< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 12 >

1 Մեծ նշան մը երեւցաւ երկինքի մէջ.- կին մը՝ արեւը հագած, լուսինը՝ իր ոտքերուն ներքեւ, եւ տասներկու աստղէ պսակ մը՝ իր գլուխին վրայ,
ואות גדולה נראתה בשמים אשה אשר השמש לבושה והירח תחת רגליה ועל ראשה עטרת שנים עשר כוכבים׃
2 յղի ըլլալով կ՚աղաղակէր. երկունքի ցաւ կը քաշէր ու կը տանջուէր ծնանելու համար:
והיא הרה ותזעק בחבליה ותקש בלדתה׃
3 Ուրիշ նշան մըն ալ երեւցաւ երկինքի մէջ. ահա՛ մեծ շառագոյն վիշապ մը կար, որ ունէր եօթը գլուխ ու տասը եղջիւր, եւ իր գլուխներուն վրայ՝ եօթը թագ:
ותרא אות אחרת בשמים והנה תנין גדול אדם כאש ולו שבעה ראשים ועשר קרנים ועל ראשיו שבעה כתרים׃
4 Անոր պոչը կը քաշէր երկինքի աստղերուն մէկ երրորդը, ու նետեց զանոնք երկրի վրայ: Վիշապը կայնեցաւ այն կնոջ առջեւ՝ որ ծնանելու մօտ էր, որպէսզի լափէ անոր զաւակը՝ երբ ծնի:
וזנבו סחב מן השמים שלישית הכוכבים וישליכם ארצה ויתיצב התנין לפני האשה החלה ללדת למען בלע את בנה בלדתה׃
5 Կինը ծնաւ արու զաւակ մը, որ երկաթէ գաւազանով պիտի հովուէր բոլոր ազգերը: Անոր զաւակը յափշտակուեցաւ Աստուծոյ եւ անոր գահին քով:
ותלד בן זכר העתיד לרעות כל הגוים בשבט ברזל וילקח בנה אל האלהים ואל כסאו׃
6 Կինն ալ փախաւ անապատը, ուր Աստուծմէ տեղ պատրաստուած էր անոր, որպէսզի հոն կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր:
והאשה ברחה המדברה אשר שם הוכן לה מקום מאת אלהים למען יכלכלוה שם ימים אלף ומאתים וששים׃
7 Ապա պատերազմ եղաւ երկինքի մէջ. Միքայէլ եւ իր հրեշտակները պատերազմեցան վիշապին հետ: Վիշապն ալ պատերազմեցաւ իր հրեշտակներով,
ותהי מלחמה בשמים מיכאל ומלאכיו נלחמים בתנין והתנין נלחם ומלאכיו׃
8 բայց չկրցաւ յաղթել, ու երկինքի մէջ ա՛լ տեղ չգտնուեցաւ անոնց:
ולא התחזקו וגם מקומם לא נמצא עוד בשמים׃
9 Ուստի վտարուեցաւ մեծ վիշապը, այն նախկին օձը՝ Չարախօս ու Սատանայ կոչուած, որ մոլորեցուց ամբողջ երկրագունդը. վտարուեցաւ դէպի երկիր, եւ իր հրեշտակները վտարուեցան իրեն հետ:
ויוטל התנין הגדול הנחש הקדמוני אשר נקרא שמו מלשין ושטן המדיח תבל כלה הוא הוטל ארצה ומלאכיו עמו הוטלו׃
10 Ու լսեցի երկինքի մէջ հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Հի՛մա եղաւ մեր Աստուծոյն փրկութիւնը, զօրութիւնն ու թագաւորութիւնը, եւ անոր Օծեալին իշխանութիւնը. որովհետեւ խորտակուեցաւ մեր եղբայրներուն Ամբաստանողը, որ ցերեկ ու գիշեր կ՚ամբաստանէր զանոնք մեր Աստուծոյն առջեւ:
ואשמע קול גדול בשמים ויאמר עתה באה ישועת אלהינו ועזו ומלכותו וממשלת משיחו כי הורד שוטן אחינו העמד לשטנם לפני אלהינו יומם ולילה׃
11 Անոնք յաղթեցին անոր՝ Գառնուկին արիւնով եւ իրենց վկայութեան խօսքով, ու չսիրեցին իրենց անձը՝ մինչեւ մահ:
והם נצחהו למען דם השה ולמען דבר עדותם ולא אהבו את נפשם עד למות׃
12 Ուստի ուրախացէ՛ք, երկի՛նք, եւ դո՛ւք՝ որ կը բնակիք անոր մէջ. վա՜յ երկրին ու ծովուն, որովհետեւ Չարախօսը իջաւ ձեզի՝ սաստիկ զայրոյթով, քանի որ գիտէ թէ ունի կարճ ժամանակ»:
רנו על זאת שמים ושכניהם אוי לישבי ארץ וים כי ירד אליכם המלשין בחמה גדולה מדעתו כי קצרה עתו׃
13 Երբ վիշապը տեսաւ թէ ինք նետուեցաւ երկրի վրայ, հալածեց արու զաւակ ծնանող կինը:
ויהי כאשר ראה התנין כי הוטל ארצה וירדף את האשה אשר ילדה את הזכר׃
14 Մեծ արծիւի երկու թեւեր տրուեցան այդ կնոջ, որպէսզի թռչի դէպի անապատ, իր տեղը՝ ուր պիտի կերակրուէր ժամանակ մը, ժամանակներ ու կէս ժամանակ՝ հեռու օձին երեսէն:
ויתנו לאשה שתי כנפי הנשר הגדול לעוף המדברה אל מקומה אשר תכלכל שם מועד מועדים וחצי מפני הנחש׃
15 Իսկ օձը իր բերանէն հեղեղի պէս ջուր թափեց կնոջ ետեւէն, որպէսզի հեղեղով ընկղմէ զայն:
וישלח הנחש נהר מים מפיו אחרי האשה לשטפה בנהר׃
16 Բայց երկիրը օգնեց կնոջ. երկիրը բացաւ իր բերանը եւ կլլեց այն հեղեղը՝ որ վիշապը թափեց իր բերանէն:
ותעזר הארץ את האשה ותפתח הארץ את פיה ותבלע את הנהר אשר שלח התנין מפיהו׃
17 Վիշապն ալ բարկացաւ կնոջ դէմ, ու գնաց պատերազմելու անոր զարմէն մնացողներուն հետ, որոնք կը պահէին Աստուծոյ պատուիրանները եւ ունէին Յիսուսի վկայութիւնը: Ապա կայնեցայ ծովու աւազին վրայ:
ויקצף התנין על האשה וילך לעשות מלחמה עם יתר זרעה השמרים פקודי אלהים ואשר להם עדות ישוע׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 12 >