< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 4 >

1 Հետեւաբար, սիրելի ու կարօտալի եղբայրնե՛րս, իմ ուրախութիւնս ու պսակս, ա՛յսպէս հաստատուն կեցէք Տէրոջմով, սիրելինե՛րս:
ועתה אחי החביבים והחמודים שמחתי ועטרת ראשי עמדו נא כן באדנינו חביבי׃
2 Կ՚աղաչե՛մ Եւոդիայի ու կ՚աղաչե՛մ Սիւնտիքի, որ ունենան միեւնոյն մտածումը Տէրոջմով:
את אבהודיה אני מזהיר ואת סונטיכי אני מזהיר להיות לב אחד באדנינו׃
3 Եւ կը խնդրեմ քեզմէ՛ ալ, իմ հարազատ լծակիցս, օգնէ՛ ասոնց՝ որ աւետարանին համար մարտնչեցան ինծի հետ, նաեւ Կղեմէսի եւ միւս գործակիցներուս հետ, որոնց անունները կեանքի գիրքին մէջ են:
ואתה חברי הנצמד לי באמת אף ממך אני מבקש להיות להן לעזר אשר יגעו עמדי על הבשורה עם קלימיס ועם שאר תמכי אשר שמותם יחד בספר החיים׃
4 Ամէ՛ն ատեն ուրախացէք Տէրոջմով. դա՛րձեալ կ՚ըսեմ, ուրախացէ՛ք:
שמחו באדנינו בכל עת ועוד הפעם אמר אני שמחו׃
5 Ձեր ազնուութիւնը թող յայտնի ըլլայ բոլոր մարդոց. Տէրը մօտ է:
ענות רוחכם תודע לכל איש קרב הוא האדון׃
6 Մի՛ մտահոգուիք որեւէ բանի համար. հապա ամէն բանի մէջ՝ աղօթքով ու աղերսանքով, շնորհակալութեամբ միասին, գիտցուցէ՛ք ձեր խնդրանքները Աստուծոյ.
אל תדאגו כי אם בתפלה ובתחנונים עם תודה תודיעו בכל דבר את משאלותיכם לאלהינו׃
7 եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամէն միտքէ գերիվեր է, պիտի պահպանէ ձեր սիրտերն ու մտածումները՝ Յիսուս Քրիստոսով:
ושלום אלהים הנשגב מכל שכל ינצר את לבבכם ואת מחשבותיכם במשיח ישוע׃
8 Վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ՝ պատկառելի, ինչ որ՝ արդար, ինչ որ՝ անկեղծ, ինչ որ՝ սիրալիր, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ առաքինութեամբ եւ ինչ որ գովելի է, ատո՛նց մասին մտածեցէք:
ובכן אחי כל אשר הוא אמת ונכבד וישר וטהור ונעים ואשר שמעו טוב כל מעשה צדק כל מעשה שבח על אלה תשימו לבבכם׃
9 Ինչ որ սորվեցաք, ընդունեցիք, լսեցիք ու տեսաք իմ վրաս՝ զանո՛նք ըրէք, եւ խաղաղութեան Աստուածը պիտի ըլլայ ձեզի հետ:
אשר למדתם וקבלתם ושמעתם וראיתם בי את אלה תעשו ואלהי השלום יהיה עמכם׃
10 Մեծապէս ուրախացայ Տէրոջմով, որ հիմա վերջապէս նորոգուեցաւ իմ վրաս ձեր ունեցած մտածմունքը, ինչպէս կը մտածէիք ալ, սակայն պատեհութիւն չունէիք:
ואני שמחתי מאד באדנינו כי עתה הפעם החלפתם כח להשגיח עלי וגם משגיחים הייתם עד כה אך לא עלתה בידכם׃
11 Կարօտութեան համար չէ որ կ՚ըսեմ. որովհետեւ ես սորվեցայ ինքնաբաւ ըլլալ իմ եղած վիճակիս մէջ:
ולא ממחסור אדבר כן כי למדתי להסתפק במה שיש לי׃
12 Թէ՛ գիտեմ նուաստանալ, թէ՛ ալ գիտեմ առատութեան մէջ ըլլալ: Ամէն բանի մէջ՝ ամէն կերպով վարժուած եմ թէ՛ կշտանալ, թէ՛ ալ անօթենալ, թէ՛ առատութեան եւ թէ կարօտութեան մէջ ըլլալ:
ידעתי לענות אף ידעתי להותיר מחנך אני בכל ענין ואופן הן לשבע הן לרעב הן להותיר הן לחסר׃
13 Ամէն բանի կարող եմ անով՝ որ զօրացուց զիս:
כל זאת אוכל בעזרת המשיח הנותן כח בקרבי׃
14 Սակայն լաւ ըրիք՝ որ հաղորդակից եղաք տառապանքիս:
אבל היטבתם לעשות בהתחברכם אלי בצרתי׃
15 Դո՛ւք ալ գիտէք, Փիլիպպեցինե՛ր, թէ աւետարանին քարոզութեան սկիզբը, երբ մեկնեցայ Մակեդոնիայէն, ո՛չ մէկ եկեղեցի հաղորդակից եղաւ ինծի՝ տալու եւ ընդունելու համար, հապա միայն դո՛ւք.
וידעתם גם אתם פילפיים כי בראשית הבשורה כצאתי ממקדוניא לא התחברה לי אחת מן הקהלות בעשק משא ומתן כי אם אתם בלבד׃
16 որովհետեւ նոյնիսկ մինչեւ Թեսաղոնիկէ ղրկեցիք ինծի պէտք եղածը՝ մէկ-երկու անգամ:
כי גם בתסלוניקי שלחתם לי את צרכי פעם ושתים׃
17 Ես կը փնտռեմ ո՛չ թէ նուէր, հապա կը փնտռեմ պտուղ, որ աւելնայ ձեր հաշիւին վրայ:
לא שאבקש את המתן אך אבקש הפרי אשר ירבה בחשבנכם׃
18 Իսկ ես ամէն բան ունիմ, եւ առատօրէն. լիացած եմ՝ ստանալով Եպափրոդիտոսի միջոցով ձեր ղրկածները, որ անուշաբոյր հոտ մըն է, ընդունելի զոհ մը, հաճելի՝ Աստուծոյ:
ואני קבלתי את הכל ויש לי די והותר ואני נמלאתי ריח ניחח בקבלי מידי אפפרודיטוס את כל אשר שלחתם זבח ערב ורצוי לאלהים׃
19 Եւ իմ Աստուածս պիտի լեցնէ ձեր բոլոր կարիքները՝ իր ճոխութեան համեմատ, փառքով՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
ואלהי הוא ימלא את כל צרככם כעשר כבודו במשיח ישוע׃
20 Ուրեմն փա՜ռք Աստուծոյ ու մեր Հօր՝ դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
ולאלהים אבינו הכבוד לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
21 Բարեւեցէ՛ք բոլոր սուրբերը Յիսուս Քրիստոսով:
שאלו לשלום כל קדוש במשיח ישוע האחים אשר עמדי שאלים לשלומכם׃
22 Կը բարեւեն ձեզ ինծի հետ եղող եղբայրները:
כל הקדשים שאלים לשלומכם וביותר אלה אשר מבית הקיסר׃
23 Կը բարեւեն ձեզ բոլոր սուրբերը, մա՛նաւանդ անոնք՝ որ Կայսրին տունէն են: Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
חסד ישוע המשיח אדנינו עם כלכם אמן׃

< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 4 >