< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 14 >

1 Յետոյ նայեցայ, եւ ահա՛ Գառնուկը կայնած էր Սիոն լերան վրայ, ու անոր հետ՝ հարիւր քառասունչորս հազարը, որոնց ճակատին վրայ գրուած էր (անոր անունը եւ) անոր Հօր անունը:
ثُمَّ رَأَيْتُ حَمَلاً وَاقِفاً عَلَى جَبَلِ صِهْيَوْنَ وَمَعَهُ مِئَةٌ وَأَرْبَعَةٌ وَأَرْبَعُونَ أَلْفاً كُتِبَ عَلَى جِبَاهِهِمْ اسْمُهُ وَاسْمُ أَبِيهِ.١
2 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ յորդառատ ջուրերու ձայնի պէս, եւ հզօր որոտումի մը ձայնին պէս. լսած ձայնս կը նմանէր քնարահարներուն նուագած քնարներու ձայնին:
وَسَمِعْتُ مِنَ السَّمَاءِ صَوْتاً أَشْبَهَ بِصَوْتِ الشَّلاَّلِ الْغَزِيرِ أَوْ دَوِيِّ الرَّعْدِ الشَّدِيدِ. وَكَانَ الصَّوْتُ الَّذِي سَمِعْتُهُ كَأَنَّهُ صَوْتُ مُنْشِدِينَ عَلَى الْقِيثَارَاتِ يَضْرِبُونَ بِقِيثَارَاتِهِمْ٢
3 Անոնք կ՚երգէին նոր երգ մը՝ գահին, չորս էակներուն ու երէցներուն առջեւ. ո՛չ մէկը կրնար սորվիլ այդ երգը՝ բացի այդ հարիւր քառասունչորս հազարէն, որոնք գնուած էին երկրէն:
وَكَانُوا يُنْشِدُونَ تَرْتِيلَةً جَدِيدَةً أَمَامَ عَرْشِ اللهِ، وَأَمَامَ الْكَائِنَاتِ الْحَيَّةِ الأَرْبَعَةِ وَالشُّيُوخِ. وَلَمْ يَسْتَطِعْ أَحَدٌ أَنْ يَتَعَلَّمَ هذِهِ التَّرْتِيلَةَ إِلاَّ الْمِئَةُ وَالأَرْبَعَةُ وَالأَرْبَعُونَ أَلْفاً الْمُشْتَرَوْنَ مِنَ الأَرْضِ،٣
4 Ասոնք անո՛նք են՝ որ չպղծուեցան կիներու հետ, քանի որ կոյս են: Ասոնք անո՛նք են՝ որ կը հետեւին Գառնուկին, ո՛ւր որ ան երթայ. ասոնք գնուեցան մարդոց մէջէն՝ երախայրիք ըլլալու Աստուծոյ ու Գառնուկին:
فَهَؤُلاَءِ لَمْ يُنَجِّسُوا أَنْفُسَهُمْ مَعَ النِّسَاءِ لأَنَّهُمْ أَطْهَارٌ، وَهُمْ يَتْبَعُونَ الْحَمَلَ حَيْثُمَا ذَهَبَ، وَقَدْ تَمَّ شِرَاؤُهُمْ مِنْ بَيْنِ النَّاسِ بَاكُورَةً لِلهِ، وَلِلْحَمَلِ،٤
5 Նենգութիւն չգտնուեցաւ իրենց բերանը, որովհետեւ անարատ են:
لَمْ تَنْطِقْ أَفْوَاهُهُمْ بِالْكَذِبِ، وَلاَ عَيْبَ فِيهِمْ.٥
6 Տեսայ նաեւ ուրիշ հրեշտակ մը, որ կը թռչէր երկինքի մէջ եւ ունէր յաւիտենական աւետարանը՝ քարոզելու երկրի վրայ բնակող բոլոր ազգերուն, տոհմերուն, լեզուներուն ու ժողովուրդներուն: (aiōnios g166)
ثُمَّ رَأَيْتُ مَلاَكاً آخَرَ يَطِيرُ فِي وَسَطِ السَّمَاءِ، مَعَهُ بِشَارَةٌ أَبَدِيَّةٌ يُبَشِّرُ بِهَا أَهْلَ الأَرْضِ وَكُلَّ أُمَّةٍ وَقَبِيلَةٍ وَلُغَةٍ وَشَعْبٍ، (aiōnios g166)٦
7 Ան բարձրաձայն կ՚ըսէր. «Վախցէ՛ք Աստուծմէ եւ փա՜ռք տուէք անոր, որովհետեւ անոր դատաստանին ժամը հասաւ. երկրպագեցէ՛ք անոր՝ որ ստեղծեց երկինքը, երկիրը, ծովն ու ջուրերուն աղբիւրները»:
وَهُوَ يُنَادِي عَالِياً: «اتَّقُوا اللهَ وَمَجِّدُوهُ، فَقَدْ حَانَتْ سَاعَةُ دَيْنُونَتِهِ. اسْجُدُوا لِمَنْ خَلَقَ السَّمَاءَ وَالأَرْضَ وَالْبَحْرَ وَالْيَنَابِيعَ».٧
8 Ուրիշ հրեշտակ մը հետեւեցաւ անոր եւ ըսաւ. «Կործանեցա՜ւ, կործանեցա՜ւ մեծ Բաբելոնը, որովհետեւ բոլոր ազգերուն խմցուց իր պոռնկութեան զայրոյթի գինիէն»:
وَتَبِعَهُ مَلاَكٌ ثَانٍ يَقُولُ: «سَقَطَتْ، سَقَطَتْ بَابِلُ الْعُظْمَى الَّتِي سَقَتْ أُمَمَ الْعَالَمِ مِنْ خَمْرِ زِنَاهَا الْجَالِبَةِ لِلْغَضَبِ!»٨
9 Երրորդ հրեշտակ մըն ալ հետեւեցաւ անոնց ու բարձրաձայն ըսաւ. «Ո՛վ որ երկրպագէ գազանին ու անոր պատկերին, եւ ընդունի անոր դրոշմը իր ճակատին կամ իր ձեռքին վրայ,
ثُمَّ تَبِعَهُمَا مَلاَكٌ ثَالِثٌ يُنَادِي بِصَوْتٍ عَالٍ: «جَمِيعُ الَّذِينَ سَجَدُوا لِلْوَحْشِ وَلِتِمْثَالِهِ، وَقَبِلُوا عَلاَمَتَهُ عَلَى أَيْدِيهِمْ أَوْ عَلَى جِبَاهِهِمْ،٩
10 անիկա՛ պիտի խմէ Աստուծոյ զայրոյթի գինիէն, որ անխառն լեցուած է անոր բարկութեան բաժակին մէջ, ու կրակով եւ ծծումբով պիտի տանջուի սուրբ հրեշտակներուն առջեւ ու Գառնուկին առջեւ:
لاَبُدَّ لَهُمْ، فِي حَضْرَةِ الْمَلاَئِكَةِ الْقِدِّيسِينَ وَفِي حَضْرَةِ الْحَمَلِ، أَنْ يَشْرَبُوا مِنْ خَمْرِ الْغَضَبِ غَيْرِ الْمُخَفَّفَةِ، الْمَسْكُوبَةِ فِي كَأْسِ غَضَبِ اللهِ، فَيُكَابِدُوا عَذَابَ النَّارِ وَالْكِبْرِيتِ الْمُتَّقِدِ،١٠
11 Անոնց տանջանքին ծուխը պիտի բարձրանայ դարէ դար՝՝. ցերեկ ու գիշեր հանգստութիւն պիտի չունենան անոնք՝ որ կ՚երկրպագեն գազանին ու անոր պատկերին, եւ ո՛վ որ կ՚ընդունի անոր անունին դրոշմը»: (aiōn g165)
وَيَتَصَاعَدُ دُخَانُ عَذَابِهِمْ إِلَى أَبَدِ الآبِدِينَ. لاَ رَاحَةَ فِي النَّهَارِ وَلاَ فِي اللَّيْلِ لِلَّذِينَ عَبَدُوا الْوَحْشَ وَسَجَدُوا لِتِمْثَالِهِ وَقَبِلُوا عَلاَمَةَ اسْمِهِ. (aiōn g165)١١
12 Հո՛ս է համբերութիւնը սուրբերուն, որոնք կը պահեն Աստուծոյ պատուիրաններն ու Յիսուսի հաւատքը:
وَهُنَا يَظْهَرُ صَبْرُ الْقِدِّيسِينَ الَّذِينَ يُحَافِظُونَ عَلَى وَصَايَا اللهِ وَالإِيمَانِ بِيَسُوعَ!»١٢
13 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Գրէ՛. այժմէ՛ն իսկ երանելի են այն մեռելները՝ որ կը մեռնին Տէրոջմով»: «Այո՛, - կ՚ըսէ Հոգին, - թող հանգչին իրենց աշխատանքէն, քանի որ իրենց գործերը կը հետեւին իրենց»:
وَسَمِعْتُ صَوْتاً مِنَ السَّمَاءِ يَقُولُ: «اُكْتُبْ: طُوبَى لِلأَمْوَاتِ الَّذِينَ يَمُوتُونَ مُنْذُ الآنَ وَهُمْ فِي الرَّبِّ! يَقُولُ الرُّوحُ: نَعَمْ! فَلْيَسْتَرِيحُوا مِنْ مَتَاعِبِهِمْ، لأَنَّ أَعْمَالَهُمْ تُرَافِقُهُمْ».١٣
14 Ապա նայեցայ, եւ ահա՛ ճերմակ ամպ մը կար, ու ամպին վրայ մէկը բազմած էր՝ մարդու Որդիին նման. իր գլուխը ունէր ոսկիէ պսակ մը, եւ իր ձեռքին մէջ՝ սուր մանգաղ մը:
ثُمَّ نَظَرْتُ، فَرَأَيْتُ سَحَابَةً بَيْضَاءَ، يَجْلِسُ عَلَيْهَا كَائِنٌ يُشْبِهُ ابْنَ الإِنْسَانِ، عَلَى رَأْسِهِ إِكْلِيلٌ مِنْ ذَهَبٍ، وَفِي يَدِهِ مِنْجَلٌ حَادٌّ.١٤
15 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ տաճարէն, ու բարձրաձայն աղաղակեց ամպին վրայ բազմողին. «Ղրկէ՛ քու մանգաղդ եւ հնձէ՛. որովհետեւ հնձելու ժամը հասաւ, քանի որ երկրի հունձքը հասունցած է»:
وَخَرَجَ مَلاَكٌ آخَرُ مِنَ الْهَيْكَلِ يُنَادِيهِ بِصَوْتٍ عَالٍ: «أَرْسِلْ مِنْجَلَكَ لِيَحْصِدَ، فَقَدْ حَلَّتْ سَاعَةُ الْحَصَادِ وَنَضِجَ حَصَادُ الأَرْضِ».١٥
16 Ամպին վրայ կը բազմողն ալ դրաւ իր մանգաղը երկրի վրայ, ու երկիրը հնձուեցաւ:
فَأَلْقَى الْجَالِسُ عَلَى السَّحَابَةِ مِنْجَلَهُ عَلَى الأَرْضِ فَحُصِدَتِ الأَرْضُ.١٦
17 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ երկինքի մէջ եղող տաճարէն. ի՛նք ալ ունէր սուր մանգաղ մը:
ثُمَّ خَرَجَ مَلاَكٌ آخَرُ مِنَ الْهَيْكَلِ الَّذِي فِي السَّمَاءِ، وَمَعَهُ أَيْضاً مِنْجَلٌ حَادٌّ.١٧
18 Նաեւ զոհասեղանէն դուրս ելաւ ուրիշ հրեշտակ մը՝ որ իշխանութիւն ունէր կրակին վրայ. հզօր կանչով գոչեց անոր՝ որ ունէր սուր մանգաղը. «Ղրկէ՛ քու սուր մանգաղդ ու կթէ՛ երկրի այգիին ողկոյզնե՛րը, որովհետեւ անոր խաղողները հասունցած են»:
وَمِنَ الْمَذْبَحِ خَرَجَ مَلاَكٌ آخَرُ لَهُ السُّلْطَةُ عَلَى النَّارِ، وَنَادَى بِصَوْتٍ عَظِيمٍ الْمَلاَكَ الَّذِي يُمْسِكُ الْمِنْجَلَ الْحَادَّ: «أَرْسِلْ مِنْجَلَكَ الْحَادَّ وَاقْطِفْ عَنَاقِيدَ كَرْمِ الأَرْضِ لأَنَّ عِنَبَهَا قَدْ نَضَجَ».١٨
19 Ուստի այդ հրեշտակը դրաւ իր մանգաղը երկրի վրայ, կթեց երկրի այգիին խաղողները եւ նետեց Աստուծոյ զայրոյթի մեծ հնձանին մէջ:
فَأَلْقَى الْمَلاَكُ مِنْجَلَهُ إِلَى الأَرْضِ وَقَطَفَ الْعَنَاقِيدَ وَأَلْقَاهَا فِي مَعْصَرَةِ غَضَبِ اللهِ الْعُظْمَى،١٩
20 Հնձանը կոխուեցաւ քաղաքէն դուրս, ու արիւն ելաւ հնձանէն՝ մինչեւ ձիերուն սանձերը, հազար վեց հարիւր ասպարէզի տարածութեան վրայ:
فَدِيسَتِ الْمَعْصَرَةُ بِالأَرْجُلِ خَارِجَ الْمَدِينَةِ، فَانْبَثَقَ مِنْهَا الدَّمُ وَجَرَى أَنْهَاراً حَتَّى إِلَى لُجُمِ الْخَيْلِ، مَسَافَةَ أَلْفٍ وَسِتُّمَائَةِ غُلْوَةً (ثُلْثُمَائةٍ وَعِشْرِينَ كيلُومِتْراً).٢٠

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 14 >