալէն ի վեր:
ויהיו קלות ורעמים וברקים ויהי רעש גדול אשר לא היה כמהו למן היות אדם על הארץ רעש כזה גדול עד מאד׃
19 Մեծ քաղաքը երեք մաս եղաւ, եւ ազգերուն քաղաքները կործանեցան: Մեծ Բաբելոնը յիշուեցաւ Աստուծոյ առջեւ, որպէսզի տայ անոր իր զայրագին բարկութեան գինիին բաժակը:
והעיר הגדולה נחלקה לשלשה חלקים ותפלנה ערי הגוים ותזכר בבל הגדולה לפני אלהים לתת לה כוס יין חמת אפו׃
20 Ամէն կղզի փախաւ, ու լեռները չգտնուեցան:
וינס כל אי וההרים לא נמצאו׃
21 Գրեթէ տաղանդ մը կշռող խոշոր կարկուտ իջաւ երկինքէն՝ մարդոց վրայ. եւ մարդիկ հայհոյեցին Աստուծոյ՝ կարկուտի պատուհասին համար, որովհետեւ այդ պատուհասը չափազանց սաստիկ էր:
וברד כבד כככר ירד מן השמים על בני האדם ויגדפו בני האדם את האלהים על אדות מכת הברד כי כבדה מכתו מאד׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16 >