< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10 >

1 Տեսայ ուրիշ հզօր հրեշտակ մը՝ որ կ՚իջնէր երկինքէն: Հագած էր ամպ մը, եւ ծիածան մը կար իր գլուխին վրայ: Իր երեսը արեւի պէս էր, ու ոտքերը՝ կրակէ սիւներու պէս.
וארא מלאך אחר אביר יורד מן השמים והוא עטה ענן ועל ראשו כמראה קשת הענן ופניו כשמש ורגליו כעמודי אש׃
2 ձեռքին մէջ ունէր բացուած գրքոյկ մը: Իր աջ ոտքը դրաւ ծովուն վրայ, իսկ ձախը՝ ցամաքին վրայ,
ובידו ספר קטן פתוח וישם את רגל ימינו על הים ואת שמאלו על הארץ׃
3 եւ բարձրաձայն աղաղակեց՝ առիւծի մը մռնչիւնին պէս: Երբ աղաղակեց, եօթը որոտումները խօսեցան իրենց ձայներով:
ויקרא בקול גדול כאשר ישאג האריה ובקראו דברו שבעת הרעמים בקולתיהם׃
4 Երբ եօթը որոտումները խօսեցան՝ ես պիտի գրէի, բայց լսեցի երկինքէն ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Կնքէ՛ այն բաները՝ որ եօթը որոտումները խօսեցան, ու մի՛ գրեր զանոնք»:
וכדבר שבעת הרעמים בקולתיהם חפצתי לכתב ואשמע קול מן השמים לאמר חתום את אשר דברו שבעת הרעמים ואל תכתב זאת׃
5 Այն հրեշտակը որ տեսած էի՝ կայնած ծովուն վրայ եւ ցամաքին վրայ, իր (աջ) ձեռքը բարձրացուց երկինք,
והמלאך אשר ראיתיו עמד על הים ועל הארץ הרים ידו אל השמים׃
6 ու երդում ըրաւ անով՝ որ դարէ դար՝՝ կ՚ապրի, եւ ստեղծեց երկինքն ու ինչ որ անոր մէջ է, երկիրը եւ ինչ որ անոր մէջ է, ու ծովը եւ ինչ որ անոր մէջ է, թէ ա՛լ ժամանակ պիտի չըլլայ: (aiōn g165)
וישבע בחי עולמי העולמים אשר ברא את השמים וכל אשר בהם והארץ וכל אשר בה והים וכל אשר בו כי לא יהיה עוד זמן׃ (aiōn g165)
7 Հապա՝ եօթներորդ հրեշտակին ձայնին օրերը, երբ սկսի փող հնչեցնել, Աստուծոյ խորհուրդը պիտի կատարուի, ինչպէս ինք աւետած էր իր ծառաներուն՝ մարգարէներուն:
אך בימי קול המלאך השביעי בעת עמדו לתקוע ונשלם סוד האלהים כאשר בשר את עבדיו הנביאים׃
8 Այն ձայնը՝ որ լսեր էի երկինքէն, դարձեալ խօսեցաւ ինծի եւ ըսաւ. «Գնա՛, ա՛ռ այն բաց գրքոյկը՝ որ ծովուն ու ցամաքին վրայ կայնող հրեշտակին ձեռքին մէջ է»:
והקול אשר שמעתי מן השמים שב לדבר אלי לאמר לך וקח את הספר הקטן הפתוח אשר ביד המלאך העמד על הים ועל הארץ׃
9 Ես ալ գացի հրեշտակին եւ ըսի անոր. «Տո՛ւր ինծի այդ գրքոյկը»: Ան ալ ըսաւ ինծի. «Ա՛ռ ասիկա ու լափէ՛. պիտի դառնացնէ փորդ, բայց մեղրի պէս անոյշ պիտի ըլլայ բերանիդ մէջ»:
ואבא אל המלאך ואמר לו תנה לי את הספר ויאמר אלי קח ואכל אתו וימר לבטנך אבל בפיך יהיה מתוק כדבש׃
10 Առի գրքոյկը հրեշտակին ձեռքէն եւ լափեցի զայն: Մեղրի պէս անոյշ էր բերանիս մէջ, բայց երբ կերայ՝ փորս դառնացաւ:
ואקח את הספר מיד המלאך ואכלהו ויהי בפי כדבש למתוק ואחרי אכלי אתו וימלא בטני מרורים׃
11 Ան ալ ըսաւ ինծի. «Պէտք է որ դուն դարձեալ մարգարէանաս շատ ժողովուրդներու, ազգերու, լեզուներու եւ թագաւորներու մասին»:
ויאמר אלי עליך לשוב להנבא עוד על עמים וגוים ולשנות ומלכים רבים׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10 >