< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1 >

1 Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Յիսուսով բոլոր սուրբերուն, որ Փիլիպպէի կողմերն են՝ եպիսկոպոսներով ու սարկաւագներով.
פולוס וטימותיוס עבדי המשיח ישוע אל כל הקדשים במשיח ישוע אשר הם בפילפי עם הפקידים והשמשים׃
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
חסד לכם ושלום מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
3 Շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս՝ ձեզմէ ունեցած բոլոր յիշատակներուս համար,
אודה לאלהי מדי זכרי אתכם׃
4 ամէն ատեն՝ ամէն աղերսանքիս մէջ: Ուրախութեամբ կ՚աղերսեմ ձեր բոլորին համար,
ותמיד בכל תפלותי אתחנן בשמחה בעד כלכם׃
5 քանի որ հաղորդակից եղաք աւետարանին՝ առաջին օրէն մինչեւ հիմա.
על התחברותכם אל הבשורה למן היום הראשון ועד הנה׃
6 այս մասին համոզուած եմ թէ ա՛ն որ սկսաւ բարի գործ մը ձեր մէջ, պիտի աւարտէ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը:
ובטח אני כי המתחיל בכם המעשה הטוב גם יגמרנו עד יום ישוע המשיח׃
7 Իրաւացի ալ է ինծի այսպէս մտածել ձեր բոլորին մասին, քանի որ ձեզ ունիմ իմ սիրտիս մէջ՝՝, ու դուք բոլորդ հաղորդակցեցաք ինծի եղած շնորհքին՝ թէ՛ իմ կապերուս, թէ՛ ալ աւետարանին ջատագովութեան եւ հաստատութեան մէջ:
כאשר ראוי לי לחשב ככה על כלכם בעבור שאתי אתכם בלבבי במוסרי ובהצדיקי ובחזקי את הבשורה באשר כלכם חברי בחסד׃
8 Որովհետեւ Աստուած վկայ է թէ ո՛րքան կարօտցած եմ ձեզ բոլորդ՝ Քրիստոս Յիսուսի գութով,
כי האלהים לי לעד אשר לכלכם נכספתי באהבת ישוע המשיח׃
9 ու սա՛պէս կ՚աղօթեմ՝ որ ձեր սէրը հետզհետէ աւելի առատանայ գիտակցութեամբ եւ ամբողջ դատողութեամբ,
ועל זאת מתפלל אנכי כי תרבה ותגדל אהבתכם בהשכל ובכל דעת׃
10 որպէսզի դուք զատորոշէք տարբեր բաները՝ անկեղծ եւ անսայթաք ըլլալու համար մինչեւ Քրիստոսի օրը,
למען תבחנו את המבחרות והייתם זכים ובלי מכשול עד יום המשיח׃
11 լեցուած արդարութեան պտուղներով Յիսուս Քրիստոսի միջոցով՝ Աստուծոյ փառքին ու գովութեան համար:
מלאים פרי הצדקה על ידי ישוע המשיח לכבוד אלהים ותהלתו׃
12 Կ՚ուզեմ որ գիտնաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ պատահեցաւ ինծի՝ առաւելապէս պատճառ եղաւ աւետարանի յառաջդիմութեան,
והנני מודיע אתכם אחי כי אשר מצאתני היתה אך ליתרון הבשורה׃
13 այնպէս որ Քրիստոսի համար կրած կապերս՝ բացայայտ եղան ամբողջ պալատին մէջ եւ ամէնուրեք,
עד אשר נגלו מוסרותי במשיח בכל שער המלך ולכל הנשארים׃
14 ու Տէրոջմով եղբայրներէն շատերը, վստահութիւն առնելով կապերէս, ա՛լ աւելի յանդուգն են՝ քարոզելու Աստուծոյ խօսքը առանց վախի:
ורב האחים באדנינו הוסיפו אמץ במוסרותי והתחזקו יותר בלבבם לדבר את הדבר בלי פחד׃
15 Արդարեւ ոմանք կը քարոզեն Քրիստոսը՝ նախանձէ ու կռիւէ մղուած, ոմանք ալ՝ բարեացակամութեամբ:
הן יש מגידים את המשיח מקנאה וריב ויש מגידים בכונה טובה׃
16 Անոնք կը հռչակեն Քրիստոսը՝ հակառակութեան համար, ո՛չ թէ անկեղծութեամբ, կարծելով թէ տառապանք կ՚աւելցնեն կապերուս վրայ.
אלה ממריבה מגידים את המשיח לא בלב טהור כי חשבים להוסיף צרה על מוסרי׃
17 իսկ ասոնք՝ սիրոյ համար, որովհետեւ գիտեն թէ ես սահմանուած եմ աւետարանին ջատագովութեան համար:
ואלה מאהבה באשר הם ידעים כי נתון אנכי להצדיק את הבשורה׃
18 Սակայն ի՞նչ փոյթ. ամէն կերպով, թէ՛ պատրուակով եւ թէ ճշմարտութեամբ, Քրիստոս կը հռչակուի, ու կ՚ուրախանամ ասոր համար, եւ պիտի ուրախանամ ալ:
אך מה בכך הלא בכל אופן אם בעלילה או באמת יגד המשיח ואני הנני שמח בזאת וגם אשמח׃
19 Քանի որ գիտեմ թէ ասիկա պիտի յանգի իմ փրկութեանս՝ ձեր աղերսանքներով ու Յիսուս Քրիստոսի Հոգիին օժանդակութեամբ,
כי יודע אני שתהיה לי זאת לישועה בתפלתכם ובעזרת רוח ישוע המשיח׃
20 իմ եռանդուն ակնկալութեանս եւ յոյսիս համեմատ՝ թէ բնա՛ւ պիտի չամչնամ. հապա՝ բոլորովին համարձակութեամբ, ինչպէս ամէն ատեն՝ նոյնպէս ալ հիմա, Քրիստոս պիտի մեծարուի մարմինիս մէջ, կա՛մ կեանքով, կա՛մ մահով.
ואוחיל ואקוה שלא אבוש בכל דבר כי אם בכל בטחון כאשר מאז כן גם עתה יתגדל המשיח בגופי אם בחיי אם במותי׃
21 որովհետեւ ինծի համար՝ ապրիլը Քրիստոս է, ու մեռնիլը՝ շահ:
כי המשיח הוא חיי והמות רוח לי׃
22 Բայց եթէ մարմինի մէջ ապրիլս պտուղ կը բերէ իմ գործիս, ա՛լ չեմ գիտեր ո՛ր մէկը ընտրեմ:
אולם אם לחיות בבשר עוד יוסיף לי פרי עמלי אין לי להגיד במה אבחר׃
23 Երկուքէն ալ պարտադրուած եմ. ցանկութիւն ունիմ մեկնելու եւ Քրիստոսի հետ ըլլալու, ինչ որ շատ աւելի լաւ է.
כי משוך אני מן השנים נפשי אותה להפטר ולהיות עם המשיח כי זה המבחר׃
24 սակայն մարմինի մէջ մնալը աւելի հարկաւոր է ձեզի համար:
אבל לעמד עוד בבשר צריך יתר בעבורכם׃
25 Այս համոզումը ունենալով՝ գիտեմ թէ պիտի մնամ ու ձեր բոլորին հետ կենամ, որ դուք յառաջդիմէք եւ ուրախ ըլլաք հաւատքով.
ואני בטח וידע כי אותר ואעמד עם כלכם יחד לאמץ אתכם ולהגדיל שמחת אמונתכם׃
26 որպէսզի իմ վրաս ձեր ունեցած պարծանքը ճոխանայ Քրիստոս Յիսուսով՝ դարձեալ ձեզի գալուս պատճառով:
למען תרבה על ידי תהלתכם במשיח ישוע בשובי לבוא אליכם׃
27 Սակայն ապրեցէ՛ք Քրիստոսի աւետարանին արժանավայել կերպով. որպէսզի եթէ գամ ու տեսնեմ ձեզ, եւ կամ բացակայ ըլլամ, ձեր մասին լսեմ թէ հաստատուն կը կենաք՝ մէ՛կ հոգիով, ու միասին կը մարտնչիք՝ իբր մէ՛կ անձ՝ աւետարանի հաւատքին համար,
רק חתנהגו כראוי לבשורת המשיח למען אשמע עליכם אם בבואי לראותכם אם בהיותי רחוק כי קימים אתם ברוח אחת ועזרים אתי בנפש אחת להלחם בעד אמונת הבשורה׃
28 ո՛չ մէկ բանով սոսկալով հակառակորդներէն: Ատիկա անոնց համար ապացոյց մըն է կորուստի, իսկ ձեզի համար՝ փրկութեան,
ואינכם חרדים מאומה מפני המתקוממים אשר זאת להם אות לאבדם ולכם לישועתכם ומאת האלהים היא׃
29 որ Աստուծմէ է. որովհետեւ՝ Քրիստոսի պատճառով՝ ձեզի շնորհուեցաւ ո՛չ միայն հաւատալ անոր, այլ նաեւ չարչարուիլ անոր համար,
כי נתן לכם בעד המשיח לא לבד להאמין בו כי אם גם להתענות בעדו׃
30 մղելով նոյն պայքարը՝ որ տեսաք իմ մէջս, ու հիմա կը լսէք թէ իմ մէջս է:
כי גם לכם המלחמה אשר ראיתם בי ואשר עתה שמעים אתם עלי׃

< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1 >