< ՄԱՏԹԷՈՍ 7 >

1 «Մի՛ դատէք, որպէսզի չդատուիք:
אל תשפטו למען לא תשפטו׃
2 Որովհետեւ ի՛նչ դատաստանով որ դատէք՝ անո՛վ պիտի դատուիք, եւ ի՛նչ չափով որ չափէք՝ անո՛վ պիտի չափուի ձեզի:
כי במשפט אשר אתם שפטים בו תשפטו ובמדה אשר אתם מדדים בה ימד לכם׃
3 Եւ ինչո՞ւ կը տեսնես եղբօրդ աչքին մէջի շիւղը, ու չես նշմարեր քո՛ւ աչքիդ մէջի գերանը:
ולמה זה אתה ראה את הקסם בעין אחיך ואת הקורה אשר בעינך לא תביט׃
4 Կամ ի՞նչպէս կրնաս ըսել եղբօրդ. “Թո՛յլ տուր որ հանեմ աչքէդ շիւղը”, երբ ահա՛ գերան կայ քո՛ւ աչքիդ մէջ:
ואיך תאמר אל אחיך הניחה לי ואסירה את הקסם מעינך והנה הקורה בעינך׃
5 Կեղծաւո՛ր, նախ հանէ՛ քո՛ւ աչքէդ գերանը, եւ ա՛յն ատեն յստակ պիտի տեսնես՝ հանելու համար շիւղը եղբօրդ աչքէն:
החנף הסר בראשונה את הקורה מעינך ואחרי כן ראה תראה להסיר את הקסם מעין אחיך׃
6 Սուրբ բանը մի՛ տաք շուներուն, ու ձեր մարգարիտները մի՛ նետէք խոզերուն առջեւ, որպէսզի չկոխկռտեն զանոնք իրենց ոտքերուն տակ, եւ դառնալով չբզքտեն ձեզ»:
אל תתנו את הקדש לכלבים ואל תשליכו פניניכם לפני החזירים פן ירמסום ברגליהם ופנו וטרפו אתכם׃
7 «Խնդրեցէ՛ք՝ ու պիտի տրուի ձեզի. փնտռեցէ՛ք՝ ու պիտի գտնէք. դուռը բախեցէ՛ք՝ ու պիտի բացուի ձեզի:
שאלו וינתן לכם דרשו ותמצאו דפקו ויפתח לכם׃
8 Որովհետեւ ո՛վ որ խնդրէ՝ կը ստանայ, ո՛վ որ փնտռէ՝ կը գտնէ, եւ ո՛վ որ դուռը բախէ՝ պիտի բացուի անոր:
כי כל השאל יקבל והדרש ימצא והדפק יפתח לו׃
9 Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որմէ եթէ իր որդին հաց ուզէ՝ քար կու տայ անոր.
ומי זה איש מכם אשר ישאל ממנו בנו לחם ונתן לו אבן׃
10 կամ եթէ ձուկ ուզէ՝ միթէ օ՞ձ կու տայ անոր:
וכי ישאל ממנו דג היתן לו נחש׃
11 Ուրեմն եթէ դո՛ւք՝ որ չար էք, գիտէք բարի նուէրներ տալ ձեր զաւակներուն, ո՜րչափ աւելի ձեր Հայրը՝ որ երկինքն է, բարի՛ բաներ պիտի տայ անոնց՝ որ կը խնդրեն իրմէ:
הן אתם הרעים ידעים לתת מתנות טבות לבניכם אף כי אביכם שבשמים יתן אך טוב לשאלים מאתו׃
12 Ուրեմն ամէն ինչ որ կ՚ուզէք՝ որ մարդիկ ընեն ձեզի, դո՛ւք ալ այնպէս ըրէք անոնց, որովհետեւ ասիկա՛ է Օրէնքն ու Մարգարէները»:
לכן כל אשר תחפצו כי יעשו לכם בני האדם עשו להם גם אתם כי זאת היא התורה והנביאים׃
13 «Նե՛ղ դռնէն ներս մտէք. որովհետեւ լայն է այն դուռը, եւ ընդարձակ՝ այն ճամբան, որ դէպի կորուստ կը տանի, ու շատ են անոնք՝ որ կը մտնեն անկէ.
באו בפתח הצר כי רחב הפתח ומרוח הדרך המביא לאבדון ורבים אשר יבאו בו׃
14 որովհետեւ նեղ է այն դուռը, եւ անձուկ՝ այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի, ու քիչ են անոնք՝ որ կը գտնեն զայն»:
ומה צר הפתח ומוצק הדרך המביא לחיים ומעטים הם אשר ימצאוהו׃
15 «Զգուշաց՛էք սուտ մարգարէներէն, որոնք կու գան ձեզի ոչխարի հանդերձներով, բայց ներսէն՝ յափշտակող գայլեր են:
השמרו לכם מנביאי השקר הבאים אליכם בלבוש כבשים ובקרבם זאבים טרפים המה׃
16 Իրենց պտուղէ՛ն պիտի ճանչնաք զանոնք: Միթէ փուշերէն կը քաղե՞ն խաղող, կամ տատասկէն՝ թուզ:
הכר תכירו אותם בפריהם היאספו ענבים מן הקצים או תאנים מן הברקנים׃
17 Այսպէս ամէն բարի ծառ՝ լաւ պտուղ կը բերէ, եւ վատ ծառ՝ չար պտուղ կը բերէ:
כן כל עץ טוב עשה פרי טוב והמשחת עשה פרי רע׃
18 Բարի ծառը չի կրնար չար պտուղ բերել, ո՛չ ալ վատ ծառը՝ լաւ պտուղ բերել:
עץ טוב לא יוכל עשות פרי רע ועץ משחת לא יעשה פרי טוב׃
19 Ամէն ծառ որ լաւ պտուղ չի բերեր, կը կտրուի ու կը նետուի կրակը:
וכל עץ אשר לא יעשה פרי טוב יגדע וישלך באש׃
20 Ուրեմն՝ իրենց պտուղէ՛ն պիտի ճանչնաք զանոնք»:
לכן בפרים תכירו אותם׃
21 «Ո՛չ թէ ո՛վ որ ինծի՝ “Տէ՛ր, Տէ՛ր” կ՚ըսէ, պիտի մտնէ երկինքի թագաւորութիւնը, հապա ան՝ որ կը գործադրէ իմ երկնաւոր Հօրս կամքը:
לא כל האמר לי אדני אדני יבוא אל מלכות השמים כי אם העשה רצון אבי שבשמים׃
22 Շատեր այն օրը պիտի ըսեն ինծի. “Տէ՛ր, Տէ՛ր, միթէ չմարգարէացա՞նք քու անունովդ, դեւեր չհանեցի՞նք քու անունովդ, եւ շատ հրաշքներ չգործեցի՞նք քու անունովդ”:
והיה ביום ההוא יאמרו רבים אלי אדנינו אדנינו הלא בשמך נבאנו ובשמך גרשנו שדים ובשמך עשינו גבורות רבות׃
23 Այն ատեն պիտի յայտարարեմ անոնց. “Ես բնա՛ւ չէի ճանչնար ձեզ. հեռացէ՛ք քովէս դո՛ւք՝ որ անօրէնութիւն կը գործէիք”»:
אז אענה בם לאמר מעולם לא ידעתי אתכם סורו ממני פעלי האון׃
24 «Ուրեմն ո՛վ որ կը լսէ այս խօսքերս եւ կը գործադրէ զանոնք, պիտի նմանցնեմ զայն ուշիմ մարդու մը՝ որ իր տունը կառուցանեց վէմի վրայ:
לכן כל השמע את דברי אלה ועשה אתם אדמהו לאיש חכם אשר בנה את ביתו על הסלע׃
25 Տեղատարափ անձրեւ իջաւ, հեղեղները եկան, հովերը փչեցին ու զարկին այդ տան՝ բայց չփլաւ, որովհետեւ հիմնուած էր վէմի վրայ:
וירד הגשם וישטפו הנהרות וישבו הרוחות ויגעו בבית ההוא ולא נפל כי יסד על הסלע׃
26 Իսկ ո՛վ որ կը լսէ այս խօսքերս ու չի գործադրեր, կը նմանի յիմար մարդու մը՝ որ իր տունը կառուցանեց աւազի վրայ:
וכל השמע את דברי אלה ולא יעשה אתם ידמה לאיש בער אשר בנה את ביתו על החול׃
27 Տեղատարափ անձրեւ իջաւ, հեղեղները եկան, հովերը փչեցին եւ զարկին այդ տան, ու փլաւ. եւ անոր անկումը մեծ եղաւ»:
וירד הגשם וישטפו הנהרות וישבו הרוחות ויפגעו בבית ההוא ויפל ותהי מפלתו גדולה׃
28 Երբ Յիսուս լմնցուց այս խօսքերը, բազմութիւնը ապշած մնաց անոր ուսուցումին վրայ.
ויהי ככלות ישוע לדבר את הדברים האלה וישתומם המון העם על תורתו׃
29 որովհետեւ իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ո՛չ թէ դպիրներուն պէս:
כי היה מלמד אותם כבעל גבורה ולא כסופרים׃

< ՄԱՏԹԷՈՍ 7 >